մղվող Պ–ները անարդարացի են և հետադիմական։ Բոլոր արդարացի Պ–ները ունեցել են առաջադիմական նշանակություն, բայց ոչ բոլոր առաջադիմական նշանակություն (հետևանք) ունեցող Պ–ներն են եղել արդարացի (օրինակ, Միջին Ասիայի միացումը Ռուսաստանին XIX դ․ կեսին)։ Զարգացման ընթացքում արդարացի Պ․ կարող է վերածվել անարդարացի Պ–ի (օրինակ, XVIII դ․ վերջին Ֆրանս․ Հանրապետության Պ–ները)։ Պ–ի մեջ մեծ է տնտ․ գործոնի և ժողովրդական զանգվածների դերը, որը գնաւով ավելի է աճում։ Մինչև XIX դ․ Պ–ները ունեցել են համեմատաբար նեղ տնտ․ հիմք և մղվել են ոչ բազմաքանակ պրոֆեսիոնալ բանակների միջև։ XIX դ․ 2-րդ կեսից և հատկապես XX դ․ Պ–ների մեջ ներգրավվել են հսկայական մարդկային և նյութական ռեսուրսներ։ Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել է ավելի քան 70 մլն մարդ, երկրորդ համաշխարհային պատերազմին՝ 110 մլն մարդ։ ժամանակակից Պ–ները կապված են հսկայական մարդկային և նյութական կորուստների, աննախադեպ ավերածությունների և աղետների հետ։ Մարդկությանը Պ–ից զերծ պահելու իրական պայմաններ է ապահովում միայն սոցիալիզմը։ ԱՍՀՄ–ը և սոցիալիստական համագործակցության երկրները միջազգային իմպերիալիզմի ռազմատենչ քաղաքականությանն ընդդիմադիր հիմնական ուժն են։ Սակայն, քանի դեռ գոյություն ունի իմպերիալիզմը, չի վերացված Պ–ի վտանգը։ Եթե իմպերիալիստներին հաջողվի սանձազերծել նոր համաշխարհային Պ․, այն իր մեջ կներգրավի բազմաթիվ երկրներ ու ժողովուրդներ, կդառնա հակադիր հասարակարգերի՝ սոցիալիզմի և կապիտալիզմի գոյության պայքար։ Այն կլինի միջուկային Պ․, որը խաղաքարտի վրա կդնի ողջ մարդկության ապագայի հարցը։ Միջուկային Պ․ նպատակ ունի ոչնչացնել ոչ միայն հակառակորդի զինված ուժերն ու զանգվածային ոչնչացման միջոցները, այլև տնտ․, գիտ․, ռազմ, և քաղ․ նշանակություն ունեցող կենսական կարևոր շրջաններն ու օբյեկտները։ Այդ Պ–ում փաստորեն կջնջվեն ռազմաճակատի և թիկունքի միջև սահմանները, այն կդառնա ամենակործանարար Պ․։ Այդ պատճառով աշխարհի ժողովուրդների ճիգերը պետք է նպատակամղվեն միջուկային Պ․ ժամանակին կանխելուն։
Պ–ի և միջազգային խաղաղության պրոբլեմը տեսականորեն վերլուծվել է ՍՄԿԿ համագումարների որոշումներում, ՍՄԿԿ XXIV համագումարում հռչակած և ՍՄԿԿ XXV ու XXVI համագումարներում զարգացրած խաղաղության ծրագրում, ՍՄԿԿ ծրագրում, Միջազգային կոմունիստական և բանվորական կուսակցությունների Մոսկվայի 1957-ի, 1960-ի և 1969-ի խորհրդակցությունների փաստաթղթերում։ Հակաիմսցերիալիսաական ուժերի միասնական գործողությունների հիմքը համաշխարհային Պ․ կանխելու, ամբողջ աշխարհում խաղաղության համար պայքարն է։ ՍՄԿԿ ծրագրում նշված է, որ «Ամբողջ աշխարհում սոցիալիզմի հաղթանակը վերջնականապես կվերացնի ամեն տեսակ պատերազմների առաջացման սոցիալական և ազգային պատճառները։
Պատերազմները վերացնելը, երկրագնդի վրա հավիտենական խաղաղություն հաստատելը կոմունիզմի պատմական միսիան է» (ՍՄԿԿ ծրագիրը, 1974, էջ 91)։ Հաշվի առնելով իմպերիալիստական ճամբարից սպասվող ռազմ, վտանգը, սոցիալիստական երկրների կոմունիստական կուսակցությունները և կառավարությունները անհրաժեշտ են համարում ամեն կերպ ամրապնդել սոցիալիստական համագործակցության պետությունների պաշտպանունակությունը,․ զինված ուժերը պատրաստ պահել ցանկացած ագրեսիվ խմբավորմանը ջախջախիչ հակահարված հասցնելու համար։
Հյաստանը դարեր շարունակ եղել է ռազմ, բախումների և ասպատակությունների թատերաբեմ, որն իր կնիքն է թողել տարբեր ժամանակների հայ մտածողների առաջադրած Պ–ի և խաղաղության ըմբռնումների վրա։ Դրանք բնականաբար հակադրվել են աշխարհակալ տերություններում տարածված տեսակետներին։ Այսպես, Եզնիկ Կողբացին և Եղիշեն զարգացրել են ազատագր․ Պ–ի, Մխիթար Դոշը՝ պաշտպանական Պ–ի և Պ–ի հումանիստականացման, Ղուկաս Վանանդեցին և Շ․ Շահամիրյանը՝ արդարացի և անարդարացի Պ–ների գաղափարները։ Հայերը մշակել են նաև միջազգային իրավական համապատասխան միջոցներ (իրավարարություն, Պ․ հայտարարելու ձև ևն)՝ դրանք գործնականում կիրառելու նպատակով։ Հայ մարքսիստները (Ստ․ Շահումյան, Ս․ Սպանդարյան, Ալ․ Մյասնիկյան և ուրիշներ) բազմիցս անդրադարձել են Պ–ի խնդրին, մերկացրել իմպերիալիստական, թալանչիական Պ–ները, պաշտպանել կեղեքված ժողովուրդների ագատագր․, արդարացի պայքարը։
Գրկ․ Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Ընտ․ երկ․, հ․ 1–3, Ե․, 1972–78 (ըստ առարկայացանկի)։ Энгельс ф․, Избранные военные произведения, М․, 1958; Ленин В․ И․, О войне, армии и военной науке, М․, 1965; Բրեժնև Լ․ Ի․, Լենինյան կուրսով, հ․ 1–8, Ե․, 1970–82։ ՍՄԿԿ XXVI համագումարի նյութերը, Ե․, 1981։ Քոչար յան Ս․ Ա․, Պատերազմի և խաղաղության դիալեկտիկան և արդիականությունը, Ե․, 1969։ Ядерный век и война, М․, 1964; Марксизм-ленинизм о войне и армии, М․, 1968; Рыбкин Е․ И․, Война и политика в современную Зпоху, М․, 1973․
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐ, տես Հանցագործություններ մարդկության դեմ։
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԵՆՔՆԵՐ ԵՎ ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐ, պատերազմ վարելու միջազգային կարգ, որը սահմանվում է պատերազմ մղելու առավել դաժան միջոցներն արգելելու, քաղաքացիական բնակչության պաշտպանությունն ապահովելու նպատակով։ Պ․ օ․ և ս․ կարգավորում են նաև պատերազմող կողմերի հարաբերությունների, պատերազմի զոհերի (վիրավորներ, հիվանդներ ևն), քաղաքացիների իրավական դրությունը, չեզոք պետությունների իրավունքներն ու պարտականությունները են։ Մահմանվել են միջազգային բազմակողմ համաձայնագրերով կամ ձևավորվել որպես սովորույթ։ Պ․ օ․ և ս․ սահմանող առավել կարևոր համաձայնագրերից են Հաագայի կոնվենցիաները (1899, 1907), ժնևյան արձանագրությունը, ժնևյան կոնվենցիաները 1949, զինված կոնֆլիկտի դեպքում մշակութային արժեքները պահպանելու մասին Հաագայի 1954-ի կոնվենցիան։ Պ․ օ․ և ս–ով արգելվում է գործողություններ սկսել առանց պատերազմ հայտարարելու, օգտագործել զանգվածային բնաջնջման զենքեր (Սանկտ Պետերբուրգի դեկլարացիա, 1868, Բրյուսելի կոնֆերանսի դեկլարացիա, 1874, Հաագայի կոնվենցիաներ, պատերազմի նպատակով միջուկային զենքի օգտագործումն արգելելու մասին ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի դեկլարացիա, 1961), բնաջնջել հակառակորդի զինված ուժերը։ Թույլատրվում է պատերազմական գործողությունների վարումը միայն պատերազմող կողմերի տերիտորիաներում ու բաց ծովում։ Պատերազմող պետությունը պարտավոր է նպաստել թշնամական երկրի դեսպանական և հյուպատոսական անձնակազմի մեկնմանը իր տերիտորիայից։ Թշնամական պետության քաղաքացիների իրավունքները կարող են սահմանափակվել, նրանք նույնիսկ կարող են ներկալվել։ Արգելվում է հարձակվել անպաշտպան քաղաքների ու բնակավայրերի վրա, ռմբակոծել գիտության, արվեստի օբյեկտները, հիվանդանոցները, հոսպիտալները, եկեղեցիները, սպանել կամ վիրավորել գերիներին, զավթել կամ ոչնչացնել հակառակորդի սեփականությունը (բացի հարկադիր անհրաժեշտ դեպքերից), անօրինականորեն կրել թշնամու ազգային դրոշը, զինանշանը կամ զինվորական համազգեստը։ Որպես պատերազմ վարելու դաժան միջոցներ արգելվում է օգտագործել թույներ, թունավորված զենքեր ու նյութեր, քիմիական բակտերիալոգիական են զենքեր։ Ծովային և օդային պատերազմի կանոններով արգելվում է միջուկային զենքի փորձարկումը տիեզերական տարածությունում (Տիեզերքի մասին պայմանագիր, 1967), միջուկային և զանգվածային բնաջնջման այլ զենքերի տեղադրումը տիեզերական տարածությունում են։ Պ․ օ․ և ս–ի խախտումը դիտվում է միջազգային իրավախախտում։ Մեղավոր պետությունները պարտավորվում են փոխհատուցել վնասները, իսկ անհատները ենթարկվում են քրեական պատասխանատվության։ Նյուրնբերգի և Տոկիոյի միջազգային տրիբունալների կանոնադրություններով ու դատավճիռներով հիտլերյան ֆաշիստների և նրանց սատելիտների անօրինական գործողությունները և Պ․ օ․ և ս–ի խախտումները դիտվեցին որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություններ։ Ա․ Եսայան
ՊԱՏԺԻ ՄԻՋՈՑ, տես Պատիժ։
ՊԱՏԻ ԹԵՐԹ, աշխատավորական, ուսանողական, զինվորական կոլեկտիվների թերթ, ստորին մամուլի ամենատարածված տեսակը ՄՍՀՄ–ում։ Ունենում է տվյալ կոլեկտիվին բնորոշ անուն, լինում ձեռագիր կամ մեքենատիպ, փակցվում է պատին կամ դրվում այդ նպատակով պատրաստված հատուկ շրջանակ–ցուցափեղկի մեջ։ Լույս է տեսնում ամիսը 1–2,