Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


րըն ունեն պոտենցիալ) և ժամանակի ընթացքում չի փոփոխվում (ստացիոնար է), 2․ համակարգի վրա դրված երկրաչափական (վերջավոր) կապերն իդեալական են և ժամանակից անկախ (կապերի հավասարումները ժամանակի բացահայտ ֆունկցիա չեն), 3․ համակարգի վրա դրված կինեմատիկական (դիֆերենցիալ) կապերն իդեալական են և արագությունների համասեռ ֆունկցիա են։ Այն դեպքերում, երբ մեխանիկական համակարգն ագատ է (կապեր չեն դրված), ապա միայն առաջին պայմանը բավարար է, որ համակարգը լինի պահպանողական։ Պ․ հ–ի օրինակ է Արեգակնային համակարգը։ Երկրային պայմաններում շարժվող համակարգերը միայն մոտավոր առումով են պահպանողական, քանի որ գոյություն ունեն շարժման վրա սպդող, պոտենցիալ չունեցող ուժեր (շփման ուժեր)։ Օրինակ, ճոճանակի շարժումը պահպանողական կլինի, եթե հաշվի չառնվեն շփման ուժը կախման կետում և օդի դիմադրության ուժը։ Պ․ հ․ չի կարելի նույնացնել վւակ համակարգի հետ, որի համար տեղի ունի շարժման քանակի պահպանման օրենքը։ Փակ համակարգը պահպանողական չէ, եթե դրա վրա ազդող ներքին ուժերը չունեն պոտենցիալ․ իր հերթին, Պ․ հ․ փակ չէ, եթե դրա վրա ազդող արտաքին ուժերի գումարը զրո չէ։ Գ․ Բաբաջանյան


ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐ, 1․ պահպանողական հայացքների հետևորդներ, առաջադիմության և վերափոխումների (քաղ․ կյանքում, գրականության, արվեստի և գիտության մեջ) հակառակորդներ։ 2․ Մեծ Բրիտանիայում և մի շարք այլ երկրներում պահպանողական կուսակցության անդամներ։


ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, հակվածություն դեպի հինը, իր դարն ապրածը, քարացածը․ թշնամանք և դիմադրություն առաջադիմությանը, նորին, առաջավորին՝ հասարակական կյանքում, գիտության, տեխնիկայի, արվեստի բնագավառներում։


ՊԱՀՊԱՆՎՈՂ ԲՈՒՅՍԵՐ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ, տեսակներ կամ խմբեր, որոնց հայթայթումն ու որսը լրիվ արգելված կամ սահմանափակված է։ Նպատակն է պահպանել գենոֆոնդը և անհետացող տեսակները, վերականգնել հազվագյուտ կենդանիների և բույսերի քանակը։ Վերջին 150 տարում, մարդու տնտ․ գործունեության հետևանքով (անսահմանափակ որս, անտառահատում, նոր հողերի յուրացում են), երկրագնդի վրա անհետացել են շուրջ 110 տեսակ կաթնասուն (այդ թվում քարայծը, տարպանը, զեբրերի ու այծքաղների որոշ տեսակներ են) և թռչուն (դրոնտը, թևատ թանձրահավը, կարոլինյան թութակը, սև էմոն, ակնոցավոր ջրագռավը ևն), հազվադեպ են հանդիպում նաև որոշ բույսեր։ Կենդանիներին և բույսերին պահպանության վերցնելիս հաշվի է առնվում տվյալ տեսակի գլխաքանակի վիճակը, քանակը ամբողջ աշխարհում (ժամանակավոր և անժամկետ ընդհանուր արգելակումներ) կամ դրա որևէ հատվածում (տեղական արգելակումներ)։ ՍՍՀՄ–ում բույսերի և կենդանիների որոշակի տեսակներ հայտարարվում են պահպանվող միութենական հանրապետությունների կառավարության մարմինների համապատասխան ակտերով (ՌԱՖԱՀ–ում նաև մարզերի, երկրամասերի գործկոմների և ԻԱԱՀ–ների Մինիստրների խորհուրդների որոշումներով)՝ հիմք ընդունելով բնության պահպանության օրենքները։ Այդ տեսակները վերցվում են հատուկ հաշվառման և հսկողության, հանվում՝ տնտ․ շահագործումից։ 1974-ին ԱԱՀՄ–ում հաստատվել է միջազգային «Կարմիր գրքին» համանման «Կենդանիների և բույսերի հազվադեպ հանդիպող և անհետացման ենթակա տեսակների գիրք»։ Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ անհետացումից փրկվել են բույսերի մի քանի տեսակներ (օրինակ, էլդարյան և Պիցունդայի սոճիները) և կենդանիներ (որմզդեղնը, սայգան, սամույրը, կուղբը ևն)։ ԱՍՀՄ–ում պահպանման են վերցված, բույսերից՝ կենին, գետնամուշկի, վարդակակաչի, խոլորձի որոշ տեսակներ, սպիտակ ջրաշուշանը, ջրահարսը ևն, կենդանիներից՝ սպիտակ արջը, վագրը, հովազը, ընձառյուծը, ջեյրանը, պտտակաեղջյուր այծը, Բուխարայի եղջերուն, կոլանը, թունավոր օձերի շատ տեսակներ ևն, իսկ թռչուններից՝ ֆլամինգոն, կարապների և կռունկների բոլոր տեսակները, սպիտակավիզ ու լեռնային սագերը ևն։ ՀԱԱՀ–ում համապատասխանաբար․ բույսերից՝ ցորեն ուրարտական, աշորա վավիլովի, արոսե նի հայկական, կաթնուկ Թախտաջյանի, շորան Թամամշյանի, թանթրվենի Տիգրա– նի, գազ Աևանի, գազ Գյունիի, գազ Վեդու, վառվռուկ հայկական ևն։ Կենդանի ներից՝ լայնականջ ոզնին, չղջիկների շատ տեսակներ, մացառախոգը, գորշ արջը, ընձառյուծը, բեզոարյան այծը, մուֆլոնը, կովկասյան մկնիկը, անտառակատոլն, ջրասամույրը ևն, թռչուններից՝ մեծ և փոքր ձկնկուլները, քաջահավը, մոխրագույն սագը, խայտաբղետ և մոխրագույն բադերը, բազեների տարբեր տեսակները, կռունկները, կտցարը, հայկական արծաթափայլ որորը, հայկական մեծ ժայռասիտեղը, իրանական սովորական ճոճահավը, միջերկրածովային երաշտահավը ևն, ձկներից՝ ձմեռային բախտակը, Սևանի բեղլուն են։

Շատ երկրներում կենդանիներին ու բույսերին պահպանության են վերցնում ըստ կառավարության որոշումների։ ԱՄՆ–ում առանձին տեսակների (օրինակ, քարարծիվը, սպիտակագլուխ ծովարծիվը են) պահպանության համար կոնգրեսը ընդունել է մի շարք ակտեր։ Որոշ տեսակների պահպանության համար երբեմն պահանջվում է մի քանի երկրների միջև համաձայնությունների հաստատում։ Այդ կապակցությամբ կնքվում են միջազգային համաձայնագրեր (օրինակ, ֆաունայի և ֆլորայի անհետացման ենթակա վայրի տեսակների միջազգային առևտրի մասին Վաշինգտոնի 1973-ի կոնվենցիան)։ Պ․ բ․ և կ–ի պաշարների պահպանության և բազմացման համար հաստատվում են հատուկ եղանակներ, որսի ու հայթայթ ման ժամկետներ և վճարումների ձևեր (լիցենզիա ևն), ստեղծվում արգերսվայրեր, արգեչանոցներ, դենդրոպարկերում, բուսաբանական այգիներում, կենդանաբանական այգիներում դրպնց մշակման ու բուծման հնարավորություններ։

Գրկ․ Редкие и исчезающие виды шелко питающих и птиц в СССР, М․, 1969; Бело усова Л․ С․, Денисова Л․ В․, Редкие и исчезающие растения СССР, М․, 1974․


ՊԱՀՎԱԾՔ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, կենդանիների խնամքի մի ջոցառումների համալիր, որը ներառնում է տեղաբաշխումը, կերակրումը, զոոհիգիենիկ լավագույն պայմանների ստեղծումը, օրվա ռեժիմի պահպանումը։ Նպատակն է անասնապահական մթերքների արտադրության շահավետ կազմակեր պումը, արտադրության ծավալի ավելացումը, կենդանիների մթերատվության բարձրացումը, նրանց անկորուստ վերարտադրությունը։ Կենդանիների պահվածքի համակարգը և եղանակը կախված են տվյալ վայրի բնատնտեսական պայմաննե րից, արտադրության տեխնոլոգիայից, բուծվող կենդանիների կենսբ․ առանձնահատկություններից, արտադրության ինտենսիվացման մակարդակից։ Կիրառվում են մի քանի համակարգեր, արոտային՝ կենդանիները (հիմնականում որոճողները), ամբողջ տարվա ընթացքում, կերակրվում են արոտավայրերում։ Մ սուրաարոտային՝ կենդանիներին (խոշոր եղջերավորներ, ոչխար, եղջերու, ձի ևն) ձմռանը պահում են անասնապահական շենքերում, ամռանը՝ արոտավայրերում։ Տարածված է առավելապես բարեխառն կլիմա և սահմանափակ արոտավայրեր ունեցող շրջաններում։ Մսուրաճամբարային՝ ձմռանը կենդանիները (խոշոր եղջերավորներ, խոզեր) գտնվում են շենքերում, ամռանը՝ ճամբարներում, որտեղ կանաչ կերն ստանում են հնձված վիճակում, մեծ մասամբ կիրառվում է բնական արոտավայրեր չունեցող շրջաններում։ Մսուրային՝ կենդանիներն ամբողջ տարվա ընթացքում գտնվում են շենքերում։ Բնորոշ է խոշոր ֆերմաներին և արդ․ տեխնոլոգիայով անասնապահական մթերքների արտադրական համալիրներին։ Շենքերում կենդանիների պահվածքի հիմնական ձևերը կապված և ազատ (խմբակային և անհատական) են։ Թռչնաբուծության մեջ ընդունված են հատակային կամ վանդակային պահվածքի ձևերը՝ միակամ բազմահարկ վանդակներում։ Անասնապահության առանձին ճյուղեր (խոզաբուծություն, թռչնաբուծություն) գրեթե ամբողջովին փոխադրվել են արդ․ հիմքերի վրա, և այդ ճյուղերում արդեն մերժվում է արոտային պահվածքի անհրաժեշտությունը։ Կենդանիների պահվածքի ռեժիմը պահպանելու համար սահմանված են հատուկ նորմաներ, անասնապահական շենքերի ու սարքավորումների զոոհիգիենիկ պայմանների ստեղծումը, աշխատատար պրոցեսների մեքենայացումը, կերերի հեր թականությունը, զբոսանքը, էլեկտրաէներգիայի, ջրի, ջեռուցման մատակարարումը են։ Վ․ Աբրահամյան

ՊԱՂԱԿԱՑԻՍ, լիճ Հայկական լեռնաշխարհում։ Տես Ծովակ։

ՊԱՂԱՏ (Պաշատ, Բաշեթ–դաղ), լեռնագագաթ Հայկական լեռնաշխարհում, Կորդվաց լեռների հյուսիսում։ Բարձրությունը՝