ներում։ Հս․ մասը (Պրուաի և Դնեստրի միջագետքը) բարձրադիր հարթավայր է։ Կլիման չափավոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը ցածրադիր վայրերում՝ —4°Օից մինչև —6°C, լեռներում՝ —6°Օից մինչև — 10°C, հուլիսինը՝ համապատասխանաբար 20—18°C և 18—10°C։ Տարեկան տեղումները ցածրադիր վայրերում 450—800 till են, լեռներում՝ 800—1400 ւէմՎեգետացիայի շրջանը 136—216 օր է։ Խոշոր գետերն են Դնեստրը, Պրուտը և Սիրետը։ Տարածված են մոխրագույն անտառային, պոդզոլացած սև ա հողերը, ճմապոդզոլային, գորշ անտառային և ճմագորշ հողերը։ Անտառները (եղևնի, եղևին, հաճարենի, կաղնի, բոխի) և թփուտները առավելապես տարածված են լեռներում և գրավում են տարածքի 29%-ը։ Կենդանիներից կան եղջերու, այծյամ, վայրի խոզ, արջ, լուսան, աղվես, կզաքիս, սկյուռ, մշկամուկ, նապաստակ։ Կլիմայավարժեցված են վայրի ցուլը, որմզդեղնը, եղնիկը, ազնվաքիսը, թռչուններից՝ փասիանը։ Գետերը հարուստ են ձկներով։
Բնակչությունը։ Բնակվում են ուկրաինացիներ, ռումինացիներ, մոլդավացիներ, ռուսներ, հրեաներ, լեհեր։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 111 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 39% (1981)։ Խոշոր քաղաքներն են Չեռնովցին, Ւատինը, Ստորոժինեցը:
Տնտեսությունը։ Չ․ մ-ում զարգացած է սննդի արդյունաբերությունը (մսի, ձեթօճառի, կաթի կոմբինատներ, շաքարի, բանջարեղենի չորացման և պահածոների գործարաններ)։ Արտադրվում են նավթավերամշակման արդյունաբերության սարքեր, էներգետիկական սարքավորում։ Կան մեքենաշինական, նորոգման-մեխանիկական, քիմ․ գործարաններ, «էլեկտրոնմաշ» ու «Չեռնովցիլեգմաշ» արտադրական միավորումներ, թեթև արդյունաբերության ձեռնարկություններ։ Զարգացած են անտառանյութի, փայտամշակման և շինանյութերի արդյունաբերությունը, գեղարվեստական արհեստագործությունը։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են հացահատիկային և տեխ․ կուլտուրաների մշակությունը, կաթնամսատու անասնապահությունը։ Մշակում են ցորեն, գարի, եգիպտացորեն, ընդավորներ, շաքարի ճակնդեղ, երկարաթել վուշ, կարտոֆիլ, կերային կուլտուրաներ։ Զարգացած են պտղաբուծությունը, խաղողագործությունը, լճակային ձկնաբուծությունը, մեղվաբուծությունը։
Երկաթուղիների երկարությունը 466 կմ է, ավտոճանապարհներինը՝ 3 հզ․ կմ (այդ թվում 2,8 հզ․ կմ-ք կոշտ ծածկով, 1976)։ 1981/82 ուս․ տարում մարզում գործում էին 461 հանրակրթական դպրոց, 16 պրոֆտեխ․ ուսումնարան, 18 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն։ Ունի համալսարան (տես Չեռնովցիի համաւսարան), բժշկական ինստ․։ Չ․ մ-ում է Կիևի առևտրատնտեսագիտական ինստ-ի մասնաճյուղը, 1982-ին կար 1135 գրադարան, 3 թանգարան, երաժշտադրամատիկական թատրոն, 510 ակումբային հիմնարկ, 491 կինոսարք։ Լույս է տեսնում մարզային 3 թերթ։ 1977-ին մարզի 75 հիվանդանոցային հիմնարկներում աշխատում էին 2,7 հզ․ բժիշկ։ Չ․ մ-ում կա 2 առողջարան, 2 տուրբազա։
ՉԷՍՏԵՐՏՈՆ (Chesterton) Հիլբերտ Քիտ (1874—1936), անգլիացի գրող, մտածող։ Դեդեկտիվ գրականության խոշորագույն ներկայացուցիչներից։ Չ․ հեղինակ է մի շարք ժողովածուների՝ բանաստեղծությունների, Էսսեների, պատմվածքների («Հայր Բրաունի անգիտությունը», 1911, «Հայր Բրաունի կասկածամտությունը», 1926)։ Գրել է վեպեր («Նոթինգ-հիլցի Նապոլեոնը», 1904, «Մարդ, որը Հինգշաբթի էր», 1908), թողել է գրականագիտական ու կրոն, բնույթի գրքեր։
Կաթոլիկական ուղղափառության հետևորդ Չ-ի սոցիալ-էթիկական ծրագիրը հիմնված է Թոմիզմի աստվածաբանության վրա («Ուղղափառություն», 1908, Էսսեների շարք)։ Չ․ երագել է «հին բարի Անգլիան»։ Աշխարհը նրա գրքերում արտասովոր է և ռոմանտիկորեն վերափոխված։ Չ․ հանրաճանաչ է եղել։ Մեծ ազդեցություն է գործել կաթոլիկ գրողների ու մտածողների վրա։ Ա․ Գասպարյան
ՉԵՎԱԿԻՆՍԿԻ Սավվա Իվանովիչ (1713—1774-ի և 1780-ի միջև), ռուս ճարտարապետ։ XVIII դ․ կեսի ռուս, բարոկկոյի ներկայացուցիչ։ 1732—38-ին սովորել է Ի․ Կ․ Կորոբովի մոտ։ 1741—67-ին՝ Ծովակալության կոլեգիայի գլխ․ ճարտարապետ։ Աշակերտներից են Վ․ Բաժենովը, Ի․ Ստարովը։ Կառույցներից են՝ Պ․ Բ․ Շերեմետևի (1750—55) և Ի․ Ի․ Շուվալովի (1753—1755) պալատները, Նիկոլսկի ծովային տաճարը (1753—62), Կունստկամերայի վերակառուցումը (1754—58), «Նոր Հոլանդիա» պահեստները (1765—80) Լենինգրադում։
ՉԵՎԵՐՄԵ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Мини գավառում, բերրի ու ջրառատ դաշտավայրում։ 1909-ին ուներ 180 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, մասամբ՝ արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի և դպրոց։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածներն անցել են Արևելյան Հայաստան։
ՉԵՏԱԵՎ Նիկոլայ Գուրևիչ (1902-1959), մեխանիկայի բնագավառի սովետական գիտնական, ՍՍՀՄ ԳԱ թղթ․ անդամ (1943)։ Ավարտել է Կազանի համալսարանը (1924)։ 1930-ից Կազանի, 1940-ից Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր։ 1940-ից աշխատել է ՄՄՀՄ ԳԱ մեխանիկայի ինստ-ում։ Հիմնական աշխատանքները նվիրված են շարժման կայունության և հավասարակշռության կայունության հարցերին։ Կատարել է անալիտիկ դինամիկային և շարժման կայունությանը վերաբերող մի շարք ուսումնասիրություններ։ Լենինյան մրցանակ (1960)։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Երկ․ Устойчивость движения, 3 изд․, М․, 1965․
ՉԵՏՆԻԿՆԵՐ, Բալկանյան թերակղզում․ 1․ XV—XIX դդ․ օսմանյան լծի դեմ ազգային-ազատագրական պայքարի պարտիզանական ջոկատների (չետ) զինված մասնակիցներ (հիմնականում՝ հայդուկներ)։ XIX դ․ 60-ական թթ․ Բուլղարիայում Չ-ի շարժման աչքի ընկնող ներկայացուցիչներն էին Գ․ Ռակովսկին, Պ․ Իփտովը, Ֆ․ Տոտյոն, Ս․ Ղարաջան, Հաջի Դիմիտրը։ 2․ XX դ․ Հարավսլավիայում հետադիմական կազմակերպության անդամներ՝ սերբական մեծապետական շարժման մասնակիցներ (գեն․ Դ․ Միխայլովիչի գլխավորությամբ), որոնք երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1939 — 1945) պայքարում էին ժող․-ազատագրական ուժերի դեմ։
ՉԵՐԱԶ Մինաս Գրիգորի [13(15)․7․1852, Կ․ Պոլիս —1929, Փարիզ], հայ բանաստեղծ, հասարակական և մշակութային գործիչ, մանկավարժ։ Ծնվել է սնանկացած ամիրայի ընտանիքում։ Ծնողները Կ․ Պոլիս են գաղթել Ակնի Չերազ գյուղից։ Մկզբնական կրթությունն ստացել է իյասգյուղի Ներսեսյան վարժարանում։ Տիրապետել է հունարենին, ֆրանսերենին, անգլերենին, թուրքերենին։ Երկար տարիներ գրականության պատմություն և լեզուներ է դասավանդել Կ․ Պոլսի տարբեր վարժարաններում։ 1878-ին հայոց պատվիրակության կազմում (Մ․ Խրիմյան, Մ․ Փափազյան, Խ․ Գալֆայան), իբրև քարտուղար և թարգմանիչ, մասնակցել է Բեռլի՜նի վեհաժողովին (տես Բեռլինի կոնգրես /878)։ 1880-ից Ա․ Արփիարյանի հետ ղեկավարել է Կ․ Պուսի «Միացյալ