Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


[h․ 1], Ե․, 1942։ Thierry M- et N․, La Cathedrale de Mren et sa decoration «Cahiers Archeologique», XXI, 1961; Scalesse Т․, La Cattedrale di Mren in Armenia, XX Corso di cultura sull, Arte Ravennate e Bizantina, Ravenna, 1973; Strzygowski J․,Die Baukunst der Armenier und Europa, Wien, 1918․ Ա․ ԶարրսԱ

ՄՐԵՎԼԻՇՎԻԼԻ Ալեքսանդրն Ռոմանի (1866–1933), վրացի նկարիչ, XIX դ․ վեր– ջի – XX դ․ սկզբի ազգային արվեստի մեջ ռեալիստական, դեմոկրատական ուղղու– թյան ներկայացուցիչ։ Սովորել ԷՄոսկփս– յի գեղանկարչության, քանդակագործու– թյան և ճարտ–յան ուսումնարանում Ա․ Ռ․ Մրեվլիշվիլի․ «Ցածր ցանկա– պատ» (1901, Վրացական ՍՍՏ արվեստի թան– գարան, Թբիլիսի) (1884–90) և Փարիզի ժյուլիան ակադե– միայում (1898–1901)։ Կրել է ւցերեդվիժ– նիկների ազդեցությունը։ Մ–ի աշխատանք– ները հիմնականում արտացոլում են մինչ– հեղափոխական Վրաստանի գյուղացինե– րի ծանր կյանքը («Գյուղական դիվանա– տան մոտ», 1899, «Ցածր ցանկապատ», 1901, «Հարկահավաք», 1900-ական թթ․, բոլորն էլ՝ Վրաց․ ՍՍՀ արվեստի թանգա– րան, Թբիլիսի)։

ՄՐԻԿԱՍՆԿԵՐ (Ustilaginales), բազիդիու– մավոր սնկերի կարգ, բարձրակարգ բույ– սերի մակաբույծներ՝ մրիկ կոչվող հի– վանդության հարուցիչներ։ Հատկապես մեծ վնաս են պատճառում հացազգի բույ– սերին։ Հայտնի է Մ–ի մոտ 900 տեսակ, ՍՍՀՄ–ում՝ 300։ Տարածված են գրեթե ամենուրեք։ Մ–ից բույսի առանձին օրգան– ներ կամ մասեր քայքայվում են, վերած– վում մրագույն սպորային զանգվածի (այս– տեղից էլ սնկերի և դրանց առաջացրած հիվանդության անվանումները)։ Ունեն բազմաբջիջ սնկամարմին, որը անբարե– նպաստ պայմաններում կարող է միջնա– պատերով բաժանվել առանձին բջիջնե– րի, մասնիկների, որոնք մեկական կամ կնձիկներով պատվում են հարթ կամ փշա– վոր թաղանթով և վերածվում մրիկա– սպորների՝ քլամիդասպորների (պատյանավորված սպոր)։ Վերջիններիս ծլումից ձևավորվում են բագիդիումնե– րը՝ բազիդիոսպորներով (հապլոիդ փուլ), դրանք զուգավորվում են, և գոյացած նոր բջջից առաջանում է վարակիչ մի– ցելիում (դիպլոիդ փուլ)։ Ըստ քլամիդա– սպորների ծլման եղանակի, տարբերում են Մ–ի երկու ընտանիք՝ տ ի լ և տ ի ա– ց և ա (Tilletiaceae), ձևավորվում է միա– բջիջ, կարճ բազիդիում, որի վրա գտնը– վում են թելանման բազիդիասպորներ, մյուսը՝ ուստիլագինացեա (us- tilaginaceae)՝ առաջացնում է բազմաբջիջ բազիդիում, որի յուրաքանչյուր բջջից առանձնացվող հավելվածների վրա գտնը– վում են բազիդիասպորները։ Քլամիդա– սպորներն առաջանում են ծաղիկների, տերևների, ցողունների, հազվադեպ՝ ար– մատների վրա։ Մ–ի յուրաքանչյուր տե– սակի քլամիդասպորները կարող են լի– նել տեր–բույսի միայն որոշակի օրգան– ներում․ օրինակ՝ կարծրամրիկը (քարամրիկ) ծաղկի սերմնարանում, հա– տիկը վերածվում է մրիկապարկի (ցորեն, գարի, աշորա), ցող ու նային մրի– կ ը՝ ցողունների վրա (ցորեն, աշորա), փոշեմրիկը քայքայում է բույսի բո– լոր մասերը, բացառությամբ առանցքի, այն վերածվում է սև, փոշիացող զանգվա– ծի, գաճաճային մրիկը՝ հատիկ– ները վերածվում են մրիկապարկի (աշ– նանացան ցորեն), բշտիկավոր մրիկը ցողունի, տերևների, կողրերի վրա գոյացնում է սպորալեցուն բշտեր (եգիպտացորեն)։ Բույսերը վարակվում են ծլման (հատիկ– ների մակերեսին, թեփուկների տակ կամ հողի վերին շերտում գտնվող սպորներից), ծաղկման և աճման (ամբողջ վեգետացիա– յի ընթացքում) փուլերում։ Յա․ Սենեքերիմյան

ՄՐՄՐՅԱՆ (Մրմըրյան) Հարություն Գե– վորգի [(I860, Կ․Պոլիս –21․7․1926, Կ․Պո– լիս), գրական կեղծանունները՝ Հարու– թյուն, Ակումիտ, Ուխտավոր, 6․ Գ․ Մ․, Խաչքնար], հայ գրող, պատմաբան։ Նախ– նական կրթությունն ստացել է ծննդա– վայրում, հետագայում ինքնակրթությամբ խորացել աստվածաբանության, փիլ–յան և լեզուների ուսումնասիրության մեջ։ Թարգմանել է Հերոդոտոսի, Շ․ Մոնտես– քյոյի, ժ․ ժ․ Ռուսոյի, Հ․ Տենի, Հ․ Ապեն– սերի և այլոց գործերը։ Իր ուսուցիչ К Մի– սաքյանի և Հ․ Չամուռճյանի (Տերոյենց) կենսագիրն է («Հին օրեր։ Պոետ խաչա– տուր Միսաքյան և իրեն ժամանակակից իմացականին վրա հայացներ, 1815 էն 1891», 1907, «Տասնևիններորդ դար և Հովհ․ Պրուսացի Տերոյենց», 1908)։ Մ․ կրոնաիդեալիստական երկերի հեղինակ է («Ալելույա։ Տասնյակ իմաստասիրա– կան», 2 հրտ․, 1908 ևն)։ Պատմաբանասի– րական հետազոտությունները վերաբե– րում են հայ առևտրական բուրժուազիա– յի ձևավորման և զարգացման պատմու– թյանը («Հին օրեր ու այդ օրերուն հայ մեծատունները։ 1550–1870», 1901, «Թուր– քահայոց հին վաճառականությունն և վաճառականք։ 1740–1890», 1908, «Մաս– նական պատմություն հայ մեծատուննե– րու։ 1400–1900», 1909) և հայ գրականու– թյանը («Պատմություն հայ գրականու– թյան», մաս 1, 1910)։ Մ–ի միստիկական խորհրդածությունները, խրթին գրելա– ոճը և ճգնավորական ապրելակերպը քննադատել են Գ․ Զոհրապը, Թեոդիկը և ուրիշներ։ Ա․ Սահակյան

ՄՐՈՐՍ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Կարճկանի գավառում, Վանա լճից հարավ։ 1909-ին ուներ 20 ընտանիք հայ բնակչություն։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահու– թյամբ։ Մ–ի հայերը 1915-ի հուլիսին, ռուս․ զորքերի նահանջի ժամանակ, գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։ ՄՐ&8ՈՒՆՆԵՐ (Formicidae), թաղանթաթե– վավորների կարգի միջատների ընտանիք։ Ի տարբերություն կարգի մյուս ընտանիք– ների, Մ–ի կուրծքը փորիկին է միանում 1–2 հատվածներից կազմված բարակ, շարժուն ցողունիկով։ Աշխատավոր Մ–ի մարմնի երկարությունը 0,8–30 մմ է (էգերն ավելի խոշոր են), աչքերը պարզ են, բարդ կամ բացակայում են։ Բեղիկնե– րը բարակ են, ծնկաձև, 12–13 հատվածա– նի։ Բերանային ապարատը ծամող է։ Կան թևավոր և անթև տեսակներ։ Ջերմասեր են, տեսակների թիվն ու քանակը արևա– դարձային երկրներում ավելի շատ է, քան բարեխառն գոտում։ Զարգացած բնազդ– ներով հասարակական միջատներ են։ Մ–ի գաղութը սովորաբար կազմված է ձու․ ածող մեկ կամ լքի քանի անթև էգերից՝ «թագուհիներից», սեռապես չզարգացած բազմաթիվ էգերից՝ «աշխատավորներից» և թևավոր արուներից ու էգերից։ Աշխա– տանքի բաժանումը կատարվում է խո– շոր, միջին ու փոքր Մ–ի միջև (ամենամե– ծերը կոչվում են «զինվորներ»)։ Գա– ղութի ամենաբազմանդամ խմբի՝ աշխա– տավորների վրա են դրված բույն կառու– ցելու, սնունդ հայթայթելու, մատղաշնե– րին կերակրելու, թշնամիներից պաշտ– պանելու պարտականությունները։ Տա– րեկան մեկ (որոշ տեսակները՝ երկու) ան– գամ Մ–ի բնում զարգանում են թևավոր արուներ ու էգեր, որոնք ամուսնական թռիչքի համար լքում են բույնը։ Բեղմնա– վորումը տեղի է ունենում օդում կամ գետ– նի վրա, ապա արուները ոչնչանում են, էգերը կորցնում են թևերը և սկսում նոր բույն կառուցել։ Բները լինում են բարդ։ Փայտահատ մրջյուններ․ ա․ էգը, p․ արուն, գ․ աշխատավոր մրջյունը Կան և մշտական բույն չունեցող, թա– փառական տեսակներ։ Մ․ սնվում են բուսական և կենդանական կերով, որոշ տեսակներ՝ առավելապես լվիճների քաղ– ցըր արտաթորանքով։ Աշխատավոր Մ․ «թագուհուն» և թրթուրներին սնում են իրենց թքագեղձերի արտադրած հյութով՝ տրոֆոլաքսիսով։ Մ․ օգտակար են, նը– պաստում են սերմերի տարածմանը, բույ– սերի փոշոտմանը, հողառաջացմանը, ոչնչացնում են վնասատուների թրթուր– ները։ Որոշ տեսակներ վնաս են հասց– նում տեխ․ կուլտուրաների մթերքներին։ Հայտնի է մոտ 7000 տեսակ, ՍՍՀՄ–ում՝ 270, ՀՍՍՀ–ում՝ մի քանի տասնյակ։ Որոշ երկրներում, այդ թվում և ՍՍՀՄ–ում, ձեռնարկվում են Մ–ի պահպանման մի– ջոցներ։ Գ․ Ավագյան

ՄՐՋՆԱԹԹՈՒ, HCOOH, պարզագույն միահիմն կարբոնաթթու։ Սուր հոտով, անգույն հեղուկ է, խտությունը՝ 1212,6 կգ/մ3, հալ․ ջերմաստիճանը՝ 8,25°C, եռմանը՝ 100,7°C։ Անսահմանափակ քա–