Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընկերությունք հայոց» բարեգործ, կազմակերպությունը։ Որպես պատրիարք Ներսես Վարժապեայանի մասնավոր պատվիրակ, 1880-ին եղել է Անգլիայի վարչապետ Գլադստոնի մոտ՝ խնդրել նրա միջամտությունը՝ հայկ․ գավառներում Բեռլինի դաշնագրով նախատեսված բարենորոգումները իրականացնելու համար։ 1883-ին նույնպիսի առաքելությամբ մեկնել է Ֆրանսիա և Իտալիա։ 1886—89-ին եղել է Կ․ Պոլսի Կեդրոնական վարժարանի տնօրենը։ 1889-ին, խուսափելով թուրք, հետապնդումներից, հաստատվել է Լոնդոնում, հրատարակել «Լ’Արմենի» («Լ’ Armenia») գրական-քաղ․ թերթը՝ հայ մշակույթը օտար ազգերին ներկայացնելու և հայոց դատի պաշտպանության համար Եվրոպայում բարենպաստ հասարակական կարծիք ստեղծելու նպատակով։ 1890-ին Լոնդոնի Քինգս կոլեջում հիմնել ու ղեկավարել է հայերենի ամբիոն։ 1898-ին տեղափոխվել է Փարիզ, որտեղ մինչե 1906-ը շարունակել է «Լ’Արմենի» թերթի հրատարակությունը։ 1908-ին ընտրվել է Կ․ Պոլսի Ազգային ժողովի նախագահ։ Նույն թվականին նորընտիր կաթողիկոս Իզմիրլյանի հետ մեկնել է Պետերբուրգ, այցելել ցարին և վարչապեա Ստոլիպինին հայցել իր դատի պաշտպանությունը։ 1912-ին ընդգրկվել է Պողոս Նուբարի գլխավորած Ազգ․ պատվիրակության կազմում։ 1914-ին հաստատվել է Փարիզում, շարունակել իր ազգանպաստ գործունեությունը այն համոգմամբ, որ հայ ժողովուրդը պետք է իր բախտը կապի Ռուսաստանի հետ։ Չ․ գոհունակությամբ է ընդունել Հայաստանում սովետական կարգերի հաստատումը։

Գրել է բանաստեղծություններ, որոնցում առկա է հայկ․ ռոմանտիզմին բնորոշ ազատությունը լուսավորությամբ նվաճելու գաղափարը։ Առաջին բանաստեղծությունը՝ «Ի մահ Պեշիկթաշլյանի», տպագրվել է 1868-ին, «Մասիս» օրաթերթում։ Աշխատակցել է նաև «Երկրագունտ», «Արարատ», «Արևելք» պարբերականներին և ֆրանս․ թերթերին ու հանդեսներին։ Մասնակցել է արևմտահայ իրականության մեջ սկիզբ առած գրապայքարին, եղել աշխարհաբարի համոզված կողմնակից։ 1874-ին լույս է տեսել Չ-ի «Գրական փորձեր» ժողովածուն, որտեղ ամփոփված են տաղեր, ճառեր, առածներ, նամակներ, գրական-քննադատական հոդվածներ և, այսպես կոչված, ընտրողական աշխարհաբարի քերականությունը, 1876-ին՝ «Ազգային դաստիարակություն», 1878-ին՝ «Թե ի՝նչ շահեցանք Պերլինի վեհաժողովեն» (ֆրանս․ թարգմանությունը հրատարակել է անգլ․ կառավարությունը իր «Կապույտ գրքում»), 1879-ին՝ «Հայաստան և Իտալիա», 1881-ին՝ «Գրիչ U սուր» (հ․ 1) գրքերը։ 1910—14-ին լույս է ընծայել «Արևելյան վիպակներ» (ֆրանս., հայ․ հրտ․ 1927) ժողովածուն, ֆրանս․ թարգմանել և հրատարակել է Պ․ Գուրյանի, Ռ․ Պատկանյանի, Խ. Գալֆայանի և ուրիշ բանաստեղծների ընտիր երկերը՝ «Հայ բանաստեղծներ» խորագրով, ինչպես նաև հավաքել և տպագրել է Կ․ Պոլսի շրջակայքում տարածված տարբեր ժողովուրդների առածների, ավանդությունների, սովորույթների ու պատմվածքների ֆրանս․ ժողովածուն։

Բազմամյա ազգանվեր գործունեության և ճնշված ժողովուրդների ազատագրական պայքարին մատուցած ծառայությունների համար Վենեսուելայի կառավարության կողմից պարգևատրվել է «Ազատարար Բոլիվարի խաչով», նաև՝ պարսկ․ «Առյուծի և Արևի սպայության աստիճան» շքանշանով։ Չ․ ընտրվել է ֆրանս․ Ասիական թագավորական, Արևելքի բանահյուսության, Լորիանի, Անտվերպենի Աշխարհագրական և այլ ընկերությունների անդամ։

Գրկ․ Ալպոյաճյան Ա․, Մինաս Չերազ, Կահիրն, 1927։ Կ․ Մամիկոնյան

ՉԵՐԱՊՈՒՆԶԻ (Չևրապունջի), ավան Հնդկաստանի հս-արլ․ մասում, Ասսամ նահանգում։ Գտնվում է Շիլոնգ սարավանդում, 1300 մ բարձրության վրա։ Երկրագնդի ամենաանձրևոտ տեղերից է։ Միջին տարեկան տեղումները մոտ 12 հզ․ մԱ են, առավելագույնը՝ 22 987 մմ (1861)։ Առատ տեղումների պատճառը լեռնալանջերի հարմար տեղադրությունն է խոնավ ամառային մուսսոնների դեմ հանդիման։

ՉԵՐԵՄԻՈՎՈ, քաղաք ՌՍՖՍՀ Իրկուտսկի մարզում։ Համանուն շրջանի վարչական կենտրոնը։ Երկաթուղային կայարան է Անդրսիբիրյան մայրուղու վրա։ 75 հզ․ բն․ (1980)։ Ածխի արդյունահանման կենտրոն է։ Կան մեքենաշինական, հանքանորոգման, ստվարաթղթի ռուբերոիդ գործարաններ, շինանյութերի ձեռնարկություններ, կաթի և մսի կոմբինատներ, գուլպայի և կարի ֆաբրիկաներ։ Չ-ում է Իրկուտսկի պոլիտեխ․ ինստ-ի երեկոյան ֆակուլտետը։ Ունի տեխնիկում, ուսումնարաններ, դրամատիկական թատրոն։

ՉԵՐԵՆԿՈՎ Պավել Ալեքսեևիչ (ծն․ 1904), սովետական ֆիզիկոս, ՄՄՀՄ ԳԱ ակադեմիկոս (1970)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Ավարտել է Վորոնեժի համալսարանը (1928)։ 1930-ից աշխատում է ՄՄՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստ-ում։ 1934-ին, հեղուկների լյումինեսցենցումը հետազոտելիս, հայտնաբերել է օպտիկական նոր երևույթ, որը դրսևորվում է գերլուսային արագության լիցքավորված մասնիկների ազդեցությամբ նյութի յուրօրինակ լուսարձակմամբ (տես Վավիւ1քվ-Չերենկովի Էֆեկտ)։ Այդ երևույթի հայտնագործման համար Չ․ 1958-ին Ի․ Ե․ Տամմի և Ի․ Մ․ Ֆրանկի (մշակել են տեսությունը) հետ արժանացել է նոբելյան մրցանակի։ Չերենկովյան ճառագայթման հիման վրա ստեղծվել են լիցքավորված մասնիկների գրանցման մեթոդներ (չերենկովյան հաշվիչ)։ Չ․ ունի նաև միջուկային ֆիզիկային, բարձր էներգիայի մասնիկների ֆիզիկային, տիեզերական ճառագայթներին, էլեկտրոնային արագացուցիչներին վերաբերող աշխատանքներ։ ՄՄՀՄ պետ․ մրցանակ (1946, 1952, 1977)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

ՁԵՐԵՆԿՈՎՅԱՆ ՀԱՇՎԻՉ, տես Դետեկտորներ տարրական մասնիկների։

ՉԵՐԵՆԿՈՎՅԱՆ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄ, տես վավիւով-Չերենկովի Էֆեկա։

ՉԵՐԵՇՆՅԱ, հայաբնակ գյուղ ՌՄՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Սոչիի Ադլերի շրջանում, շրջկենտրոնից 2 կւէ արլ․։ Սովետական տնտեսությունն զբաղվում է բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, ծխախոտի և եգիպտացորենի մշակությամբ։ Ունի հայկ․ միջնակարգ դպրոց, կապի բաժանմունք, բուժկայան։ Հիմնադրել են Սամսունի շրջակա գյուղերից եկած հայերը, 1897-ին։

ՉԵՐԵՊՈՎԵՏ, քաղաք ՌՍՖՍՀ Վոլոգդայի մարզում։ Համանուն շրջանի վարչական կենտրոնն Է։ Գտնվում է Վոլգա—Բալթյան ջրային ուղու մոտ։ Նավահանգիստ է Ռիբինսկի ջրամբարի ափին։ 274 հզ․ բն․ (1980)։ Սև մետալուրգիայի և քիմիայի կարևոր կենտրոն Է։ Կան երկաթուղային կայարան, պողպատագլոցման, քիմ․, ազոտա-տուկային, նավաշինական-նավանորոգման, մետաղե կոնստրուկցիաների գործարաններ, նրբատախտակիկահույքի կոմբինատ, շինանյութերի արդյունաբերություն։ Ունի մանկավարժական ինստ․, Հյուսիս-Արևմտյան հեռակա պոլիտեխ․ ինստ-ի մասնաճյուղ, տեխնիկումներ, ուսումնարաններ, հայրենագիտական թանգարան։ Քաղաք է 1777-ից։ Պարգեվատրվեւ է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1977)։

ՉԵՐԿԱՍԻ, քաղաք (1795-ից), Ուկր․ ՍՍՀ Չերկասիի մարզի վարչական կենտրոնը։ Երկաթուղային և խճուղային ճանապարհների հանգույց Է, նավահանգիստ Կրեմենչուգի ջրամբարի աջ ափին։ 249 հզ․ բն․ (1982)։ Զարգացած է մեքենաշինական, թեթև, սննդի, քիմ․ և շինանյութերի արդյունաբերությունը։ Ունի մանկավարժական ինստ․, Կիևի ինժեներա-շինարարական ինստ-ի ընդհանուր-տեխ․ ֆակուլտետ, տեխնիկումներ, ուսումնարաններ, 2 թատրոն, ֆիլհարմոնիա, հայրենագիտական թանգարան։ Հայտնի է 1394-ից, Կիեյան իշխանության կազմում։ 1569-ին զավթել են լեհերը։ 1793-ից ռուսական միապետության կազմում Էր։ 1918-ին Չ-ում հաստատվել է սովետական իշխանություն։

ՉԵՐԿԱՍԻԻ ՄԱՐԶ, Ուկր․ ՍՍՀ կազմում։ Կազմավորվել է 1954-ի հունվ․ 7-ին։ Տարածությունը 20,9 հզ․ կմ2 Է, բն․՝ 1540,5 հզ․ (1981)։ Բաժանվում է 20 վարչական շրջանի, ունի 15 քաղաք, 19 քտա։ Վարչական կենտրոնը՝ Չերկասի։ 1958-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Բնությունը։ Գտնվում է Դնեպրի միջին հոսանքի շրջանում։ Մակերևույթը հարթավայրային Է։ Կլիման բարեխառն ցամաքային Է։ Հունվարի միջին ջերմաստիճանը՝ —5,9°С, հուլիսինը՝ 19,5°С, տա-