վուրդների օգտագործած չափերը (երկա– րության, մակերեսի, տարողության կամ ծավալի և ծանրության) և դրանց զարգա– ցումն ուսումնասիրող պատմական օժան– դակ գիտություն։ խնդիրն է՝ պարզաբանել հին չափերի անվանումները, հարաբերու– թյունները, չափակշռային համակարգերը և դրանց աոանձին միավորները վերածել մետրական համակարգի։ Չ․ հատկապես կարեոր է հասարակական–տնտ․ պատմու– թյան աղբյուրներն ուսումնասիրելու հա– մար․ առանց հին չափերի ստույգ մեծու– թյուններն իմանալու, անհնար է ճիշտ գա– ղափար կազմել ապրանքների գների, առևտր․ շրջանառության, ժողովուրդների փոխադարձ տնտ․ կապերի, կախյալ բնակ– չության շահագործման աստիճանի մասին են։ Չ–յան օգնությամբ բացահայտվում է չափագիտ․ տվյալներ պարունակող աղ– բյուրների ժամանակը, տեղը, հավաս– տիությունը։ Չ․ սերտորեն առնչվում է դրամագիտությանը, որովհետև հնում կշռաչափերը համընկել են դրամ, միա– վորներին և կրել միենույն անվանումը (մինչե դրամահատությունը դրամը շրջա– նառության մեջ է դրվել որպես որոշակի կշռով ձուլուկ)։ Չ–յան աղբյուրներ են՝ նյութական նմուշ– ները (կշռաքարեր, դրամներ, քանոններ, միօրինակ չափերով կառույցներ են) և չափերի մասին գրավոր տեղեկություն– ները (օրենսդր․ վավերագրեր, պայմանա– գրեր, առետր․ գործարքներ, ուղեգրու– թյուններ են)։ Չափումների, հետնաբար և չափերի անհրաժեշտությունն առաջացել է, երբ մարդիկ սկսել են կառուցել բնակարան– ներ, պատրաստել գործիքներ, ամաններ են։ Չափումների պահանջը հատկապես կենսական է դարձել ապրանքափոխանա– կության զարգացման պայմաններում։ Հասարակության զարգացման վաղ Փու– լերում ծագած նախնական չափերը եղել են խիստ պայմանական ու մոտավոր։ Նախնական չաւիեր են ծառայել մարդու մարմնի մասերը, առանձին գործիքներ, զենքեր, ամաններ են։ Երկարության չա– փերի մասին վկայում են մի շարք անվա– նումներ՝ ո տ (տղամարդու ոտնաթաթի միջին չափը), կ ա ն գ ու ն (տղամարդու արմունկից մինչե միջնամատի ծայրը), մատ (տղամարդու բթամատի միջին լայնքը) են։ Չափեր են ծառայել նաև մար– դու գրկի, բռի տարողությունները (գիրկ, բ ու ռ)։ Տարածությունը ես չափվել է քայ– լերով (ք այլ), ճանապարհի երկարու– թյունը՝ անցած որոշակի ժամանակով (օրինակ, պարսկ․ փարսախը հավա– սար էր 1 ժամում չափահաս տղամարդու անցած ճանապարհի երկարությանը)։ Չա– փումներում կամայականությունից խու– սափելու համար, մարդը որոնել է առավել կայուն չափաձեեր։ Որպես չսոիի Փոքր միավոր, շատ ժողովուրդներ օգտագործել են գարու կամ ցորենի հատիկը։ Բաբելո– նում մակերեսի և կշռի փոքր չափն ան– վանել են շ և կամ շ և ու մ (հատիկ)։ Առևտրի, տնտեսության, մշակույթի զար– գացմանը զուգընթաց, չափումները դար– ձել են ավելի ու ավելի ճշգրիտ։ Տարերայ– նորեն առաջացած չափերը փոխարինվել են միմյանցով արտահայտված միավոր– ներով՝ երկարության, տարողության և այլ չափական համակարգերով։ Այսպես, երկրաչափության նվաճումների հիման վրա Հին Արևելքի և անտիկ պետություն– ներում ճարտ․ բարդ կառույցների համար ստեղծվել են չափերի անհրաժեշտ համա– կարգեր։ Բաբելական չափերի համակար– գերը (այդ թվում ժամանակաչափը, 1 ժ ա մ=60 րոպե) հիմնվել են հաշ– վարկման 60-երորդական համակարգի վրա, մակերեսի և տարողության միավոր– ներ են ծառայել երկարության չափերին հավասար կողմերով քառակուսիներն ու խորանարդները։ Այնուհանդերձ չավւերի միասնականությունը նույնիսկ այդ կենտ– րոնացված պետություններում եղել է հա– րաբերական․ օրինակ, Եգիպտոսում թա– գավորական կամ մեծ կանգ ու ն ը հավասար էր 52,5 սմ, իսկ Փոքր կ ա ն– գ ու ն ը՝ 45 սմ, Հին Հունաստանում տար– բեր է եղել նույնանուն չափը (ս տ ա դ ի ո– ն ը հավասար էր 177,6 մ, 185 մ, 189 մ տաղանդը՝ 25,7–26,2 կգ և 37,2 կգ)։ Զանազան երկրներում օգտագործված չափերի համակարգերն ու առանձին չա– ւիերը մշակութային և առետր․ կապերի, ինչպես նաև նվաճումների միջոցով փոխ– կապակցվել են, մի ժողովուրդը փոխ է առել մյուսից։ Միջերկրական ծովի մեր– ձակա շատ երկրներում չափերի համա– կարգերը ձևավորվել են բաբելականի ազ– դեցությամբ։ Օրինակ, Բաբելոնից Պարս– կաստան, Հայաստան, Ասորիք, Հրեաս– տան, Փյունիկիա, Եգիպտոս, Հունաստան է տարածվել տաղանդի (ամենուր մ ի ն ա– յ ի բաժանվող) հիմնական կշռաչափը։ Հերոդոտոսը գրում է, որ կանգունը հուն․ Աամոս կղզում հավասար էր եգիպտ․ կանգունին։ Հռոմայեցիներն իրենց չա– փակշռային համակարգը պարտադրել են գրեթե բոլոր նվաճած երկրներին։ Վաղ ֆեոդ, շատ պետություններ օգտագործել են թե՝ հռոմ․ դրամ, միավորները (ս ո– լ ի դ ու ս, դ և ն ա ր ի ու ս), թե՝ առան– ձին չափերը (մ ո դ ի ու ս՝ սորուն նյու– թերի չափ)։ Սակայն Արևմտյան Հռոմեա– կան կայսրության անկումից հետո եվրոպ․ պետություններում գրեթե չպահպանվեց հռոմ․ չափերի համակարգը։ Միջին և Մերձավոր Արևելքի երկրների չափերի վրա միջնադարում զգալի ազդեցություն են ունեցել արաբ, չափերը։ Ֆեոդալիզմի դարաշրջանում, բնատըն– տեսության պայմաններում, ձևավորվել են տեղային չափերի համակարգեր, տար– բեր նահանգներում, գավառներում, քա– ղաքներում նույնանուն չափերն արտա– հայտել են տարբեր մեծություններ։ Հա– մապետական չափամիավորները Եվրո– պայում սկսել են առաջանալ ֆեոդ, կար– գերի վերացումից հետո։ Ֆրանս, մեծ հե– ղափոխության տարիներին կարգավորվե– ցին չափերը, ստեղծվեց մետրական հա– մակարգը, որն այնուհետև դարձավ մի– ջազգային։ 1791-ին Ֆրանսիայի ԳԱ հանձ– նաժողովի առաջարկությամբ Ազգային ժողովը հաստատեց չափերի այդ նոր հա– մակարգը։ Երկարության միավորը դար– ձավ մետրը, մակերեսի միավորը՝ արը, տարողությանը՝ լիտրը, ծան– րությանը՝ գրամը։ Այդ միավորները կազմվեցին տասնորդականի սկզբունքով (տարբեր աստիճաններում հիմնական միավորը 10-ով բազմապատկելու կամ բա– ժանելու միջոցով)։ 1797-ին պատրաստվե– ցին մետրի, ապա նաև կիլոգրամի պլատինե նմուշները (1799-ին ի պահ տրվեցին Ֆրանսիայի հանրապետության արխիվին)։ Սակայն միայն 1837-ի օրեն– քով սահմանվեց 1840-ի հունվ․ 1-ից պար– տադիր կարգով Ֆրանսիայում մետրական համակարգի գործածումը։ 1889-ին գումարվեց չափերի ու կշիռ– ների վերաբերյալ Միջազգային առաջին կոնֆերանսը, որը հաստատեց այդ ժա– մանակ պատրաստած մետրի և կիլոգրամի նախանմուշները, ապա վիճակահանու– թյամբ դրանք բաշխեց Մետրական հա– մաձայնագիրն ստորագրած երկրներին։ Այդ նախանմուշներն այնուհետև դարձան մետրի և կիլոգրամի ազգային չափանիշ– ներ, թեև այդ երկրներում զուգահեռ օգ– տագործում էին նաև տեղական նախա– մետրային չափերը։ Ռուսաստանում մետ– րական համակարգը պարտադիր դարձավ սովետական կարգերի հաստատումից հետո․ 1918-ի սեպտ․ 14-ին ընդունվեց «Չափերի ու կշիռների միջազգային մետ– րական տասնորդային համակարգի ներ– մուծման մասին» դեկրետը, իսկ 1927-ից մետրական համակարգը վերջնականա– պես գործածության մեջ մտավ ՍՍՀՄ–ում։ Ներկայումս թեև մետրական համակարգը տարածված է աշխարհի մեծ մասում, սա– կայն մի շարք ժողովուրդներ դեռևս զու– գահեռաբար օգտագործում են իրենց ավանդական համակարգերը։ Անգլ․ չափերի համակարգը, որը XVIII – XX դդ․ լայնորեն տարածված էր Անգլիայի ընդարձակ գաղութներում ու մի շարք այլ երկրներում, այժմ օգտագործում են Բրի– տանական համագործակցության մեջ մտնող պետությունները։ Բայց դրանք էլ աստիճանաբար անցնում են մետրական համակարգին։ ԱՄՆ–ում, որոշ շեղումնե– րով, օգտագործվում է անգլ․ մետրական համակարգը։ Հայաստանում հնագույն ժամանակնե– րից մինչև XX դ․ սկիզբը օգտագործել են երկարության, մակերեսի, ծանրության և տարողության մի շարք չափային համա– կարգեր։ Ըստ էրեբունի և Կայալի դերե հնավայ– րերում բացված տաճարների հիմնական չափումների, ուրարտ․ միջին ոտնա– չափը հավասար էր 31,4 սմ, փոքր կան– գունը՝ 1,5 ոտնաչափի (47,1 սմ)։ Անտիկ ժամանակաշրջանում զուգահեռ օգտագործվել է մեծ կամ փիլետերյան ոտնաչափը, որն ըստ Գառնիի տաճարի չափումների, հավասար էր 35,31 սմ, միջին կանգունը 1,5 մեծ կամ փ ի լ fa– in և ր յ ա ն ոտնաչափի (53 սմ), մեծ կանգունը՝ 2 մեծ կամ փիլետերյան ոտնաչափի (70,62 սմ)։ Միջնադարյան Հայաստանում, ըստ IV–XVI դդ․ ճարտ․ հուշարձանների, կիրառվել են՝ փոքր ոտնաչափը (մոտ 26,5 սմ), միջին ոտնաչափը (մոտ 30,9 սմ), մեծ կամ փիլետերյան ոտնաչափը (մոտ 35,6 սմ), որոնց հիման վրա բացահայտվում են հայկ․ սկզբնաղբյուրներում պահպանված երկարության չափական համակարգերի միավորները։ Անտիկ ժամանակներում և
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/678
Արտաքին տեսք