Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առաջադիմական, դեմոկրատական հայ Պ–յան սկիզբը, որը հող է նախապատրաստել XIX դ․ 50–60-ական թթ․, ի դեմս Մ․ Նալբանդյանի, հեղափոխական–դեմոկրատական Պ–յան երևան գալուն։ XIX դ․ 2-րդ կեսին կապիտալիզմի զարգացումը և հասարակական–քաղ․ կյանքում կատարված նշանակալի փոփոխությունները մեծ ազդեցություն են գործել պատմ․ մտքի զարգացման վրա։ Աճել է հետաքրքրությունը սկզբնաղբյուրների և հին հայկ․ հուշարձանների նկատմամբ, որոնց ուսումնասիրության և հրատարակման գործում կարևոր դեր ունեն բուրժ․ պատմաբաններ Մ․ էմինը, Ք․ Պատկանյանը, Կ․ Եզյանը։ Պատմ․ և պատմաաշխարհագրական արժեքավոր աշխատություններ է ստեղծել մխիթարյան Ղ․ Ալիշանը։ Մ․ Չամչյանից հետո, հայ ժողովրդի համակարգված և ընդհանուր պատմությունը գրելու փորձ են արել Ս․ Պալասանյանը, Ա․ Գարագաշյանը, Լեոն։ Հայոց եկեղեցու պատմությանն են վերաբերում Մ․ Օրմանյանի և Ա․ Երիցյանի, Հայաստանի և Անդրկովկասի գյուղացիության կենցաղին ու բարքերին՝ Ս․ Եղիազարովի աշխատությունները։ Ն․ Ադոնցը, իր «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (1908, ռուս․) աշխատությունում առաջին անգամ քննել է նախարարական Հայաստանի հասարակական կարգը՝ հայ Պ–յան մեջ հիմք դնելով սոցիալական և իրավական հարաբերությունների ուսումնասիրությանը։

XIX դ․ վերջին Հայաստանում մարքսիզմի տարածումը և Վ․ Ի․ Լենինի առաջին աշխատությունների երևան գալը, պայմանավորել են հայ Պ–յան հետագա զարգացումը։ Ս․ Շահումյանը, Բ․ Կնունյանցը, Ս․ Սպանդարյանը և ուրիշներ պայքար են սկսել բուրժ․ և կղերական Պ–յան դեմ, նախապատրաստել Պ–յան ստեղծումը։ 1920-ին Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո, հին սերնդի ներկայացուցիչների կողքին աճել է սովետական պատմաբանների նոր սերունդ։ Ա․ Ֆ․ Մյասնիկյանը, Ա․ Դ․ Հովհաննիսյանը, Ա․ Բ․ Կարինյանը և ուրիշներ իրենց հոդվածներում և աշխատություններում հիմնավորել են Հայաստանում սովետական կարգերի հաղթանակի անխուսափելիությունը, բացահայտել հայ բուրժ․ կուսակցությունների հակաժողովրդական էությունը։ Սովետահայ Պ․ անցել է զարգացման 3 փուլ (1․ 1920-ական թթ․ սկզբից -1930-ական թթ․ կեսը, 2․ 1930-ական թթ․ կեսից -1950-ական թթ․ կեսը, 3․ 1950-ական թթ․ կեսից սկսած ժամանակաշրջանը), աստիճանաբար ճշտելով ու լրացնելով նախորդ փուլերում ունեցած վրիպումներն ու բացթողումները։ Հնագիտական նոր հետազոտությունները, ինչպես նաև արձանագրագիտության, դրամագիտության և մյուս օժանդակ պատմ․ գիտությունների զարգացումը հնարավորություն է ստեղծել ավելի խորը լուսաբանել: Ուրարտուի պատմությունը և հայ ժողովրդի ծագման հարցը (Գ․ Ա․ Ղափանցյանի, Բ․ Բ․ Պիոտրովսկու, Ս․ Տ․ Երեմյանի և ուրիշների աշխատությունները), ստրկատիրական դարաշրջանի Հայաստանի սոցիալ–տնտ․ և քաղ․ պատմությունը (Խ․ Սամուելյանի, Հ․ Ա․ Մանանդյանի, Ս․ Տ․ Երեմյանի, Գ․ Խ․ Սարգսյանի և ուրիշների աշխատությունները)։ Մեծ ուշադրություն է դարձվել ֆեոդալիզմի դարաշրջանի Հայաստանի պատմությանը (գյուղացիության, նրա սոցիալ–տնտ․ և իրավական վիճակի, հակաֆեոդալական շարժումների վերաբերյալ՝ Թ․ Հ․ Ավդալբեգյանի, Ս․ Պ․ Պողոսյանի, Ս․ Ե․ Հակոբյանի և ուրիշների, քաղաքային արհեստներին նվիրված՝ Բ․ Ն․ Առաքելյանի, տնտ․ կյանքը, կենցաղն ու մշակույթը ուսումնասիրող Կ․ Գ․ Ղաֆադարյանի աշխատությունները)։ Մշակվել են աղբյուրագիտության (Ա․ Մ․ Մելիքսեթ–Բեկի, Ա․ Դ․ Աբրահամյանի, Լ․ Ս․ Խաչիկյանի, Վ․ Ա․ Հակոբյանի և ուրիշների աշխատությունները), քարտեզագրության և պատմական աշխարհագրության ևն հարցեր։ Սովետահայ Պ․ որոշակի հաջողությունների է հասել XIX դ․ ագրարային հարաբերությունների և գյուղացիական շարժման պատմության ուսումնասիրության բնագավառում (Վ․ Հ․ Ռշտունու, Ծ․ Պ․ Աղայանի, Ա․ Ս․ Համբարյանի և ուրիշների աշխատությունները)։ Ուշադրության կենտրոնում է հայ–ռուս․ հարաբերությունների ուսումնասիրությունը (Ա․ Գ․ Հովհաննիսյանի, Ա․ Ռ․ Հովհաննիսյանի, Մ․ Գ․ Ներսիսյանի, Գ․ Ա․ Գալոյանի, Զ․ Տ․ Դրիգորյանի, Վ․ Ա․ Պարսամյանի և ուրիշների աշխատությունները)։ XIX դ․ 2-րդ կեսի հայ հասարակական–քաղ․ կյանքի ուսումնասիրության գործում նշանակալից երևույթ էր Ա․ Գ․ Հովհաննիսյանի «Նալբանդյանը և նրա ժամանակը» (հ․ 1–2, 1955–56) մենագրությունը։ Քննարկվել է հայկական կոտորածների և հատկապես Մեծ եղեռնի թեման Մ․ Դ․ Ներսիսյանի, Մ․ Վ․ Արզումանյանի, Զ․ Ս․ Կիրակոսյանի, Ե․ Ղ․ Սարգսյանի և ուրիշների աշխատություններում։ Հայաստանում սովետական իշխանության հաստատման պատմությամբ զբաղվող պատմաբանները (Գ․ Բ․ Ղարիբջանյան, Ս․ խ․ Կարապետյան և ուրիշներ) բացահայտել են այդ իրադարձության վիթխարի նշանակությունը հայ ժողովրդի պատմ․ ճակատագրում։ Ուսումնասիրվել են Հայաստանում սոցիալիստական շինարարության, 1941–45-ի Հայրենական պատերազմին հայ ժողովրդի մասնակցության հարցերը։ Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության առանձին հարցերին նվիրված աշխատությունների հիման վրա ստեղծվել է ՀԿԿ ամբողջական պատմությունը։ Զգալի աշխատանք է կատարվել հայկ․ գաղթավայրերի պատմության, ժամանակակից սփյուռքահայ կյանքի առանձին հրատապ պրոբլեմների մշաման գործում։ Սովետահայ Պ–յան նվաճումներից է «Հայ ժողովրդի պատմության» ակադեմիական հրատարակությունը (8 հատորով)։ (Հայ և սովետահայ Պ–յան մասին մանրամասն տես Հայկական Սովետական Սոցիաւիաոական Հանրապետություն հատորում)։

2․ Պատմագիտության պատմությունն ուսումնասիրող օժանդակ պատմ․ գիտություն։ Մարքս–լենինյան Պ․ պատմագիտությունն ուսումնասիրում է հասարակության զարգացման պրոցեսի հետ առընչված, պատմ․ պատկերացումների ամբողջ հասարակարգի օրինաչափ փոփոխման, հաջորդականության մեջ։ Հայտնաբերում է հասարակության զարգացման օբյեկտիվ օրինաչափությունները, բացահայտում հասարակության շարժման ուղղությունները, երևան հանում դրանց բազմապիսությունը, գտնում հասարակության բաղկացուցիչ տարրերը։ Մարքս–լենինյան Պ․ պատմագիտությունը դիտում է դասակարգային պայքարի արտացոլում, նրա գլխ․ խնդիրը՝ պատմ․ դպրոցների, ուղղությունների, հոսանքների պայքարի դասակարգային բնույթի բացահայտումը։ Հանրագումարի բերելով պատմագիտության արդյունքները, Պ․նպաստում է գիտ․ քննադատական մտքի զարգացմանն ու խորացմանը, պատմ․ մեթոդի ճշտմանն ու կատարելագործմանը, ուսումնասիրության եղանակների ու տեխնիկայի մշակմանը, աղբյուրների ընդլայնմանը։ Վերլուծելով պատմ․ հետազոտությունները, Պ․ պատմաբանների ուշադրությունը կենտրոնացնում է հասարակության զարգացման յուրաքանչյուր փուլը բնորոշող երևույթների, դրանք ծնած և դրանց զարգացման ընթացքը պայմանավորող տնտ․, սոցիալական, քաղ․, գաղափարական խնդիրների վրա, նրանց կոմնորոշում պրոբլեմի ընտրության գործում։

Գրկ․ Հարությունյան Շ․ Օ․, Պատմագիտության զարգացումը Սովետական Հայաստանում, 1920–1963, Ե․, 1967։ Բաբայան Լ․ Հ․, Հայաստանի ֆեոդալիզմի դարաշրջանի պատմության ուսումնասիրությունը սովետահայ պատմագրության մեշ, Ե․, 1970։ Նույնի, Դրվագներ Հայաստանի վաղ ֆեոդալիզմի դարաշրջանի պատմագրության (V–VIII դարեր), Ե․, 1977։ Նույնի, Դրվագներ Հայաստանի զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանի պատմագրության (IX–XIII դդ․), Ե․, 1981։ Очерки истории исторической науки в СССР, т․ 1–4, М․, 1955–66; Постовская Н․ М․, Изучение древней истории Ближнего Востока в Советском Союзе (1917–1959), М․, 1961; Космииский Е․ А․, Историография средних веков․․․, (М), 1963; Вайнштейн О․ Д․, Западноевропейская средневековая историо–графия, М․–Л․, 1964; Նույնի, История советской медиевистики, 1917–1966, Л․, 1968; Историография нового времени стран Европы и Америки, М․, 1967; Работы советских историков за 1965–1969 гг․, М․, 1970; Алексеева Г․ Д․, Октябрьская революция и историческая наука в России (1917–1923 гг․), М․, 1968; Историография новой и новейшей истории стран Европы и Америки, М․, 1968․ Լ․ Բաբայան․

ՊԱՏՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ, գիտության ճյուղ, որն ուսումնասիրում է որևէ երկրի կամ տարածքի ֆիզիկական, տնտ․, քաղ․ և բնակչության աշխարհագրությունն ըստ դրանց պատմ․ զարգացման ժամանակաշրջանների։ Հարում է աշխարհագրական և պատմ․ գիտություններին։ Պ․ ա․ ընդգրկում է՝ ա․ տվյալ երկրի կամ շրջանի ֆիզիկա աշխարհագրական նկարագրությունը (մակերևույթը, կլիման, ջրագրությունը, հողաբուսական ծածկն ու կենդանական աշխարհը, օգտակար հանածոները ևն), բ․ բնակչության աշխարհագրությունը (բնակչության առաջացումը, ձևավորումը, ազգագրական կազմը, տեղաբաշխումը, տեղաշարժերը), գ․ տնտ․