րելք է ապրել XYII դ․ 2-րդ կեսից։ Բարոկ– կո ոճը տարածվել է պալատային ճարտ․ մեջ։ Քաղաքների գոթական ուրվագծերի մեջ նորություն էին վեհաշուք գմբեթնե– րով, բազմահարկ աշտարակներով բարոկ– կո ոճի միանավ կամ կենտրոնակազմ եկե– ղեցիները (Պրագայի Ս․ Միկուլաշի տա– ճարը, 1704–55, նախագիծը՝ ճարտ․ Կ․ Ի․ Դոնցենհոֆերի)։ Բարոկկոյի շրջանի կեր– պարվեստին բնորոշ են ռեալիստական U դեմոկրատական միտումները (Կ․ Շկրե– տայի, Պ․ Բրանդլի դիմանկարներն ու որմնանկարները, Վ․ վ․ Ռեյների բնա– նկարներն ու ֆրեսկոները, Յա․ Կուպեց– կու դիմանկարները, Ցա․ Ռ․ Բիսի նատ– յուրմորտները են)։ Քանդակագործներից աչքի էին ընկնում Մ․ Բ․ Բրաունը և Ֆ․ Մ․ Բրոկոֆը (Պրագայի Կարլի կամրջի ար– ձանները, XVII դ․ վերջ –XVIII դ․ սկիզբ)։ XVIII դ․ կեսին ստեղծվել են ռոկոկոյի և կլասիցիզմի ոճերով գործեր (Ի․ Ֆ․ Պլատ– ցերի քանդակները, Ն․ Դրունդի գեղա– նկարները)։ XVII–XVIII դդ․ բարձր զար– գացման են հասել գեղարվեստական ապակեգործությունը, մետաղների մշա– կումը, ասեղնագործությունը։tXVIII դ․ վերջին–XIX դ․ սկզբին (այսպես կոչ– ված՝ Չեխ․ վերածննդի շրշան) ազգային– ազատագր․ պայքարին զուգընթաց ար– վեստը ծառայել է ազգ․ ինքնահաստատ– ման համար պայքարին։ ճարտ–ում, XIX^ կեսից, կլասիցիզմի կարճատև ու սահմա– նափակ տարածումից հետո, հաստատվել է «ազգային ռոմանտիկայի» ուղղությու– նը, իրեն բնորոշ էկլեկտիզմի միտում– ներով։ Հանդիսավոր մոնումենտալու– թյամբ և հարդարանքի ճոխությամբ են առանձնանում 1860–90-ական թթ․ նեո– ռենեսանսի և նեոբարոկկոյի ոգով կա– ռույցները (Ազգային թատրոնը, 1868– 1883, ճարտ–ներ՝ Ցո․ Զիտեկ, Ցո․ Շուլց, այսպես կոչված, Ռուդոլֆինումը, 1876– 1884, Ազգ․ թանգարանը, 1885–90, բո– լորը՝ Պրագայում)։ XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին «մոդեռն» ոճը փոխարինվել է ռա– ցիոնալիզմի միտումներով։ Կերպարվես– տի զարգացման վրա ազդել են Պրագա– յում հիմնադրված «Արվեստի բարեկամ– ների հայրենասիրական ընկերությունը» (1796) և Գեղարվեստի ակադեմիան (1799)։ XIX դ․ 1-ին կեսին կլասիցիզմի և ռոման– տիզմի տարածման հետ միաժամանակ նկատելի էին ռեալիստական միտումները։ Մի շարք նկարիչներ անդրադարձել են ազգ․ պատմությանը, ժամանակակիցների կերպարներին (Լ․ Կոհլի օֆորտները, Ա․ Մախեկի վիմագրություններն ու դի– մանկարները)։ 1848–49-ի հեղափոխու– թյան շրջանում մեծ նշանակություն է ստա– ցել ժողովրդի թեման (Ցո․ Մանես, Ցա․ Չերմակ)։ 1850–60-ական թթ․ դեմո– կրատական ռեալիզմը ակնհայտ է Կ․ Պուր– կինեի դիմանկարներում և նատյուրմորտ– ներում։ XIX դ․ վերջերին էական դեր է խաղացել, այսպես կոչված, Ազգ․ թատրոնի սերունդը գեղանկարիչ Մ․ Ալեշի գլխավո– րությամբ։ Մոնումենտալ էպիկական բնանկարներ է ստեղծել Ցու․ Մարժակը, առաջատար քանդակագործ էր Ցո․ Վ․ Միսլբեկը։ XX դ․ սկզբի արվեստին բնորոշ են հա– կասական գծերը։ Առաջադիմական ուղ– ղությունը ձևավորվել է դեկադենտական միտումների դեմ պայքարում։ Բնանկար– չությունում առաջատար դեր են խաղացել Ցու․ Մարժակի աշակերտներ Ֆ․ Կավանը, Բ․ Դվորժակը U Ա, Կալվոդան, ինչպես և իմպրեսիոնիստ–բնանկարիչ Ա․ Սլավի– չեկը, Ա․ Գուդեչեկը, Մ․ Ցիրանեկը։ Գեղջ– կական կյանքի պատկերներ են ստեղծել Ցո․ Օւպրկան և Լ․ Կուբան։ Սոցիալա– կան–քննադատական միտումները երե– վան են եկել Կ․ Միսլբեկի մոնումենտալ գեղանկարներում և օֆորտներում։ Սիմ– վոլիզմին բնորոշ գծերով են օժտված Ցա․ Պրեյսլերի նկարներն ու որմնանկար– ները, Ֆ․ Կուպկայի կոմպոզիցիաներն ու ծաղրանկարները։ Մ․ Շվաբինսկու նկար– ներում և փորագրություններում սիմվո– լիզմը զուգորդվել է վառ կենսահաստատ– մանը։ Բարձր մակարդակի է հասել գրա– ֆիկան (Զ․ Բրաուներովայի, Տ․ Ֆ․ Շիմոնի օֆորտները)՝ զարգանալով հիմնականում «մոդեռն» ոճի շրջանակներում (Վ․ Պրեյ– սիգի փորագրությունները, Ա․ Մուխայի պլակատները, Ա․ Կաշպարի, Ա․ Շայների գրքարվեստը)։ XIX և XX դդ․ սահմանա– գծում առանձնացել են Ս․ Սուխարդայի, Ցա․ Շտուրսայի, Ֆ․ Բիլեկի քանդակները։ 1900–10-ական թթ․ եվրոպ․ ավանգար– դի զմին դիմելը (Բ․ Կուբիշտայի, է․ Ֆիլ– լայի, Վ․ Նովակի և այլոց՝ ֆովիզմի և կու– բիզմի ոգով գեղանկարները) ուղեկցվել է նրա ազգ․ մեկնաբանման փորձերով (Վ․ Շպալա, Ցո․ Չապեկ և ուրիշներ)։ Ազգ․ գեղարվեստական ավանդույթները շարու– նակել են գեղանկարիչներ Վ․ Ռաբասը, Վ․ Ռադան, Վ․ Սեդլաչեկը։ Չեխոսլովակ– յան բուրժ․ անկախ պետության ստեղծու– մը (1918) նպաստել է գեղարվեստական մշակույթի նոր վերելքին, որի զարգաց– մանը սկսել է առավել ազդել կոմունիս– տական և բանվ․ շարժումը։ Չ–ի քաղաք– ների մեծ մասում մինչև XX դ․ կեսը առա– վելաբար պահպանվել է միջնադարյան կառուցապատումը, ծայրամասերում աճել են ետնախորշերի թաղամասերը։ Կարևոր իրադարձություն էր Պրագայի Ս․ Վիտի տաճարի արմ․ հատվածի ավարտումը (1929) և Ազատագրության ազգ․ հուշար– ձանի կառուցումը Վիտկով լեռան վրա (1929-ից, ճարտ․ Ցա․ Զազվորկա)։ Կեր– պարվեստում 1920–30-ական թթ․ գաղա– փարագեղարվեստական բարդ պայքարի պայմաններում ամրապնդվել են ռեա– լիստական և դեմոկրատական միտումնե– րը, բազմաթիվ ավանգարդիստներ դիմել են ռեալիզմի ավանդույթներին (Վ․ Նո– վակի, Օ․ Նեեդլիի, Օ․ Կուբինի և այլոց գործերը)։ Ցո․ Չապեկի, Վ․ Շպալայի, Ցո․ Լադայի ստեղծագործությունում ուժե– ղացել են արվեստի ժողովրդայնության գծերը։ 1920–30-ական թթ․ ձևավորվել է, այսպես կոչված, սոցիալական արվեստը, որը արտացոլել է բանվոր դասակարգի կյանքը և պայքարը (գեղանկարիչներ Կ․ Հոլան, Պ․ Կոտիկ, Մ․ Հոլի, գրաֆիկներ Վ․ Սիլովսկի, Ցա․ Ռամբոուսեկ, Կ․ Շտի– կա, քանդակագործներ Կ․ Կոտրբա, Կ․Պո– կոռնի, Ցա․ Լաուդա, Օ․ Գուտֆրյոյնդ)։ Կոմունիստական շարժմանը հարող մի շարք արվեստագետների (Կ․Տեյգե, Ֆ․Մու– զիկա, Ցո․ Շիմա) գործերում դրսևորվել են կոնստրուկտիվիզմի և, այսպես կոչ– ված, բանաստեղծականության միտում– ներ։ Ֆաշիզմի հարձակման շրջանում ամ– րապնդվել է հակաֆաշիստական քաղ․ ծաղրանկարը (Ֆ․ Բիդլո, Ա․ Պելց, Ցո․ Չա– պեկ)։ Նոր զարգացում է ապրել սոցիա– լական արվեստը (Կ․ Շտեխ)։ Պրոլետա– րիատի արիությունը և աշխատանքի գե– ղեցկությունը հավաստհղ գործեր է ստեղ– ծել Կ․ Պոկոռնին։ Հայրենիքի թեման նո– րովի է հնչել Վ․ Ռաբասի, Վ․ Ռադայի, Բ․ Դվորսկու բնանկարներում և գեղջկա– կան պատկերներում։ Ազգ․ առաջադիմա– կան ավանդույթները պահպանվել են նաև գերմ․ օկուպացիայի շրջանում։ Բազ– մաթիվ նկարիչներ զոհվել են համակենտ– րոնացման ճամբարներում։ Չեխոսլովակիայի ազատագրումը ֆա– շիզմից (1945) և ժողովրդա–դեմոկրատա– կան կարգերի հաղթանակը նոր հեռա– նկարներ են բացել արվեստի առաջ։ 1948-ին Պրագայում և այլ քաղաքներում կառուցվել են նոր բնակելի շրջաններ, դպրոցներ, հիվանդանոցներ, մարզական կառույցներ, հիդրոկայաններ, ստեղծվել են նոր քաղաքներ (Մլադա–Բոլեսլավ)։ 1970-ական թթ․ սկսվել են շենքերի պլաս– տիկ արտահայտչականության և անհա– տական կերպավորման որոնումներ (Պրա– գայի ֆեդերալ ժողովի շենքը, 1970–73, ճարտ․ Կ․ Պրագեր)։ 1945-ից հետո հակա– ֆաշիստական և պատմահեղափոխական, սոցիալիստական շինարարության թեմա– ներին անդրադարձել են գեղանկարիչներ և գրաֆիկներ է․ Ֆիլլան, Ցո․ Բրոժը, Զ․ Սեյդլը, Ա․ Պադերւիկը, Վ․ Սեդլաչեկը, Լ․ Շիմակը և ուրիշներ։ Հաղթանակի, Պրագայի ապստամբության հերոսների, սովետական զինվորների, չեխ․ մշակույթի գործիչների հուշարձաններ են ստեղծել Վ․ Մակովսկին, Կ․ Լիդիցկին, Կ․ Պոկոռ– նին, Ցո․ Վագները, Ցո․ Մալեյովսկին։ Զարգացել է մոնումենտալ–դեկորատիվ արվեստը (Վ․ Սիխրա, Մ․ Շվաբինսկի, Ա․ Զաբրանսկի, Վ․ Տիտելբախ), գըո՜ քի գրաֆիկան (Կ․ Սվոլինսկի, Ց․ Բոու– դա, Վ․ Ֆիալա, Օ․ Գլավսա և ուրիշներ)։ Բարձր զարգացման է հասել դեկորատիվ– կիրառական արվեստը՝ գեղարվեստական ապակի (Ցա․ Բրիխտա, Լ․ Սմրչկովա), գործվածք (Ա․ Կիբալ), խեցեգործություն (Օ․ էկկերտ), մեդալագործություն (Կ․ Լի– դիցկի, Մ․ Կնոբլոխ և ուրիշներ), բեմա– նկարչություն (Ֆ․ Տրեստեր, Ցո․ Սվո– բոդա)։ Երաժշտությունը։ Չեխ․ երաժշտ․ մշակույթը ձևավորվել է հնուց զարգացող ժող․ երաժշտ․ ստեղծագործության՝ կեն– ցաղային, ծիսական երգերի և պարերի հիման վրա, որոնք հակադիր էին կաթո– լիկ հոգևորականության՝ IX դարից ար– մատավորվող Գրիգորյան երգեցողու– թյանը։ ժող․ հին նվագարաններից են պարկապզուկը, սրինգը (ֆույար), դափը, XI դ․ կեսից՝ ֆլեյտաներն ու թմբուկները, XIII դարից՝ ցիտրան, փողը, լիտավրնե– րը, տավիղը, պսալտերիումը, երգեհոնը (1256-ին տեղադրվել է Պրագայի տաճար– ներից մեկում)։ XIII դ․ մեծապես զարգա– ցել է հոգևոր երաժշտությունը, «Ամենա– կարող աստված», ^Հիսուս Քրիստոս, շռայլ հովիվ» (XIV դ․ 1-ին կես), հոգևոր երգերի մեղեդիները դարձել են ժող․։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/694
Արտաքին տեսք