արված դրամական պարտավորագիր։ Զևը որոշվում է օրենքով, վավերապայ– մաններից որեէ մեկի բացակայության դեպքում համարվում է անվավեր։ Մ․ ան– վանական կամ օրդերային արժեթուղթ է, վարկավորման և վճարման միջոց։ Լինում է փոխանցվող և հասարակ։ Փ ո– խանցվող Մ․ (տրատտա) բովան– դակում է մուրհակատուի (տրասանտ) ա– ռաջարկությունը վճարորդին (տրասատ), Մ–ում նշված ժամկետում մուրհակատիրո– ջը (ռեմիտենտ) որոշակի գումար վճարե– լու մասին։ Մուրհակատուն պատասխա– նատու է փոխանցվող Մ–ի ակցեպտավոր– ման և վճարման համար։ Մ․ կարող է փոխանցվել անվանական և բլանկային (Մ․ ձեռք բերողի անունը չի նշվում) մա– կագրությամբ (ինդոսամենտ), փոխան– ցումների թիվն անսահմանափակ է։ Հ ա– սարակ Մ․ բովանդակում է Մ–ում նշված ժամկետում կամ ըստ պահանջի մուրհակատիրոջը որոշակի գումար վճա– րելու մուրհակատուի պարտավորությու– նը։ Փոխանցվել չի կարող։ Մուրհակային պահանջների վերաբերյալ սահմանված են հայցային վաղեմության հատուկ ժամ– կետներ։ Մ․ ՍՍՀՄ–ում կիրառվում է միայն կա– պիտալիստական երկրների հետ արտա– քին առևտրական հաշվարկներում։ Հիմ– նական նորմատիվ ակտը ՍՍՀՄ ԿԳԿ–ի և ԺԿԽ–ի 1937-ի օգոստ․ 7-ին հաստատած «Փոխանցվող և հասարակ մուրհակների մասին կանոնադրությունն» է։ Հ․ Ներսիսյան
ՄՈՒՐԴԱԲ, գետ Աֆղանստանում և Թուրք– մենական ՍՍՀ–ում։ Երկարությունը 978 կմ է, ավազանը՝ 46900 կմ2։ Սկիզբ է առնում Պարոպամիզի լեռներից (Աֆղանստան) և հովհարաձև ոռոգիչ ցանցով վերջանում Կարակում անապատում։ Միջին հոսան– քում ջրի միջին ծախսը մոտ 52 մ3/վրկ է։ Մ–ի ջրերն օգտագործվում են ոռոգման համար (գետի վրա կառուցված է 6 ջրամ– բար)։ Մարիից վեր Մ–ին է միախառնվում Կարակումի ջրանցքը։ Սնումը խառն է։ Վարարում է գարնանը։ Վտակներն են՝ Աբիկայսոր, Կաշան, Կուշկա։ Մ–ի ափե– րին են Իոլոտան, Մարի, Բայրամ Ալի քաղաքները։
ՄՈՒՐՂՈՒ&Ի ԼԵՌՆԱՇՂԹԱ, Հայկական ՍՍՀ հյուսիս–արևելքում, տես Միափորի չեռնաշղթա։
ՄՈՒՐՃ, 1․ հարվածային գործողության մեքենա՝ մետաղական նախապատրաս– տուկը պլաստիկ դեֆորմացիայի ենթար– կելու համար։ Կիրառվում է ղարբնոցա– դրոշմիչ արտադրության մեջ կռման (կ ը– ռ ո ղ Մ․) և ծավալային կամ թերթային դրոշմման (դրոշմիչ Մ․) համար։ Մ․ բաղկացած է շարժական կամ ընկնող մասից (մխոց, շտոկ, թակ), զանգվածա– յին հիմքից՝ շաբոտից, հենոցից, հաղոր– դակից և կառավարման մեխանիզմներից։ Նախապատրաստուկը մշակող գործիքը կռող Մ–ում ողորկ կամ ներհանված զար– կաններն ու տակադիր դրոշմոցներն են, իսկ դրոշմիչ Մ–երում՝ դրոշմոցները։ Վե– րևի զարկանը կամ դրոշմոցի վերևի կեսն ամրացնում են թակին, իսկ ներքևինը՝ շաբոտին։ Նախապատրաստուկը տեղա– վորում են ներքևի զարկանի վրա կամ Մ ու ր ճ և ր ի հիմնական տեսակների ս կ զ բ ու ն ք ա– յին սխեմա– ներ․ ա․ շոգե– օդային, p, պնե– մատիկ, գ․ մեխա– նիկական, դ․ հիդ– րավլիկական դրոշմոցի ներքևի կեսում։ Շինվածքը ձևա– վորվում է նախապատրաստուկին շարժա– կան մասով հարվածելիս, իսկ հարվածի էներգիան ընդունում է շաբոտը։ Մ–ի հիմ– նական պարամետրերն են շարժական մա– սերի կինետիկ էներգիան և ընկնող մա– սերի զանգվածը։ 13 m զանգվածով կըռ– վածք ստանալու համար ՍՍՀՄ–ում կի– րառվող առանց շաբոտի առավել հզոր դրոշմիչ Մ–ի հարվածային մասերի գու– մարային զանգվածը 300 ա է, էֆեկտիվ կինետիկ էներգիան՝ մոտ 1570 կշ, զար– գացրած հարաբերական արագությունը՝ 5–6 մ/վրկ։ Բարձրարագային Մ–երի արագությունը հասնում է 12–20 մ/վրկ։ Մ–ի շարժական մասերը շարժման մեջ են դրվում սեղմած օդով, շոգիով, գազով, հեղուկով ևն, ըստ այդմ տարբերում են շոգեօդային, պնևմատիկ, մեխանիկական և հիդրավլիկական Մ․ (նկ․)։ 2․ Մետաղ– ները կռելու ձեռքի գործիք (փոքր Մ․ կոչ– վում է ձեռնամուրճ, իսկ խոշորները՝ կռան)։ Գրկ* Кузнечно-прессовые машины․ Ката- лог-справочник, в․ 1–4, 1967–70; Живов Л․ И․, Овчинников А․ Г․, Кузнечно– штамповочное оборудование, Киев, 1972․ Մ․ Բարսեղյան
ՄՈՒՐՃ», գրական կազմակերպություն։ Հիմնվել է 1922-ի սեպտեմբեր–հոկտեմ– բերին, Երևանում՝ Ա․ Վշտունու նախա– ձեռնությամբ։ «Մ․»-ի շուրջը համախըմբ– վել էին սովետահայ սկսնակ գրողներ ու քննադատներ Ն․ Զարյանը, Վ․ Սլա գանը, Գ․ Մահարին, Հ․ Սիրասը, Գ․ Վանանդե– ցին, Դ․ Սիմոնյանը, Ն․ Դաբաղյանը և ուրիշներ։ Դաղափարական–գեղագիտա– կան ծրագրային հարցերում մուրճական– ները հետևում էին 1920-ից Մոսկվայում գործող «Կուզնիցա» գրական խմբին՝ գըտ– նելով, որ նոր գրականությունը պետք է ստեղծվի բացառապես պրոլետարիատի և չքավոր աշխատավորության ծոցից ելած գրողների ջանքերով։ Գրականության, մասնավորապես՝ բանաստեղծության, նյութը պետք է լիներ բանվոր դասակար– գը, գործարանը, մեքենան, պողպատը։ Անձնական կյանքը, քնարերգությունը վտարված էին գրականությունից։ Նրանք ժխտում էին անցյալի գրողներին, գրական ժառանգությունը՝ այն հայտարարելով «մանր բուրժուական», «քաղքենիական»։ «Մ․»-ի գրական ուղղության քննադատու– թյամբ հանդես եկավ Ա․ Մյասնիկյանը իր «Պրոլետարական գրականությանը նվիր– ված <Մուրճ> ամսագրի N* 1-ի առթիվ» հոդվածով։ «Մ․» դադարեց գործելուց 1923-ի սկզբին։ Նրա անդամներն ընդգըրկ– վեցին Հայաստանի պրոլետարական գրող– ների ասոցիացիայի մեջ։ «Մ․»-ի գործու– նեության շրջանում համանման գրական կազմակերպություններ էին Թիֆլիսի «Դարբնոցը» (Հ․ Հակոբյանի) և Մոսկվայի «Քուրան» (Գ․ Հայկունու)։ Գրկ․ Սովետահայ գրականության պատմու– թյուն, հ․ 1, Ե․, 1961, էջ 64–73։ Գ յ ու լ ն ա– զարյան Խ․, ^այ քննադատական միտքը 1920-ական թվականներին, Ե․, 1971, էջ 60– 73։ Դավթյան
ՄՈՒՐՃ», հասարակական, քաղաքական, գրական ամսագիր։ Լույս է տեսել 1889– 1907-ին, Թիֆլիսում։ Խմբագիր–հրատա– րակիչ՝ Ա․ Արասխանյան (1889–1900)։ Ունեցել է լիբերալ–ռեֆորմիստական ուղղություն։ Համախմբել է հայ դեմո– կրատ գրողներին՝ Պ․ Պռոշյան, Լ․ Ման– վելյան, Ա․ Ծատուրյան, Ա․ Ադելյան, Վ․ Փավւազյան, Ղ․ Աղայան, Հ․ Թումանյան, Ա․ Իսահակյան, Դ․ Դեմիրճյան, Հ․ Հա– կոբյան և ուրիշներ, նպաստել ռեալիստա– կան, ժող․ գրականության զարգացմանը, մասսայականացրել գիտության նվա– ճումները։ Մեծ տեղ է հատկացրել գյուղա– գրությանը, անդրադարձել կրթության ու դաստիարակության, առողջապահության հարցերին։ Ներ– կայացրել է հա– մաշխարհային դասական գրող– ների (Շեքսպիր, Բայրոն, Գյոթե, Հայնե, Շիլլեր, Սենկևիչ, Չեխով, Գորկի)գործերը։ Նոր շրջանում (1901–07) հրա– տարակիչն էր Կ․ Կրասիլնիկյանը, խմբագիրները՝ Հ․ ՍպԱնդիարյա– նը, Լ․ Սարգսյա– նը, որը և որոշել է ամսագրի քաղ․ ուղղու– թյունը (պլեխանովյան–մենշևիկյան և կա– դետական ծրագրերի պաշտպանություն)։ «Մ․» աջ ռեֆորմիստական դիրքերից քըն– նադատել է դաշնակցությանը։ Մնալով ա– ռաջատար գրական հանդես՝ աջակցել է դարասկզբի գրական մշակութային առա– ջընթացին, թարգմանաբար ներկայացրել Դիքենսի, Դոդեի, Վոլտերի, Ֆրանսի, Իբ– սենի, Մետեռլինկի գործերը։ Գրկ․ Անանյան Գ․, Հայ գրականությու– նը «Մուրճ» ամսագրում, Ե․, 1972։ Մատենա– գիտություն «Մուրճ» ամսագրի, Ե․, 1977։ Լ․ Գնորգյան
ՄՈՒՐՃ», գրական–գեղարվեստական, քննադատական պարբերական։ Հայաս– տանի պրոլետարական գրողների («պրո– լետկուլտականների») հրատարակու– թյուն (Я․ 3-ից)։ Լույս է տեսել 1922– 1923-ին, Երևանում (5 համար)։ Խմբա–