միշազգային իրավունքի անկախ սուբ– յեկտ, Չ․ պահպանելով միայն Հռոմի և պարթևների հեա։ Իրենց հերթին պայմա– նագրի մասնակից պետությունները պար– տավորվում էին հարգել Հայաստանի Չ․։ Հետագայում Չ․ ձեռք է բերվել Արաբ, խա– լիֆայության և Բյուզանդիայի միջև բա– խումների ընթացքում անկախություն ստա– նալուց հետո (IX դ․)։ Կիլիկիայի հայկ․ պետությունն առավելություն է տվել ժա– մանակավոր և ակտիվ Չ–յանը։ Մասնա– վորապես, նրա տերիտորիայով Գերմա– նիայի կայսր Ֆրիդրիխ Բարբարոսայի զորքերի անցումը թույլատրելու հետ մեկ– տեղ, հայերը նորմալ հարաբերություն– ներ են պահպանել նրա հակառակորդնե– րի, մասնավորապես, Սալահ ադ Դինի հետ։ Յու․ Րարսեղով
ՁԷԼԵԲԻՈհԹՏՈհՆ (թուրք, չելեբ – աստ– ված, չելեբի – աստվածաշուք), Օսման– յան կայսրությունում սեղանավորությամբ (տես Սեղանավոր) հարստացած հայ բուրժ․ խավ XVI–XVII դդ․։ Զբաղվել են խոշոր առևտր․ գործառնությամբ, վարել արքունի արհեստապետության պաշտոն– ներ, օսմանյան արքունիքին վաշխով դրամ տրամադրել և ցուցաբերած հատուկ ծա– ռայությունների համար արժանացել «չե– լեբի» պատվանվանը։ Սերտ կապ ունենա– լով սուլթանական արքունիքի հետ և մեր– վելով օսմանյան ռազմաավատատիրա– կան կարգին, Չ․ ազդեցիկ և իշխող դիրք է գրավել արևմտահայության հասարա– կական կյանքում, հատկապես՝ Կ․ Պոլսի և Զմյուռնիայի հայկ․ համայնքներում։ Չ․ միահեծան տնօրինել է Կ․ Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունը, նրան ծա– ռայեցրել իր շահերին։ Միանձնյա գերիշ– խանությունը հայ ազգային կյանքում և սուլթանական արքունիքից կախվածու– թյունը կանխորոշել են Չ–յան հետադիմա– կան և պահպանողական դիրքորոշումը։ XVII դ․ 2-րդ քառորդից Չ–յան գերիշխա– նությանը, որպես հակաուժ, երևան է եկել համեմատաբար առաջադիմական, առևտը– րա–բուրժ․ նոր խավ՝ խոջայությունը՝․ Հայ բուրժուազիայի այդ երկու խավերի միջև ընթացել է սուր պայքար։ Շատ խոջաներ, հասնելով դիրքի, նույնպես ստացել են «չելեբի» պատվանունը։ Պայքարը XVII դ․ վերջերին ավարտվել է Չ–յան հաղթանա– կով, խոջաների մեծ մասն անցել է արևմը– տա–եվրոպ, երկրներ, Ռուսաստան, Հընդ– կաստան և այլոլր։Մի շարք չելեբիներ, հայ ժող․ զանգվածների մեջ հեղինակություն ձեռք բերելու համնւր, խոշոր գումարներ են ծախսել բարեգործական նպատակով (օրինակ, Աբրո Չելեբին հովանավորել է հայ մտավորականներին, ընդօրինակել տվել հայերեն ձեռագրեր, վերակառու– ցել վանքեր ևն)։ XVIII դ․ սկզբին Չ․ որպես խավ վերացել է՝ տեղը զիջելով հայ ամիրայությանը (տես Ամիրա)։ «Չելեբի» պատվանվանը երբեմն արժա– նացել են նաև հայ մտավորականներ։ Գրկ․ Ղազարյան Հ․, Արևմտահայերի սոցիալ–անտեսական և քաղաքական կացու– թյունը 1800–1870 թթ․, Ե․ք 1967։ Վ․ Դիչոյան «ՉեԼԵՆձէՐ» (Challenger, բառացի՝ մար– տահրավեր նետող), 1․ առագաստային հանդերձավորումով և օժանդակ շարժիչով (885 կվա) անգլիական եռակայմ ռազմ, հետախուզական նավ (62,5 մ երկարու– թյամբ և 2300 ա ջրատարողությամբ)։ 1872- ին վերափոխվել է օվկիանոսագրական նավի՝ հիդրոլոգիական, երկրաբանա– կան, քիմ․, կենսբ․ և օդերևութաբանական աշխատանքների համար։ 1872–76-ը «Չ․» կատարել է շուրջերկրյա նավարկություն (արշավախմբի ղեկավար՝ Չ․ Ու․ Թոմսոն, կապիտան՝ Զ․ Նարս), տեղեկություններ հավաքել Համաշխարհային օվկիանոսի ջրերի ֆիզիկական և քիմ․ բնութագրերի, հատակի ռելիեֆի և երկրաբանական կա– ռուցվածքի մասին։ «Չ․» համաշխարհա– յին օվկիանոսագրական նավատորմի առաջնեկն է։ 2․ Անգլիական օվկիանոսա– գրական արշավախմբային նավ, որը 1950-ական թթ․ կատարել է հետազոտու– թյուն Ի>աղաղ օվկիանոսում։ ՅԵԼԷ&ԷՆ, թերակղզի Կասպից ծովի արե– վելյան ափին, Թուրքմենական ՍՍՀ–ում։ Մինչև 1930-ական թթ․ կղզի էր, սակայն Կասպից ծովի մակարդակն իջնելուց հե– տո այն միացել է ափին և դարձել թե– րակղզի։ Տարածությունը մոտ 500 կմ2 է, բարձրությունը՝մինչև 100 մ։ Գերակշռում են ավազներն ու աղուտները։ Արդյու– նահանում են նավթ, օզոկերիտ (լեռնա– մոմ)։
ՉԵԼԼԻՆԻ (Cellini) Բենվենուտո (1500– 1571), իտալացի քանդակագործ, ոսկերիչ և գրող։ Սովորել է ոսկերիչ Մ․ Բանդինել– լիի մոտ, կրել Միքելանջելոյի ազդեցու– թյունը։ Աշխատել է Ֆլորենցիայում, Պի– զայում, Բոլոնիայում, Վենետիկում, Հռո– մում (1532–40), Փարիզում, Ֆոնտենբլո– յում՝ Ֆրանցիսկ I-ի պալատում (1540– Բ․ Չելլինի 1545)։ Մաներիզմի նշանավոր ներկայա– ցուցիչ Չ․ իր քանդակագործական և ոսկեր– չական նրբակերտ գործերում պատկերել Я․ Չելլինի․ Ֆրանցիսկ I-ի աղամանը (1539–43, Պատմագեղարվեսաական թանգա– րան, Վիեննա) է բարդ շարժումներով, չափազանց վեր– ձիգ մարմիններ («Խաչելություն», մարմար, 1562, էսկորիալի եկեղեցի, Իսպանիա, Ֆրանցիսկ I թագավորի աղամանը, ոսկի, արծն, թանկարժեք քարեր, 1539–43, Պատմագեղարվեստական թանգարան, Վիեննա), լուծել բա– ցարձակ բոլորա– քանդակի խնդիրներ («Պերսևս», բրոնզ, 1545–54, Լոջիա, դեի Լանցի, Ֆլորեն– ցիա)։ Չ–ին, որպես գրողի համաշխար– հային ճանաչում է բերել «Ֆլորենտացի մաեստրո Զովաննի Չելլինիի որդի Բեն– վենուտոյի կյանքը գրված իր կողմից Ֆլորենցիայում»գիր– քը(1728, հայ․ հրտ․ 1974)։ Գիրքը թելա– դրել է ինքը 1558-ի և 1565-ի միջև, մնա– ցել է անավարտ։ P․ Չելլինի․ «Պերււես», բրոնզ (1545-1554, Լոջիա դեի Լանցի, Ֆլորեն– ցիա) Դա ինքնակենսագրական վեպ է, աչքի է ընկնում պատումի անմիջականությամբ, գրական ոճի ավանդական նորմերի ար– համարհումով։ Հանդես է եկել նաև որ– պես արվեստի տեսաբան («Երկու տրակ– տատ ոսկերչական արվեստի ու քանդա– կագործության մասին», 1568)։ Գրկ․ Д ж и в е л е г о в А․ К․, Очерки итальянского Возрождения, Кастильоне, Аре- тино, Челлини, М․, 1929; Виппер Б․ Р․, Бенвенуто Челлини, в его кн․։ Статьи об ис– кусстве, [М․, 1970]․
ՁԵԼՅԱԲԻՆՍԿ, քաղաք (1787-ից), ՌՍՖՍՀ Չելյաբինսկի մարզի կենտրոնը։ Գտնը– վում է Հվ․ Ուրալի արլ․ լանջին, Միաս գե– տի ափերին։ ՍԱՀՄ արդ․, մշակութային և գիտական խոշոր կենտրոններից է, երկաթուղային հանգույց։ 1066 հզ․ բն․ (1982)։ Արդյունաբերության գխլավոր ճյու– ղերն են գունավոր և սև մետալուրգիան (ԼՐԻՎ ցիկլի մետալուրգիական, խողովա– կագլանման, ցինկի գործարաններ, էլեկ– տրամետալուրգիական կոմբինատ), մե– քենաշինությունը (տրակտորներ, հաս– տոցներ, ճանապարհային մեքենաներ, ժա– մացույցներ ևն)։ Զարգացած է նաև շինա– նյութերի արտադրությունը (մետաղակոն– ստրուկցիաների, խոշորպանելային տնա– շինության, գիպսե իրերի, աղյուսի գոր– ծարաններ), թեթև և սննդի արդյունաբե– րությունը (մանվածքագործվածքային, կո– շիկի, տրիկոտաժի ֆաբրիկաներ, կաշվի գործարան, մսի կոմբինատ, ալրաղաց գործարան, կաթի կոմբինատ ևն)։ Կան ՊՇԷԿ, ԶԷԿ–եր, փայտամշակման կոմբի– նատներ։ Ունի 7 բուհ (այդ թվում՝ համալ– սարան), 4 թատրոն, ֆիլհարմոնիա, հայ– րենագիտական թանգարան, պատկերա–