թյամբ զբաղվելու իրավունքից զրկում, պատճառած վնասի վերացում)։ Մ․ Ուզանյան
ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԷՔՍՏՐԵՄՈՒՄ (լատ․ extremum – ծայրագույն), հարաբերական էքսարեմում, մի քանի փոփոխականի ֆունկցիայի էքսարեմում՝ ենթադրությամբ, որ այդ փոփոխականները բավարարում են որոշակի պայմանների (կապի առնչությունների)։ Ավելի խիսա՝ f(x1,x2,․․․,xn) ո փոփոխականի ֆունկցիան фк(х1,Х2,...,Xn)=0 (l≤k≤m)(*) կապի հավասարումներին բավարարող M=M(x;°i,tx,°2tx․°n) կետում ունի Պ․ է․ (ըստ {фк} համակարգի), եթե f-ի արժեքը М կետում ամենամեծը (ամենափոքրն) է f-ի արժեքներից՝ այդ կետի բավականաչափ փոքր շրջակայքի այն կետերում, որոնք բավարարում են (*) հավասարումներին։ Այսպիսով, ի տարբերություն սովորական էքստրեմումի (մինիմումի կամ մաքսիմումի, տես Մինիմում և մաքսիմում), f-ի արժեքը М կետում ամենամեծը (կամ ամենափոքրն) է ոչ թե М-ի որեէ շրջակայքի բոլոր կետերում f-ի ընդունած արժեքներից, այլ՝ այդ շրջակայքի մի մասում (фк=0, k=l, 2,․․․,m հավասարումներին բավարարուլ կետերում) f-ի ընդունած արժեքներից։ Օրինակ՝ f(x, у)=х,у երկու փոփոխականի ֆունկցիայի համար М(0,0) կետը սովորական էքստրեմումի կետ չէ․ բայց այն պայմանական էքստրեմումի կետ է՝ ф(х,, у)=х,–у=0 կապի պայմանի դեպքում (եթե х;–y=0, ապա у– x; U ф(х;)=f(x;, y)=x,2 ֆունկցիայի համար 0-ն մինիմումի կետ է)։
Պ․ է․ գտնելուն են հանգում երկրաչափության, մեխանիկայի, տնտեսագիտության շատ խնդիրներ։ Ֆունկցիայի Պ․ է․ գտնելը կարելի է հանգեցնել ֆունկցիայի սովորական էքսարեմում գտնելուն, եթե X1, x․2,․․․, x,n փոփոխականներից m հատը արտահայտենք ((*) հավասարումներից) մյուս փոփոխականներով։ Պ․ է․ գտնելու մի այլ մեթոդ է Լագրանժի անորոշ գործակիցների մեթոդը։
ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՌԵՖԼԵՔՍՆԵՐ, կենդանիների և մարդու կենսագործունեության բնականոն պայմաններում կամ արհեստականորեն մշակվող ռեֆչեքսներ։ Ի․ Պ․ Պավչովքг հայտնաբերած կենսաբանական այս համընդհանուր երևույթը հանգեցրեց կենդանիների ֆիզիոլոգիայի նոր բաժնի՝ բարձրագույն նյարդային գործունեության մասին ուսմունքի ստեղծմանը։ Պ․ ռ–ային գործունեության հայտնագործումը և նրա օրինաչափությունների ուսումնասիրությունը հսկայական հեղաշրջող ազդեցություն ունեցան ոչ միայն գլխուղեղի ֆիզիոլոգիայի հետագա զարգացման, այլև ընդհանրապես նյարդաբանության, ախտաբանության ընդհանուր տեսության, հոգեբանության, մանկավարժության, ժամանակակից նյարդակիբեռնետիկայի և մի շարք այլ գիտությունների առաջընթացի վրա։
Պ․ ռ–ի առաջացման ամենապարզեցված մեխանիզմը կարելի է բացատրել հետևյալ փորձով, եթե կենդանու, օրինակ, շան, զգայարանին կերակրելուց առաջ հասցվի որևէ գրգիռ, որը ոչ մի կապ չունի սնունդ ընդունելու հետ, ապա մի քանի նման զուգորդումներից հետո, այդ, նախկինում անտարբեր (ինդիֆերենտ) գրգիռը կսկսի առաջացնել սնունդ ընդունելու գործողության բոլոր ֆիզիոլոգիական նշանները։ Այդ նշաններից առավել ցայտունը սկսվող թքազատությունն է, որը և Պավլովն օգտագործեց որպես Պ․ ռ–ային գործունեության ցուցանիշ։ Բնական է, որ հետագայում, ինչպես Պավլովի, այնպես էլ բազմաթիվ այլ լաբորատորիաներում ըսկըսեցին մշակվել ոչ միայն «թքային», այլ նաև շարժողական և այլ կարգի Պ․ ռ․։ Այսպիսով Պ․ ռ–ային գործունեությունը, որպես ֆիզիոլոգիական պրոցես, որպես նյարդային համակարգի ակտիվության արդյունք, անընդհատ ընթանում է ոչ պայմանական ռեֆլեքսային գործունեության հետ միասին։ Պ․ ռ–ի իրագործման հիմնական մեխանիզմը ժամանակավոր նյարդային կապն է։ Այն առաջանում է պայմանական և անպայման ազդանշանների կիրառումից, ուղեղի համապատասխան հատվածներում գոյացած գրգռման օջախների միջև։ ժամանակավոր նյարդային կապի որոշակի կայունացումից հետո պայմանական ազդանշանից առաջացած գրգռումը ուղեղի համապատասխան օջախից անմիջապես հաղորդվում է անպայման ռեֆչեքսի ուղեղային կենտրոնը, որի հետևանքով մինչև անպայման գրգռիչի կիրառումը, իրագործվում է անպայման ռեֆլեքսային գործողություն։ Եթե երկու գրգռիչների զուգորդումը որոշ ժամանակ դադարեցվի, տեղի կունենա Պ․ ռ–ի մարում (արգելակման պրոցեսի առաջացման շնորհիվ)։ Իրականում Պ․ ռ–ային գործունեությունը շատ ավելի բարդ է, քան վերը նշված պարզեցված սխեման։ Այն ուսումնասիրվել և շարունակվում է մանրամասն հետազոտվել բազմաթիվ նյարդաֆիզիոլոգիական լաբորատորիաներում։ Նրա առաջացումը և ամրացումն անցնում է գրգռման պրոցեսի համընդհարացման (գեներալիզացիա) և հետագա համակենտրոնացման (կոնցենտրացիա) փուլերով, գրգռման և արգելակման պրոցեսների անընդհատ փոխազդեցության պայմաններում, որով էլ հենց ապահովվում է ամբողջ Պ․ ռ–ային գործունեության կոորդինացումը։ Գոյություն ունեն Պ․ ռ–ի տարբեր տեսակներ՝ սննդային, պաշտպանողական, ընդհանուր–շարժողական, տեղակայված–շարժողական, ներքին ընկալիչային (ինտերոռեցեպտիվ) ևն։ Պ․ ռ․ կարող են լինել դրական և բացասական։ Վերջին դեպքում մշակվում են արգելակման պրոցեսի տարբեր տեսակներ՝ տարբերակիչ արգելակում, պայմանական արգելակում, մարողական արգելակում են։ Կենդանիների և մարդու Պ․ ռ․ շատ կողմերով ընդհանուր են, սակայն, մարդու մոտ, երկրորդ ազդանշանային համակարգի զարգացման շնորհիվ, մշակվում են նոր՝ ավելի բարձր կարգի Պ․ ռ․։
Ներկայումս, հետազոտման նորագույն մեթոդների կիրառման շնորհիվ, Պ․ ռ–ի մասին ուսմունքը ուսումնասիրվում է շատ ավելի նուրբ մակարդակով։ Հայտնաբերված է, որ ժամանակավոր Պ․ ռ․ կարող է առաջանալ նաև առանձին նյարդաբջիջների մակարդակում, միկրոօրգանիզմների մոտ ևն։ Բազմաթիվ հետազոտություններ են նվիրվ՛ած Պ․ ռ–ային գործունեության ընթացքում ուղեղի տարբեր հատվածների, կեղևի և ենթակեղևային գոյացությունների միջև տեղի ունեցող փոխազդեցություններին ևն։ Պ․ ռ․ ախտաբանական շատ երևույթների, հատկապես նևրոզների ուսումնասիրության հզոր միջոց են։ Նյարդաֆիզիոլոգիայի ժամանակակից մակարդակը, անվերապահորեն ցույց տալով Պ․ ռ–ի համընդհանուր կենսաբանական էությունը, անընդհատ նորանոր ասպարեզներ է բացում այդ ուղղությամբ հետազոտությունների համար։
Պ․ ռ–ի հետազոտության բնագավառում մեծ ներդրում ունեն հայ խոշոր ֆիզիոլոգներ Լ․ Օրբելին, է․ Հասրաթյանը, Ա․ Քարամյանը, Ա․ Ալեքսանյանը և շատ ուրիշներ։
Պ․ ռ․ ուսումնասիրվում են նաև ՀՍՍՀ ԴԱ ԳՀԻ–ներում և բուհերի ամբիոններում ու լաբորատորիաներում։
Գրկ․ Տասրաթյան է․ Տ․, Իվան Պետրովիչ Պավլով, Ե․, 1979։ Анохин П․ К․, Биология и нейрофизиология условного рефлекса, М․, 1968; Павлов И․ П․, Лекции о работе больших полушарий головного мозга, Полн․ собр․ соч․, 2 изд, т․ 4, М․–Л․, 1951; О р бели Л․ А․, Вопросы высшей нервной деятельности, М<–Л․, 1949․ Ա․ Հայրապետյան
ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԿԵՏ ԱձԱՏՈհՄ, դատավճռով որոշված ժամկետից շուտ դատապարտյալին պատժից ազատելը։ Ըստ սովետական քրեական իրավունքի, տարածվում է ազատազրկման, աշխատանքի պարտադիր ներգրավումով պայմանական ազատազրկման, աքսորի, արտաքսման, ուղղիչ աշխատանքների կամ կարգապահական գումարտակ ուղարկման դատապարտված, ինչպես նաև աշխատանքի պարտադիր ներգրավումով ազատազրկման վայրից պայմանականորեն ազատված անձանց նկատմամբ, եթե դատապարտյալն օրինակելի վարքով ու աշխատանքով (մինչև 18 տարեկան անչափահասը՝ նաև ուսմամբ) ապացուցում է իր ուղղված լինելը։ Պ․ վ․ ա․, որպես կանոն, կիրառվում է սահմանված պատժի որոշակի մասը կրելուց հետո։ Առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստների, առանձնապես վտանգավոր պետ․ հանցագործություններ, ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորությամբ սպանություն կամ սպանության հետ զուգորդված հանցագործություններ կատարելու համար դատապարտվածների նկատմամբ, ինչպես նաև ներման կամ ամնիստիայի կարգով մահապատիժը ազատազրկմամբ փոխարինելու դեպքերում Պ․ վ․ ա․ չի կիրառվում։
ՍՍՀՄ Գերագույն սովետի 1982-ին ընդունած հրամանագրերի համաձայն Պ․ վ, ա․ չի կիրառվում նաև այլ ծանր հանցագործությունների համար դատապարտվածների, ինչպես նաև այն անձանց նկատմամբ, ովքեր ազատվել են ժամկետից շուտ, բայց կատարել են նոր դիտավորյալ հանցագործություն։ Մ․ Ուզունյան