տարն էր, որը հերոսաբար մարտնչեց Մոսկվայի մատույցներում, Վոլոկոլամսկի մոտ (տես Պանֆիչովականներ)։ Զոհվել է մարտում։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2 շքանշաններով։
ՊԱՆՖԻԼՈՎԱԿԱՆՆԵՐ, 316-րդ հրաձգային դիվիզիայի զինվորները, որոնք աչքի ընկան Հայրենական մեծ պատերազմում (1941–45) Մոսկվայի պաշտպանության ժամանակ (տես Մոսկվայի ճակատամարտ 1941–42)։ Դիվիզիան կազմավորվել էր 1941-ի հուլիս–օգոստոսին Ալմա Աթայում։ Հրամանատարն էր գեն․-մայոր Ի․ Վ․ Պանֆիչովը։ Դիվիզիան 1941-ի հոկտեմբեր–նոյեմբերին կռվել է Վոլոկոլամսկի շրջանում։ Նոյեմբ․ 16-ին, Մոսկվայի վրա գերմանաֆաշիստների նոր հարձակման օրը, սխրանք գործեցին դիվիզիայի 1075-րդ հրաձգային գնդի 2-րդ գումարտակի 4-րդ վաշտի 28 մարտիկներ՝ քաղղեկ Վ․ Կլոչկովի գլխավորությամբ։ Չորսժամյա մարտում հերոս Պ․ ոչնչացրին թշնամու 18 տանկ և համարյա բոլորը զոհվեցին։ ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության 1942-ի հուլիսի 21-ի հրամանագրով այդ մարտի մասնակիցներին շնորհվեց Սովետական Միության հերոսի կոչում։ 1941-ի նոյեմբ․ 17-ին 316-րդ դիվիզիան պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով, նոյեմբ․ 18-ին ստացավ գվարդիական կոչում, 23-ին կոչվեց Ի․ Վ․ Պանֆիլովի անունով։
ՊԱՇԱՐՈՒՄ, ամրոցը (քաղաքը, այլ ամրությունը) նվաճելու ռազմ, գործողությունների եղանակ։ Կիրառվել է հին ժամանակներից այն դեպքում, երբ հակառակորդն ամրանում էր այս կամ այն վայրում։ Պաշարողը զորքով շրջապատում էր ամրոցը, նրա շուրջը ստեղծում ամրություններ, սահմանում շրջափակում, անհրաժեշտ դեպքերում կատարում աստիճանական հարձակում, որը սովորաբար ավարտվում էր գրոհով։ Շրջափակումից հետո, երբեմն, պաշարողները սպասում էին, որ սպառվեն պաշարվածների զինամթերքի ու պարենի պաշարները, տարածվի համաճարակ և նրանք կապիտուլացվեն։ Այդպիսի Պ–ները տևում էին ամիսներ և տարիներ։ Ամրոցի պատերին մոտենալու, դրանք քանդելու և ներս մտնելու համար պաշարողներն օգտագործում էին փակ շարժական միջոցներ, հրազենի կիրառման ժամանակ՝ զիգզագանման խրամատներ։ Ամրոցը գրավելու համար օգտագործվել են բաբաններ, քար նետող գործիքներ, հոյեր, գրոհային աշտարակներ, աստիճաններ, հետագայում՝ ականներ և հրանոթներ։ XVII դ․ սիստեմավորվեցին և կատարելագործվեցին ամրոցների վրա աստիճանական հարձակման մեթոդները։ XVIII դ․–XX դ․ սկիզբը ստեղծվում էին Պ–ման հատուկ բանակներ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո տերմինը չի օգտագործվում։
ՊԱՇԵՆ–ԲԱԿԻ ԵՐԵՎՈՒՅԹ, ուժեղ մագնիսական դաշտերում սպեկտրային գծերի զեեմանյան բարդ տրոհման անցումը պարզ տրոհման (տես Զեեմանի երևույթ)։ Ուժեղ են համարվում այն մագնիսական դաշտերը, որոնք առաջ են բերում էներգիայի մակարդակների մուլտիպլետային տրոհման (տես Մոււաիպւետություն) հետ համեմատելի և այն գերազանցող զեեմանյան տրոհում։ Այդպիսի դաշտերում էլ հենց տեղի է ունենում տրոհման պատկերի պարզեցում՝ բարդ պատկերի փոխարեն դիտվում է եռաբաղադրիչ տրոհում։ Երեվույթն առաջինը հայտնաբերել են գերմանացի ֆիզիկոսներ Ֆ․ Պաշենը (F․ Paschen) և է․ Բակը (E․ Back), 1912-ին։
ՊԱՇԵՆՆԱՅԱ Վերա Նիկոլաևնա [7(19)․ 9․1887, Մոսկվա –28․10․1962, Մոսկվա], ռուս սովետական դերասանուհի։ ՍՍՀՄ ժող․ արտիստուհի (1937)։ 1904-ին ընդունվել է Մոսկվայի թատերական ուսումնարանը (Ա․ Պ․ Լենսկու աշակերտուհին)։ 1907-ից՝ Փոքր թատրոնի դերասանուհի։ Պ–ին հատկապես մոտ էր ռուս, կենցաղային դրաման և կատակերգությունը։ Լավագույն դերերից են՝ Մոլրզավեցկայա, Կաբանիխա (Ա․ Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ», «Ամպրոպ»), Լյուբով Ցարովայա (Տրենյովի «Լյուբով Ցարովայա»), Վասսա ժելեզնովա (Գորկոլ «Վասսա ժելեզնովա»)։ 191՝4-ից դասավանդել է Փոքր թատրոնի ստուդիայում (1945-ից՝ Մ․ Շչեպկինի անվ․ թատերական ուսումնարանում, 1941-ից՝ պրոֆեսոր)։ ՍՍՀՄ պետ․ (1943), լենինյան (1961) մրցանակներ։
Գրկ․ Дурылин С․, Вера Николаевна Пашенная, М․– Л․, 1946․
ՊԱՇԻՉ (Паший) Նիկոլա (1845-1926), սերբ․, հետագայում հարավսլավ․ քաղ․ և պետ․ գործիչ։ Ցյուրիխի պոլիտեխնիկական ինստ–ում սովորելու տարիներին (1868–73) մոտ էր Մ․ Ա․ Բակունինի խմբակի հետ։ Ռադիկալ կուսակցության կազմակերպիչներից (1881) էր և ապա՝ ղեկավարը։ XIX դ․ 80-ական թթ․ վտարանդվել է։ 1889-ին վերադառնալով Սերբիա՝ նորից է գլխավորել ռադիկալ կուսակցությունը, որը XX դ․ դարձավ խոշոր բուրժուազիայի շահերի արտահայտիչը։ 1891–92-ին եղել է պրեմիեր մինիստր և արտաքին գործերի մինիստր, 1893–1894-ին՝ դեսպանորդ Ռուսաստանում։ 1904– 18-ին (ընդմիջումով) Պ․ Սերբիայի պրեմիեր մինիստրն էր և արտաքին գործերի մինիստրը։ 1919–20-ի Փարիզի խաղաղության կոնֆերանսում գլխավորել է Սերբերի, հորվաթների և սլովենների թագավորության (1929-ից՝ Հարավս լավիտ) պատվիրակությունը։ 1921–26-ին միացյալ թագավորության պրեմիեր մինիստրն էր, կառավարության ներքին հետադիմական և արտաքին հակասովետական քաղաքականության ոգեշնչողներից և իրականացնողներից։
ՊԱՇՏԱՄՈՒՆՔ, գերբնական համարվող առարկաների, իրական կամ երևակայական էակների կրոն, երկրպագություն, կրոնի ծիսական կողմը։ Լայն իմաստով՝ կրոնահմայական պատկերացումներին առնչվող զանազան գործողություններ (ծեսեր, զոհաբերություններ, աղոթքներ, ժամերգություններ, խորհուրդներ, կրոն, տոներ), ինչպես նաև դրանց վերաբերող առարկաներ (ծիսական պիտույքներ, սրբապատկերներ, կոաքեր, սրբարաններ, տաճարներ ևն), որոնց անխզելիորեն կապված են համապատասխան կրոն, համակարգերը, հասարակական դասերն ու հաստատությունները (քրմություն, եկեղեց․ կազմակերպություն)։ Առավել նեղ իմաստով Պ․ ասելով հասկացվում են գերբնական էակների հանդեպ հավատքը, նրանց գթությունն աղերսող արարողություններն ու այլ դրսևորումները։
Կրոնի պատմ․ ձևերին համապատասխանել են տարբեր տեսակի՝ տոտեմական, անդրշիրիմյան, նախախնամության, ընտանեկան, տոհմական, ցեղային աստծու և այլ Պ–ներ։ Պ–ի տեսակները կարելի է առանձնացնել ըստ երկրպագվող առարկաների կամ երևույթների (արեգակի Պ․, երկնքի Պ․, բույսերի Պ․, կենդանիների Պ․, կրակի Պ․, ջրի Պ․, նախնիների Պ․, թագավորի Պ․ ևն)։ Եթե Պ–ի պատմ․ վաղ ձևերին բնորոշ է անմիջական կապը հասարակական կյանքի որոշակի բնագավառներին (երկրագործ․ Պ․, թագավորական իշխանության Պ․), ապա հետագա կրոններին յուրահատուկ է առասպելական կամ դիցաբանական անձին (աստվածամարդու Պ․), քրմական պաշտոնին (քահանայապետի Պ․, քրմապետի Պ․) կամ ծիսականացված արժեքներին (տառապանքի Պ․) անմիջաբար ուղղված Պ–ի բազմազանությունը։
Պ–ի նախնական ձևեր են եղել մարմնի պարզ շարժմունքներով արտահայտվող հմայական գործողությունները (ձեռքերը կարկառել, աչքերը երկինք հառել են), նախնադարյան կախարդական պարերը (որսորդ․, ռազմ, ևն), որոնք հետագայում մտել են մի շարք կրոնների Պ–ում։
Սրբազան առարկաների ու պատկերների (եկեղեց․ անոթներ, սրբապատկերներ, սրբազան ջուր, խաչ, մասունքներ են) Պ–ի ակունքները կապվում են ֆետիշիզմին։
Գրկ․ Токарев С․ А․, Религия в истории народов мира, 3 изд․, М․, 1976; Տես նաև Հավատալիքներ հոդվածի գրականությունը։
ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, կրոն, պաշտամունքի հետ կապված, գերազանցապես վոկալ երաժշտությունը։ Տես Եկեղեցական երաժշտություն, Տաճարային երաժշտություն, Հոգևոր երաժշաություն։
ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ, ըստ սովետական իրավունքի անձ, որը մշտապես կամ ժամանակավորապես, նշանակմամբ կամ ընտրության հիման վրա (տես Պաշտոններ ընտրովի), վարձատրությամբ կամ հասարակական կարգով իրականացնում է իշխանության ներկայացուցչի ֆունկցիա, ինչպես նաև պետ․, հասարակական հիմնարկներում, կազմակերպություններում և ձեռնարկություններում զբաղեցնում պաշտոններ՝ կապված կազմակերպական-տնօրինական, վարչատնտ․ պար–