Ա․ Վշտունի։ Ներկայացրել է երիտասարդ գրական սերնդին, համախմբել պրոլետարական գրականության դիրքերում կանգնած գրողներին։ Մերժել է դասական գրական ժառանգությունը, «Տեսական ձևակերպումներ» խորագրով ծանոթացրել պրոլետարական գրականության նպատակներին, բացահայտել գիտության, մշակույթի ու գրականության դասակարգային բնույթը։ Տպագրել է Գ․ Մահարու, Ալազանի, Ն․ Զարյանի, Ա․ Որբունու, վ․ Նորենցի, ինչպես նաև ռուս պրոլետարական գրողների ստեղծագործությունները։
«ՄՈՒՐՃ ԵՎ ՄԱՆԳԱՂ», օրաթերթ, այնուհետև՝ եռօրյա (1927-ից)։ ՀամԿ(բ)Կ Հյուսիսային Կովկասի երկրամասային և Դոնի կոմիտեների Հայկական բյուրոների, հետագայում նաև Մյասնիկյանի շրջանային սովետի գործկոմի օրգան։ Լույս է տեսել 1925–31-ին, Դոնի Ռոստովում։ Խմբագիրներ՝ Ն․ Զարգարյան, Մ․ Գրիգորյան, Ա․ Թումանյան, Ա․ Վշտունի, Վ․ Ծովյան։ Տպագրել է հայ մարքսիստ–լենինյանների գործերը, ելույթներն ու նամակները, լուսաբանել ՍՍՀՄ տարբեր վայրերում (մասնավորապես Հյուսիսային Կովկասում) բնակություն հաստատած հայության առօրյան։ Գրական բաժնում տեղ են գտել հայ անվանի գրողների ստեղծագործությունները, գրականագիտական հոդվածներ պրոլետարական գրականության զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Ունեցել է «Կուսակցական», «Բանվորական կյանք», «Արհեստակցական», «Գիտություն և աշխատանք» և այլ խորագրեր։
ՄՈՒՐՃԱԽԵԹ , հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, շրջկենտրոնից 5 կմ հարավ–արևմուտք, Թափարվան գետի Կըրխ– բուլաղ վտակի ձախ ափին։ Ունի 72 տուն (400 անձ) բնակիչ (1980), որոնցից 16 տուն՝ վրացի։ Զբաղվում են անասնա– պահությամբ և հողագործությամբ (մշա– կում են կարտոֆիլ և հացահատիկային բույսեր)։ Գյուղում գործում են ութամյա դպրոց, բուժկետ, գրադարան և ակումբ։ Կա եկեղեցի (XI դ․)։ Մ–ի հայերը գաղթել են 1828–30-ին, Արդահանի և 1918-ին՝ Կարսի գավառներից։
ՄՈՒՐՄԱՆՍԿ (մինչև 1917-ը՝ Մ ՈԼ ր– մանի Ռոմանով), քաղաք, ՌՍՖՍՀ Մուրմանսկի մարզի կենտրոնը։ Գտնվում է Բարենցի ծովի Կոլայի ծոցի արլ․ ափին։ Չսառչող նավահանգիստ է, ունի երկա– թուղային կայարան։ 388 հզ․ բն․ (1980)։ Զարգացած է ձկնարդյունաբերությունը, նավանորոգումը, շինանյութերի արդյու– նաբերությունը։ Խոշոր ձեռնարկություն– ներից են «Սուդովերֆ» միավորումը, Մուրմանսկի ձկան, տնաշինական և ան– ւոառատարային կոմբինատները։ Կա ձըկ– նորսական գործիքների և կահույքի ար– տադրություն, սննդի արդյունաբերություն։ Ունի 2 բուհ, 3 թատրոն, հայրենագիտա– կան և ռազմածովային թանգարաններ։ 1971-ին Մ․ պարգևատրվել է Աշխատան– քային կարմիր դրոշի շքանշանով։ Հիմնա– դրվել է 1916-ին։
ՄՈՒՐՄԱՆՄԿԻ ՄԱՐՋ, ՌՍՖՍՀ կազմում։ Ստեղծվել է 1938-ի մայիսի 28-ին։ Արմ–ում սահմանակից է Նորվեգիային և Ֆինլանդիային։ Տարածությունը 144,9 հզ․ կմ է, բն․ 987 հզ․ (1980)։ Բաժանվում է 5 վարչական շրջանի, ունի 11 քաղաք, 24 քտա։ Վարչական կենտրոնը՝ Մուրմանսկ։ 1966-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Բնությունը։ Մ․ մ․ գտնվում է ՍՍՀՄ եվրոպական մասի հս–արմ–ում։ Գրավում է Կոլայի թերակղզին և մայրցամաքի նրան