Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սկզբում և վերջում ամրացված թերթը (կամ թերթերը), որը ժամանակին եղել է ավելի հին U այլևս չօգտագործվող ձեռագրի մասը։ Դրվում է նոր գրված ձեռագիրը կազմից (կաշվե, մետաղյա, փայտյա) պահպանելու համար, նաև կապ է հին ու նոր ձեռագրերի միջև։ Լինելով ավելի հին, քան այն գործերը, որոնց մեջ դրված է, ունի հնագրական, ձեռագրագիտական, բնագրական մեծ արժեք և նպաստում է հայ գրի, գրչության արվեստի, ու բնագրերի ուսումնասիրությանը։ Ա․ Մաթևոսյան

ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՔԵՐ, շրջանառության ծախքերի մաս, կապված են առևտրի ցանցում ապրանքների պահպանման հետ։ Շրջանառության լրացուցիչ ծախքեր են, ունեն արտադրողական բնույթ և ավելացնում են ապրանքների արժեքն այն չափով, որը կապված է վերարտադրության պրոցեսի անընդհատության ապահովման համար անհրաժեշտ ապրանքային պաշարների նորմալ մեծության պահպանման հետ։ Այդ մեծությունը գերազանցող ապրանքների Պ․ ծ․ անարտադրողական են և հանվում են ապրանքների արժեքից, արժեքի կորուստ են իրացման ժամանակ։

ՊԱՀՊԱՆՄԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ, ֆիզիկական օրինաչափություններ, որոնց համաձայն մեկուսացած համակարգերում ֆիզիկական որոշ մեծությունների թվային արժեքները տարբեր պրոցեսներում ժամանակի ընթացքում չեն փոխվում։ Պահպանման գաղափարը երևան է եկել անտիկ բնափիլիսոփայական ուսմունքներում, որոնց բնորոշ են անփոփոխ սկզբնատարրերի որոնումները։ Այս գաղափարը մարմնավորվել է Դեմոկրիտի ատոմիստական ուսմունքում։ Ընդհանրապես, Պ․ օ․ ճշգրիտ ձևակերպում են մատերիայի անստեղծելիության, տարածության և ժամանակի հետ նրա միասնության վերաբերյալ ընդհանուր փիլ․, աշխարհայացքային դրույթները։ Տարածության մեջ և ժամանակի ընթացքում ֆիզիկական համակարգերի զարգացումը նկարագրող հավասարում ներն օժտված են որոշակի սիմետրիայի հատկությամբ (տես ՍիՎեարիա ֆիզիկայում)։ Այսպես, հորիզոնի նկատմամբ անկյունով նետված մարմնի շարժման բնույթը չի փոխվում, եթե հաշվարկման համակարգի սկզբնակետը տեղափոխվում է հաստատուն մեծությամբ։ Շարժման օրենքների նշված սիմետրիան (տարածության համասեռությունը) հանգեցնում է որոշակի ֆիզիկական մեծության՝ շարժման քանակի պահպանմանը (տես Շարժման քանակի պահպանման օրենք)։ Նման ձևով էներգիայի պահպան ման օրենքը հետևում է ժամանակի համասեռությունից, իսկ շարժման քանակի մոմենտի պահպանման օրենքը՝ տարածության իզոտրոպությունից։ Բերված օրինակները XX դ․ սկզբին Դ․ Հիլբերտի, Ֆ․ Կլայնի, է․ Նյոթերի աշխատանքներում սահմանված թեորեմի մասնավոր դեպքերն են։ Այդ թեորեմը (Նյոթերի թեորեմ) պնդում է, որ ֆիզիկական համակարգի որոշակի սիմետրիայի առկայությունը միշտ հանգեցնում է որոշակի պահպանման օրենքի։ Այն դեպքերում, երբ ուսումնասիրվող սիմետրիան մոտավոր է, այսինքն՝ խախտվում է այս կամ այն լրացուցիչ փոխազդեցությունների կամ պայմանների առկայությամբ, պահպանման օրենքն էլ է մոտավոր։ Այդպիսի մոտավոր Պ․ օ․ հաճախ են հանդիպում տարրական մասնիկների ֆիզիկայում։ Օրինակ, ատոմի միջուկում պրոտոնի և նեյտրոնի միջև գործող միջուկային ուժերը (ուժեղ փոխազդեցություններ) չեն փոխվում հայելային անդրադարձման ժամանակ, այսինքն՝ ձախ կոորդինատական համակարգից աջին անցնելիս։ Սակայն թույլ փոխազդեցությամբ պայմանավոր ված նեյտրոնի թտրոհումն արդեն այդ հատկությամբ օժտված չէ։ Համապատասխանաբար, առաջին դեպքում տեղի ունի համակարգի տարածական զույգության պահպանման օրենքը, իսկ մյուս դեպքում արդեն այդ մեծությունը չի պահպանվում (տես Լյոնդերս–Պաոււիի թեորեմ)։ Այսպիսով, պահպանման այս կամ այն օրենքի բացարձակ կամ հարաբերական լինելը կապված է համապատասխան սիմետրիայի բացարձակության կամ հարաբերականության հետ։ Պ․ օ–ի, մասնավորապես, էներգիայի պահպանման օրենքի փորձնական ստուգումը ֆիզիկայի պատ մության ընթացքում եղել է կենտրոնական խնդիր։ Մինչև այժմ ստացված փորձնական տվյալների ամբողջությունն ապացուցում է այդ օրենքի բացարձակ բնույթը։ Ի տարբերություն բացարձակ (համընդհանուր) Պ․ о-ի (էներգիայի, շարժման քանակի, շարժման քանակի մոմենտի, լիցքի Պ․ օ․), հարաբերական (մասնակի) Պ․ օ․ (զույգության, իզոտոպ սպինի Պ․ օ․ են) իրականանում են միայն որոշակի պայմաններում։

Պ․ օ․ գիտական և գործնական կարևոր նշանակություն ունեն հատկապես այն դեպքերում, երբ համակարգի բարդության պատճառով բացակայում է դրա էվոլյուցիայի լրիվ նկարագիրը։ Պ․ օ․ այս դեպքում կատարում են սահմանափակող գործոնի դեր՝ ապահովելով ջոկման կանոնները։ Ֆիզիկայի պատմությանը հայտնի են առաջին կարգի հավերժական շարժիչ ստեղծելու բազմաթիվ փորձեր, և միայն էներգիայի պահպանման օրենքի բացարձակության հաստատումը վերջ դրեց այդ ապարդյուն փորձերին։ Բարիոնային լիցքի պահպանումը տարրական մասնիկների ֆիզիկայում ապահովում է, մասնավորապես, պրոտոնի կայունու թյունը՝ արգելելով դրա տրոհումը (օրինակ, պոզիտրոնի և գամմա քվանտի)։ Փորձերից ստացված տվյալների համաձայն, պրոտոնի կյանքի տևողության վերին սահմանը 1030 տարի է։ Թույլ, էլեկտրամագնիսական և ուժեղ փոխազդեցությունների միասնական տեսության վրա հիմնված տեսական գնահատումներից հետևում է, որ բարիոնային լիցքի պահպան ման օրենքը կարող է ունենալ հարաբերական բնույթ, այդ պատճառով պրոտոնն անկայուն մասնիկ է 1031–1033 տարի կյանքի տևողությամբ։

Մեծ միասնացման տեսության այս հետևանքի փորձնական ստուգումը, որը սկզբունքային նշանակություն ունի գիտության համար, ձեռնարկվել է աշխարհի տարբեր լաբորատորիաներում։

Գրկ․ Ֆեյնման Ռ․, Ֆիզիկական օրենքների բնույթը, Ե․, 1975։ Овчинников Н․ Փ–, Принципы сохранения, М․, 1966․ Ա․ Ամատունի


ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Մեծ Բրիտանիայում (The Con servative Party), անգլ․ մոնոպոլիստական բուրժուազիայի գլխավոր կուսակցությունը։ Կազմավորվել է XIX դ․ կեսին, սարիների կուսակցության հիմքի վրա։ Պ․ կ–յան ձևավորման գործում մեծ դեր է ունեցել Բ․ Դիզրայեչին, կուսակցության ուսմունքի մշակման գործում՝ Զ․ Չեմբեռչենը։ 1885-86, 1886–92, 1895-1902, 1902- 1905-ին պահպանողականները միանձնյա գլխավորել են կառավարությունը, իսկ 1916–19-ին և 1919–22-ին լիբերալների և լեյբորիստների հետ կազմել կոալիցիա։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո պահպանողականները հակասովետական ինտերվենցիայի գլխավոր կազմակերպիչներից էին։ Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած համարյա ամբողջ ժամանակաընթացքում իշխանության գլուխ էր կանգնած Պ․ կ․։ 1940–ին, Ն․ Չեմբեռլենի պահպանողական կառավարության՝ ֆաշիստական ագրեսիայի նկատմամբ հաշտվողական քաղաքականության տապալումից հետո, կոալիցիոն կառավարությունը գլխավորել է Ու․ Չերչինը (Պ․ կ–յան ղեկավար 1940–55-ին)։ 1945-ին պառլամենտական ընտրություններում պարտություն կրելուց հետո, կուսակցությունն ընդլայնելու նպատակով անցկացվել է կուսակցական ապարատի և կառուցվածքի վերակառուցում, մշակվել առավել ճկուն ծրագիր սոցիալական քաղաքականության բնագավառում։ 1951-1964-ին Պ․ կ․ անընդմեջ գլխավորել է կառավարությունը (ղեկավարներ Ա․ Իդեն՝ 1955–57–ին, Հ․ Մակմիլան՝ 1957–63-ին, Ա․ Դուգլաս–Հյում՝ 1963–65-ին)։ Պահպանողականները վերստին կառավարության գլուխ անցան 1970-ից։ Նրանց գործունեությունը այդ շրջանում նշանավորվեց աշխատավորների շահերի վրա մոնոպոլիաների հարձակմամբ և հակաարհմիութենական միջոցառումներով։ Արտաքին քաղաքականության բնագավառում է․ Հիթի կառավարությանը հաջողվեց Անգլիան մտցնել «ընդհանուր շուկայի» մեջ։ 1975-ի, 1979-ի և 1983-ի պառլամենտական ընտրություն ներում պահպանողականները դարձյալ հաղթանակ տարան, ղեկավար՝ Մ․ Թետչեր, 1979-ի մայիսից՝ պրեմիեր մինիստր, որի կառավարությունը վարում է առճակատման քաղաքականություն սոցիալիս տական համագործակցության երկրների դեմ։

Գրկ․ Не крич А․ М-, Поздеева Л․ В․, Государственный строй и политические партии Великобритании, М․, 1958․


ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, նյութական կետերի մեխանիկական համակարգ, որի լրիվ մեխանիկական էներգիան (կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարը), մնում է հաստատուն շարժման յուրաքանչյուր պահին և տարածության մեջ համակարգի գրաված ցանկացած դիրքում։ Մեխանիկական համակարգը պահպանո ղական է, եթե՝ 1․ համակարգի վրա ազդող ուժային դաշտը պոտենցիալային է (ուժե–