IX–X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել էր Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
ՊԱՏԵՆՏ [< լատ․ patens (patentis)–բաց, բացահայտ], տես Արտոնագիր։
ՊԱՏԵՌՆԱԼԻԶՄ (< լատ․ paternus – հայրական), հայրիշխանական ընտանիքի տիպարով ձևավորված հարաբերությունների տեսակ։ Պատմականորեն ծագել կամ հատուկ մշակվել է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում (ընտանիք, քաղաքականություն, արտադրություն, միջազգային հարաբերություններ)։ Պ․ եղել է նաև հասարակական կառուցվածքի ձև (օրինակ՝ ֆեոդ․ Եվրոպայի երկրներում, Չինաստանում), որտեղ հասարակությունը դիտվել է որպես ընտանիք (թագավորը՝ հայր, վասալները՝ զավակներ) և ենթադրվել է, որ ընտանիքի բոլոր անդամների միակ նպատակը այն պահպանելն է, ընդ որում զավակը պարտավոր է սիրել և հնազանդվել հորը, իսկ հայրը՝ հոգ տանել և հովանավորել զավակին։ Այս կարգի հարաբերությունները լինելով զուտ բարոյական, քողարկում են այդ շրջանակներում գործող մյուս հարաբերությունների էությունը, դրանց տալով բարոյական երանգավորում։ Պ–ի նկատմամբ հետաքրքրությունը ծնվել է կապիտալիստական երկրներում դասակարգային հարաբերությունների սրման հետեվանքով, մասնավորապես, առաջին համաշխարհային ճգնաժամից հետո։ Պ–ի գաղափարները կիրառել է Հ․ Ֆորդը։ Պ․ պետք է «մեղմացներ» դասակարգային հակասությունները՝ արտադրությունը ներկայացնելով որպես կապիտալիստներին և բանվորներին մեկ ընդհանուր նպատակով միավորող ընտանիք։ Այստեղ տնտ․ և սոցիալ–քաղ․ հարաբերությունների դասակարգային էությունը նենգափոխված է բարոյականությամբ՝ ստեղծելով «ընտանիքի» միասնության նկատմամբ պատասխանատվության պատրանք։ Պ․ այժմ էլ օգտագործվում է ճապոնիայում, իսկ կապիտալիստական մյուս երկրներում իր տեղը զիջել է տարբեր նորագույն տեսությունների (տես «Մարդկային հարաբերությունների տեսություն)։ Ա․ Ադիբեկյան
ՊԱՏԵՏ ԼԱՈ (լաո լեզվով՝ Լաո երկիր), անվանում, որ տրվել է Լաոսին 1945-ի հոկտեմբերին նրա անկախության հռչակումից հետո։ Պ․ Լ․ է հաճախ անվանվել նաև 1950-ին ստեղծված Լաոսի միացյալ ազգային ճակատը։ Ավելի լայն առումով Պ․ Լ․ է կոչվել ճակատի գլխավորած ազգային–ազատագրական շարժումը։ Պ․ Լ․ օգտագործվել է նաև որպես 1956-ին կազմավորված Լաոսի հայրենասիրական ճակատի այլ անվանում։
ՊԱՏԵՐԱԶՄ, «Դիալեկտիկայի հիմնական դրույթը պատերազմների նկատմամբ կիրառելու հարցը․․․ կայանում է նրանում, որ «պատերազմը պարզապես քաղաքականության շարունակությունն է ուրիշ» (այն է՝ բռնի) «միջոցներով»։ Սա է Կլաուզևիցի․․․ ձևակերպումը․․․ Եվ միշտ հենց այդպիսին է եղել Մարքսի և էնգելսի տեսակետը, որոնք ամեն մի պատերազմ դիտել են իբրե տվյալ, շահագրգռված տերությունների, և նրանց ներսում տարբեր դասակարգերի տվյալ ժամանակի քաղաքականության շարունակություն» (Լենին Վ․ Ի․, Երկ․ ւրակտ․ ժող․, հ․ 26, էջ 269–70)։ Պ–ի ընթացքում իբրև գլխ․ միջոց օգտագործվում են ռազմ, ուժերը, ինչպես նաև պատերազմելու տնտ․, դիվանագիտական, գաղափարախոսական և այլ միջոցներ։ Մարքսիզմլենինիզմը Պ․ համարում է դասակարգային հասարակարգերին հատուկ հասարակական–քաղ․ երևույթ։ Նախնադարյան համայնական հասարակարգում զինված ընդհարումները ժամանակակից Պ–ների հետ ունեն միայն արտաքին նմանություն։ Արտադրողական ուժերի ցածր մակարդակը մի տոհմին ստիպում էր զինված հարձակում գործել այլ տոհմի վրա՝ սնունդ, արոտավայր, որսատեղի գավթելու նպատակով։ Պ․ ծագել է մասնավոր սեփականության առաջացման հետ, երբ, ըստ Ֆ․ էնգելսի, տեղի է ունենում «ցեղերի միջև հնում մղվող պատերազմի արդեն սկսված այլասերումն ու վերածումը սիստեմատիկ ավազակության ցամաքի և ծովի վրա՝ անասուններ, ստրուկներ և գանձեր գրավելու նպատակով, որը և դառնում է կանոնավոր զբաղմունք․․․» (Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Ընտ․ երկ․, հ․ 3, էջ 359)։
Ինչպես նշում է Վ․ Ի․ Լենինը, «ամեն մի պատերազմ անխզելիորեն կապված է այն քաղաքական կարգի հետ, որից նա բխում է։ Այն նույն քաղաքականությունը, որը մի որոշակի տերություն, այդ տերության ներսում մի որոշակի դասակարգ վարել է երկար ժամանակամիջոցում պատերազմից առաջ, այդ նույն դասակարգը անխուսափելիորեն ու անվերապահորեն շարունակում է վարել պատերազմի ժամանակ, փոխելով միայն գործողության ձևը» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 32, էջ 101)։ Քաղաքականությամբ են որոշվում Պ–ի բովանդակությունը, քաղ․ նպատակները, ռազմ, դոկտրինան, ռազմ, ստրատեգիան են։ Հակամարտ հասարակարգերի զարգացման տարբեր դարաշրջաններին բնորոշ են Պ–ի տարբեր պատմ․ տիպեր, որոնց դասակարգման գլխ․ չափանիշը դրանց սոցիալ–քաղ․ բովանդակությունն է։ Ըստ այդմ ստրկատիրական հասարակարգի Պ–ների հիմնական տիպերն են․ ստրկատիրական պետությունների Պ–ները հասարակական զարգացման ավելի ցածր աստիճանում գտնվող ցեղերին ստրկացնելու համար (օրինակ, Հռոմի Պ–ները գալլերի, գերմանների և այլ ցեղերի դեմ I դ․), Պ–ները ստրկատիրական պետությունների միջև (օրինակ, մ․ թ․ ա․ 264–146-ի Պունիկյան Պ–ները), Պ–ները ստրկատիրական տարբեր խմբավորումների միջև (օրինակ, մ․ թ․ ա․ 321–276-ի դիադոքոսների Պ․), ստրուկների ապստամբությունները (օրինակ, մ․ թ․ ա․ 73–71-ի Սպարտակի ապստամբությունը), գյուղացիների և արհեստավորների ժող․ ապստամբությունները (օրինակ, 17–27-ի «Կարմրահոների» ապստամբությունը Չինաստանում)։ Ֆեոդ, հասարակարգի Պ–ների հիմնական տիպերն են Պ․ ֆեոդ, պետությունների միջև (օրինակ, XVI–XVII դդ․ թուրք–իրան․ Պ–ները), երկպառակտչական Պ․ (օրինակ, Սպիտակ և Կարմիր վարդերի Պ–ները Անգլիայում 1455–1485-ին), Պ․ կենտրոնացված պետություն ստեղծելու համար (օրինակ, Մոսկվայի շուրջ ռուս, հողերը միավորելու համար XIV–XV դդ․ Պ–ները), Պ․ օտար ասպատակիչների դեմ (օրինակ, Վարդանանց պատերազմը 451-ին), գյուղացիության և քաղաքային բնակչության հակաֆեոդ․ ապստամբություններն ու Պ–ները (օրինակ, Պավլիկյան շարժումը, 1356–58-ի Փարիզի ապստամբությունը)։ Մինչմոնոպոլիստական կապիտալիզմի դարաշրջանի Պ–ների հիմնական տիպերն են․ գաղութային Պ–ները, պետությունների և պետությունների խմբավորումների Պ–ները գերիշխանության համար (օրինակ, 1756–1763-ի Յոթնամյա Պ․), հեղափոխական հակաֆեոդ․ ազգային–ազատագր․ Պ–ները (օրինակ, 1794-ի լեհ․ ապստամբությունը), ազգ․ վերամիավորման համար Պ–ները (օրինակ, 1859–70-ի Պ–ները Իտալիայի վերամիավորման համար), գաղութների և կախյալ երկրների ժողովուրդների ազատագրական պայքարը (օրինակ, անգլ․ տիրապետության դեմ ժող․ ապստամբությունը Հնդկաստանում XVIII –XIX դդ․), քաղաքացիական Պ–ները և բուրժուազիայի դեմ պրոլետարիատի ապստամբությունները (օրինակ, Փարիզի կոմունայի հեղափոխական Պ․ 1871-ին)։ Իմպերիալիզմի դարաշրջանի Պ–ների հիմնական տիպերն են․ աշխարհի վերաբաժանման համար Պ–ները (օրինակ, առաջին համաշխարհային Պ․), բուրժուազիայի դեմ պրոլետարիատի քաղաքացիական ազատագրական Պ–ները (օրինակ, 1918–20-ի քաղաքացիական Պ․ ՍՍՀՄ–ում),ճնշված ժողովուրդների ազգային–ազատագր․ Պ–ները (օրինակ, 1906-ի ժող․ ապստամբությունը Կաբայում)։ Ներկա դարաշրջանի Պ–ների հիմնական տիպերն են․ Պ–ներ հակադիր հասարակարգ ունեցող պետությունների Ա՜իշէւ, քաղաքացիական Պ–ներ, ազգային-ազատագրական Պ–ներ, Պ–ներ կապիտալիստական պետությունների միջև։ Երկրորդ համաշխարհային Պ․ իր բարդ և հակասական բնույթի պատճառով առանձնահատուկ տեղ է գրավում ժամանակակից Պ–ների շարքում։ ժամանակակից Պ–ները ըստ մասշտաբի կարող են լինել համաշխարհային կամ տեղային, ըստ ոչնչացման միջոցների՝ համընդհանուր կամ սահմանափակ։ Իմպերիալիստների սանձազերծած տեղային Պ–ները կարող են վերաճել համաշխարհային Պ–ի՝ ոչնչացման բոլոր միջոցների կիրառումով։ Պ–ի բովանդակությունը պայմանավորված է տվյալ ժամանակաշրջանի հակասություններով, պատերազմող դասակարգերի նպատակներով, երկրի սոցիալ–տնտ․ և քաղ․ կարգերով, գիտության և տեխնիկայի զարգացման մակարդակով, գաղափարախոսության և ժողովրդի բարոյական ոգով։ Մարքսիզմ–լենինիզմը տարբերակում է արդարացի և անարդարացի Պ–ներ։ Արդարացի և առաջադիմական է սոցիալիզմի, դեմոկրատիայի և ազգ․ անկախության համար մղվող Պ․։ Դասակարգերի և ազգերի ազատագր․ պայքարը ճնշելու, ուրիշի հողերը զավթելու, ժողովուրդներին հարստահարելու նպատակով