Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առաջնորդության օրոք, Պ․ շ․ գոյություն ունեցող հասարակական հարաբերությունները ժխաող ուսմունքից վերաճել է ժող․ հուժկու ապստամբության։ IX դ․ տաղանդավոր զորավար–առաջնորդներ Կարբեասի և Խրիսոխիրի օրոք Պ․ շ․ ընդգրկել է Մեծ Հայքի արմ․ U Փոքր Հայքի բազմաթիվ գավառներ, առաջ են եկել ռազմաքաղ․ կենտրոններ Արգաասը, Տևրիկը (Դիվրիգ) են ամրոցներ, ստեղծվել կանոնավոր զինված ուժեր։ Մինչև Վաթիռիաքսի (Սեբաստիայից հս–արմ․) ճակատամարտում կրած պարտությունը (872), պավլիկյանները բազմաթիվ հաղթական կռիվներ են մղել տեղական ֆեոդալների և կայսերական բանակների դեմ, ներխուժել Բյուգանդական կայսրություն, հասել մինչև Անկյուրա, Նիկիա և Նիկոմիդիա։ IX դ․, հասնելով իր ամենամեծ վերելքին, նույն դարի 70-ական թթ․ Պ․ շ․ ճընշվել է, որովհետև հզորացած պավլիկյանների դեմ միավորվել են ֆեոդ, հասարակարգի շահագործող ուժերը։

Պ․ շ–ման առաջատար ուժը գյուղացիությունն էր և քաղաքային չքավորությունը։ Հակաֆեոդ․ բնույթը վերացրել էր մասնակիցների ազգային և կրոն, տարբերությունները (մասնակցում էին Հայաստանի և հարակից շրջանների բոլոր ժողովուրդների շահագործվող դասակարգերի ներկայացուցիչները)։ Միջնադարյան մյուս սոցիալական շարժումների նման Պ․ շ․ նույնպես կրել է աղանդավորական քող։ Պ․ շ–ման գաղափարախոսության կրոնափիլիսոփայական հիմքը բարու («տեր երկնի») և չարի («զորություն» կամ «արարիչ աշխարհի») աստվածների ընդունումն էր։ Նյութական աշխարհի ստեղծողը չարի աստվածն է, որը երկիրը լցրել է չարիքով ու անարդարությամբ։ Բարու աստվածը իշխանություն ունի միայն հոգու վրա և չարի իշխանության վերացումից հետո նա է իշխելու աշխարհին և մարդկանց։ Ելնելով բարու աստծո հաղթանակի համար պայքարի անհրաժեշտության դրույթից՝ Պ․ շ–ման մասնակիցները գործնականում պայքարել են ոչ թե նյութական աշխարհի, այլ նյութական բարիքները տիրող շահագործողների դեմ, ձգտել դրանց հավասար բաժանմանը։ Հակադրվելով եկեղեցուն՝ նրանք իրենց անվանել են «իսկական քրիստոնյաներ»։ Վկայակոչելով վաղ քրիստոնեության սկզբունքները՝ ժխտել են աստվածամոր, մարգարեների, սրբերի պաշտամունքը, հաղորդությունը, խաչը, մկրտությունը և մյուս ծեսերն ու խորհուրդները, եկեղեց․ նվիրապետությունը և ընդհանրապես՝ եկեղեցին։ Մերժել են նաև վանականությունը։ Աստվածաշնչից ընդունել են միայն Նոր կտակարանը (առանց Պետրոս առաքյալի թղթերի)։ Պ․ շ–ման գաղավւարախոսները (սինեկդեմներ ու նոտարներ), զինված պայքարի քարոզիչները (աստատներ) և մյուս առաջնորդները ո՝չ հագուստով և ո՝չ էլ ապրելակերպով չեն տարբերվել շարժման շարքային մասնակիցներից։ Իրենց ենթակա շրջաններում պավլիկյանները վերացրել են գույքային և դասային անհավասարությունը, կնոջը ճանաչել հասարակության հավասար անդամ, ամուսնությունն իրականացրել աշխարհիկ ձևով։

Պ․ շ–ման ճնշումից հետո պավլիկյան գաղափարները պահպանվել են Հայաստանում, ծնունդ տվել Թոնդրակւան շարժմանը՝․ Բյուզանդ․ կայսրությունը Պ․ շ–ման շատ մասնակիցների բռնի գաղթեցրել է Թրակիա և Մակեդոնիա, որտեղ նրանց ազդեցությամբ բռնկվել է Բոգոմիքների շարժումը։ Պավլիկյաններին են կապվում նաև Արևմտյան Եվրոպայում սկիզբ առած կաթարների, աւբիգոյցիների և այլ հերետիկոսական շարժումները։ Անգլիացի պատմաբան է․ Գիբոնի բնորոշմամբ՝ Պ․ շ․ ցնցեց Արևելքը և լուսավորեց Արևմուտքը (The History of the Decline and Fall of the Roman Empire, v․ 6, L․, 1898)։

Գրկ․ Սարգիսյան Բ․, Ուսումնասիրություն մանիքեա–պավղիկյան թոնդրակնցիներու աղանդին․․․, Վնտ․, 1893։ Տեր–Մկրտչյան Կ․, Պավղիկյանք Բյուգանդական կայսրության մեջ և մերձավոր հերձվածային երեվույթներ Հայաստանի մեջ, Երուսաղեմ, 1938։ Մելիք–Բախշյան Ս․, Պավլիկյան շարժումը Հայաստանում, Ե․, 1953։ Նույնի, Հայաստանը VII–IX դարերում, Ե․, 1968։ Տեր–Մինասյան Ե․, Միջնադարյան աղանդների ծագման և զարգացման պատմությունից, Ե․, 1968։ Բարթիկյան Տ․, Պավլիկյան համայնքի կազմակերպության հարցի շուրջը, «ՊԲՀ», 1958, № 3։ Նույնի, Источники для изучения истории Павликианского движения, Е․, 1961; Липшиц Е․ Э․, Очерки истории византийского общества и культуры, М-–JI․, 1961; Garsoian N․ G , The Paulician Heresy, Hague-P․, 1967․ Ս․ Մեչիք–Բախշյան

ՊԱՎԼՈԴԱՐ, քաղաք (1861-ից), Ղազախական ԱԱՀ Պավլոդարի մարզի կենտրոնը։ Գտնվում է հանրապետության հս-արլ–ում, Մերձիրտիշյան հարթավայրում։ Նավահանգիստ է Իրտիշի ափին։ Կա երկաթուղային կայարան։ 296 հզ․ բն․ (1982)։ Վերամշակող արդյունաբերության կենտրոն է։ Խոշոր ձեռնարկություններն են տրակտորի, ալյումինի, նավաշինական-նավանորոգման, ավտոնորոգման գործարանները, երկաթբետոնե իրերի 4 կոմբինատները։ Կա սննդի և թեթև արդյունաբերություն, 3 ՋԷԿ։ Գործում են ինդուստրիալ և մանկավարժական ինստ–ներ, տեխնիկումներ, ուսումնարաններ, դրամատիկական թատրոն, հայրենագիտական ու գեղարվեստական թանգարաններ։ Հիմնադրվել է 1720-ին, որպես Կորյակովյան ամրակետ։

ՊԱՎԼՈԴԱՐԻ ՄԱՐԶ, Ղազախական ԱԱՀ կազմում։ Կազմավորվել է 1938–ի հունվ․ 15-ին։ Գտնվում է հանրապետության հս-արլ–ում։ Տարածությունը 127,5 հզ․ կմ² է, բն․՝ 851 հզ․ (1982)։ Բաժանվում է 12 շրջանի, ունի 4 քաղաք, 11 քտա։ Կենտրոնը՝ Պավլոդար։ 1958–ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Բնությունը։ Պ․ մ․ գտնվում է Իրտիշի միջին հոսանքում։ Տարածքի մեծ մասը զբաղեցնում են Արևմտա–Աիբիրական հարթավայրի հվ․ մասը (Մերձիրտիշյան հարթավայր)։ Պ․ մ․ հվ–արմ․ մասում Ղազախական մանրաբլուրներն են՝ Կզլթաոլ և Բայանաուլյան լեռներով։ Կան քարածխի ու գորշ ածխի, պղնձի և բազմամետաղների հանքավայրեր։ Լճերը հարուստ են կերակրի ու գլաուբերյան աղերով։ Կլիման խիստ ցամաքային է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը հս–ում 20 С է, հվ–ում՝ 22°С, հոլնվարինը՝ հավապատասխանաբար – 19°С, – 17°С։ Տարեկան տեղումները 220–320 մմ են, վեգետացիոն շրջանը՝ 167–178 օր։ Խոշոր գետը Իրտիշն է։ Ղազախական մանրաբլուրներից սկիզբ են առնում Տունդիկ, Աշլիսու, Շիդերտի և այլ գետերը։ Շատ են անհոսք, աղի լճերը (Կզըլկակ, ժալաուլի, Կարասոր, Մարալդը)։ Մուգ շագանակագույն հողերի վրա տարածված են փետրախոտաշյուղախոտային տափաստանները, ծայր հս–ում՝ սևահողային անտառատափաստանները։ Կենդանական աշխարհը հարուստ է կրծողներով։ Հանդիպում են գիշատիչներ (գայլ, աղվես, տափաստա– նային ժանտաքիս)։ Թռչուններից տարածված են լորեր, բադեր ևս։ Իրտիշը և լճերի մի մասը հարուստ են ձկներով։

Բնակչությունը։ Բնակվում են ղազախներ, ռուսներ, ուկրաինացիներ, թաթարներ, չուվաշներ, բաշկիրներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 6,7 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ մոտ 59% (1982)։ Քաղաքների և քտւս–ների մեծ մասն առաջացել են օգտակար հանածոների մշակումը կազմակերպելու հետ (էկիբաստուգ, Տավոլժան, Կալկաման են) կամ հանդիսանում են գյուղատնտ․ շրջանների կենտրոններ (Իրտիշսկ, Շչերբակտի են)։ Քաղաքներն են Պավլոդարը, էկիբաստուզը, Երմակը, Իրտիշսկը։

Տնտեսությունը։ Պ․ մ–ում առավելապես զարգացած է էներգետիկ, վառելիքային, մետալուրգիական, մեքենաշինական, քիմ․ արդյունաբերությունը, ինչպես նաև թեթև և սննդի արդյունաբերությունը։ Գործում են էկիբաստուզի, Պավլոդարի, Երմակի ԶԷԿ–երը։ Հանքաարդյունահանող արդյունաբերության հիմնական ճյուղերն են ածխի (էկիբաստուզյան, Մայկուբենյան հանքավայրեր) և գունավոր մետաղների ու ոսկու (Մայկսփն, Բոզշակոլ) արդյունահանումը, աղի ստացումը (Մերձիրտիշյան լճեր)։ Համարյա ամբողջ վերամշակող արդյունաբերությունը կենտրոնացած է Պավլոդարում։ Գյուղատնտ․ հողահանդակների մեծ մասն արոտավայրեր և խոտհարքներ են։ Մշակում են ցորեն, գարի, կորեկ, հնդկացորեն, բազմամյա խոտաբույսեր, եգիպտացորեն, արևածաղիկ, բանջարաբոստանային կուլտուրաներ, կարտոֆիլ։ 1954–58-ին, հիմնականում Իրտիշի ձախափնյա մասում, յուրացվել են մի քանի մլն հա խամ ու խոպան հողեր, ստեղծվել հացահատիկային նոր սովետական տնտեսություններ։ Զարգացած են նաև մսակաթնային անասնաբուծությունը, թռչնաբուծությունը, խոզաբուծությունը, նրբագեղմ ոչխարաբուծությունը, ձիաբուծությունը։ Երկաթուղիների երկարությունը 574 կմ է (1973)։ Հիմնական մայրուղին Ցելինոգրադ–Պավլոդար-Կուլոլնդան է։ Ավտոճանապարհների երկարությունը 8006 կմ է, այդ թվում կոշտ ծածկով՝ 2238 կմ։ Իրտիշի վրա կա նավագնացություն։ Պ․ մ–ով է անցնում Օմսկ–Պավլոդար–Չիմքենդ նավթամուղը։

1980–81-ուս․ տարում Պ․ մ–ում գործում էր 597 հանրակրթական դպրոց, 32 պրոֆտեխ․ ուսումնարան, 18 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 2