հողաաարումը և նպաստում գյուղաանա․ արտադրությունում այդ հողերի օգտագործմանը։
Այգիների, տարբեր պլանտացիաների, տնկարանների շուրջը Պ․ ա․ ստեղծում են 3–5, իսկ դրանց ներսում՝ 1–2 շարք ծառերով։ Դրանք բարենպաստ են ազդում մշակվող բույսերի աճի և մթերատվության վրա։ Արոտավայրերի, անասնապահական ֆերմաների շրջակայքում և անասունների մակաղելոլ վայրերում Պ․ ա․ հիմնում են շերտերով։
Երկաթուղային ճանապարհների և ավտոխճուղիների երկարությամբ հիմնված անտառաշերտերը պաշտպանում են դրանք ձնով և ավազով լցվելուց, ամրացնում են թեք լանջերը, ողողվող թեքությունները, նվազեցնում հողմերի արագությունը։
Քաղաքների և այլ բնակավայրերի շուրջը Պ․ ա․ ստեղծում են անտառային զանգվածների, լայն կամ նեղ անտառաշերտերի ձեով։ Դրանք պահպանում են բնակավայրերը փոշեմրրիկներից, ուժեղ քամիներից են։ Այս տնկարկները սովորաբար զուգակցվում են տարբեր պարկերի, այգիների, պուրակների Անի հետ։
ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐ, աշխատանքի պրոցեսում մարդու օրգանիզմը արտաքին վնասակար ազդակներից (փոշի, գազեր, գոլորշիներ, ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ճառագայթում, բարձր ռադիոակտիվություն, աղմուկ, վիբրացիա, թունաքիմիկատներ, էլեկտրա– և ջերմահարություն, խոնավություն են) պաշտպանող միջոցներ։ Պ․ հ․ լինում են ընդհանուր և անհատական։ Ընդհանուր Պ․ հ․ են կարծր նյութերի մշակման ժամանակ թռչող կտորների ճանապարհին տեղադրվող վահանները, էլեկտրա– և ջերմամեկուսիչները, ռետինե ուղեգորգերը, օդափոխիչ սարքավորումները ևն։ Անհատական Պ․ հ․ են բնական և սինթետիկ գործվածքներից պատրաստված արտահագուստը (կոստյում, կոմբինեզոն, խալաթ, ներքնահագուստ, գոգնոցներ), պաշտպանական կոշիկները (երկարաճիտ, կրկնակոշիկներ ևն), ձեռնոցները և թևնոցիերը (պլաստմասսայից, բրեզենտից ևն)։ Գլուխը մեխանիկական վնասվածքներից, այրվածքներից ևն պաշտպանում են սաղավարտով, գլխաշորով, գլխարկով ևն, աչքերը՝ ակնոցներով, կիսադիմակներով, վահանիկներով, շնչառության օրգանները՝ ֆիլտրերով (հակագազեր) և մեկուսիչ սարքերով (պնևմակոստյում, պնեմասաղավարտ, թթվածնային սարքեր են)։ Աղմուկի դեմ օգտագործվում են հատուկ ականջակալներ։ Շ․ Քոսյան
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ԱԱՀՄ–ում, պետ․ արտակարգ բարձրագույն մարմին, որը Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–-45) տնօրինում էր ամբողջ իշխանությունը։ Կազմակերպվել է 1941-ի հունիսի 30-ին, ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության, ՀամԿ(բ)Կ Կենտկոմի և ԺԿԽ–ի որոշմամբ, հետևյալ կազմով՝ Ի․ Վ․ Ստալին (նախագահ), Վ․ Մ․ Մոլոտով (նախագահի տեղակալ), Կ․ Ե․ վորոշիլով, Գ․ Մ․ Մալենկով, իսկ հետո նաև՝ Ն․ Ա․ Բուլգանին, Ն․ Ա․ Վոզնեսենսկի, Լ․ Մ․ Կագանովիչ, Ա․ ի. Միկոյան։ Պ․ պ․ կ․ ղեկավարել է երկրի նյութական, հոգևոր, ռազմ, հնարավորությունների օգտագործման աշխատանքները՝ թշնամու դեմ հաղթանակն ապահովելուսնպատակով։ Պ․ պ․ կ․ Գլխ․ հրամանատարությանը, զինված ուժերին առաջադրել է ռազմաքաղ․ խնդիրներ, կաւոարելագործել զինված ուժերի կառուցվածքը, տեղաբաշխել ղեկավար կադրերին, որոշել պատերազմում զինված ուժերի օգտագործման խնդիրները։ Պ․ պ․ կ․ մեծ ուշադրություն է նվիրել թշնամու թիկունքում սովետական ժողովրդի պայքարի ղեկավարմանը։ Զինված պայքարի օպերատիվստրատեգիական ղեկավարման գծով Պ․ պ․ կ–ի բարձրագույն գործադիր մարմինը Գերագույն գլխ․ հրամանատարության ռազմակայանն էր։ Հայրենական պատերազմից հետո, 1945-ի սեպտ․ 4-ին, Պ․ պ․ կ․ վերացվեց։
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, մարտական գործողությունների տեսակ։ Կիրառվում է հակառակորդի հարձակումը խափանելու կամ կասեցնելու, նրան պարտության մատնելու, գրաված դիրքերը պահելու և հարձակման համար պայմաններ ստեղծելու նպատակով։ Սովորաբար Պ–յան են անցնում ոչ բարեհաջող պայմաններում, երբ պահանջվում է կենտրոնացնել ուժերը, ժամանակ շահել հարձակման համար են։ Պ․ կազմակերպվում է նախապես կամ հակառակորդի ճնշման տակ, զորքերի գործողությունների ընթացքում։ Պ․ (կապված խնդիրների, ուժերի և միջոցների հետ) կարող է ունենալ ռազմավարական, օպերատիվ և մարտավարական նշանակություն։ ժամանակակից պայմաններում Պ․ (հակամիջուկային, հակահրետանային, հակատանկային և հակաօդային առումով) պետք է օժտված լինի բարձր կայունությամբ։ Պ–յան ուժը կայանում է զենքի բոլոր տեսակներով հարվածելու, հակագրոհի և հակահարվածի մեջ։ Հաջող Պ–յան կարևորագույն պայմաններն են՝ զորքերի բարոյական և մարտական բարձր հատկությունները, նրանց տոկունությունը են (տես նաև Հակահարձակում)։
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՅՄԱՆ ԶԵՆՔԻՑ, երկրի զորքերը, բնակչությունը և ժողովրդական տնտեսության օբյեկտները թշնամու միջուկային զենքից, քիմիական զենքից և բակտերիա լոգիական զենքից պաշտպանելու համար կիրառվող միջոցառումների համալիր։ Զորքերի պաշտպանությունը կազմակերպում են բոլոր հրամանատարները և շտաբները՝ թշնամու կիրառած միջուկային, քիմ․ և բակտերիալոգիական զենքի արդյունավետությունն առավելագույն չափով թուլացնելու, այդ զենքի հարվածի տակ ընկած զորքերի մարտունակությունը արագորեն վերականգնելու և զենքի կիրառման շրջաններում գործողությունների համար պայմաններ ապահովելու նպատակով։ Զորքերի պաշտպանության միջոցառումներն են․ ապակենտրոնացումը տեղանքում, խնամքով քողարկումը, զորքերի տեղաբաշխման շրջանների, օդանավակայանների, նավերի կայանատեղերի պարբերական փոփոխությունը՝ դրանց հայտնաբերումը դժվարացնելու նպատակով, տեղանքի ռադիոակտիվ, քիմ․ և բակտերիալոգիական վարակման մասին հատուկ ազդանշաններով զորքերին ժամանակին ազդարարումը, ւսնձնակազմի համար պաշտպանության անհատական միջոցների, խրամատների, առվափոսերի, բլինդաժների, հատուկ սարքավորումներով ապաստարանների, իսկ սպառազինության, տեխնիկայի և նյութական միջոցառումների համար՝ տարբեր թաքստոցների օգտագործումը։ Թշնամու զանգվածային ոչնչացման զենքի կիրառման հետևանքների վերաբերյալ տվյալներ ստանալու համար զորքերի գործողության գոտիներում և տեղաբաշխման շրջաններում կատարվում է ռադիացիոն, քիմ․ և բակտերիալոգիական հետախուզում։ Հարձակման արդյունքների կանխատեսման եղանակով (տեսական հաշվարկումներով) որոշվում են անձնակազմի, սպառազինության, տեխնիկայի, նյութական միջոցների մոտավոր կորուստը, վարակման, ավերման, հրդեհների, ջրածածկումների հնարավոր գոտիները, հարձակման հետևանքների վերացման աշխատանքների բնույթն ու ծավալը։ Տարվում են հակահամաճարակային, սանիտարահիգիենիկ, հատուկ կանխարգելիչ և բժշկ․ այլ միջոցառումներ, ստուգվում է անձնակազմի ռադիոակտիվ ճառագայթահարումը, որոշվում է մարդկանց, սպառազինության, տեխնիկայի, տրանսպորտի, նյութական միջոցների և ջրի վարակման աստիճանը։ Թշնամու զանգվածային ոչնչացման զենքի կիրառման հետևանքների վերացման միջոցառումները ներառում են տուժածներին օգնություն ցույց տալը, փրկարարական աշխատանքները, զորքերի անձնակազմի և ռազմ, տեխնիկայի հատուկ մշակումը (ապաակտիվացում, ապագազացում), զորաշարժման ուղիների վերականգնումը, հրդեհների մարումը և շրջափակումը, բակտերիալոգիական ախտահարման օջախներում հիվանդության հարուցիչների դեմ պայքարը են։
Զանգվածային ոչնչացման զենքից քաղաքների ու ժողտնտեսության օբյեկտների պաշտպանությունն իրականացվում է քաղաքից (ուր ավելի հավանական են թշնամու հարվածները) դեպի ավելի անվտանգ շրջաններ՝ բնակչության մի մասի էվակուացմամբ, ապաստարաններով, թաքստոցներով, պաշտպանության անհատական միջոցներով մարդկանց ապահովմամբ, կանխարգելիչ, սանիտարահիգիենիկ և այլ միջոցառումների անցկացմաւքբ, ժողտնտեսության կայուն աշխատանքների համար պայմանների ստեղծմամբ, պարենամթերքի, ջրի պահպանվածությունր և բույսերի, կենդանիների պաշտպանությունն ապահովող միջոցների կիրառմամբ։ Քաղաքների և ժողտնտեսության օբյեկտների պաշտպանությունը կազմակերպվում է համապետական պաշտպանական միջոցառումների համակարգում (տես Քաղաքացիական պաշտպանություն)։ Գրկ․ տես Քաղաքացիական պաշտպանություն հոդվածի գրականությունը։
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԵՏԱՂՆԵՐԻ, մետաղական կառուցվածքների կոռոզիան