Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցիալական, քաղաքական ու հոգեկան պրոցեսներն ընդհանրապես», որ «ոչ թե մարդկանց գիտակցությունն է որոշում նրանց կեցությունը, այլ, ընդհակառակն, նրանց հասարակական կեցությունն է որոշում նրանց գիտակցությունը» (Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Ընտ․ երկ․, հ․ 1, 1972, էշ 689)։ Պ․մ․ հասարակական ամենաբազմազան հարաբերությունների ամբողջությունից առանձնացնում է արտադրական հարաբերությունները՝ որպես արտադրողական ուժերի զարգացման հասարակական ձե, հասարակության տնտ․ կառուցվածք (տես Արտադրողական ուժեր և արտադրական հարաբերություններ), որը հասարակության քաղ․ և իրավական վերնաշենքի և բոլոր մնացած հարաբերությունների ու հասարակական գիտակցության որոշակի ձևերի (քաղ․, իրավական, բարոյական, գեղագիտական, կրոն․, փիլ․ հայացքների) իրական հիմքն է (տես Բազիս և վերնաշենք)։ Նշելով, որ մարդկանց գործունեության շարժառիթները պայմանավորված են հասարակական արտադրության նյութական պայմաններով, Պ․ մ․ միաժամանակ ընդգծում է հասարակական գիտակցության, մարդկանց գիտակցական նպատակադիր գործունեության ակտիվ դերը (տես Հասարակական կեցություն և հասարակական գիտակցություն)։ Ճանաչելով ականավոր անհատների դերը պատմ․ իրադարձությունների արագացման կամ դանդաղեցման, դեպքերի անհատական կերպարանքը որոշելու գործում՝ Պ․ մ․ մերժում է անհատի պաշտամունքը, գտնում, որ ժողովուրդն է կերտում իր պատմությունը։ Պ․ մ–ի հիմնարար հասկացություններից է հասարակական–տնտեսական ֆորմացիայի կատեգորիան։ Իրենց զարգացման որոշակի աստիճանում արտադրողական ուժերը, որոնք ավելի արագ են փոփոխվում, հակասության մեջ են մանում գոյություն ունեցող արտադրական հարաբերությունների հետ, որոնք սկսում են արգելակել նրանց զարգացումը։ Այդ վիճակը հանգեցնում է սոցիալական հեղափոխության, որի ընթացքում տնտ․ հիմքի փոփոխման հետ առավել կամ նվազ արագությամբ հեղաշրջում է կատարվում ողջ վերնաշենքում։ Այդ սոցիալական հեղափոխությունները, որոնց շարժիչ ուժը դասակարգային պայքարն է, նշանավորում են հասարակության անցումը մի ֆորմացիայից մյուսին՝ պատմականորեն ավելի առաջադիմականին։ Պատմության մատերիալիստական ըմբռնման մշակումը և նրա տնտեսագիտական հիմնավորումը, որն իրականացվեց մասնավորապես Կ․ Մարքսի <Կապիտաւ>–ում, հնարավորություն տվեց գիտականորեն կանխատեսել և հիմնավորել արտադրության միջոցների մասնավոր սեփականության կործանման անխուսափելիությունը կապիտալիստական ֆորմացիայի ներքին զարգացման հետևանքով և բացահայտել բանվոր դասակարգի պատմ․ առաքելությունը՝ որպես հասարակական կյանքում այդ շրջադարձային հեղաշրջման հիմնական շարժիչ ուժ և իրականացնող։ սկսվելով ստրկատիրական հասարակարգից, դասակարգային պայքարն, ի վերջո, արտադրողական ուժերի զարգացման բարձր աստիճանում՝ կապիտալիզմի փուլում, հանգեցնում է սոցիաչիստական հեղափոխության, պրոչետարիատի դիկտատուրայի հաստատման, որը պայմաններ է ստեղծում կոմունիստական հասարակության՝ անդասակարգ հասարակարգի հաստատման համար (տես Կոմունիզմ)։ Պատմ․ զարգացման հետ մեկտեղ զարգանում և հարստանում է Պ․ մ․։ Իմպերիալիզմի, պրոլետարական հեղափոխության դարաշրջանում Պ․ մ–ի ստեղծագործական զարգացման օրինակ է տվել Վ․ Ի․ Լենինը։ Նա բացահայտել է իմպերիալիզմի փուլում հասարակական զարգացման առանձնահատկությունները, սոցիալիստական հեղափոխության մասին ուսմունքը, մշակել սոցիալիզմին անցման ու հասարակության սոցիալիստական վերափոխման տեսության պրոբլեմները։ ԱՄԿԿ մի շարք փաստաթղթերում տեսականորեն ընդհանրացվել են արդի դարաշրջանի սոցիալական զարգացման կարևորագույն երևույթները, իմաստավորվել են խաղաղ գոյակցությանսպառազինությունների մրցավազքի հաղթահարման, խաղաղության ու ժողովուրդների համագործակցության հաստատման, կոմունիստական հասարակության զարգացման նոր փուլի՝ զարգացած սոցիալիստական հասարակարգի պրոբլեմները։ Կոմունիստական և բանվ․ կուսակցությունները մարքսիզմ–լենինիզմին թշնամական հոսանքների, աջ և ձախ օպորտունիզմի դեմ մղվող անհաշտ պայքարում մշակում են Պ․ մ–ի մի շարք արդիական պրոբլեմներ՝ հաշվի առնելով ՍՍՀՄ և սոցիալիզմի ողջ համակարգի զարգացման և համաշխարհային հեղափոխական շարժման փորձը։

Գրկ․ Սաբքս Կ․ և Էնգելս Ֆ․, Ֆոյերբախ․ մատերիալիստական և իդեալիստական հայացքների հակադրությունը («Գերմանական գաղափարախոսություն», գլուխ 1)։ Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Ընւո․ երկ․, հ․ 1, Ե․, 1972։ Նույնի, Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, նույն տեղում։ Մարքս Կ․, Թեզիսներ Ֆոյերբախի մասին, նույն տեղում։ Նույնի, Լուի Բոնապարտի Բրյումերի տասնութը, նույն տեղում։ Նույնի, Կապիտալ, հ․ 1, Ե․, 1954։ Էնգելս Ֆ․, Անտի–Դյուրինգ, Ե․, 1967։ Նույն ի, Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը։ Մարքս Կ․ևէնգելս Ֆ․, Ընտ․ երկ․, հ․ 3, Ե․, 1978։ Նույնի, Սոցիալիզմի զարգացումը ուտոպիայից դեպի գիտություն, նույն տեղում։ Նույնի, Աշխատանքի դերը կապկի մարդացման պրոցեսում, նույն տեղում։ Լենին Վ․ Ի․, Ի՞նչ են «ժողովրդի բարեկամները» և ինչպե՞ս են նրանք մարտնչում սոցիալդեմոկրատների դեմ, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 1։ Ն ու յ ն ի, Կարլ Մարքս, նույն տեղում, հ․ 26։ Նույնի, Պետություն և հեղափոխություն, նույն տեղում, հ․ 33։ Նույնի, Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն ստադիա, նույն տեղում, հ․ 27։ Պլեխանով Գ․ Վ․, Պատմության նկատմամբ մոնիստական հայացքի զարգացման հարցի շուրջը, Փիլ․ ընտ․ երկ․, հ․ 1, Ե․, 1960։ Ն ու յ ն ի, Պատմության մատերիալիստական ըմբռնման մասին, նույն տեղում, հ․ 2, 1962։ Բրեժնև Լ․ Ի․, Լենինյան կուրսով, հ․ 1–8, Ե․, 1970 – 82։ ՍՄԿԿ XXVI համագումարի նյութերը, Ե․, 1981։ Чесноков Д․ И․, Исторический материализм как социология марксизма-ленинизма, М․, 1973․ Մ․ Մեւիքյան

ՊԱՏՄԱԿԱՆ ՎԻՊԷՐԳէՐ, տես Վիպական երգեր։

ՊԱՏՄԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ, հիստորիզմ, հիստորիցիզմ (< հուն, iaiopia – հարցուփորձ, տեղեկություններ, պատմություն), երևույթների նկատմամբ պատմ․ մոտեցման փիլ․ և ընդհանուր մեթոդաբանական սկզբունք, ըստ որի դրանք դիտվում են որպես ժամանակի ընթացքում փոփոխվող, զարգացող։ Պ․ ս–ի կարևորագույն առանձնահատկությունը պատմ․ օրինաչափության (պատմ․ զարգացման ընդհանուր օրենքների) ընդունումն Է։ Պ․ ս․ ձևավորվել է սկզբում մարդկային հասարակության վերաբերմամբ՝ XVIII–XIX դդ․ պատմափիլիսոփայական կոնցեպցիաներում (Ջ․ Վիկո, ֆրանս․ լուսավորիչներ և մատերիալիստներ, գերմ․ դասական փիլիսոփայության ներկայացուցիչներ, Սեն-Սիմոն, Ռեստավրացիայի շրջանի պատմաբաններ, Օ․ Կոնտ ևն), որոնք նպաստեցին մարդկության պատմ․ զարգացման և պատմ․ միասնության գաղափարի հաստատմանը։ Բնագիտության մեջ Պ․ ս․ մուտք գործեց Ի․ Կանտի հիպոթեզի (տես Կոսմոգոնիա), Չ․ Լայելի երկրաբանական ակտուաչիզմի տեսության և առանձնապես Չ․ Դարվինի էվոչյուցիոն ուսմունքի շնորհիվ։ Արդի գիտության մեջ Պ․ ս–ի նշանակությունը որոշվում է նրանով, որ հետազոտության առարկայի նկատմամբ պատմ․ մոտեցումը դառնում է նոր գաղափարների և հայտնագործությունների աղբյուր տվյալ ամբողջ գիտության համար (օրինակ, ժամանակակից կոսմոգոնիան՝ ֆիզիկայի, Էվոլյուցիոն կենսաբանությունը և գենետիկան՝ կենսաբանության, լեզվի պատմական հետազոտությունը լեզվաբանության համար ևն)։ XIX դ․ 2-րդ կեսին և XX դ․ պատմական զարգացման օրինաչափության ու պատմ․ միասնության գաղափարի քննադատությամբ և պատմ․ երևույթների անկրկնելիության գաղափարով հանդես եկան պատմ․ գիտության մեջ՝ Լ․ Ռանկեի դպրոցը և պատմության փիլիսոփայության մեջ՝ նեոկանտականության բադենյան դպրոցը, «ակադեմիական» կյանքի փիլիսոփայությունը», նեոպոզիտիվիզմը ևն (Հ․ Ռիկերտ, Օ․ Շպենգլեր, Մ․ Վեբեր, Է․ Տրոլչ, Կ․ Պոպեր ևն)։ Դրանց առաջադրած պատմ․ մեթոդի հետևողական քննադատությունը հնարավոր է դիալեկտիկական մատերիալիզմի դիրքերից, որի մեթոդաբանության անկապտելի մասն է Պ․ ս․։ Ավելին, Պ․ ս–ի փիլ․ իմաստավորումը և բացորոշ ձևակերպումը կապված են այդ փիլիսոփայության հետ։ Պ․ ս–ի դիալեկտիկամատերիալիստական ըմբռնումը հնարավորություն ընձեռեց կանխելու նրանից արվող տելեոլոգիական և ֆատալիստական եզրակացությունները, իսկ պատմության մատերիալիստական ըմբռնումը, հասարակության պատմությունը ներկայացնելով որպես բնապատմական պրոցես, թույլ տվեց հերքել սուբյեկտիվիզմը։

Գրկ․ Асмус В․ Փ․, Маркс и буржуазный историзм, М․–Л․, 1933; Грушин Б․ А․, Очерки логики исторического исследования, М․, 1961; Кон И․ С․, Позитивизм в социологии, Л․, 1964, гл․ 6; Корн-