Մուսասիրի տաճարի գրավման էձճ?ճ№րանէւ՝ քանդակված Դուռ Շառուկինի (Սքնհիէէւէոան) պալատում Ռ․ Բոյմերի կատարած տեղագրական ու հնագիտական հետազոտությունների վրա՝ ուսումնասիրողները Մ․ երկիրը տեղա– դրում են այժմյան Իրաքյան Քրդստանի տարածքում, իսկ քաղաքը՝ Մուջաջիր գյու– ղի շրջակայքում։ Սակայն Մ–ի տեղադրու– թյան հարցը վերջնականապես լուծված չի կարելի համարել։ Մ․ ուրարտ․ պետության և Ւ^ալդիի գըլ– իւավոր աստծու պաշտամունքային կենտ– րոնն Էր։ Վ, Բելքի և Գ․ Մելիքիշվիլու կար– ծիքով, այն ոչ միայն ուրարտացիների հոգևոր, այլև քաղ․ կենտրոնն է եղել։ Սակայն նկատվում է որոշակի տարբե– րություն կենտրոնական շրջանների և Ս–ի մշակույթի ու լեզվի միջև։ Մ․ եղել է ուրարտ․ պետությանը դաշնակից կիսան– կախ իշխանություն, ուր հավանաբար տի– րել են Տուշպայի արքայական տան ներ– կայացուցիչները, որոնք նաև ողջ պե– տության հոգևոր պետերն Էին։ Մ․ թ․ ա․ 828-ին Մ․ կարճ ժամանակով նվաճել է Սալմանասար III-ի Դայան–Աշուր զորա– վարը։ Արգիշտի Ա–ի օրոք (մոտ 786–764) Ս․ ասպատակել են Էթիունի երկրի զորքե– րը։ Սակայն Մ․ Ուրարաոնից վերջնակա– նապես անջատվել է 714-ին, Սարգոն //-ի արշավանքից հետո՝ հարկատու դաոնա– լով Ասորեստանին։ Արշավանքի ընդար– ձակ նկարագիրը (430 սեպագիր տող) տրված է, այսպես կոչված, «Լուվրի աղ– յուսակում», որն առաջին անգամ հրա– աարակել է Ֆ, Թյուրո–Դանժենը (1912)։ Արշավանքի առանձին դրվագներ պատ– կերված են եղել Սարգոն II-փ պալատի բարձրաքանդակներին։ Նույն պալատի XIII սրահում պատկերված է եղել Մ–ի տաճարի կողոպուտը, որտեղից տարվել է մեծ քանակությամբ ոսկի, արծաթ, պղինձ ևն։ ХШ սրահում պատկերված խալդիի տաճարը (մ․ թ․ ա․ IX դ․ վերջ կամ VIII դ* սկիզբ) լրիվ տարբերվում է Ասորեստանի ու Բաբելոնի համանման շինություններից։ Այն կառուցված է եղել հիմնականում քա– րից՝ բարձր հարթակի վրա։ Բարձրաքան– դակին պատկերված տաճարը սյունա– զարդ է, ունի նիզակով (կամ նիզակաձև կենաց ծառով) ավարտվող, բարձր ճակ– տոնով երկթեք տանիք։ Տաճարի ճակատը զարդարել են վեց սյուներ կամ որմնա– սյուներ։ Մ–ի տաճարը ճակտոն և սյունա– շար ունեցող կառույցներից հնագույնն է, հորինվածք, որն ընկած է անտիկ ճարտ–յան հիմքում։ Այն եղել է ոչ միայն խալդիի, այլև նրա կնոջ՝ Բագբարտու (Բագմաշթու, Ուարուբաինի) աստվածու– հու պաշտամունքային կենտրոնը։ Այդ– տեղ են թագադրվել Ուրարտուի արքա– ները, դրվել աստվածացված ուրարտ․ արքաների արձանները։ Մ–ի քաղ․ և տնտ․ նշանակությունը ուրարտացիների հա– մար մեծ է եղել։ Այդ է վկայում Սարգոն II-ի արձանագրությունը, թե Ռուսա Ա, չկարողանալով տանել Մ–ի կորուստը, անձնասպան է եղել։ Գրկ․ Ա դ ո ն ց Ն․, Հայաստանի պատմու– թյուն, Ե․, 1972; Հ մ ա յ ա կ յ ա ն Ս․ Գ․, Ուրարտական դիցաբանի աաովածությոէննե– րի մասին, «ՊԲՀ», 1975, 1։ Пиотров– ский В․ Б․, Ванское царство, М․, 1959* Ս․ ՝Հմայակւաե, Լ․ Բիյագով «tfftMflA4U&» (ադրբ․ հավասարություն), ադրբեջանական բուրժուաա զգայնական կուսակցություն։ Ստեղծվել է Բաքվում, 1911-ին՝ «Մահմեդական դեմոկրատական մուսավաթ կուսակցություն» անվամբ։ Հիմնադիր–ղեկավարներն էին Մ․ Ռսաոււ– զադեն, Գ․ Շարիֆ–զադեն և ուրիշներ։ «Մ․»-ի ծրագրի հիմքում ընկած էր պան– թյուրքիզմը և ւցանիսչամքւզմը։ Ծրագիրը նախատեսում էր ստեղծել թուրք–մահմե– դական միասնական պետություն Թուր– քիայի գլխավորությամբ, ընդգրկելով նաև Ադրբեջանը։ 1917-ի Փետրվարյան հեղա– փոխությունից հետո «Մ․» միավորվեց «Ֆե– դերալիստների թուրքական կուսակցու– թյան» հետ, հոկտեմբերին՝ I համագումա– րում աննշան փոփոխություններով ընդու– նեց նրա ծրագիրը և կոչվեց «Ֆեդերա– լիստ–մուսավաթականների թուրքական դեմոկրատական կուսակցություն»։ «Մ․» սոցիալական կազմով միատարր չէր․ մա– նը ր բուրժուաների, ազգայնական մտա– վորականների, հետամնաց գյուղացիների հետ, նրա շարքերում էին խոշոր բուրժուա– ներ ու կալվածատերեր։ Գլխավոր օր– գանը «Իսթիքլալ» («Անկախություն») թեր– թըն էր։ Հոկտեմբերյան հեղափոխությու– նից հետո «Մ․» վարեց հակասովետական քաղաքականություն, դարձավ Անդրկով– կասում հակահեղափոխական գլխավոր ուժերից մեկը՝ ձգտելով իր ազդեցությանը ենթարկել ադրբ․ աշխատավորներին։ Ադրբեջանական զանգվածի վրա իրենց ազդեցությունն ուժեղացնելու նպատակով «Մ․»-ի ներկայացուցիչները մտան Բան– վորների դեպուտատների սովետի կազմի մեջ։ 1917-ի հոկտ․ 31 (նոյեմբ․ 13)-ինԲաք– վում սովետական իշխանության հաստա– տումից հետո մուսավաթականները 1918-ի մարտի 18-ին խռովություն բարձրացրին, սակայն ջախջախվեցին։ «Մ․»-ի ներկա– յացուցիչները մտան Մսդրկովկասյան հա– տուկ կոմիտեի, ապա Անդրկովկասյան կոմիսարիատի, այնուհետև Անդրկովկաս– շան սկսի կազմի մեջ։ Երկրամասի հա– կահեղափոխական այլ կուսակցություն– ների հետ համատեղ «Մ․», իրականացրեց Անդրկովկասի անջատումը Սովետական Ռուսաստանից։ 1918-ի մայիսի սկզբին մուսավաթականները Թիֆլիսում կազմե– ցին իրենց կառավարությունը և մայիսի 27-ին Ադրբեջանը հռչակեցին «անկախ»։ Հունիսին, հաստատվելով Գյանջայում, մուսավաթական կառավարությունը անգլ․ ինտերվենտների աջակցությամբ շարու– նակեց պայքարը սովետական իշխանու– թյան դեմ։ 1918-ի սեպտ․ 15-ին Բաքվում սովետական իշխանության տապալումից և թուրք, ինտերվենտների կողմից անգ– լիացիներին դուրս քշելուց հետո, իշխա– նությունը ձևականորեն անցավ մուսավա– թականներին, սակայն փաստորեն հաս– տատվեց թուրք, ռազմ, դիկտատուրա։ Անտանտի առջև Թուրքիայի կապիտուլ– յացիայից հետո, նոյեմբ․ 17-ին անգլ․ ինտերվենտները նորից մտան Բաքու։ Մուսավաթականները, հենվելով նրանց վրա, լիկվիդացրին 1918-ի Րաըվի կոմու– նայի սոցիալիստական միջոցառումները, հաստատեցին տեռորի ռեժիմ, ինտեր– վենտներին օգնելով թալանելու երկրի նավթային և այլ հարստությունները։ Դառնալով Ադրբեջանում կառավարող կուսակցություն՝ «Մ․» ուժեղացրեց պայ– քարը հեղափոխական շարժման դեմ, վա– րեց հակաժողովրդական ներքին և ար– տաքին քաղաքականություն։ Ադրբեջա– նում մուսավաթականների և Հայաստա– նում՝ դաշնակցականների իշխանության ժամանակաշրջանում (1918–20) ծայր աստիճան սրվեցին հարաբերությունները երկու երկրների միջև, զինված ընդհա– րումներ տեղի ունեցան տերիտորիալ վե– ճերի պատճառով։ Ադրբեջանի մուսավա– թական կառավարությունն իր զինված ուժերի 3/4-ը կենտրոնացրեց Հայաստա– նի հետ սահմանակից շրջաններում։ Հայ բնակչության ջարդեր և կոտորածներ եղան Ադրբեջանում։ Ղարաբաղում, 1920-ի գարնանը ավերակների վերածվեց Շուշին, բազմաթիվ հայկ․ գյուղեր հողին հավասարվեցին, բնակչությունը ոչնչաց– վեց։ 1919-ին անգլիացիները հարկադրված հեռացան Ադրբեջանից, և 1920-ի ապրիլին ապստամբ ժողովուրդը տապալեց մուսա– վաթական վարչակարգը։ Ադրբեջանում սովետական իշխանության հաստատու– մից հետո «Մ․» դադարեց գոյություն ունե– նալուց, իսկ շատ մուսավաթականներ, անցնելով արտասահման, հատկապես Թուրքիա, շարունակեցին հակասովետա– կան գործունեությունը։ Գրկ․ Гусейнов М․ Д․, Тюркская де– мократическая партия федералистов «Муса- ват* в прошлом и настоящем, в․ 1, Тифлис, 1927; Раевский А-, Партия «Мусават* и ее контрреволюционная работа, Баку, 1927 ; История Азербайджана, т․ 2–3, Баку, 1960–63; Победа Советской власти в Закав– казье, Тб․, 1971․ ՝tԿ․ խոէղավերղյան ՄՈՒՍեՍ Ուստա, Մովսես Զուղա– յ և ց ի (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ ճար– տարապետ։ Ըստ շինարարական արձա– նագրության 1634-ին Փիլիպոս կաթողի– կոսի հրամանով կառուցել է պատմական Արցախ նահանգի Փառիսոս քաղաքի ավե– րակներից դեպի հս–արմ․, Զակամ գետի ակունքների մոտ գտնվող Մեծ Ղարա Մուրադ գյուղատեղիում ցայսօր կանգուն եկեղեցին։ ՄՈհՍԹԱՖԻն Գաբիդեն (ծն․ 1902), ղա– զախ սովետական գրող, հասարակական գործիչ։ Ղազախ․ ՍՍՀ ԳԱ թղթակից ան– դամ (1958)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Մ–ի «էր Շոյըն (և այլ պատմվածքներ)» ժողո– վածուն լույս է տեսել 1929-ին։ Նրա <Կյանք կամ մահ» (1941) վեպը, որ ղազախ, ար– ձակի առաջին ստեղծագործություններից է, նվիրված է բանվոր դասակարգին։ Հրա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/88
Արտաքին տեսք