Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/705

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


աչքի ընկնող աշխատություն է Կոռնելիուս Վիկտորինի (1400–1520) գիրքը։ Պ․ Կըր– շեստյանի (Քրիստիանի) 1579-ին հրատա– րակած գրքով հիմք է դրվել չեխ․ բոլոր մարզերի քաղաքային իրավունքի միավոր– մանը (XVII դ․)։ Ալովակիայի իրավական հուշարձանների շարքում աչքի էին ընկ– նում Բրատիսլավյան առաջին և երկրորդ, Կոշիցե (Articuli communitatis) և ժիլինա քաղաքների իրավական գրքերը, հիմնա– կանում՝ գերմ․, լատ․, չեխ․։ Չնայած Հա– բըսբուրգների պետ․ կյանքի գերմանաց– ման քաղաքականությանը, գերմ․ իրա– վունքի բռնի ներդրմանը, XVII–XVIII դդ․ չեխ․ ավանդական իրավունքը չկորցրեց նշանակությունը։ Չեխ իրավաբանները առաջ էին քաշում Ազգ․ վերածննդի, լու– սավորականության U բնական իրավուն– քի արմատավորման գաղափարները (օրի– նակ, 6․ Մոնսե)։ Պետության և իրավունքի մասին առաջադեմ գաղափարներ է զար– գացրել Յա․ Կոմենսկին։ XVIII–XIX դդ․ չեխ․ իրավագետները ուսումնասիրում էին չեխ․ պետության և իրավունքի պատմու– թյունը (Մ․ Ֆոյգտ, Ի․ Ֆայտ)։ 1848-ի հե– ղափոխությունից հետո ձևավորվեց չեխ․ իրավունքի տերմինաբանությունը (Կ․ Սլադկովսկի, Ա․ Շտրոբախ, Ֆ․ Ռի– գեր), XIX դ․ վերջին՝ սլովակյան իրավուն– քի տերմինաբանությունը։ Սակայն Չ–ում պաշտոնական իրավագիտությունը զար– գացել է XIX դ․ 60-ական թթ․4 պայմանա– վորված չեխ․ բուրժ․ իրավագիտության ծագումով (Ա․ Ռանդա, է․ Օտտ, Ի․ Պ բա– ժակ, Բ․ Ռիգեր, Ցա․ Չելակովսկի, Ա․ Ցոլ– կեր, Ֆ․ Շտորխ)։ XX դ․ սկզբին ձևավոր– վել է սլով․ բուրժ․ իրավագիտությունը (է․ Ստոդոլա, Ա․ Ռատ)։ Պաշտոնական իրավագիտության մեջ տիրապետող ուղ– ղություններ էին պոզիտիվիզմն ու նոր– մատիվիզմը, որոնք 30-ական թթ․ կրե– ցին ֆաշիստ, տեսությունների ազդեցու– թյունը։ ժող․ իշխանության հաստատու– մից հետո Չ–ում ձևավորվել է մարքս–լե– նինյան իրավագիտությունը, որն ուղեկց– վել էր հակամարքսիստական տեսություն– ների դեմ պայքարով (հատկապես 1968– 1969)։ Չ–ում հետազոտվում են պետ․ իրա– վունքի տեսության, երկրի սահմանադրա– կան զարգացման, սոցիալիստական ժող․ ներկայացուցչության, միջազգային իրա– վունքի, սոցիալիստական համեմատական իրավունքի, իրավագիտության մեթոդա– բանության ևն հարցեր։ Սոցիալիստական իրավագիտության աչքի ընկնող ներկա– յացուցիչներից են՝ Վ․ Վանչեկը, Լ․ Գու– բենակը (պետության և իրավունքի պատ– մություն), Կ․ Լացոն, Ս․ Զդոբինսկին, Ս․ Մատոուշեկը (սահմանադրական–պետ․ իրավունք), Շ․ Լուբին, Կ․ Չապեկը, Զ․ Զեշկան (քաղաքացիական իրավունք, դատավարություն), Վ․ Դելոնգը, Զ․ Լու– կեշը, Զ․ Չերվենին (վարչական իրավունք), Ցա․ Բիչովսկին, Մ․ Կալենսկան, Ցա․ Կո– վարժիկը, Ցա․ Ֆիլոն (աշխատանքային իրավունք), Լ․ Շուբերտը, Ցա․ Պեշչակը, վ․ Սոլնարժը (քրեական իրավունք) և ուրիշներ։ Չ–ում կան մի շարք իրավագիտական կենտրոններ՝ Չ–ի ԳԱ պետության և իրա– վունքի ինստ․, Սլովակյան ԳԱ պետության և իրավունքի ինստ․, ֆեդերալ կառավա– րության նախագահությանն առընթեր պետ․ կառավարման ինստ․, ՉՍՍՀ գըլ– խավոր դատախազությանը կից քրեագի– տական ինստ․ ևն։ Պրագայի, Բրատիսլա– վայի, Բռնոյի, Կոշիցեի համալսարաններն ունեն իրավաբանական ֆակուլտետներ։ Չ–ում հրատարակվում են մի շարք իրա– վագիտական ամսագրեր։ 3․ Գիտական հիմնարկները Գիտ․ աշխատանքների կոորդինացմանն սկիզբ դրվեց գիտահետազոտական գոր– ծունեության կազմակերպման օրենքով։ Գիտ․, փորձարարա–կոնստրուկտորական և այլ աշխատանքները տարվում են Չե~ խոսլովակիայի և Ալովակիայի ԳԱ–ների հիմնարկներում, մինիստրություններին և այլ կենտր․ մարմիններին ենթակա գիտ․ և գիտատեխ․, արտադրատնտեսագիտա– կան կազմակերպություններում, գիտա– տեխ․ հիմնարկներում, ձեռնարկություննե– րի ԳՀ և փորձարարական տեղամասերում, բարձրագույն ուս․ հաստատությունների համակարգի գիա․ ստորաբաժանումնե– րում։ ԳՀ աշխատանքների կառավարման և կոորդինացման կենտր․ օրգաններն են․ Գիտության և տեխնիկայի պետ․ կոմի– տեն, Տեխնիկայի զարգացման և կապի– տալ ներդրումների ֆեդերալ մինիստրու– թյունը, շինարարության և տեխնիկայի հանրապետական մինիստրությունները։ XII․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը Հրատարակվող թերթերից են՝ «Ռուդե պրավո» («Rude pravo», 1920), «Պրավդա» («Pravda», 1920, Բրատիսլավա), «Պրա– ցե» («Ргасе», 1945, Պրագա), «Պրացա» («Ргаса», 1946, Բրատիսլավա),«Օբրանա լիդու» («Obrana Lidu», 1942, Պրագա), «Զեմեդելսկե նովինի» («Zemedelsk6 ոօ– viny», 1945, Պրագա), «Սլոբոդա» («Slo– bodan, 1946, Բրատիսլավա), «Մլադա ֆրոնտա» («Mlada fronta», 1945, Պրագա), «Լիդովա Դեմոկրացիե» («Lidova demok- racie», 1945, Պրագա), «Սվոբոդնե սլովո» («Svobod^ slovo», 1945, Պրագա)։ Ամ– սագրերից են «Նովա միսլ» («Novd mysl», 1947, Պրագա), «Վլսաւոա» («Vlasta», 1947, Պրագա), «Սլովենկա» («Slovenka», 1948, Բրատիսլաւ1ա)։ Չեխոսլովակիայի հեռագրական գործակալությունը՝ ՉՀԳ, հիմնադրվել է 1918-ին։ Ռադիոհաղորդում– ները տրվում են 1923-ից, հեռուստատե– սային հաղորդումները՝ 1953-ից (2 ծրա– գրով)։ XIII․ Գրականությունը Չեխերի ու սլովակների էթնիկական, լեզվական և պատմ․ մոտիկության, օտար լծի դեմ բազմադարյան համատեղ պայ– քարի շնորհիվ չեխ․ ու սլով․ ազգ․ գրակա– նությունները զարգացել են սերտ կապերի ու փոխազդեցությունների մեջ, որոնք ուժեղացել են 1918-ին, Չեխոսլովակյան հանրապետության կազմավորումից հետո (մինչև 1918-ը Չ–ի գրականության զար– գացման մասին տես Չեխիա և ՍԼովակիա հոդվածների Գրական ու թյ ու ն բա– ժինը)։ 1920–30-ական թթ․, թեժացած դասա– կարգային պայքարի իրադրության մեջ, Չ–ի ազգ․գրականություններում ծնունդ էր առնում հեղափոխական ուղղությունը (Ս․ Կ․ Նեյման, 1875–1947, Զ․ Նեեդլի, 1878– 1962 և ուրիշներ)։ Առանձնակի զարգաց– ման հասավ պրոլետարական պոեզիան (Ցո․ վոլկեր, 1900–24, Յա․ Սեյֆերտ, ծն․ 1901, Լ․ Նովոմեսկի, 1904–76, Վ․ Նեզ– վալ, 1900–58, Յո․ Գորա, 1891 – 1945, Կ․ Բիբլ, 1898–1951, Ցա․ Պոնիչան, 1902–78)։ Արձակում հեղափոխական ուղ– ղությունը ներկայացրել է Յա․ Հաշեկի (1883–1923) «Քաջ զինվոր Շվեյկի արկած– ները համաշխարհային պատերազմի ժա– մանակ» (1921–23, հայ․ հրտ․ 1936), Ի․ Օլբրախտի (1882–1952) «Պրոլետար Աննան» (1928) և այլ վեպերով։ Քննադա– տական ռեալիզմի գիծը շարունակվել են Ա․ Մ․ Տիլշովայի (1873–1957), Բ․ Կլիչկա– յի (1897–1943), Կ․ Նովիի (ծն․ 1890) սոցիալական վեպերում։ Յուրօրինակ երե– վույթ են եղել Կ․ Չապեկի (1890–1938) վեպերն ու պիեսները։ Սլով․ գրականու– թյան մեջ ռեալիստական ուղղությամբ են ընթացել Պ․ Հվեզդոսլավը (1849–1921), Մ․ Կուկուչինը (1860–1928), Բ․ Տիմրա– վան (1867–1951) և ուրիշներ։ Բանաս– տեղծներ Յա․ Սմրեկը (ծն․ 1898), է․ Բ․ Լուկաչը (ծն․ 1900), արձակագիր Մ․ Ուր– բանը (ծն․ 1904) և ուրիշներ հանդես են եկել հանուն գրականության գեղագիտա– կան ու թեմատիկ նորացման։ Առաջին համաշխարհային պատերազ– մի զոհերի հիշատակի ողբերգական աշ– խարհազգացողությամբ և կապիտալիստա– կան աշխարհի դեմ բողոքով է տոգորված Վ․ Զավադայի (ծն․ 1905) և Ֆ․ Գալասի (1901–49) պոեզիան։ 30-ական թթ․ սկզբներից գրականու– թյուն մտավ պրոլետարական բանաստեղծ– ների մի նոր սերունդ՝ Յա․ Նոգա (1908– 1966), Յի․ Տաուֆեր (ծն․ 1911), Ֆ․ Նեխվա– աալ (ծն․ 1905), Ֆ․ Կրալ (1903-55)։ Զարգացան սոցիալ–վերլուծական, սո– ցիալ–հեղափոխական պրոլետարական ժանրերը և ռեալիստական երգիծանքը։ 1935-ին Բ․ Վացլավեկի (1897–1943) նա– խաձեռնությամբ ստեղծվեց «Բլոկ» միա– վորումը, որի մեջ մտան չեխ և սլովակ հե– ղափոխական գրողները։ 30-ական թթ․ աչքի ընկնող տեղ գրավեց քաղաքացիական և հակաֆաշիստական քնարերգությունը։ Արձակում մեծ հաջո– ղությունների հասավ սոցիալիստական ռեալիզմի վեպը։ Միջազգային ճանաչում գտան Կ․ Չապեկի հակաֆաշիստական ստեղծագործությունները։ Այդ շրջանում մարքսիստ քննադատներն ու կոմունիստ գրողները ստեղծեցին մշակույթի միաս– նական ճակատ ընդդեմ ֆաշիզմի։ Ի պաշտպանություն հանրապետության և դեմոկրատիայի հանդես եկավ Սլովակ– յան գրողների կոնգրեսը (1936)։ Չ–ի ֆաշիստ, օկուպացիան (1939–45) մեծ վնաս հասցրեց չեխոսլով․ գրականու– թյանը։ Ֆաշիստ, բանտերում ու ճամբար– ներում զոհվեցին շատ գրողներ, այդ թվում և Ցու․ Ֆուչիկը (1903–43)։ 1945-ից հետո գրականության մեջ կենտր․ տեղ է գրավել ֆաշիզմի դեմ պայ– քարի ու հաղթանակի թեման։ Միևնույն ժամանակ դեռևս իրենց դիրքերն են պահ– պանել բուրժ․ գրականության ու գրա– քննադատության որոշ խմբավորումների ներկայացուցիչներ։ 1948-ի Փետրվարին,