Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/695

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


XIII դ․ միննեզինգերների արվեստի ազ– դեցությամբ սկսել է զարգանալ աշխար– հիկ երաժշտությունը։ ԹաՓառաշրջիկ երաժիշտներն են ժող․ կրոնական և աշ– խարհիկ առաջին ներկայացումների (XIV–XV դդ․) հեղինակներր։ XIV դ․ Չ–ի երաժշտությունը կրել է արս նովա ար– վեստի ազդեցությունը։ XV դ․ ի հայտ են եկել, այսպես կոչված, հուսյան երգերը․ «Ապստամբիր, ապստամբիր մեծ քաղաք Պրագա», «Ովքեր եք դուք, աստծո զինվոր– ներ» և այլ մեղեդիներ հետագայում օգ– տագործել են չեխ կոմպոզիտորները։ XVI դ․ զարգացել է ազգ․ ինքնատիպ գծե– րով օժտված պոլիֆոնիայի արվեստը։ Չեխ․ վերածննդի պոլիֆոնիկ դպրոցի վարպետներից են՝ Ա․ Միխնա Օտրադո– վիցցին, Վ․ Հոլանը (XVI դ․ 2-րդ կես), 3․ Ռիխնովսկին, Յա․ Տ․ Տուռնովսկին, Կ․ Գարանտ Պոլժիցեցին։ Չ–ի ինքնուրույ– նությունից զրկվելուց հետո (1526-ից ավստր․ Հաբսբուրգների կայսրության կազմում էր) չեխ շատ կոմպոզիտորներ տարագրվել են Ռուսաստան, Լեհաստան, Իտալիա, Գերմանիա և այլ երկրներ, չեխ․ ավանդույթներով հարստացնելով նրանց երաժշտ․ մշակույթը։ XVII –XVIII դդ․ ար– տասահմանում են գործել Յա․ Դ․ Զելեն– կան (Դրեզդեն), Բ․ Չեռնոգորսկին (Պա– դուա), ինչպես և Յա․ Վ․ Ստամիցը, Ֆ․ Կ․ Ռիխտերը և Ա․ Ֆիլցը (այսպես կոչված, Մանհայմի դպրոց)։ XVIII դ․ ազգ․ պոլի– ֆոնիկ դպրոցի հիմնադիրն է Չեռնոգորս– կին, ներկայացուցիչները՝ Յա․ Զախ, Ֆ․ Ի․ Տումա, Յո․ Ն․ Սեգեր, Ֆ․ Կ․ Բրիկսի և այլ կոմպոզիտորներ։ XVIII դ․ Պրագա– յում (անվանել են «Եվրոպայի կոնսեր– վատորիա») գործել են արնմտա–եվրոպա– կան երաժշտ․ արվեստին մեծ ներդրում բերած խոշորագույն վարպետներ։ Սիմֆո– նիկ ժանրի ստեղծողներից է Ֆ․ Վ․ Միչան, զարգացման գործում մեծ դեր է խաղացել Ստամիցը, օպերային ժանրում՝ Յո․ Միս– լիվեչեկը, մելոդրամայի՝ Յի․ Բենդան, ջութակի երաժշտության՝ Ֆ․ Բենդան։ Չեխ երաժիշտներ Յա․ Մարեշը, Պ․ և Ա․ Վրա– նիցկի եղբայրները, Յա․ Լ․ Դուսիկը, Ա․ Ռեյխան և ուրիշներ (XVIII դ․ վերջ – XIX դ․ սկիզբ) աշխատելով արտասահմա– նում նպաստել են չեխական ժող․ մեղեդի– ների ներթափանցմանը եվրոպ․ գործի– քային դասական ոճի մեշ։ Չեխ․ օպերայի զարգացմանը նպաստել է առաջին օպերա– յին թատրոնների բացումը Պրագայում (1737 ն 1783)։ XIX դ․ ազգ․ դասական դըպ– րոցի ձևավորման գործում կարևոր նշա– նակություն է ունեցել «բուդիտել»-ների (չեխ․ ազգ․ շարժման՝ «չեխական վերա– ծննդի» գործիչներ) լուսավորական գոր– ծունեությունը։ Այդ շարժման հետ է կապ– ված չեխ․ դաշնամուրային դպրոցի հիմ– նադիր Ֆ․ Դուշեկի, Յա․ Յա․ Ռիբայի, Վ․ Յա․ Տոմաշեկի, դաշնամուրային երա– ժըշտության ժանրերը հարստացրած Յա․ Վորժիչեկի ստեղծագործությունը։ «Մետաղագործը» (բեմ․ 1826) չեխերեն առաջին օպերայի և «Որտեղ է իմ հայրե– նիքը» երգը (հետագայում ազգ․ հիմնի առաջին մասը) հեղինակ Ֆ․ Շկրոուպը հող է նախապատրաստել չեխ․ դասական երաժշտության հիմնադիր Բ․ Սմետանայի օպերային ստեղծագործության համար։ Սմետանան զուգակցել է ազգ․ երաժշտ․ մշակույթի ավանդույթները համաշխար– հային երաժշտ․ արվեստի նվաճումներին («Բրանդենբուրգցիները Չեխիայում», 1863, «Լիբուշե», 1872, օպերաները, «Իմ հայրենիքը» սիմֆ․ ցիկլը, 1874–79 ևն), եղել է Պրագայի ժամանակավոր թատրո– նի (հիմն․ 1862) դիրիժոր, ինչպես և «Պրա– գայի ձայն» նվագախմբի և տղամարդ– կանց երգչախմբի (հիմն․ 1861) ղեկավար, նպաստել ազգ․ ռեալիստական արվեստի զարգացմանը, ռուս, երաժշտության հետ կապերին։ Չեխ․ երաժշտության համաշ– խարհային նշանակության հաստատումը պայմանավորված է Ա․ Դվորժակի ստեղ– ծագործությամբ (10 օպերա, 9 սիմֆոնիա, «Սլավոնական պարեր» ևն)։ Լ․ Յանաչեկի ինքնատիպ արվեստը նշանավորել է չեխ․ երաժշտության զարգացման նոր փուլը։ XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին ստեղծա– գործել են կոմպոզիտորներ Յո․ Բ․ Ֆյորս– տերը, Դվորժակի աշակերտներ Վ․ Նովա– կը և Յո․ Սուկը, Զ․ Ֆիբիխի աշակերտներ Կ․ Կովարժովիցը և Օ․ Օստրչիլը (երկուսն էլ՝ Ազգային թատրոնի դիրիժորներ)։ Չեխ․ երաժշտապատմ․ գիտության հիմնադիրն է Օ․ Գոստինսկին։ Կարևորագույն նշա– նակություն են ունեցել չեխ․ երաժըշ– տության ռեալիստական ուղղվածությունը պաշտպանող Զ․ Նեեդլիի հրապարակախո– սական ու գիտ․ աշխատությունները։ Պրա– գայում կոնսերվատորիայի (1811), եր– գեհոնային դպրոցի (1831), Ազգ․ թատրոնի (1881) բացումը, «Չեխական կվարտետի» (1891), Չեխական ֆիլհարմոնիայի (1901) և այլ երաժշտ․ կազմակերպությունների և ուս․ հաստատությունների հիւհւադրումը նպաստել են Չ–ի երաժշտ․ կատարողա– կան արվեստի ծաղկմանը, որի լավագույն ներկայացուցիչներն են (1830-ական թվա– կաններից)՝ ջութակահարներ Յո․ Սլա– վիկը, Ֆ․ Լաուբը, Ֆ․ Օնդրժիչեկը, Օ․ Շև– չիկը, Յա․ Կուբելիկը, թավջութակահար Հ․ Վիհանը, երգիչներ Վ․ Հեշը, Բ․ Բենո– նին, Յո․ Լևը, Յո․ Պալեչեկը, Կ․ Չեխը, Կ․ Բուրիանը, երգչուհիներ է․ Դեստինո– վան, Բ․ Ֆյորստերովա–Լաուտերերովան և ուրիշներ։ XX դ․ 20–30-ական թթ․, ավագ սերնդի կոմպոզիտորների երկերի հետ միաժամանակ, քառորղւռոնային համա– կարգի ստեղծող Ա․ Հաբայի գլխավորու– թյամբ, ի հայտ են եկել ձևական–փորձա– րարական, մոդեռնիստական ուղղության գործեր։ Ազգային երաժշտությունը պրո– պագանդել են Օ․ Օստրչիլը, Վ․ Տալիխը, երաժշտագետ վ․ Հելֆերտը և ուրիշներ։ Բացի նախկինում ստեղծված կոլեկտիվ– ներից գործել են Պրագայի կվարտետը (1920), Օնդրժիչեկի անվ․ կվարտետը, Պրագայի փողային կվինտետը (1928) ևն։ 1930-ական թթ․ շատ կոմպոզիտորներ անդրադարձել են հակաֆաշիստական հայրենասիրական թեմաներին (Օստրչի– լի «Իվանուշկայի թագավորությունը» օպե– րան, 1934, է․ Շուլհոֆի «Ազատության սիմֆոնիան», 1941, Բ․ Մարտինուի «Հու– շարձան Լիդիցեին» նվագախմբի համար գրված պիեսը, 1943 ևն)։ Ֆաշիզմի դեմ տա– րած հաղթանակից հետո ստեղծվել են բազմաթիվ երաժշտ․ հաստատություններ (դրանց թվում՝ Արվեստի ակադեմիան Պրագայում, 1946), կոլեկտիվներ, կազմա– կերպվել են փառատոներ (դրանց թվում՝ «Պրագայի գարուն», 1946)։ Կոմպոզիտոր– ներից են Վ․ Դոբիաշը, է․ Աքսմանը, Բ․ Մարտինուն, Կ․ Բուրիանը (8 օպերա, կանտատներ ևն), Յա․ Ռժիդկին (7 սիմ– ֆոնիա ևն), Ի․ Կրեյչան (օպերաներ, բա– լետներ, կոնցերտներ), 6ո․Պաուերը (օպե– րաներ, բալետներ), Վ․ Սոմմերը (նվագա– խմբային երկեր ևն), Լ․ ժելեզնին, Ս․ Հա– վելկան, Վ․ Կալաբիսը («Խաղաղության սիմֆոնիա»)։ Կատարողական կոլեկտիվ– ներից են (բացի մինչև 1918-ը ստեղծված– ներից)՝ Սմետանայի, Յանաչեկի անվ․ լարային կվարտետները, Սուկի անվ․ լա– րային տրիոն, երգչախմբեր ևն (տես նաև Չեխոսչովակիա, Երաժշտություն բաժինը)։ Թատրոնը։ Չ–ի թատրոնի զարգացման ակունքները հին հեթանոսական ցեղերի ծեսերն են, ավելի ուշ՝ գեղջկական տոնա– կատարությունները։ Առաջին դպրոցա– կան դրաման Պ․ Կիրմեզերի «Չեխական կատակերգություն հարուստ Լազարի մա– սին» ստեղծագործությունն էր (գրվել և խաղացվել է չեխերեն)։ ճիզվիտների դըպ– րոցական թատրոնին հակադրվել է ժող․ սիրողական թատրոնը։ Չ–ի թատրոնի զարգացման նոր փուլը կապված է ազգա– յին–ազատագր․ շարժման վերելքին։ Չեխ լուսավորիչները վերականգնել են ազգ․ ավանդույթները, ինքնատիպություն հա– ղորդել ազգ․ դրամատուրգիային, դաս– տիարակել դերասաններ։ 1737-ին Պրա– գայում կառուցվել է թատրոնի շենք։ 1783-ին բացվել է Նոստիցկի թատրոնը (1797-ից՝ Դասային), ուր, գերմ․ բացի, տրվել են նաև չեխերեն ներկայացումներ (1824–34-ին՝ կանոնավոր կերպով)։ Թա– տերարվեստում ռոմանտիկական ուղղու– թյան ներկայացուցիչն էր դերասան, դրա– մատուրգ և թատերական գործիչ Յո․ Կո– լարը։ 1845-ին կազմակերպվել է Չեխ․ ազգ․ թատրոն ստեղծելու ընկերություն։ 1862–83-ին Պրագայում գործել է ժամա– նակավոր թատրոնը՝ օպերային և դրամա– տիկական թատերախմբերով, իր մեջ ներ– առելով լավագույն դերասաններին (Կ․ Շի– մանովսկի, Օ․ Սկլենարժովա–Մալա, Ֆ․ Կոլար, Յո․ Մոշնա և ուրիշներ)։ 1883-ին ժողովրդի հավաքած դրամով Պրագայում կառուցվել է Ազգ․ թատրոնը, որն ունեցել է դրամատիկական, օպերային և բալե– տային խմբեր։ XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին երևան եկած բազմաթիվ գեղար– վեստական հոսանքներից առաջատարը բեմական ռեալիզմն էր, որին նպաստել են Գ․ Կվապիլովան, է․ Վոյանը, Յի․ Մոշ– նան, Մ․ Գյուբներովան և ուրիշներ։ Ազ– գային թատրոնը սերտ կապեր է հաստա– տել բանվ․ կոլեկտիվների հետ, ստեղծ– վել է Բանվ․ թատերական ինքնագործու– նեության միությունը (1911)։ Չեխ․ թատ– րոնի զարգացումը բուրժ․ Չեխոսլ․ հան– րապետությունում արտացոլել է դասա– կարգային սուր պայքարի բոլոր փուլերը։ Չեխոսլովակիայի կոմկուսի հիմնադրու– մը (1921) նպաստել է սոցիալիստական գաղափարների ներթափանցմանը թատե– րական գործիչների միջավայր, սլով․ թատ– րոնի հետ կապերի ուժեղացմանը։ Մեծ նշանակություն է ունեցել Յու․ Ֆուչիկի, Մ․ Մայերովայի, Կ․ Կոնրադի, Զ․ Նեեդ–