վում են հաաուկ դրամական Մ-ներ՝ մե¬ դալի հեա միասին։ Օրինակ, Լոնդոնի թագավորական ընկերությունը Գ․ Կոպ- լիի անվ․ մեդալի հետ (սահմանվել է 1931-ին) 1957-ից շնորհում է Դ․ Ցաֆֆեի անվ․ Մ․։ Մ-ներ են շնորհվում նաև է․ Ռե- զերֆորդի անվ․, Չ․ Դարվինի անվ․ մե¬ դալներով պարգևատրելիս։ Մ-ն եր գրական ու թյան և ար¬ վեստի բնագավառ ու մ։ Արվես¬ տի (ավելի վաղ՝ երաժշտության) բնագա¬ վառում Մ-ներ շնորհվել են դեռևս Հին Հունաստանում (տես Մրցույթներ երա- ժըշւուսկւսն)։ XIX դարից տարբեր ընկե¬ րություններ, ամսագրերի խմբագրություն¬ ներ Մ-ներ են սահմանել գրականության և արվեստի բնագավառում (օրինակ, Ռու¬ սաստանում ԳԱ 1881-ին սահմանել է Ա․ Պուշկինի անվ․ Մ․)։ Գրականության և արվեստի բնագավառի Մ-ներ են սահման¬ վել նաև արտասահմանյան երկրներում։ Հնագույնը Փարիզում արվեստի ակա¬ դեմիայի 1803-ին սահմանած հռոմեական Մ․ է, որը շնորհվում էր գեղարվեստական հաստատությունների շրջանավարտնե¬ րին՝ ըստ մրցույթի արդյունքների։ ԳԴՀ-ում սահմանվել է Ի․ Բեխերի անվ․ Մ․, Ռումինիայում՝ Վասիլե Ալեքսանդրիի անվ․ Մ․։ Հանրաճանաչ Մ-ներ են համար¬ վում ԱՄՆ-ում՝ Պուլիցերյան Մ․, Ֆրան- սիայում՝ Գոնկուրյան Մ․, Ֆրանս, ակա¬ դեմիայի Մ․, Մեծ Բրիտանիայում՝ Զ․ Բլեյ- քի Մ․, Իտալիայում՝ Վիարեջոյի, Լուչա- նոյի Մ-ներ, ԳՖՀ-ում՝ Բյուխների անվ․ Մ․, Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի Գյոթեի անվ․ Մ․ ևն։ Գրականության և արվեստի բնագավառում սահմանված են նաև մի¬ ջազգային Մ-ներ՝ օրինակ, Ասիայի և Աֆրիկայի գրողների ասոցիացիայի «Լո¬ տոս» Մ․, մանուկների և պատանիների համար միջազգային խորհրդի սահմանած Հ․ Անդերսենի Մ․, հրատարակիչների մի¬ ջազգային Մ․ ևն։ Տարածվել է նաև երա- ժըշտական մրցույթներում, կինոփառա¬ տոներում, ցուցահանդեսներում հաղթող¬ ներին Մ-ներ շնորհելու պրակտիկան։ Առավել հայտնի են Մոսկովյան միջազգա¬ յին կինոփառատոնի Մ-ները (3 ոսկյա Մ․), Վենետիկի միջազգային կինոփառա¬ տոնի «Ս․ Մարկոսի ոսկյա առյուծ», «Ս․ Մարկոսի արծաթյա առյուծ» Մ-ները, բալետի միջազգային մրցույթի Մեծ Մ․ Մոսկվայում, կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի «Օսկար» Մ․, կերպարվեստի բնագավառի միջազգա¬ յին Մ-ները, ՉՈԻՆԵՍԿՕ-ի UV ճարտ-յան բնագավառի ուսանողական լավագույն աշխատանքների համար։ Հ Մ Ս Հ-ու մ գիտության, գրականու¬ թյան և արվեստի գործիչներին շնորհվում են ՀՍՍՀ պետ․, ՀԼԿԵՄ Կենտկոմի լենին¬ յան կոմերիտմիության Մ-ներ։ ՀՍՍՀ ԳԱ շնորհում է Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մ․ (հայագիտական աշխատությունների հա¬ մար), Թ․ Թորամանյանի անվ․ Մ․ (ճարտ-յան պատմության բնագավառի աշ¬ խատանքների համար), Ս․ Շահումյանի անվ․ Մ․ [տնտեսագիտական, փիլիսոփա¬ յական, պատմագիտական (նոր և նորա¬ գույն պատմություն), գրականագիտական աշխատությունների համար]։ ՀՍՍՀ գրող¬ ների միության գծով սահմանվել են Հ․ Թումանյանի անվ․ հատուկ Մ, (ժողո- վուրդների բարեկամությունն արտացո¬ լող ստեղծագործությունների համար), Դ․ Դեմիրճյանի անվ․ Մ․ (արձակ ստեղծա¬ գործությունների համար), Գ․ Սունդուկ- յանի անվ․ Մ․ (դրամատուրգիայի բնագա¬ վառում), Մ․ Նալբանդյանի անվ․ Մ․ (հրա¬ պարակախոսության բնագավառում), Ս․ Զորյանի անվ․ Մ․ (թարգմանության համար)։ Թատերական արվեստի բնագա¬ վառում ՀՍՍՀ թատերական ընկերու¬ թյունը ամենամյա Մ-ներ է սահմանել դրամատիկական թատրոնների (4 Մ․) և կատարողների համար (3 Մ․)։ Հայաստա¬ նի ժուռնալիստների միությունը լավա¬ գույն ակնարկների, հրապարակախոսա¬ կան հոդվածների, ուղեգրությունների, ժուռնալիստիկայի տեսությանն ու պրակ¬ տիկային վերաբերող լավագույն ստեղծա¬ գործությունների համար շնորհում է «Ոսկե գրիչ» Մ․։ «խաղաղությանն մայր հայրե¬ նիքի հետ կապերի ամրապնդման օգտին ակտիվ գործունեության համար» ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության Մ-ներ է շնորհվում (1981-ից) սփյուռքահայ քաղաքական-հասարակական, կրոնական գործիչներին, գործարար շրջանների ներ¬ կայացուցիչներին։ Կան նաև Մաշտոցի անվ․ Մ․՝ լուսավորության և մանկավար¬ ժության բնագավառում, Պ« Ադամյանի անվ․ Մ․՝ կատարողական արվեստի բնա¬ գավառում, Անանիա Շիրակացու անփ Մ․՝ գիտության բնագավառում, К Աբովյանի անվ․ Մ․՝ գրականության բնագավառում, Մ․ Սարյանի անվ․ Մ․՝ կերպարվեստի բնագավառում, Կոմիտասի անվ․ Մ․՝ երա- ժըշտության բնագավառում։ Մ-ներ են սահմանում նաև թերթերն ու ամսագրերը, կինոփառատոների, համամիութենական, հանրապետական կամ միջազգային մըր- ցույթների, սպորտային մրցաշարերի հաղ¬ թողների, գիտական, գրական կամ այլ ստեղծա գործողների համար։tԱյսպես, «Պիոներ* ամսագրի խմբագրությունը սահմանել է Մ․՝ լավագույն գրական ստեղ¬ ծագործության և նկարչական ձևավորման համար։ Մ-ներ են սահմանում նաև մի¬ նիստրությունները, ստեղծագործական միությունները։ Օրինակ, ՀՍՍՀ կուլտու¬ րայի մինիստրությունը բացի այնՄ-ներից, որոնք սահմանվում են որևէ հոբելյանի առթիվ, Մ-ներ է սահմանում նաև տարվա լավագույն մանկական, քաղաքացիական երգի համար։tՍպորտիtբնագավառում Մ-ներ են շնորհվում ՀՍՍՀ-ում անցկաց¬ վող հանրապետական, միութենական և միջազգային մրցաշարերում (այդ թվում4 ավանդական) հաղթողներին։tԱյսպես, ՀՍՍՀ Մինիստրների խորհուրդը Մ․ է սահ- մանել ժամանակակից հնգամարտի (մի¬ ջազգային մրցաշար), ձյու՜դոյի, թեթև աթլետիկայի մրցաշարերում հաղթողնե¬ րի համար։ Մ-ներ են սահմանված հեծան- վասպորտի «Երևանի մեծ մրցաշար»-ի և հայկ․ հեռուստատեսության «Մեծ մրցա¬ նակի» (միջազգային մրցաշարեր) հաղթող¬ ների համար ևն։ Մ-ներ են սահմանված նաև շախմատի, սեղանի թենիսի, նետա¬ ձգության, առագաստասպորտի, սպորտի այլ ձևերով անցկացվող մրցաշարերի հաղ¬ թողների համար։ Տարբեր բնագավառնե¬ րի լավագույն գործերի համար Մ-ներ են սահմանվել նաև սփյուռքահայ գաղթա¬ վայրերում։tԱյսպես,tհայtգրականու¬ թյան լավագույն գործերի համար շնորհ¬ վում են «Հայկաշեն Ուզանյան», «Գևորգ Սելիտինցի» գրական Մ-ներ։ Մի շարք Մ-ներ է սահմանել ՀԲԸՄ, այդ թվում՝ «Արամ Խաչատրյան» Մ․ (երաժշտության բնագավառում)։ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ քաղաքա¬ ցիական իրավ ու ն ք ու մ, վար¬ ձատրության հատուկ կարգ, ըստ որի պե¬ տական, կոոպերատիվ, հասարակական կազմակերպությունը հրապարակորեն վարձատրություն (մրցանակ) է խոստա¬ նում որոշակի աշխատանքի լավագույն կատարման համար։ Մ-յան նպատակն է լավագույն ձևով լուծել գիտական, տեխ․, գեղարվեստական խնդիրներ։ Մ․ հայտա¬ րարած կազմակերպությունը շարադրում է առաջադրանքը, կատարման ժամկետը, վարձատրության չափը, գնահատման կարգը ևն (ՀՍՍՀ քաղաքացիական օրենս¬ գիրք, հոդված 442)։ Մ․ կարող են հայտա¬ րարել այն կազմակերպությունները, որոնց այդպիսի իրավունք վերապահված է իրենց կանոնադրւսթյուններով կամ ՍՍՀ Միության օրենսդրությամբ կամ միութե¬ նական հանրապետության Մինիստրների խորհրդի որոշումներով։ Մ-յան ներկա¬ յացված աշխատանքների համար կազմա¬ կերպվում է մրցույթ, որի արդյունքները քննարկում և մրցանակները որոշում է մասնագետներից կազմված կոլեգիալ մարմինը՝ ժյուրին։ Մ․ հայտարարած կազ¬ մակերպությունը մրցանակի արժանացած երկն օգտագործում է Մ-յամբ հայտարար¬ ված պայմաններին համապատասխան։ խ․ Սիմոեյան ՄՐՑՈՒՅԹ, 1․ մրցություն, որի նպատակն է ի հայտ բերել մասնակիցներից լավա¬ գույնին։ Աշխատանքային իրա¬ վունքում որոշակի պաշտոններ զբա¬ ղեցնելու համար կադրերի ընտրության հատուկ կարգ։ Մ-ով զբաղեցվում են բու¬ հերում՝tպրոֆեսորադասախոսական կազմի, գիտահետազոտական հիմնարկ¬ ներում՝ լաբորատորիաների, բաժինների, սեկտորների վարիչների, ավագ և կըրտ- սեր գիտաշխատողների (ակադեմիկոսնե¬ րը և թղթակից անդամները նշանակվում են առանց Մ-ի), թատրոններում և այլ գեղարվեստական կոլեկտիվներում՝ ար¬ տիստների, ռեժիսորների, դիրիժորների, բալետմայստերների, երգչախմբերի ղե¬ կավարների ու նկարիչների, քաղաքային հիվանդանոցներում՝ բժիշկների պաշտոն¬ ները։ Ասիստենտների, դասախոսների և կրտսեր գիտաշխատողների թափուր պաշ¬ տոնների համար Մ․ կարող է հայտարար¬ վել միայն բուհի կամ ԳՀԻ-ի վերադասի՝ մինիստրության (գերատեսչության) հա¬ մաձայնությամբ։ Մինիստրության (գերա¬ տեսչության) ուղեզրով ասպիրանտուրա ավարտածները, հաջողությամբ ստաժի- րովկա անցածները, առանձին դեպքերում բուհ ավարտած երիտասարդ մասնագետ¬ ները, որպես կանոն, այդ պաշտոններում նշանակվում են առանց Մ֊ի։ Բուհերում և ԳՀԻ-ներում Մ․ անցկացվում է թափուր պաշտոնների համար և կարող է պարբե¬ րական մամուլում հայտարարվել ցանկա¬ ցած ժամանակ։ Աշխատողի ընտրությու-
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/70
Արտաքին տեսք