(00 00 и Ek ) = Տ й(Ек), Ek€S(k= k=1 /tk=i = 1,2,․․․) Ek ПЕт=0(к=^=щ)։ ^,Տ)-զույգը անվանում են չափելի տարածություն։ Չ–ի միջոցով սահմանվում է «ինտե– գրալ» հասկացությունը, օրինակ, Լե– բեգի չափի միջոցով մտցվում է Լեբեգի ինաեգրւաը։ * Գրկ․ Халмош П․ Р․, Теория меры, пер․ с англ․, М․, 1953․ Ա․ Թաւայյան ՉԱՓ, երաժշտության մեշ, այս կամ այն մետրի թվային արտահայտու– թյունը։ Նշվում է ստեղծագործության սկզբում, բանալիի նշաններից հետո, ուղ– ղաձիգ դասավորվող երկու թվանշանով, վերինը ցույց է տալիս մետրական միա– վորի (տակտի) բաղկացած լինելը 2, 3, 4 և ավելի մասերից, ստորինը կոտորա– կային հայտարարի սկզբունքով նշում է տակտային ամեն մի մասը գրավոր դրսե– վորելու համար ընդունված պայմանական , V 1 1t1 ,t, 1 4 տևողությունը –, –, – կամ Չ․ նշվում է նաև լատ․ С տառով (գոյացել է մենզուրալ նոտագրության կիսաշրշան նը– շանից)։ Երբեմն Չ–ի ստորին թվանշանը չի գրվում; Ազատ ռիթմով հնչող, օրինակ, ժող․ ծորերգային կամ ասերգային ստեղ– ծագործություններում հաճախ տակտա– բաժանում չի կատարվում և, ըստ այդմ, որևէ Չ․ չի նշվում։ Տարբեր տեսակի մետ– րերի կամ տակտերի հետևողությամբ Չ–երը ևս լինում են պ ա ր զ, բարդ, խ ա ռ ը ևն։ Ռ․ Աթայան
ՉԱՓԱԲԵՐՈՒՄ, մետաղների վերջնամշակ– ման կատարյալ մեթոդ, ապահովում է մա– կերևույթների ձևի և չափերի մեծ ճըշ– գըրտությունը (մինչև 0,1 մկմ) և մաքրու– թյունը (11-ից 14-րդ դասի սահմաններում)։ Չ–ման պրոցեսում, որպես կտրող գործիք, օգտագործում են հղկանյութային բարակ շերտով պատված մետաղե կամ ապակե կիպահղկիչներ կամ շատ մանրահատիկ հղկասկավառակներ։ Մշակման արտադրո– ղականությունը բարձրացնելու նպատա– կով Չ․ կատարվում է հովացնող–յուղող հեղուկների օգտագործմամբ (նավթ, մե– քենայական յուղ, օլեինաթթու, բենզին, սոդայաջուր ևն)։ Կիպահղկիչները սովո– րաբար պատրաստվում են ավելի փափուկ նյութերից, քան մշակվող իրն է։ Առավել կիրառում ունեն պեռլիտային և ֆերիտա– յին կառուցվածք ունեցող թուջերը, որոնց ամրությունը գտնվում է НБ 140–200 սահ– մաններում։ Երբեմն կիրառվում են նաև պղնձե, իսկ ձեռքի աշխատանքի ժամա– նակ նաև ապակե կիպահղկիչներ։ Նախ– նական Չ–ման ժամանակ կտրման պայ– մանները բարելավելու նպատակով գոր– ծիքի մակերևույթի վրա ակոսներ են ար– վում։ Կիրառվող հղկանյութերի հատիկները պետք է ունենան մեծ ամրություն և փոքր չափեր (2-ից 20 մկմ)։ Դրանք օգտագործ– վում են փոշու կամ քսուքի ձևով։ Որպես հղկանյութ կարելի է կիրառել բնական կորունդը, սպիտակ էլեկտրակորունդը, սիլիցիումի կարբիդը, քրոմի օքսիդը։ Կար– ծըր համաձուլվածքներից պատրաստված գործիքների Չ–ման ժամանակ օգտագործ– վում են բորի կարբիդի և ալմաստի միկ– րոփոշիներ։ Կան ունիվերսալ (նկ․) Ունիվերսալ չափաբե– րիչ հաստոց Չ–ման հաստոցներ, որոնք մեծ մասամբ սկավառակային տիպի են, և որոնցով մշա– կումը տարվում է պտտվող երկու հորիզո– նական սկավառակների արանքում հարթ կամ գլանաձև իրերը տեղակայելու միջո– ցով, և մասնագիտացված հաս– տոցներ, որոնք ծառայում են առանձին դետալների, ծնկաձև լիսեռների վգիկների, բաշխիչ լիսեռների բռունցքի ևնի Չ–ման համար։ Գրկ․ Справочник машиностроителя, т․ 2, 3 изд․, испр․ и доп․, М․, 1960; Бабаев С․ Г․ и С а д ы г о в П․ Р․, Притирка и доводка поверхностей деталей машин, М․, 1976․ Ո․ Աճեմ յան
ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, չա– փերի և կշիռների ծառայու– թ յ ու ն, պետական և չափագիտական մարմինների ցանց, որոնց խնդիրն է՝ ապահովել երկրում չավւումների միասնա– կանություն և չափման միջոցների միատե– սակություն։ Չ․ ծ․ իրականացնում է ֆիզի– կական մեծությունների միավորների ստանդարտացումը, դրանց վերարտադրու– մը պետ․ էտալոնների միջոցով, միավոր– ների չափերի փոխանցումը էտալոններից՝ երկրում կիրառվող բոլոր չափման միջոց– ներին, վերջիններիս նոր նմուշների պետ․ փորձարկումները, արդեն շահագործման մեջ գտնվող չափման միջոցների վերա– հսկողությունը՝ պարբերական ստուգում– ների միջոցով, ստանդարտ տեղեկատու տվյալների պետ․ համակարգի կազմա– կերպումը (ֆիզիկական հաստատուննե– րի և նյութերի հատկությունների մասին պաշտոնական տվյալների հավաքում և հրապարակում), ստանդարտների, նոր– մատիվատեխնիկական և նախագծային փաստաթղթերի չափագիտական փոր– ձաքննության անցկացումը, թողարկվող արտադրանքի որակի և ստանդարտների պահպանման վերահսկողությունը և չա– փագիտական այլ միջոցառումներ։ Չ․ ծ–յան խնդիրների մեջ է մտնում նաև Միջազգային չափագիտա– կան կազմակերպություն– ն և ր ի աշխատանքներին մասնակցելը։ ՍՍՀՄ–ում Չ․ ծ․ գլխավորում է ՍՍՀՄ ստանդարտների պետ․ կոմիտեն (ՍՍՀՄ Պետստանդարտ)։ Չ․ ծ–յան գիտական կողմն ապահովում են չափագիտության ինստ–ները, որոնք պահում են էտալոն– ները և կատարում չափագիտության պրոբ– լեմներին վերաբերող գիտական հետա– զոտություններ։ ՍՍՀՄ–ում կան այդպիսի 11 ինստ–ներ և մասնաճյուղեր, որոնցից հնագույնը Դ․ ի․ Մենդելեևի անվ․ չափա– գիտության համամիութենական ԴՀԻ–ն է։ Չ․ ծ–յան գործնական խնդիրների լուծումը դրված է ստանդարտների և չափողական տեխնիկայի պետ, վերահսկողության հան– րապետական և մարզային լաբորատո– րիաների վրա։ ՀՍՍՀ–ում Չ․ ծ․ կազմա– կերպվել է Հայաստանի ժողկոմխորհի 1921-ի հուլիսի 21–ի դեկրետով։ Ներկա– յումս Չ․ ծ․ իրականացնում է ՍՍՀՄ ստան– դարտների պետ․ կոմիտեի հայկ․ հանրա– պետական վարչությունը, որն ունի մաս– նաճյուղեր Լենինականում և Կիրովակա– նում, բաժանմունքներ՝ Կամոյում, Ղա– լիանում և էջմիածնում։ ՍՍՀՄ Չ․ ծ․ կար– գորոշվում է չափումների միասնականու– թյան ապահովման պետ․ համակարգի ստանդարտների և այլ նորմատիվատեխ– նիկական փաստաթղթերի կոմպլեքսով; Տես նաև Չափագիտություն։ Գրկ․ Метрологическая служба СССР, М․, 1968․
ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գիտություն չափում– ների, դրանց միասնականությունն ու պա– հանջվող ճշգրտությունը ապահովելու մե– թոդների մասին։ Չ–յան հիմնական խնդիր– ներն են՝ չափումների ընդհանուր տեսու– թյան ստեղծումը, ֆիզիկական մեծու– թյունների միավորների ու դրանց համա– կարգերի կազմումը (տեսական Չ․), չափման մեթոդների ու միջոցների, չա– փումների ճշգրտության որոշման մեթոդ– ների, չափումների միասնականության և չափման միջոցների միատեսակության հի– մունքների մշակումը (օրենսդրա– կան Չ․), էտալոնների և չափման նմու– շամիջոցների ստեղծումը, չափերի ու չափ– ման միջոցների ստուգումը (կիրառա– կան Չ․)։ Չ–յան զարգացման պատմա– կան Փուլերն են՝ մետրի էտալոնի հաս– տատումը (Ֆրանսիա, XVIII դ․ վերջ), միավորների բացարձակ համակարգի ստեղծումը (Կ․ Գաուս, 1832), միջազգա– յին Մետրական կոնվենցիայի ստորագրու– մը (1875), Միավորների միջազգային հա– մակարգի մշակումն ու հաստատումը (1960)։ Դիտության, տեխնիկայի ու ար– դյունաբերության զարգացման գործում Չ–յան դերի մեծացման հետևանքով XIX դ․ վերջում և XX դ․ սկզբում մի շարք երկըր– ներում ստեղծվել են չափագիտական հա– տուկ ինստ–ներ՝ Չափերի և կշիռների գլխավոր պալատը Ռուսաստանում (1893, այժմ՝ Դ․ Ի․ Մենդելեևի անվ․ չափագիտու– թյան համամիութենական ԴՀԻ), ֆիզիկա– տեխնիկական պետ․ ինստ–ը Դերմանիա– յում (1887), Ազգային ֆիզիկական լաբո– րատորիան Մեծ Բրիտանիայում (1899)․ Ստանդարտների ազգային բյուրոն ԱՄՆ–ում (1901) ևն։ XX դ․ ստեղծվել են նաև մի շարք Միջազգային չափագիտա– կան կազմակերպություններ։ Տես նաև Չափագիտական ծառայություն։
ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (մետրոլոգիա, հուն․ |i£tpov – չաՓ և ․․․չոգիա) պատ– մական, անցյալում տարբեր ժողո–