նակով լուծվում է ջրում և սպիրտում։ Ջրի հետ առաջացնում է ազեոտրոպ խառնուրդ (77,4% Մ․, եռ․ ջերմաստիճա– նը՝ 107,2°C)։ Ամենաուժեղ ճարպաթթուն է, մաշկի վրա առաջացնում է այրվածք։ Ունի կարբոնաթթուներին բնորոշ քիմ․ հատկություններ։ Մ–ի աղերը և էսթերները կոչվում են ֆորմիատներ։ Վերա– կանգնիչ է, տալիս է «արծաթահայելու» ռեակցիան։ Հայտնաբերվել է մրջյուննե– րի արտաթորանքում (XVII դ․), պարու– նակվում է նաև եղևնու ասեղնատերևնե– րում, եղինջում, մրգերում։ Ստանում են մեթանի կատալիտիկ օքսիդացմամբ, Н20 + С0 սինթեզով և հիմնականում NaOH-ի և CO-ի փոխազդեցությամբ (120– 150°С, 6–8 մթն, առաջանում է նատրիու– մի ֆորմիատ, որից Մ․ անջատվում են ծծմբական թթվով)։ Մ․ կիրառվում է օրգ․ սինթեզում, արծնիչային ներկման, կաշ– վի վերամշակման, մրգահյութերի պահա– ծոյացման համար։
ՄՐՋՆԱԼԴԵՀԻԴ, ֆորմալդեհիդ, մ ե– թանալ, СН20, պարզագույն աչդեհիդը։ Սուր, գրգռող հոտով, անգույն, թունա– վոր գազ է։ Հալ․ ջերմաստիճանը՝ – 118°С, եռմանը՝ – 19,2°С։ Լավ լուծվում է ջրում և սպիրտում։ Ուժեղ վերականգնիչ է, տա– լիս է «արծաթահայելու» ռեակցիան։ Վե– րականգնում է նաև Au, Pt, Cu, Bi ևն։ խառնուրդները օդի հետ (7–72 ծավ․%) պայթուցիկ են։ Հեշտությամբ պոլիմեր– վում է՝ առաջացնելով պոլիմրջնալդեհիդ՝ (H2CO)n։ Ջրային լուծույթներում Մ․ պո– լիմերվում է դանդաղ և առաջացնում տրի– օքսան և պարամրջնալդեհիդ։ Մ․ ամոնիա– կի հետ առաջացնում է ուրոտրոպին, մի– զանյութի հետ՝ միզանյութմրջնալդեհի– դային խեժեր, ֆենոլի հետ՝ ֆենոլմըրջ– նալդեհիդային խեժեր ևն։ Օգտագործ– վում է նաև պոլիվինիլացետալներ, իզո– պրեն, դեղանյութեր, ներկանյութեր ստա– նալու, կաշին դաբաղելու համար։ Մ–ի 37–40%-անոց ջրային լուծույթը ֆորմա– չինն է։ Մ․ ստանում են մեթիլ սպիրտը կամ մեթանը օդի թթվածնով օքսիդացնելով։ Մ–ի թույլատրելի պարունակությունը օ– դում 0,001 մգհ է։
ՄՐՎԱՆՅԱՆՆԵՐ, Մրվանիներ, քըր– դական ծագում ունեցող ամիրայական տոհմ Հայաստանում X–XI դարերում։ Իշխել են Աղձնիքում և խլաթում։ 1003-ին հպատակություն են հայտնել Բյուզան– դիայի կայսր Վասիլ II-ին, սելջուկյան արշավանքների ժամանակ՝ սելջուկներին, աջակցել նրանց՝ Սասունի հայկ․ իշխա– նության դեմ պայքարում, որի համար ստացել են խլաթը։ XI դ․ վերջին Մ–ի տի– րույթները զավթել են սելջուկները, թեև Մ–ի մնացորդները, իբրև մանր ամիրա– ներ, շարունակել են իշխել Աղձնիքում։ Գրկ․ Տ և ր–Ղ և ո ն դ յ ա ն Ա․, Արաբական ամիրայությունները Բագրաւոունյաց Հայաս– տանում, Ե․, 1965, էշ 193 – 206։ Ա․ Տեր–Ղևոնղյան
ՄՐՏԱՎԱՐԴ (Rhododendron), լեռնա– վարդ, լաշի, հավամրգագգիների ըն– տանիքի մշտադալար կամ տերևաթափ թփերի կամ փոքր ծառերի ցեղ։ Տերևները հերթադիր են, ամբողջական։ Ծաղիկ– ները երկսեռ են, 5-անդամ, վահանաձև, հովանոցավոր ծաղկաբույլերով, հազվա– դեպ՝ մեկական։ Պտուղը տուփիկ է՝ բազ– մաթիվ դարչնագույն սերմերով։ Հայտնի է Մ–ի շուրջ 600 (այլ տվյալներով՝ 1300) տեսակ՝ տարածված գլխավորապես Հյու– սիսային կիսագնդի բարեխառն գոտում։ ՍՍՀՄ–ում վայրի վիճակում աճում է 19 տեսակ (Կովկասում, Սիբիրում, Հեռավոր Արևելքում)։ ՀՍՍՀ–ում՝ Փամբակի և Ծաղ– կունյաց լեռնաշղթաների հս․ լանջերին հանդիպում է կովկասյան Մ․ (R․ caucasicum), որը բարձրլեռնային գոտում առաջացնում է մացառուտներ, իսկ մերձալպյան գոտում հանդես է գա– լիս որպես ենթանտառ։ Դեկորատիվ է, շատ տեսակներ աճեցվում են պուրակնե– րում, ջերմոցներում, տնային պայմաննե– րում։
ՄՐՐԿԱՀԱՎԵՐ (Procellariidae), խողովա– կաքթերի կարգի թռչունների ընտանիք։ Կտցի ծայրը կեռ է, քթային խողովակները մոտեցած կամ միացած են իրար և բաց– վում են վերնակտուցի կատարին։ Մատ– ները միացած են լողաթաղանթով։ Թևերը բարակ են և երկար (21,5–50 սմ)։ Վատ քայլող, լավ լողացող ու թռչող թռչուն– ներ են։ Ցամաքի հետ կապված են բազ– մացման շրջանում, մնացած ժամանակ հեռավոր չվերթներ են կատարում (օրի– նակ՝ նեղքիթ Մ․ Ավստրալիայի հվ․ ափե– րից հասնում է մինչև Բերինգի ծով)։ Ակ– տիվ են և՛ ցերեկը, և՝ գիշերը, իսկ բազ– մացման շրջանում՝ միայն գիշերը։ Բնա– դրում են գաղութներով, գլխավորապես հյուսիսային մրրկահավ ծովերի ժայռոտ, ամայի ափերին։ Մոնո– գամ են․ դնում են 1 ձու, թխսում են էգը և արուն։ Ձագերը կույր են՝ ծածկված խիտ աղվամազով։ Մ․ սնվում են ծովային անող– նաշարավորներով, ձկներով, ձկնորսու– թյան թափոններով։ Տարածված են Արկ– տիկայից մինչև Անտարկտիդա։ Հայտնի է Մ–ի 47 տեսակ։ ՍՍՀՄ–ում հանդիպում է 8 տեսակ, որից միայն մեկն է բնադրում (հյուսիսային Մ․), 3-ը հանդիպում են պարբերաբար, քոչելու ժամանակ, 4-ը՝ պատահական (տես նաև Աչբաարոս)։
ՄՐՐԿԱՅԻՆ ՀՈՍԱՆՔՆԵՐ, Ֆ ու կ Ո J ի հոսանքներ, փոփոխվող մագնիսա– կան դաշտի ազդեցությամբ հոծ հաղոր– դիչում մակածված փակ էլեկտրական հո– սանքներ։ Մ․ հ․ ինդուկցիոն հոսանքներ են (տես Էւեկարամագնիսական ինդուկ– ցիա)։ Հաղորդիչում առաջացող Մ․ հ․ տա– քացնում են այն (տես Տէոոդ–Լենցի օրենք)։ Տրանսֆորմատորների և փոփոխական հոսանքի կոճերի միջուկներում, ինչպես նաև էլեկտրական մեքենաների մագնիսա– կան շղթաներում Մ․ հ․ առաջ են բերում էներգիայի կորուստներ։ Այդ կորուստնե– րը նվազեցնելու համար ֆեռոմագնիսա– կան միջուկները պատրաստում են մի– մյանցից մեկուսացված (օրինակ, հատուկ լաքով) թիթեղներից։ Մ․ հ․ կիրառվում են մետաղների հալ– ման և մակերևութային մխման ժամանակ, իսկ դրանց ուժային գործողությունը՝ սար– քերի և ապարատների շարժական մասե– րի տատանումների հանդարտիչներում, ինդուկցիոն արգելակներում և այլուր։
ՄՐՐԿԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ, հեղուկի կամ գա– զի շարժում, որն ուղեկցվում է միջավայրի մասնիկների (տարրական ծավալների) պտույտով իրենց ակնթարթային առանց– քի շուրջը։ Բնության մեջ հեղուկի կամ գա– զի շարժումների ճնշող մեծամասնությու– նը Մ․ շ–ներ են։ Օրինակ, հեղուկի շարժու– մը խողովակում Մ․ շ․ է թե չամինար հո– սանքի և թե աուրբոււենւռ հոսանքի դեպ– քում։ Տարրական ծավալների պտույտը պայմանավորված է նրանով, որ պատի մակերևույթի վրա հեղուկի արագությու– նը հավասար է զրոյի (մասնիկների կպչե– լու շնորհիվ), իսկ պատից հեռանալիս՝ արագ աճում է, այնպես որ հարևան շեր– տերի արագությունները զգալիորեն տար– բերվում են միմյանցից։ Ատորին շերտի արգելակող և վերին շերտի արագացնող ազդեցությունների հետևանքով (նկ․ 1) Նկ․ 1․ արագու– թյունների բաշ– խումը խողովակի հատվածքով առաջանում է մասնիկների պտույտ։ Մ․ շ–ման օրինակներ են օդային մրրիկնե– րը մթնոլորտում՝ պտտահողմերը և ցիկ– ւոնները, կամրջակալների ետևում առա– ջացող ջրային մրրիկները, ջրում գոյա– ցող ձագարափոսերը ևն։ Մ․ շ–ման քա– նակական բնութագրիչը պտտման ան– կյունային արագության со վեկտորն է, որը կախված է հոսքում կետի կոորդի– նատներից և ժամանակից։ Այն անվանում են նաև միջավայրի մրրիկ դիտարկվող կետում։ Եթե հոսանքի որոշ տիրույթում со= 0, ապա շարժումը այդ տիրույթում մրրկային չէ։ Միջավայրի մասնիկների պտտման հե– տևանքով կարող են գոյանալ մրրկային խողովակներ (նկ․ 2)։ Վերջիններս հե– Նկ․ 2․ մրրկային խողովակներ ղուկի ներսում չունեն սկիզբ և վերջ, դրանք կամ պետք է փակ լինեն (մրրկային օղակ) կամ սկիզբ և վերջ ունենան հեղու– կի սահմանների վրա (շրջահոսվող մարմ– նի կամ հեղուկ պարունակող անոթի մա– կերևույթին)։ Մ․ շ․ հեղուկում առաջաց– նում է լրացուցիչ արագություններ։ Մա– ծուցիկ հեղուկում շփման ուժերի շնորհիվ մրրիկները մարում են։ Ջրում և օդում, միջավայրի փոքր մածուցիկության հե– տևանքով, մրրիկները կարող են երկար