Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մոաալնո․ գրադարան, կապի բաժանմունք, հեռա– խոսակայան, կենցաղսպասարկմա ն սա– յլավարներ, կինո, մսուր–մանկապարտեգ, բուժկայան։

ՄՈՒՍԱԼԼԱՄ, գյուղ Հայկական ՍՍՀ Ղա~ փանի շրջանում, Ողջի գետի աչ սոիին» շրջկենտրոնից 17 կմ հարավ–արևմուտք։ Միավորված է Լեռնաձորի անասնապահս!՜ կան սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադա՜ րան, բուժկայան։ Գյուղում և շրջակայ՜ քում պահպանվել է եկեղեցի (XI– XIII դդ․)» կամուրջ (Գեղի գետի վրա, XIII դ․), գերեզմանոց։

ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ Մարգիս Գրիգորի [14(26)․ 11․1882, գ․ Գետաշեն (այժմ՝ Ադրբ․ ՍՍՀ խանլարի շրջանում)–14․8․1920, Երևան], Ս․ Գ․ Մուսայելյան Հայաստանում 1920-ի Մայիսյան ապըս– տամբության ղեկավարներից։ Ավարւոել է Գորիի ուսուցչական սեմինարիան։ 1901– 1915-ին ուսուցչություն է արել նախ Նուխիի գավառի Սաբաթլու գյուղում, ապա՝ Գո– րիսում։ 1915-ին զորակոչվել է Արևմտյան ռազմաճակատ։ 1917-ի Փետրվարյան հե– ղափոխությունից հետո ընտրվել է գնդի հեղկոմի նախագահ։ Այնուհետև գործել է Գանձակում և Բաքվում։ 1918-ի վերջին, որպես կարմիր զորամասերից մեկի հրամանատար և զրահագնացքի պետ, Բաքվում մասնակցել է մուսավաթական բանդաների դեմ մղվող քաղաքացիական կռիվներին։ 1919-ի փետրվարից տեղա– փոխվել է Ալեքսանդրապոլ։ Նշանակվել է «Վարդան զորավար» զրահագնացքի պետ և, կապվելով տեղի բոլշևիկների հետ, հե– ղափոխական ու կազմակերպչական մեծ աշխատանք է տարեւ զինվորների U եր– կաթուղային բանվորների շրջանում։ Ղե– կավար մասնակցություն է ունեցել Ալեք– սանդրապոլի 1920-ի մայիսմեկյան հա– կադաշնակցական ցույցերին։ 1920-ի մա– յիսի 7-ին ընտրվել է Հայաստանի ռազմա– հեղափոխական կոմիտեի կազմում։ Որ– պես կարմիր զորքերի հրամանատար և «Վարդան զորավար» զրահագնացքի պետ, Մայիսյան ապստամբության ժամանակ դրսևորել է հեղափոխական մեծ կամք և արիություն։ Մայիսյան ապստամբության պարտությունից հետո գնդակահարվել է դաշնակների կողմից։ Գրկ․ Արզումանյան Մ․ վ․, Սարգիս Մուսայելյան, Ե․, 1955։ Հ․ Կարապետյան

ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Ախուրյանի շրջանում, Կառնուէոի ջրամբա– րի արևելյան աֆին, շրջկենտրոնից 9 կմ արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի, շաքարի ճակնդեղի, կե– րային, բանջարանոցային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի միշնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կապի բաժանմունք, Մուսայելյան ավտոմատ հեռախոսակայան, մանկա– պարտեզ, կինո, կենցաղսպասարկման օբ– յեկտներ, բուժկայան։ Գյուղում և շրջա– կայքում պահպանվել են գյուղատեղիներ, եկեղեցի, խաչքարեր, գերեզմանոց։ Գյու– ղը Մ․ անունն ստացել է 1935-ին, ի պա– տիվ Ս․ Մուսայեսասի։

ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Ղուկասյանի շրջանում, շրջկենտրոնից 11 կմ հարավ–արևելք։ Մ–ով է անցնում Լենինական–Կալինինո խճուղին։ Անաս– նապահական սովետական տնտեսու– թյունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրա– դարան, կապի բաժանմունք, կինո, բուժ– կայան, անասնաբուժական տեղամաս։ Մուսայելյան Մ–ում է Ղուկասյանի շրջանի գլխավորող պանրագործարանը։ Հիմնադրել են Ամա– սիայի շրջանի Ջրաձոր գյուղից եկածնե– րը 1862-ին։ Գյուղում, 1920-ին, դաշնակ– ները ձերբակալել են Մ․ ՄուսայեԱանիԱ% որի պատվին այն վերանվանվել է Մ,։

ՄՈՒՍԱՅՔ ՄԱՄՅԱՅ», թատերական–գրա– կան շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1857– 1858-ին, Կ․ Պոլսում։ Խմբագիր՝ Ա․ Հայ– կունի (ճիզմեճյան)։ Նպաստել է հայ թատերագիտական մտքի զարգացմանը, բարձր գնահաաել բեմական արվեստի դերը ժողովրդի լուսավորության, կրթա– կան մակարդակի բարձրացման և կենցա– ղի բարելավման գործում։ Նրա Էջերում հրատարակվել են դրամատիկական եր– կեր, արձակ և չավւածո ստեղծագործու– թյուններ, բանասիրական հոդվածներ։ Շաբաթաթերթը տպագրել է Հայկունու <Երնջակ» (1858, 14–18) ԱtՈւրիշ դրամաներ, նաև անգլերենից նրա թարգ– մանությամբ «Հերսալիա» (1857, J^JS» 1– 6), «Կասարինե» (1857, Н 7-13) ող– բերգությունները։

ՄՈՒՍԱՆԵՐ, մարդկանց հոգևոր գործու– նեության տարբեր բնագավառների՝ երգի, պոեզիայի, արվեստի և գիտության հովա– նի աստվածուհիներ հին հունական դի– ցաբանության մեշ։ Համարվել են Զևսի և Մնեմոսինեի (երբեմն՝ Ուրանոսի և Գե– յայի) դուստրերը։ Մարդկանց պատկերաց– մամբ Մ․ սիրել և ներշնչել են երգիչնե– րին, պոետներին, արվեստագետներին, գիտնականներին, խստորեն պատժել իրենց հետ վիճաբանողներին։ Հեսիոդո– սի «Թեոգոնիայում» հիշատակված են 9 Մ–ի անուններ, որոնցից Կլիոն (ներբո– ղիչ) համարվում էր պատմագրության հո– վանին, Եվտերպեն (զվարթացնող)՝ քնա– րական պոեզիայի, Թալիան (ծաղկեցնող)՝ կատակերգության, Մելպոմենեն (երգող)՝ ողբերգության, Տերֆսիքորեն (պարա– սեր)՝ պարի, Երատոն (գեղեցիկ)՝ սիրա– յին պոեզիայի, Պոլիհիմնիան (երգառատ)՝ ձոների (հիմների), Ուրանիան (երկնա– յին)՝ աստղաբաշխության, Կալլիոպեն (գեղաձայն)՝ Էպոսի։ Հետագայում Մ–ի ազդեցության ոլորտը տարածել են գիտու– թյան ու արվեստի բոլոր ճյուղերի վրա։ Մ–ի սիրելի զբոսավայրերը սովորաբար համարել են Հելիկոն և Պառնաս լեռները, որտեղից էլ նրանց «Հելիկոնի թագուհի– ներ», «պառնասուհիներ» և այլ մակա– նունները պոեզիայում։ Մ–ի տաճարները կոչվել են մուսեոններ (այստեղից Էւ՝ մուզեյ–թանգարան անվանումը)։ Արվես– տում Մ․ պատկերվել են դեռատի գեղու– հիների տեսքով, ներշնչող հայացքնե– րով։ Մ․ այլաբանորեն նշանակում է ներ– շնչանք։ Գեղանկարչության մեջ Մ–ի կեր– պարը արտացոլել են Բոտտիչելլին, Ջ․ Տյեպոլոն U այլք; Գրկ․ Բարթիկյան Մ․, Դիցապաշտ Հել– լադաէ կամ հելլեն դիք, Աթենք, 1936։

ՄՈՒՍԱՍԻՐ, Մ ՈԼ ծ Ш ծ ի ր (աքքադ, Mu- sasir), Ա ր դ ի ն ի (ուրարտ․ Ardini) [Լեհ– մանՀաուպտի ստուգաբանությամբ՝ «որջն (ելքս) օձի», ըստ Ա․ Գյոտցեի՝ «ծղրիդ» կամ «մորեխ»], «երկիր» և քաղաք։ Առա– ջին անգամ հիշատակված է Ասորեստա– նի Աշուրնազիրպալ II թագավորի (մ․ թ․ ա․ 883–859) արձանագրություններից մե– կում (Նեմրութի կոթողի վրա, մ․ թ․ ա․ 879), ուրարտ․ աղբյուրներում՝ Կելյա– շինի կոթողին (հայտնաբերվել է Ուրմիա լճից հվ–արմ․, Ռևանդուզ քաղաքի մոտ գտնվող հ իր անունը հիշյալ հուշարձա– նից ստացած Կելյաշինի լեռնանցքում)։ Արձանագրությունը, որ գրված է ուրարտ․ և ասուր, լեզուներով4 Իշփուինի և Մենուա արքաների համատեղ գահակալության տարիներին (մ․ թ․ ա․ IX դ․ վերջին քա– ռորդ), պատմում է դեպի Մ–ի Իոսլդիի տա– ճարը կատարած պաշտամունքային մի երթի մասին։ Հիմնվելով ինչպես այս, այնպես էւ Ռասա U-ի (մոտ 730–714) դեպի Մ․ կատարած երթի մասին պատմող ուրարտերեն–ասուրերեն երկլեզվյա մի այլ4 Թոփուզավայի արձանագրության տե– ղադրության ու տվյալների և Լեհման Հաուպտի ու Վ․ Բելքի, իսկ ավեւի ուշ՝