արվեստագետ–դեմոկրատների գաղափարագեղարվեստական սկզբունքների վրա (Վ․ Գ․ Պերով, Ն․ Ն․ Գե, Մ․ Մ․ Անտոկոլսկի, Վ․ Վ․ Վերեշչագին, Վ․ Մ․ Վասնեցով և այլք)։ Դրամատիկական բարձր արտահայտչականությամբ են օժտված Ի․ Ե․ Ռեպինի («Իվան Ահեղը U նրա որդի Իվանը», 1885, «Զապորոժցիներ», 1878–91) և Վ․ Ի․ Աուրիկովի («Ստրելեցների մահապատժի առավոտը», 1881, «Րոյարուհի Մորոզովա», 1887) պատմանկարները։ Ռուսական Պ․ ժ–ի զարգացման մեջ զգալի է նաև Մ․ Վ․ Նեստերովի, Մ․ Ա․ Վռուբելի, Ն․ Կ․ Ռյորիխի, Վ․ Ա․ Սերովի, Ա․ Մ․ Վասնեցովի, Ա․ Պ․ Ռյաբուշկինի, U․ Վ․ Իվանովի, Ա․ Ն․ Բենուայի, Ե․ Ե․ Լանսերեի և այլոց ներդրումը։
Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո ընդլայնվել են Պ․ ժ–ի սահմանները։ Այն առաջնահերթ դարձավ մոնումենաաւ պրոպագանդայի լենինյան ծրագրում։ Սովետական Պ․ ժ–ին ներհատուկ են իրադարձությունների պատկերման օբյեկտիվությունն ու պատմ․ կոնկրետությունը, դրանց դիտարկումը կուսակցականության դիրքերից, պատմության առաջընթացի օրինաչափությունների, նրա հեղափոխական զարգացման մարքս–լենինյան ըմբռնումը, ժողովրդի դերի բացահայտումը, որպես պատմություն կերտողի։ Սովետական արվեստում կազմավորվել և պատվավոր տեղ է գրավել պատմահեղափոխական թեմատիկան։ Արվեստագետների քաղ․ գիտակցության աճի, երկրի հեղափոխական վերափոխման հաջողությունների, սոցիալիստական ռեալիզմի մեթոդով զարգացող արվեստի շնորհիվ ստեղծվել են սովետական Պ․ ժ–ի էտապային ստեղծագործություններ՝ Ա․ Ա․ Դեյնեկայի «Պետրոգրադի պաշտպանությունը» (1928), Բ․ Վ․ Իոգանսոնի «Կոմունիստների հարցաքննումը» (1933) և «Ուրալի հին գործարանում» (1937), Վ․ Ի․ Լենինին նվիրված՝ Ի․ Ի․ Բրոդսկու, Ա․ Մ․ Գերասիմովի, Ի․ է․ Գրաբարի կտավները, Ա․ Վ․ Գերասիմովի, Մ․ Բ․ Գրեկովի պատմ․ նկարները, ընդհանրացված պատմ․ կերպարներով՝ Ի․ Դ․ Շադրի, Ա․ Տ․ Մատվեևի քանդակները են։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին արվեստագետները դիմել են ֆաշիզմի դեմ սովետական ժողովրդի հերոսական պայքարի իրադարձություններին, ինչպես և ՍՍՀՄ ժողովուրդների հերոսական անցյալին (Պ․ Դ․ Կորինի, Կուկրինիկսների, Ա․ Պ․ Բուբնովի, Մ․ Ի․ Ավիլովի նկարները)։ Ետպատերազմյան տարիներին ստեղծվել են Վ․ Ի․ Լենինին և երկրի հեղափոխական պատմությանը, սոցիալիզմի համար մղված պայքարում սովետական մարդկանց սխրանքներին, ականավոր գործիչներին ու պատմության անանուն հերոսներին նվիրված գործեր (Վլ․ Ա․ Աերովի, 6ու․ Ն․ Տուլինի, Ի․ Ա․ Զարինշի, Մ․ Ի․ Խմելկոյի, Ու․ Մ․ Ջափարիձեի, Օ․ Ակուլմեի նկարները, Ն․ Վ․ Տոմսկու, Ե․ Վ․ Վուչետիչի, Յու․ ո․ Միկենասի, է․ Դ․ Ամաշուկելիի քանդակները, Վ․ Ա․ Ֆավորսկու, Ե․ Ա․ Կիբրիկի, Վ․ Ի․ Կասիյանի գրաֆիկան)։ Պ․ ժ․ վերելք է ապրում նաև սոցիալիստական մյուս երկրների արվեստում։
Հայ կերպարվեստում պատմ․ թեմաներով սյուժեներ և պատմ․ կերպարներ հանդիպում են դեռես ուրարտ․ որմնանկարներում, միջնադարյան ճարտարապետական կոթողների պատերին (Աղթամար, Անի, Սանահին, Հաղպատ), կիրառական արվեստի գործերում (Մշո Առաքելոց վանքի դուռը, 1134), ձեռագրերի մանրանկարներում (Ալեքսանդր Մակեդոնացուն, Վարդան Մամիկոնյանին առնչվող սյուժեներ)։ Հաճախ պատմ․ կերպարները ներմուծվել են ավանդական կրոն, տեսարաններում («Կեռան թագուհու Ավետարան», «Կարսի Ավետարան» են)։ XVII–XVIII դդ․ առաջնահերթ թեմա է դարձել «Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատին, Աշխենին ու խոսրովիդուխտին» (Նաղաշ Հովնւսթանի որմնանկարը էջմիածնի տաճարում, Գրիգոր Մարզվանեցու հրատարակած գրքերը, էջմիածնի կոնդակների ձևավորումները)։ Եկեղեցիներում տեղադրվել են պատմ․ գործիչների (Մեսրոպ Մաշտոց, Գավիթ Անհաղթ, Գրիգոր Նարեկացի և այլք) դիմանկարները (Հովնաթան Հովնաթանյանի նկարների շարքը էջմիածնի Մայր տաճարում)։ Պատմ․ գործիչները հետաքրքրել են նաև Հ․ և Ա․ Հովնաթանյաններին, Մ․ Ներսիսյանին, Հ․ Այվազովսկուն։ Հայկ․ արվեստում Պ․ ժ–ի հիմնադիրը Վ․ Սուրենյանցն է, որի նկարներն իրենց գաղափարական նպատակասլացությամբ ժամանակի ազգային ազատագր․ դեպքերի գեղարվեստական մարմնավորումներն են («Ոտնակոխ արված սրբություն», 1895, «Հռիփսիմեի տաճարը», 1897, «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ», 1899, «Զաբել թագուհու վերադարձը գահին», 1909) և իրենց գեղարվեստական բարձր արժանիքներով դարձել են դասական հայ կերպարվեստում։ Վ․ Սուրենյանցին հետաքրքրել են նաև արլ․ գրականության մեծերը (Հաֆիզ, Ֆիրդուսի)․ նկարազարդել է պատմ․ բնույթի գրական երկեր։ XIX դ․ վերջին – XX դ․ սկզբին պատմ․ նկարներ են ստեղծել նաև Հ․ Շամշինյանը, Ու․ Պեյ․- զատը, Մ․ Ճիվանյանը, Խ․ Տեր–Մինասյանը, Ա․ Ֆեթվաճյանը, Ե․ Թադեոսյանը, Փ․ Թերլեմեզյանը, Դ․ Օքրոյանը, Գ․ Շարբարլյանը և այլք։ Մոսկվայում մոնումենտալ պրոպագանդայի ակտիվ մասնակիցներից էր Հ․ Գյուրջյանը։ Պ․ ժ․ նոր վերելք է ապրել Սովետական Հայաստանում։ Սովետահայ Պ․ ժ–ում առաջնակարգ տեղ է գրավել պատմահեղափոխական թեման։ Պ․ ժ–ի զարգացմանը նպաստել են մի շարք արվեստագետներ, այդ թվում՝ Ա․ Սարգսյանը, Ս․ Ստեփանյանը, Հ․ Կոջոյանը, Ե․ Քոչարը, Գ․ Ի^անջյանը, է․ Իսաբեկյանը, Դ․ Նալբանդյանը, Ա․ Րեքարյանը, Շ․ Հերթեցյանը, Գ․ Մնացականյանը, Ս․ Մուրադյանը, Ս․ Սաֆարյանը, Ռ․ Ադալյանը, Զ․ Գրիգորյանը և այլք։
Պ․ ժ․ զգալի դեր է խաղացել ոչ միայն թեմատիկ պատկերի հիմնավորման ու զարգացման տեսակետից, այլե երիտասարդությանը դաստիարակում է հայրենասիրության և առաջադիմական գաղափարների ծառայելու ոգով։ Պատկերազարդումը տես 176-րդ էջից հետո՝ ներդիրում։
Գրկ․ Ղազարյան Մ․, Վարդգես Սուրենյանց, Ե․, 1960։ Հարությունյան Վ․, Վարդգես Սուրենյանց, Ե․, 1960։ Մարտիկյան Ե․, Հայկական կերպարվեստի պատմություն, հ․ 2, Ե․, 1975։ Ն ույն ի, Художники Овнатаняны, М․, 1969; Черейская М- Г․, Советская историческая живопись, М․, 1969; Зименко В․, Советская историческая живопись, М․, 1970․ Մ․ Ղազարյան
ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՏԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, հասարակական կամավոր կազմակերպություն ՀՍՍՀ–ում։ Հիմնադրվել է 1964-ին, Երեանում։ Նպատակն է համագործակցել պետ․ մարմինների հետ հայկ․ ճարտ․ հուշարձանների պահպանման, վերականգնման և պրոպագանդման աշխատանքներում։ Իր գործունեությունը կազմակերպում է հանրապետական (առաջին նախագահ՝ Մ․ Սարյան, 1977-ից՝ Վ․ Հարությունյան), քաղաքային և շրջանային 46 խորհուրդների միջոցով։ 1982-ի տվյալներով ընկերության կազմում կան 463 հզ․ անհատական և 4200 կոլեկտիվ (իրավական) անդամներ։ Ընկերության միջոցներով վերականգնվել են Գնդեվանքը (X դ․), Բջնիի Ս․ Սարգիս (VII դ․) և Ամբերդի (XI դ․), Ալայազի Զորաց (XIII –XIV դդ․), Ոսկեպարի (VII դ․) եկեղեցիները, Հաղարծնի վանքի սեղանատունը (XIII դ․) և այլ հուշարձաններ, հրատարակվել «էջմիածին», «Հաղպատ–Սանահին», «Գառնի–Գեղարդ», «Աղստեի հովտի պատմական հուշարձանները», «Շիրակի լեռնահովտի պատմական հուշարձանները», «Նախիջևանի ճարտարապետական հուշարձանները», «Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձան– ները» և այլ գրքեր, քարտեզ–ուղեցույցներ։ Վ․ Հարությունյան
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԱՏԵՐԻԱԼԻԶՄ (պատմության մատերիալիստական ըմբռնում), հասարակության զարգացման մասին փիլ․ ուսմունք, որը հասարակությունը դիտարկում է որպես ամբողջական և անընդհատ զարգացող սոցիալական համակարգ և ուսումնասիրում պատմ․ պրոցեսի ընդհանուր օրենքներն ու շարժիչ ուժերը, հասարակական կյանքի հիմնական ոլորտների կապերն ու փոխազդեցությունները։ Պ․ մ․ ուսումնասիրում է ոչ միայն հասարակության պատմությունը, հասարակության ձևերի զարգացման ու փոխարինման պատմությունը, այլև արդի հասարակական կյանքն ու սոցիալական նոր երևույթները, բացահայտում և իմաստավորում է հասարակական զարգացման նոր միտումները։ Պ․ մ․ մարքսիստական սոցիոլոգիայի տեսությունն է և օրգանապես կապված է ղիաչեկտիկական մաաերիաւիզմի հետ։ Պ․ մ․ ստեղծել են Կ․ Մարքսը և Ֆ․ էնգելսը։ Հաղթահարելով հասարակության մասին հայացքներում տիրապետող իդեալիզմը, ֆատալիզմն ու վոլյունտարիզմը՝ նրանք խորացրել ու զարգացրել են մատերիալիզմը, այն հասցրել մինչև վերջ՝ տարածելով հասարակության իմացության վրա։ Վ․ Ի․ Լենինի բնորոշմամբ Պ․ մ․ գիտական մտքի մեծագույն նվաճումն էր։ Ելնելով մատերիալիստական այն հիմնադրույթից, որ «Նյութական կյանքի արտադրության եղանակը պայմանավորում է կյանքի սո–