Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/674

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


եղել է տարբեր երկրներում և վերջնակա– նապես հաստատվել Փարիզում։ 1946-ին հրավիրվել է Երևան՝ մասնակցելու Հա– յաստանի գրողների 2-րդ համագումարին։ Հաջորդ տարի, վերադարձի ճանապար– հին, վախճանվել է Մոսկվայում։ Չ–ի «Բանաստեղծություններ» (1900) ժողովածուն ամփուիում է սիմվոլիզմի ազդեցությունը կրող քնարական երգեր՝ սիրո, բնության, խոհափիլիսոփայական, սոցիալական, հայրենասիրական և ազ– գային–ազատագրական թեմաներով։ Հայ գրերի գյուտի 1500-ամյակի օրերին գրել է «Ս․ Մեսրոպի տեսիլքը» (1913) պոեմը։ Ունի Սովետական Հայաստանին նվիր– ված բանաստեղծություններ ու հոդված– ներ («խորհրդային մեծ Հայաստան», 1945)։ Չ․ թարգմանել է Օմար Իայամի քառյակները («Օմար К» այ ամի քառյակ– ները», 1934)։ Երկ․ Վայրի վարդեր Բաքվի Փետրվարյան գերեզմաններին, Վառնա, 1905։ Վ․ Կիրակոսյան

ՉԱՐՄԱՀԱԼԻ ՒՈՍՎԱԾ*, տես Նիկոմե– ղիայի բարբառ։

ՉԱՐՇԱՄԲԱ, քաղաք Տրապիզոնի վիլայե– թի Ջանիկ սանջակում (այժմ՝ Սամսոնի իլում), Իրիս գետի (այժմ՝ Եշիլ–Իրմակ) ստորին հոսանքի ափերին, Սամսոնի ծո– վախորշի արլ․ մասում։ XX դ․ սկզբին Չ․ ուներ մոտ 5 հզ․ հայ բնակիչ։ Հայկ․ և հուն, թաղամասերը գտնվել են գետի արմ․, թուրքականը՝ արլ․ ափին։ Չ–ում կար հայկ․ եկեղեցի՝ Ս․ Աստվածածին (1790, վերանորոգված 1855-ին), 1871-ից գոր– ծում էր Մամիկոնյան–Շուշանյան երկսեռ վարժարանը (190 աշակերտով)։ Չ–ի մեր– ձակա 17 հայաբնակ գյուղերում բնակվում էր մոտ 10 հզ․ հայ, հիմնականում՝ համ– շենցիներ։ Չ–ի և մերձակա գյուղերի հա– յերը բնաջնջվեցին 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, բացառությամբ լեռներում ապաստանած մի քանի հարյուր հոգու, որոնք 1923-ին անցան Մուխում և Սոչի։ Գրկ․ Հովակիմյան Հ․, Պատմություն հայկական Պոնտոսի, Բեյրութ, 1967։ Վ․ Գրիգոըյան․

ՉԱՐՉԱՐԱՆԱՑ էՐԳԵՐ», պ Ш U U ի Ո ն– ն և ր (գերմ․ Passion, < լատ․ passio – տառապանք, չարչարանք, ռուս, «страс– ти»), ավետարանական տեքստով երա– ժըշտ․ ստեղծագործություն Հուդայի դա– վաճանության և Հի սուսի խաչելության մասին՝ հատկացված նախազատիկյան այսպես կոչված «ավագ շաբաթվա» արարո– ղությանը։ Սկզբնապես (IV դ․) եղել է սաղ– մոսերգական տիպի երգ–արտասանու– թյուն, մեղեդիապես զարգացած հանգա– ձևերով։ Մոտավորապես XIV դարից կա– տարվել է մեներգչի և երգչախմբի «հարց ու պատասխանի» վրա հիմնված փոխեր– գեցողությամբ, ապա դրամայի մասնա– կիցների (Հիսուս, Պետրոս, Հուդա, Պի– ղատոս և ուրիշներ) երգամասերը անհա– տականացել են։ Պոլիֆոն երգեցողության զարգացման դարաշրջանում (XYI դ․) կա– նոնիկ տեքստը կատարել է երգչախումբը, իսկ XVII դ․ գոյացել ու XVIII դ․ ամրա– պնդվել է «Չ․ ե․»-ի օրատորային տեսակը։ Մտեղծվել են նաև եկեղեցական արարո– ղությունից անկախ, ժող․ թատերականա– ցումներ։ «Չ․ ե․»-ի թեմայով ժանրային առումով տարբեր տեսակի նշանավոր երկեր են գրել Ցա․ Օբրեխտը, Օ․ Լասսոն, Հ․ Շյուցը և ուրիշներ։ Այդ թեմայով ստեղծ– ված երաժշտության գերագույն նվաճումը Ցո․ Ս․ Բախի՝ մարդկայնությամբ խորա– պես ներթափանցված պասսիոններն են՝ գրված բողոքական (լյութերական) ավան– դույթով գոյացած գերմ․ տեքստով։ Նոր ժամանակներում նույն թեման ազատ մեկ– նաբանված Է, օրինակ, Ք․ Պենդերեցկու «Չարչարանքները ըստ Ղուկասի» ստեղ– ծագործության մեջ։ «Չարչարանաց» թեմատիկան հայ հո– գևոր երաժշտության մեջ անդրադարձված է ասերգային և երգային տիպի բազմա– զան մոնոդիկ ստեղծագործություններում։ Վերջինների թվում, Պատարագի հատ– վածներից բացի, կան շարականներ, եր– գեր (հատկապես Ն․ Շնորհալու հորինած), գանձեր և տաղեր, որոնք մեղեդիապես, ընդհանուր առմամբ, հարազատ են ժող․ երաժշտական ոճին։ Դրանց մի մասը բազ– մաձայն մշակել են Մ․ Եկմալյանը, Կոմի– տասը և ուրիշներ։ Ռ․ Աթայան

ՉԱՐՉՕՂԼՏԱՆ Աղասի Ենոքի [14․4․1907, գ․ Դյուլլիբուլաղ (այժմ՝ Վարդաղբյուր, ՀՍՍՀ Ղուկասյանի շրջանում)–-17․11․ 1975, Երևան], կուսակցական և պետ․ աշ– խատող։ Մանկավարժական գիտ․ թեկնա– ծու (1963)։ ՍՄԿԿ անդամ 1928-ից։ Ավար– տել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրա– յի ինստ–ը (1931) և ՍՄԿԿ ԿԿ–ին կից կու– սակցական բարձրագույն դպրոցը (1948)։ 1933-ից աշխատել է ՍՍՀՄ մթերումների ժողկոմատի Հայաստանի լիազորությու– նում (հրահանգիչ, բաժնի վարիչ, լիազոր ներկայացուցչի տեղակալ և լիազոր ներ– կայացուցիչ)։ 1939-ից՝ ՀԿ(բ)Կ ԿԿ գյու– ղատնտեսության բաժնի վարիչ, 1941-ից՝ ՀԿ(բ)Կ ԿԿ կադրերի գծով քարտուղար, 1943–46-ին՝ 3-րդ քարտուղար։ 1948– 1952-ին եղել է ՀՍՍՀ Մինիստրների խոր– հըրդի նախագահի տեղակալ, 1953–61-ին և 1969-ից՝ Երևանի ֆիզկուլտուրայի ինստ–ի ռեկտոր։ 1961–69-ին Չ․ Հայկոո– պի նախագահն Էր։ Զբաղվել է Հայաստա– նում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պատմության հարցերով։ Եղել է ՀԿԿ ԿԿ (1939-ից) և ՀԿԿ ԿԿ բյուրո– յի (1940–52) անդամ, ՀՍՍՀ I գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգե– վատրվել է Լենինի, Աշխատանքային կար– միր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով և մեդալներով։ Երկ․ Ֆիզիկական կուլտուրայի պատմու– թյուն, մաս 2, Ե․, 1958 (հեղինակակից)։ физ– культура и спорт в Армянской ССР, Е․, 1961․ ՁԱՐձՈՈՒ (մինչև 1937-ը՝ Նոր Չարջոլյ), քաղաք (1886-ից), Թուրքմենական ՍՍՀ Չարջոուի մարզի վարչական կենտրոնը, նավակայան Ամուդարյայի ձախ ափին։ 143 հզ․ բն․ (1980)։ Հիմնադրվել է XIX դ․ 80-ական թթ․, որպես ռուս, ամրակետ Բու– խարայի խանության տարածքում։ 1918– 1924-ին եղել է Թուրքեստանի ԻՍՍՀ, 1924-ից՝ Թուրքմ․ ՍՍՀ կազմում, 1939– 1963-ին և 1970-ից՝ մարզային կենտրոն։ Կան մետաքսի, մսի կոմբինատներ, բրդե մանվածքների, բամբակե գործվածքների, տրիկոտաժի, կարի, կոշիկի, կահույքի ֆաբրիկաներ, կարակուլի մորթու մշակ– ման, բամբակազտիչ, կաթի, գինու, շի– նանյութերի և այլ գործարաններ։ Կան մանկավարժական ինստ․, տեքստիլ, գյու– ղատնտ․, գետային տեխնիկումներ, բժշկ․ և երաժշտական ուսումնարաններ, պատ– մահայր հնագիտական թանգարան, շերա– մապահության և մելիորացիայի թուրքմ․ փորձակայաններ։ ЭЦГАПШФ ՄԱՐՋ, Թուրքմենական ՍՍՀ կազմում։ Վերակազմավորվել է 1970-ի դեկտ․ 14-ին (կազմավորվել է 1939-ի նոյեմբ․ 21-ին, լուծարքվել՝ 1963-ի հունվ․ 10-ին)։ Գտնվում է հանրապետության արլ․ մասում։ Տարածությունը 93,8 հզ․ կմ2 Է, բն․՝ 594 հզ․ (1980)։ Բաժանվում է 12 շրջանի։ Ունի 2 քաղաք, 21 քտա։ Վարչա– կան կենտրոնը՝ Չարջոու։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1974)։ Բնությունը։ Չ․ մ․ գտնվում է Ամուդար– յայի միջին հոսանքի երկու ափերին։ Ձախափնյա մասում տարածվում են Կա– րակումի անապատները, որին ծայր հվ– արմ–ում հարում է Կարաբիլ բարձրության հս․ եզրը։ Աջափնյա մասի հս–արմ–ում Կզըլկում անապատի եզրն Է, կենտրոնում՝ Աունդուկլիի ավազուտները, հվ–արլ–ում՝ Կուգիթանգթաու լեռնաշղթան (3139 մ)։ Կլիման ցամաքային Է, ծայրահեղ չորա– յին; Հուլիսի միջին ջերմաստիճանը 29,5°С Է, հունվարինը՝ –4°Շ–ից 2°С։ Տարեկան տեղումները հս–ում 100 մմ են, հվ–արլ–ում՝ 160․ մմ։ Վեգետացիայի շրջանը 203– 235 օր Է։ Ի»ոշոր գետը Ամուդարյան Է։ Տիրապետում են մոխրագույն, աղուտա– յին հողերն ու թաքիրները, Ամուդարյայի հովտում՝ ալյուվիալ մարգագետնային, ոռոգվող, լեռներում՝ լեռնաշագանակա– գույն և լեռնամարգագետնային հողերը։ Բուսականությունը աղքատ է (ավազային բոշխ, սպիտակ սաքսաուլ ևն)։ Ամուդար– յայի հովտում տոլգայներ են (ողողատա– յին անտառներ)։ Բնորոշ կենդանիներ են ջեյրանը, տափաստանային և բարխանա– յին կատուն, աղվեսը, գայլը, վարազը։ Կան թռչուններ, կրծողներ, սողուններ։ Բնակչությունը։ Բնակվում են թուրքմեն– ներ, ռուսներ, ուզբեկներ, թաթարներ, ուկրաինացիներ և այլք։ Միջին խտությու– նը 1 կմ2 վրա 6,3 մարդ Է, Ամուդարյայի հովտում՝ տեղ–տեղ մինչև 100 մարդ (1980)։ Քաղաքային բնակչությունը 46% է (1979)։ Քաղաքներն են Չարջոուն և Կերկին։ Տնտեսությունը։ Առաջատար են թեթև և սննդի արդյունաբերությունը։ Կարե– վոր են բամբակազտիչ, մետաքսաթե– լի, կարակուլի մորթու նախնական մը– շակման, յուղագործական ճյուղերը։ Զարգանում են գազի, ծծմբի արդյունահա– նումը, հանքային պարարտանյութերի ար– տադրությունը։ Կան բամբակազտիչ, գյու– ղատնտ․ մեքենաների վերանորոգման գործարաններ, մսի կոմբինատ, գորգա– գործական ֆաբրիկա են։ Արդ․ հիմնական կենտրոններն են Չարջոուն, Կերկին, Կեր– կիչին, Մոսկովսկը, Սայաթը, Սաքարը։ Չարջոուից հս․ կառուցվում է նավթաքիմ․ համալիր։ 1980-ին մարզում կար 80 կոլեկ– տիվ, 10 սովետական տնտեսություն։ Հո– ղային ֆոնդի 1,8%–ը վարելահողեր են, 76,3%–ը՝ արոտավայրեր (1977)։ Գյուղա– տնտեսության հիմքը ոռոգովի հողագոր– ծությունն Է։ Ոռոգումը կատարվում է Ամու– դարյայից և նրանից սկսվող Կարակումի,