Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/710

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հասարակության մեջ առաջացան ճգնա– ժամային երևույթներ։ ՉԿԿ ԿԿ–ի 1968-ի հունվարյան պլենումը պահանջ դրեց վե– րացնել բոլոր այն արգելքները, որոնք խանգարում էին լենինյան սկզբունքների հետևողական իրագործմանը և սոցիա– լիստական հասարակարգի հետագա զար– գացմանը։ Պլենումը Ա․ Նովոտնուն ազա– տեց ՉԿԿ ԿԿ–ի առաջին քարտուղարի պաշտոնից։ Սակայն պլենումում ընտրված ՉԿԿ ԿԿ–ի նոր ղեկավարությունը (առա– ջին քարտուղար՝ Ա․ Դուբչեկ), որում գերիշխող էին աջ օպորտունիստները, ան– ընդունակ գտնվեց իրագործելու առաջ քաշված խնդիրները և ճանապարհ բացեց աջ օպորտունիստական և հակասոցիալիս– տական ուժերի համար՝ լայն ճակատով հարձակման անցնելու ՉԿԿ–ի և սոցիա– լիստական հասարակարգի դեմ։ Թաքնը– վելով «դեմոկրատացում», «բարելավում», սոցիալիզմի «նոր մոդելի» ստեղծում ամ– բոխավարական լոզունգներով՝ աջ և հա– կասոցիալիստական ուժերը գրոհեցին կու– սակցության մարքս–լենինյան գծի և սոցիա– լիզմի հիմքերի վրա, ձգտեցին քայքայել Չեխոսլովակիայի բարեկամական հարա– բերությունները ՍՍՀՄ–ի և սոցիալիստա– կան մյուս երկրների հետ։ 1968-ի օգոստո– սին երկրում ստեղծվեց հակահեղափոխա– կան, խոր ճգնաժամային իրադրություն։ ՉԿԿ–ի մարքս–լենինյան կորիզը ուժ և կա– րողություն գտավ իր մեջ դուրս գալու երկրում ստեղծված խոր ճգնաժամային վիճակից։ Այդ գործում հազարավոր կո– մունիստների և անկուսակցական քաղա– քացիների, այդ թվում կուսակցության և կառավարության ղեկավարների, Ազգա– յին ժողովի դեպուտատների խնդրանքով նրան անշահախնդիր ինտերնացիոնալիս– տական օգնություն ցույց տվեցին ԱՍՀՄ–ը և սոցիալիստական–ընկերակցության մյուս երկրները։ ՉԿԿ ԿԿ–ի ապրիլյան (1969) պլենումը վեր հանեց անցյալում թույլ տըր– ված սխալները, մատնանշեց միջոցառում– ներ դրանց իսպառ վերացման համար։ Ընտրվեց ՉԿԿ ԿԿ–ի նոր ղեկավարություն Գ․ Հասակի գլխավորությամբ։ ՉԿԿ XIY (1971), XV (1976) և XVI (1981) համա– գումարները կուսակցությանը նպատակա– մղեցին դեպի զարգացած սոցիալիստա– կան հասարակության կառուցումը։ ՉԿԿ–ի պատվիրակությունը մասնակցել է Մոսկ– վայի 1957-ի, 1960-ի և 1969-ի կոմունիս– տական և բանվորական կուսակցություն– ների միջազգային խորհրդակցություննե– րին և հավանություն տվել ընդունված փաստաթղթերին։ ՉԿԿ կառուցված է դե– մոկրատական ցենտրալիզմի սկզբունքով։ ՉԿԿ ԿԿ–ի կենտրոնական օրգանները «Ռուդե պրավո» («Rud6 pravo») թերթն է և տեսական ու քաղ․ «Նովա միսլ» («Nov£ mysl») ամսագիրը։ Ա․ Րաղմանյան

ՁԵԻՈՍԼՈՎԱԿՏԱՆ ԿՈՐՊՈՒՍԻ ԻՌՈՎՈհ–

ԹՅՈՒՆ 1918, Սովետական Ռուսաստա– նում գտնվող չեխոսլով․ զորքերի զինված հակահեղափոխական ելույթ, որը հրա– հրել էին Անտանտի ներկայացուցիչները։ Ռուսաստանում չեխոսլով․ զորամասերը կազմավորվել էին առաջին համաշխար– հային պատերազմի (1914–18) ժամա– նակ, ավստրո–հունգար․ բանակի՝ ազգու– թյամբ չեխ և սլովակ ռազմագերիներից, ինչպես նաև ռուսահպատակ չեխերից և սլովակներից։ 1917-ի հունիսին երկու հրաձգային դիվիզիայից կազմվել էր Չե– խոսլով․ կորպուսը, որը տեղադրվել էր Ուկրսփնայում։ Հոկտեմբերյան սոցիա– լիստական մեծ հեղափոխությունից հետո, կորպուսի հրամանատարությունը, Ան– տանտի ներկայացուցիչների ազդեցու– թյամբ, զորքի մեջ տանում է հակասովե– տական պրոպագանդա և, կորպուսը ֆրանս․ բանակի մաս հայտարարելով, պահանջում սովետական իշխանությունից այն ուղարկել Արևմտյան Եվրոպա։ 1918-ի մարտին կորպուսի հիմնական ուժերը հեռացան Ուկրաինայից, մնացին միայն չեխոսլով․ ինտերնացիոնալիստները։ 1918-ի մարտի 26-ին սովետական կառա– վարությունը որոշում ընդունեց Չե– խոսլով․ կորպուսի էվակուացիայի մասին (Վլադիվոստոկի վրայով), պայմանով, որ զենքի հիմնական մասը հանձնվեր տեղա– կան սովետներին։ Մակայն կորպուսի հրամանատարությունը որոշեց չհնազանդ– վել և կոչ արեց զինվորներին Վլադիվոս– տոկ հասնել զենքի ուժով։ Մայիսի վեր– ջին չեխոսլով․ զորքերով (շուրջ 45 հզ․ մարդ) լեցուն էշելոնները ձգվեցին ամբողջ Միբիրյան երկաթուղով՝ մոտ 7000 կմ (Պենզայից՝ Վլադիվոստոկ)։ Մայիսի 25-ին խռովությունը սկսվեց Մարիինսկում, 26-ին՝ Չելյաբինսկում, որից հետո խռովա– րարները, սպիտակգվարդիականների հետ, գրավեցին Նովոնիկոլաևսկը, Պեն– զան, Աիզրանը, Տոմսկը, Օմսկը, Մամա– րան, Կրասնոյարսկը, Ուֆան, Միմբիրսկը, Եկատերինբուրգը, Կազանը։ Խռովությունն ուղեկցվում էր սովետական և կուսակցա– կան աշխատողների, հեղափոխական բանվորների ու գյուղացիների սպանու– թյուններով և մահապատիժներով, գրա– ված շրջաններում կազմակերպվում էին հակահեղափոխական կառավարություն– ներ։ 1918-ի հուլիսին Պովոլժիեում սովե– տական զորքերը միավորվեցին Արլ․ ռազ– մաճակատի մեջ։ Օգոստոսին կասեցվեց չեխոսլով․ և սպիտակգվարդիական զորա– մասերի առաջխաղացումը։ Սեպտեմբե– րին սովետական զորքերն անցան հակա– հարձակման, ազատագրեցին Կա գանը, Սիմբիրսկը, Սամարան, Սիզրանը, Ուֆան, Չելյաբինսկը։ Ռազմ, անհաջողություննե– րը և կոմունիստների ընդհատակյա աշխա– տանքը քայքայեցին չեխոսլով․ զորքերը, որոնք 1918-ի նոյեմբեր–դեկտեմբերին հրաժարվեցին կռվել սպիտակգվարդիա– կանների կողմում։ 1919-ի 2-րդ կեսին Կոլ– չակի զորքերի նահանջի հետ չեխոսլով․ զորքերը ևս նահանջեցին արլ․։ 1920-ի փետրվ․ 7-ին կարմիր բանակի և Չեխոս– լով․ կորպուսի հրամանատարությունը կնքեցին զինադադար, որը երաշխավո– րում էր կորպուսի Հեռավոր Արևելք հաս– նելը և էվակուացիան։ 1920-ի գարնանը չե– խոսլով․ զորքերը կենտրոնացվեցին Վլա– դիվոստոկում և, այնուհետև, աստիճա– նաբար էվակուացվեցին Ռուսաստանից։ Չ․ կ․ խ–յան լիկվիդացման գործում մեծ է Գայի, Գ․ Ո սկան յանի մասնակցությունը։ ՉԵ1-ՈՎ Անտոն Պավլովիչ [17(29)․1․1860, Տագանրոգ –2(15)․7․1904, Բադենվայլեր, Գերմանիա, թաղված է Մոսկվայում], ռուս գրող։ 1879-ին ավարտել է Տագանրոգի Ա․ Պ․ Չեխով գիմնազիան, 1884-ին՝ Մոսկվայի համալ– սարանի բժշկ․ ֆակուլտետը։ Որոշ ժամա– նակ զբաղվել է բժշկությամբ։ 1870-ական թթ․ վերջերից սկսվել է Չ–ի գրական գործունեությունը։ Անտոշա, Մարդ՝ առանց փայծաղի, Եղբորս եղբայ– րը, իսկ հաճախ՝ Անտոշա Չեխոնտե ծած– կանուններով թղթակցել է զանազան եր– գիծական պարբերականների։ Պատմվածք– ների առաջին գիրքը՝ «Մելպոմենայի հե– քիաթները», տպագրվել է 1884-ին, այնու– հետև լույս են տեսել «Խայտաբղետ պատմ– վածքները» (1886), «Տափաստան», «Ան– վանակոչություն» (երկուսն էլ՝ 1888), «Նո– պա» (1889), «Տաղտկալի պատմություն» (1889, հայ․ հրտ․ 1903) պատմվածքներն ու վիպակները և «Աղջամուղջում» (1887), «Անմեղ խոսքեր» (1887), «Պատմվածքներ» (1888), «Մռայլ մարդիկ» (1890) ժողովա– ծուները։ 1890-ին Չ․ մեկնել է Աախալին կղզին, այդ ուղևորությունը խոր հետք է թողել նրա ստեղծագործական գիտակցության մեջ («Մախալին կղզին», 1893–94, հրապարա– կախոսական ակնարկներ, առանձին հրտ․ 1895, «Աքսորում», 1892, «Սպանություն», 1895, պատմվածքներ, և, որպես ամփո– փում՝ «Հիվանդասենյակ JSP 6», 1892, վիպակ)։ «Հիվանդասենյակ JSP 6» վիպա– կը, որ «բանտային» մռայլ իրականու– թյան դեմ ուղղված բողոք է, Չ–ի 80-ական թթ․ վերջի –90-ական թթ․ սկզբի քննա– դատական ռեալիզմի զարգացման բարձ– րակետն է։ 1880-ական թթ․ 2-րդ կեսին Չ․ գրել է «Իվանով» (1887-89), «Հարսանիք» (1889, հրտ․ 1890), «Անտառի ոգին» (1889, հրտ․ 1890) պիեսները և մի շարք վոդևիլներ («Արջը», 1888, «Առաջարկություն», 1888– 1889, հայ․ հրտ․ 1911, «Հոբելյան», 1891 – 1892 ևն)։ 1890–1900-ական թթ․ Չ․ մի քանի ան– գամ մեկնել է արտասահման։ 1892-ին Սերպուխովի նահանգում գնել է Մելի– խովո կալվածքը։ Որպես բժիշկ օգնել է տեղի գյուղացիներին, կառուցել դպրոց– ներ նրանց երեխաների համար, մեկնել սովի մատնված նահանգները, խոլերայի համաճարակի ժամանակ (1892–93) աշ– խատել տեղամասային բժիշկ։ Մոտավորապես 1893-ից նոր փուլ է սկսվել Չ–ի ստեղծագործության մեջ։ 1894-ին գրել է «Ուսանող» պատմվածքը, որտեղ հայտնում է այն միտքը, թե «․․․ճըշ– մարտությունն ու գեղեցիկը․․․ անընդ– մեջ շարունակվել են մինչև այսօր և, ըստ երևույթին, միշտ եղել են գլխավորը մարդկային կյանքում և ընդհանրապես երկրի վրա» (Полн․ собр․ соч․ и писем, т․ 8, 1947, с․ 348)։ Այդ շրջանի ստեղծա–