Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բուհ։ 1981-ին մարզում կար 512 գրադարան, 3 թանգարան, դրամատիկական թատրոն, 527 ակումբ, 606 կինոսարք։ Լույս է տեսնում մարզային 2 թերթ։ 1981-ին մարզի 105 հիվանդանոցային հիմնարկներում աշխատում էր 2,24 հզ․ բժիշկ։ Պ․ մ–ում է Մոլյալդը բալնեոլոգիական–ցեխաբուժական առողջարանը։

ՊԱՎԼՈՎ Ալեքսեյ Պետրովիչ (1854-1929), սովետական երկրաբան, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1916)։ 1879-ին ավարտել է Մոսկվայի համալսարանը։ Պրոֆեսոր՝ 1886-ից։ հիմնական աշխատությունները նվիրված են շերտագրությանը, հնէաբանությանը, չորրորդական երկրաբանությանը, տեկտոնիկային, երկրաձևաբանությանը, ինժեներային երկրաբանությանը և երկրբ․ պատմությանը։ Մեծ նշանակություն ունեն Պ–ի Ռուսաստանի եվրոպական մասին վերաբերող շերտագրական աշխատությունները։ Եղել է բնության հետազոտողների Մոսկովյան ընկերության փոխպրեզիքլենտը (1916-ից), ռուս, և օտարերկրյա մի շարք գիտական ընկերությունների, այդ թվում4 Լոնդոնի, Ֆրանսիայի երկրբ․ ընկերությունների անդամ։ Գոդրի անվան ոսկե մեդալ (1926)։

ՊԱՎԼՈՎ Իվան Պետրովիչ (1849–1936), ռուս սովետական ֆիզիոլոգ, բարձրագույն նյարդային գործունեության մասին մատերիալիստական ուսմունքի, մարսողության պրոցեսի ժամանակակից պատկերացումների, ֆիզիոլոգիական հետազոտություններում մի շարք նոր մոտեցումների և մեթոդների ստեղծողը, սովետական ֆիզիոլոգիական դպրոցի հիմնադիրը։ ՍՍՀՄ ԳԱ (Պետերբուրգի ԳԱ 1907-ից) ակադեմիկոս։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժինը (1875) և բժշկավիրաբուժական ակադեմիան (1879)։ Եղել է Ս․ Բուոկինի կլինիկայի ֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ (1879-ից)։ 1884–86-ին կատարելագործման նպատակով գործուղվել է արտասահման՝ Րրեսլաու և Լայպցիգ, աշխատել Ռ․ Հայդենհայնի U Կ․ Լյուդվիգի լաբորատորիաներում։ 1890-ին ընտրվել է բժշկավիրաբուժական ակադեմիայի պրոֆեսոր, եղել դեղաբանության, ֆիզիոլոգիայի ամբիոնների (1896–1924), միաժամանակ (1890-ից)՝ փորձառական բժշկության ինստ–ի ֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ։ 1925-ից մինչե կյանքի վերջը ղեկավարել է ՍՍՀՄ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստ–ը։ Պ․ ստեղծել է հետազոտության սկզբունքորեն նոր մեթոդներ, առաջինն է կիրառել քրոնիկական փորձի մեթոդը, որը թույլ է տալիս ուսումնասիրել բնականոն օրգանիզմի գործունեությունը սովորական պայմաններում։ Պ–ի կարևորագույն հետազոտությունները վերաբերում են արյան շրջանառության, մարսողության և բարձրագույն նյարդային գործունեության ուսումնասիրմանը։ Նրա գիտական գործունեությունը հեղաշրջող ազդեցություն է ունեցել արյան շրջանառության և մարսողության այն ժամանակ եղած պատկերացումների վրա, իսկ պայմանական ռեֆչեքսների տեսությունը դարձել է մարդու և կենդանիների գլխուղեղի բարձրագույն ֆունկցիաների ուսումնասիրության մատերիալիստական մոտեցման հիմքը։ Նա առաջինն է ցույց տվել սրտի աշխատանքն ուժեղացնող և թուլացնող նյարդաթելերի գոյությունը (1883), որը նյարդային համակարգի սնուցողական ֆունկցիայի վերաբերյալ ուսմունքի մշակման հիմքն է հանդիսացել։ Ապացուցել է, որ մարսողության համակարգը գտնվում է գլխուղեղի կեղևի կարգավորող ազդեցության տակ (1897, նոբելյան մրցանակ, 1904)։ Մեկուսացված (պավլովյան) ստամոքսի վրա կատարված փորձերով Պ․ պարզել է ստամոքսի հյութազատության 2 փուլերը։ Լեղապարկի քրոնիկական խուղակի միջոցոԱ ուսումնասիրել է լյարդի ֆիզիոլոգիան։ Արյան շրջանառության և մարսողության վերաբերյալ աշխատանքներն ավարտվեցին բարձրագույն նյարդային գործունեության մասին ուսմունքի ստեղծմամբ, որն ամփոփեց «Կենդանիների բարձրագույն նյարդային գործունեության (վարքի) ուսումնասիրման քսանամյա փորձ, Պայմանական ռեֆլեքսներ» (1923) և «Դասախոսություններ գլխուղեղի մեծ կիսագնդերի աշխատանքի վերաբերյալ» (1927) աշխատություններում։ Այնուհետև Պ․ զբաղվել է բարձրագույն նյարդային գործունեության, նրա տիպերի, նյարդային հիմնական պրոցեսների՝ դրդման և արգելակման, քնի, հիպնոսի,նևրոզների և գլխուղեղի կեղևում ֆունկցիաների տեղակայման են հարցերի ուսումնասիրմամբ։ Պ․ ցույց է տվել, որ հոգեկան գործունեության հիմքում ընկած են կենտրոնական նյարդային համակարգի բարձրագույն բաժնում՝ գլխուղեղի կեղևում ընթացող նյութական, ֆիզիոլոգիական պրոցեսները։ Ազդանշանային համակարգի մասին ուսմունքում Պ․ ցույց է ավել մարդուն բնորոշ Առանձնահատկությունը՝ առաջին ազդանշանային համակարգի հետ միասին երկրորդ ազդանշանային համակարգի՝ խոսելու ֆունկցիայի առկայությունը։ Այդ ուսումնասիրություններն ունեն ոչ միայն գործնական, այլև տեսական, աշխարհայեցողական նշանակություն։ Պ–ի գաղափարների ազդեցությամբ խոշոր դպրոցներ են ձևավորվել թերապիայում, վիրաբուժության, հոգեբուժության և նյարդախտաբանության մեջ։ Պ–ին բարձր է գնահատել Վ․ Ի․ Լենինը։ Ֆիզիոլոգների 15-րդ միջազգային կոնգրեսում, որի պրեզիդենտը Պ․ էր, նա ճանաչվեց աշխարհի ֆիզիոլոգների ավագ ոչ միայն տարիքով, այլև հեղինակությամբ։ Պ․ ընտրվել է արտասահմանյան բազմաթիվ ակադեմիաների, համալսարանների, ընկերությունների անդամ և պատվավոր անդամ։ Պ–ի անունով են կոչվել ՍՍՀՄ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստ–ը, Լենինգրադի 1-ին և Ռյազանի բժշկփնստ ները են։

ՍՍՀՄ ԳԱ սահմանել է Պ–ի անվ․ մրցանակ (1934) և ոսկյա մեդալ (1949)։ Պ–ին աշակերտել են հայ խոշոր գիտնականներ Լ․ Օրբելին, է․ Հասրաթյանը և ուրիշներ։