Ջենովայի, այլ քաղաքների ու պետությունների հետ կնքված պայմանագրեր, որոնք վկայում են Հայաստանի արտաքին վարկատնտ․, վալյուտային, մաքսային են հարաբերությունների մասին։ Պ․ մ․ կարգավորել են նաև արտասահմանցիների ու նրանց գույքային իրավիճակի, առետր․ ծովագնացության, գույքի ժառանգման են հարցեր։ Արտաքին հարաբերությունների պրակտիկան վկայում է պայմանագրերի բազմազան ձեեր ու սկզբունքներ կիրառելու մասին։ Երկկողմ, բազմակողմ պայմանագրերից բացի, պայմանագրեր են կնքվել միակողմանի ակտով (Քրիսովուլ, Կոնդակ), որոնք ուժի մեջ են մտել պայմանադիր կողմի հետ փոխանակվելուց հետո։ Ի տարբերություն վաճառականական պայմանագրերի, որոնք կնքվում էին վաճառականական ընկերության անունից, մյուս բոլոր պայմանագրերը կնքում էր թագավորը, որպես պետության սյուզերեն։ Նա էր ստորագրում պայմանագրերը, հաստատում ոսկե կնիքով։ Պ․ մ–ի անկախությունը հավաստվում էր երդմամբ, վկաների (ավագանու ներկայացուցիչների) ներկայությամբ, երաշխավորվում պատանդ, գրավ կամ տերիտորիա հանձնելու (ընդունելու) միջոցով։ Պայմանագրերի խախտման պրակտիկան Հայաստանում մերժվել է։ Հայ իրականությանը պայմանագիրը չեղյալ հայտարարելու եզակի դեպքեր են հայտնի, այն էլ երբ Հայաստանին պարտագրել են նրա շահերին հակասող պայմանագրեր։ Այսպես, Հայաստանը Պարսկաստանի ու Բյուզանդիայի հետ հարաբերություններում, անկախությունը պահպանելու կամ վերականգնելու նպատակով, չեղյալ է հայտարարել պարսիկների կամ բյուզանդացիների հետ կնքված պայմանագիրը։ 1357-ին Հռոմի պապ Բենեդիկտոս XII-ից ստանալով երդումից հրաժարվելու իրավունք՝ Լևոն Բ եգիպտ․ սուլթան Մելիք–Նասերի հետ կնքած պայմանագիրը համարել է չեղյալ այն պատճառով, որ կնքվել էր «աստծոն հակառակ և ուժով կորզված»։ Նման հիմքերի բացակայության դեպքում, անկախ նպաստավորությունից, հայկ․ պետությունը պայմանագրի կատարումը համարել է սրբազան պարտականություն։ Սմբատ Սպարապետի վկայությամբ, հնարավորություն ունենալով բնաջնջել տարերային աղետի հետեանքով թիկունքից կտրված Իկոնիայի սուլթանի 100-հազարանոց զորքը, այդ քայլին չեն դիմել նրանց հետ պայմանագրային պարտավորություններ ունենալու պատճառով։ Հայաստանում պայմանագրային–իրավական գործունեությունը շարունակվել է նաև պետականության կորստից հետո՝ վաճառականական գործունեության ոլորտում։
Գրկ․ Տես դիվանագիտության հոդվածի գրականությունը։ Յու․ Բարսեղով
ՊԱՅՄԱՆԱԴԻՐ ՍՄՀՄ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ, փաստաթուղթ, որը իրավաբանորեն ձեակերպել և ամրապնդել է ՌՍՖՍՀ–ի, ՈւՍՍՀ–ի, ԲՍՍՀ–ի, ԱՍՖՍՀ–ի միավորումը մեկ միասնական պետության՝ Սովետական Սոցիաչիսաական Հանրապետությունների Միության կազմի մեջ։ Ընդունվել է 1922-ի դեկտ․ 29-ին՝ այդ հանրապետությունների սովետների համագումարներում ընտրված լիազոր պատգամավորների կոնֆերանսում և ՍՍՀՄ կազմավորման մասին դեկլարացիայի (տես Դեկչարացիա ՍՍՀՄ կազմավորման մասին) հետ հաստատվել է ՍՍՀՄ սովետների I համագումարում՝ 1922-ի դեկտ․ 30-ին։ Պայմանագիրը սահմանել է ՍՍՀՄ և միութենական հանրապետությունների բարձրագույն մարմինները, ՍՍՀՄ և միութենական հանրապետությունների իրավասություններն արտաքին և ներքին քաղաքականության հարցերում, որոշել ՍՍՀՄ սովետների համագումարների հրավիրման կարգը, ՀամԿԳԿ–ի նստաշրջանների հրավիրման կարգը, ԱԱՀՄ և միութենական հանրապետությունների ԺԿ1ս–ի կազմը, ՍՍՀՍ և միութենական հանրապետությունների իրավաստեղծագործության սկզբունքները, նրանց պետ․ մարմինների ենթակայության, ընդհանուր միութենական և հանրապետական ակտերի ստորադասության հարցերը։ Պայմանագիրը միավորված հանրապետությունների բոլոր քաղաքացիների համար սահմանել է միասնական միութենական քաղաքացիություն։ Պայմանագիրը հռչակում էր ՍՍՀՄ սահմանադրական հիմքերը և դարձել է ՍՍՀՍ առաջին սահմանադրության (1924) բաղկացուցիչ մասը։ Մ․ Խաչատրյան
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ, սոցիալիստական կազմակերպությունների միջև տնտ․ իրավունքների ու պարտականությունների սահմանման, փոփոխման և դադարեցման համաձայնություն։ Պ․ տ․ պլանային առաջադրանքների կատարման, կոնկրետացման, տնտհաշվարկի ամրապնդման իրավական միջոց է։ Ունի պլանային բնույթ, այսինքն՝ կնքման հիմքում դրվում է պլանային ակտը (լինում է երկկողմ, որը պարտադիր է պայմանագրի երկու կողմերի համար, և միակողմ, որը կողմերից մեկի համար պարտադիր չէ)։ ՍՍՀՄ–ում Պ․ տ–ի տեսակներ են՝ մատակարարման, կոնտրակտացիայի, կապիտալ շինարարության, կապալի, բեռների փոխադրման, գույքային վարձակալության, կոմիսիայի ևն պայմանագրերը։ Դրանց մի մասի միջոցով փոխանցվում է գույք, այլ տեսակի պայմանագրերով կատարվում են աշխատանքներ, մատուցվում ծառայություններ։ Պ․ տ–ի կողմերի իրավունքներն ու պարտականությունները որոշվում են նորմատիվ ակտերով կամ կողմերի համաձայնությամբ։ Պայմանագրի կնքման կարգը, կատարման ժամկետների, գույքային պատասխանատվության են հարցեր սահմանված են ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսդրության հիմունքներով, միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսգրքերով, ինչպես նաև հատուկ նորմատիվ ակտերով (օրինակ, մատակարարումների մասին կանոնադրություններ, կապիտալ շինարարության կապալի պայմանագրի մասին կանոններ)։ Պայմանագրային հարաբերությունները կարգավորվում են նաև տիպային պայմանագրերով։ Պ․ տ․ կնքվում է մեկ միասնական փաստաթուղթ կազմելու, նամակներ, հեռագրեր փոխանակելու, պատվերն ու կարգագրերը ի կատարման ընդունելու միջոցով։ Պ․ տ․ կնքվում է փուլերով։ Առաջին փուլում նախապատրաստվում է նախագիծն ու ուղարկվում կողմերին։ Հաջորդում նախագիծն ստացողը ծանոթանում և ստորագրում է այն և սահմանված ժամկետում վերադարձնում ուղարկողին։ Պայմանագրի կետերի շուրջը տարաձայնություններ լինելիս սկսվում է նրա երրորդ՝ նախապայմանագրային վեճերի լուծման փուլը։ Այդ փուլում վեճերը հիմնականում լուծում են իրավարարությունները։ Եթե վիճող կողմերից մեկը կոլտնտեսություն կամ միջկոլտնտեսային կազմակերպություն է, վեճն ընդդատյա է դատարաններին։ Վեճերը կարող են ընդդատյա լինել նաև միջնորդ դատարանների, տոնավաճառային կոմիտեների, մինիստրությունների, գերատեսչությունների։ Հ. Ներսիսյան
ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ, դատավճռով նշանակված պատիժը դատապարտյալի նկատմամբ ի կատար չածելը՝ պայմանով, որ նա սահմանված փորձաշրջանում նոր դիտավորյալ հանցագործություն չի կատարի։ Ըստ սովետական օրենսդրության, Պ․ դ․ կիրառվում է ազատազրկման և ուղղիչ աշխատանքների դատապարտվածների նկատմամբ այն դեպքերում, երբ, հաշվի առնելով գործի հանգամանքներն ու հանցավորի անձնավորությունը, դատարանը նպատակահարմար է համարում նշանակված պատիժը հանցավորի նկատմամբ ի կատար չածել։ Փորձաշրջանում (նշանակվում է 1–5 տարի ժամկետով) նոր հանցագործություն կատարելու և ազատազրկման դատապարտվելու դեպքում դատապարտյալի նկատմամբ պատժաչափը վերջնականորեն որոշվում է մի քանի դատավճիռներով պատիժ նշանակելու և պատիժներն ի մի գումարելու կանոնով (ւոես Համակցություն դատավճիռների)։ Եթե դատապարտյալը փորձաշրջանում նոր հանցագործություն (հասարակական կամ այլ կարգի խախտումներ) չի կատարում, նշանակված ժամկետն անցնելուց հետո դատվածությունը մարվում է։ Հասարակական կազմակերպությունների կամ աշխատավորական կոլեկտիվների միջնորդությամբ, կամ սեփական հայեցողությամբ դատարանը կարող է պայմանական դատապարտվածին հանձնել նրանց վերադաստիարակությանը, կամ փորձաշրջանի ոչ պակաս, քան կեսն անցնելուց հետո՝ վերացնել մնացած փորձաշրջանը։ Օրենքով նախատեսված կարգով պայմանական դատապարտվածը պարտադիր ներգրավվում է աշխատանքի։ Պ․ դ․ կիրառվում է դիտավորյալ հանցագործության համար մինչև 3 տարի ժամկետով դատապարտված, իսկ անզգուշությամբ կատարված հանցագործության համար մինչե 5 առաջին անգամ դատապարտված չափահաս, աշխատունակ դատապարտյալների նկատմամբ։
ՍՍՀՄ Գերագույն սովետի 1982-ին ընդունած հրամանագրերով Պ․ դ–յան դեպքում կարող են նշանակվել լրացուցիչ պատիժներ (տուգանք, որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեու–