Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/689

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Հիմնադրվել է 1736-ին որպես ռուսական ամրոց4 բաշկիրական Սելյաբա (Չելյաբա) գյուղի աեղում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–45) Չ․ է էվակուացվել մոտ 60 արդ․ ձեռնարկություն։

ՁԵԼՅԱԲԻՆՍԿԻ ՄԱՐԶ, ՌՍՖՍՀ կազմում։ Կազմավորվել է 1934-ի հունվ․ 17-ին։ Տարածությունը 87,9 հզ․ կմ2 է, բն․՝ 3460 հզ․ (1980)։ Բաժանվում է 24 վարչա– կան շրջանի, ունի 27 քաղաք, 26 քտա։ Կենտրոնը՝ Չելյաբինսկ։ 1956-ին ե 1970-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Բնությունը։ Չ․ մ․ հիմնականում գտնըվում է Միջին և Հարավային Ուրալում։ Արլ–ում մարզի տարածքի մեջ է մտնում Արևմտասիբիրական հարթավայրի մի մասը։ Մարզի ամենաբարձր կետը Նուրգուշ լեռն է (1406 մ)։ Կլիման ցամաքային է։ Հունվարի միջին շերմաստիճանը – 16°Շ–ից մինչև – 18°C է, հուլիսինը՝ 17–20°C։ Տարեկան տեղումները 300– 500 մմ են, վեգետացիոն շրջանը՝ 130–- 150 օր։ Գլխավոր գետերն են Ուրալը, Միասը։ Կան շատ լճեր։ Տիրապետում են սևահողերը, հանդիպում են անտառամոխրագույն, լեռնաանտառային մոխրագույն և մարգագետնասևահողային հողեր։ Մարզի տարածքի 25%–ից ավելին անտառածածկ է։ Չ․ մ–ի տարածքում է գտնվում Իլմենի արգելանոցը (Իլմենի լեռներում, 30380 հա)։

Բնակչությունը։ Բնակվում են ռուսներ, ինչպես նաև թաթարներ, ուկրաինացիներ, բաշկիրներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ վրա 39,3 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 81,5% (1980)։ Խոշոր քաղաքներն են Չելյաբինսկը, Մագնիտոգորսկը, Զլատոուստը, Միասը, Կոպեյսկը։

Տնտեսությունը։ Չ․ մ․ ինդուստրիալ առումով ՍՍՀՄ–ի առավել զարգացած մարզերից է։ ժող․ տնտեսության արտադրանքի մեծ մասը տալիս է ծանր արդյունաբերությունը։ Արդյունահանվում է երկաթի հանքանյութ (Բակալի, Մագնիտոգորսկի, Զլատոուստի հանքավայրեր), մագնետիտ (Սատկայի հանքավայրերի խումբ), գրաֆիտ (Տայգինկայի հանքավայր), գորշ ածուխ (Չելյաբինսկի ավազան)։ Արդյունաբերության ճյուղերից զարգացած են սև մետալուրգիան (Մագնիտոգորսկ, Չելյաբինսկ, Զլատոուստ, Աշա, Չեբարկուլ), գունավոր մետալուրգիան (Կարաբաշ, Վերխնի Ուֆալեյ, Չելյաբինսկ), մեքենաշինությունը (Կոպեյսկ, Չելյաբինսկ, Միաս ևն), քիմ․, թեթև, սննդի, շինանյութերի արդյունաբերությունը։ Գործում են Տրոիցկի, Յուժնո-Ուրալսկի ՊՇԷԿ–ները, Մագնիտոգորսկի, Չելյաբինսկի, Արգայաշի ՋԷԿ–երը։

Գյուղատնտեսությունն ունի անասնապահական–հացահատիկային ուղղություն։ Հիմնականում մշակում են ցորեն, գարի, վարսակ, հնդկացորեն, կերային կուլտուրաներ, ինչպես նաև կարտոֆիլ, բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զարգացած է այգեգործությունը։ Անասնապահությունն ունի կաթնամսատու ուղղություն։ Երկաթուղիների երկարությունը 1,8 հզ․ կմ է, կոշտ ծածկով ավտոճանապարհների երկարությունը՝ 6,7 հզ․ կմ (1980)։ Չ․ մ–ի տարածքով են անցնում մի շարք տարանցիկ նավթամուղներ, գազամուղներ ու ավիագծեր։

1980–81 ուս․ տարում մարզում գործում էր 1242 հանրակրթական դպրոց, 134 պրոֆտեխ․ ուսումնարան, 70 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 10 բուհ։ 1981-ին Չ․ մ–ում կային տասնյակ գիտական հիմնարկներ (այդ թվում՝ Ֆ․ է․ Զերժինսկու անվ․ Համամիութենական ջերմատեխնիկական ԳՀԻ–ի Ուրալյան մասնաճյուղը, Սև մետալուրգիայում աշխատանքի և տեխնիկայի պահպանության համամիութենական ԳՀԻ–ն ևն), 997 գրադարան, 13 թանգարան, 7 թատրոն, 1210 ակումբային հիմնարկ, 1445 կինոսարք։ Լույս են տեսնում մարզային 2 թերթ։ 1980-ին մարզի 277 հիվան– դանոցային հիմնարկներում աշխատում էին 11,4 հզ․ բժիշկ։ Չ․ մ–ում են Կիսեգաչ, Ուվիլդի կլիմայաշերմուկաբուժական առողջավայրերը, կլիմայակումիսաբուժական Տրոիցկի շրջանը։ Կա 28 առողջարան, հանգստյան տուն, պանսիոնատ։

«ՁԵԼՅՈՒՍԿԻՆ», սովետական շոգենավ։ Կառուցվել է Դանիայում, 1933-ին։ Անվան– վել է ի պատիվ Ս․ Չելյուսկինի։ 1933-ին փորձ կատարվեց «Չ․»-ով մեկ նավագնա– ցության շրջանում անցնել Հյուսիսային ծովային ուղին՛ Մուրմանսկից Վլադիվոստոկ (արշավախմբի ղեկավար՝ Օ․ Շմիդտ, կապիտան՝ Վ․ Վորոնին)։ Սակայն 1934-ի փետրվարի 13-ին Չուկոտի ծովում «Չ․» ճզմվեց սառույցներով և ընկղմվեց։ Արշավախմբի մասնակիցներին՝ «չելյուսկինցիներին», սառույցի վրայից ցամաք փոխադրեցին