Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րի) կամ սկահակ, սյուն, կոթող են։ Պ․ լինում է տարբեր ձևերի՝ երկրաչափորեն կանոնավոր (սովորաբար ճարտ․ օրդերների տարրերի կիրառումով, հաճախ զարդարված հարթաքանդակներով) կամ ոչ կանոնավոր (օրինակ, բնական, անմշակ քարից)։

ՊԱՏՎԱՍՏՈՒՄ բուսաբուծությունում, բույսերի վեգետատիվ բազմացման ձե, երբ մի բույսի (պատվաստացու) աչքը կամ կտրոնը տեղափոխվում և համաճեցվում է մյուսի(պատվաստակալ)վրա։ Պատվաստացուի և պատվաստակալի կամբիումի շերտերը սերտորեն շփվում են և դրա շնորհիվ տեղի է ունենում լրիվ հաճեղքա պատվաստ մաճում։ Առաջանում է միասնական բուսական օրգանիզմ։ Պտղատու տեսակների մշակովի սորտերի մեծ մասը բազմացվում է պատվաստով։ Պ․ կիրառվում է նաև բազմամյա բույսերի սորտային առանձնահատկությունների պահպանման նպատակով։ Հայտնի են Պ–ման հարյուրավոր ձևեր, սակայն արտադրության մեջ կիրառվում են ընդամենը 10–15-ը։

Պտղատու տնկարաններում ամենատարածված ձևը «քնած աչքով» աչքապատվաստն է, որը կատարում են միամյա, երկամյա բույսերի կամ ծառի շիվերի վրա օգոստոս–սեպտեմբեր ամիսներին (մշտական ցրտերն սկսվելուց 50–60 օր առաջ)։ Պատվաստակալի վրա սուր դանակով կատարում են T-աձե կտրվածք և որպես պատվաստացու օգտագործում միամյա, հասունացած, 4–6 մմ–ից ոչ պակաս հաստության շիվերը։ Շվից աչքն (միջին մասի) անջատում են վահանիկի հետ (երկարությունը՝ 2–2,5 սմ) և տեղավորում վերևից ներքև պատվաստակալի T-աձև կտրվածքի մեջ, ամուր կապում սինթետիկ թաղանթով, ճիլոպով կամ հաստ փափուկ թելով։ Աչքապատվաստը «աճող աչքով» կատարում են գարնանային հյութաշարժությունն սկսվելուց հետո, երբ պատվաստակալի կեղևը հեշտությամբ անջատվում է բնափայտից։ Պ–ման տեխնիկան նույնն է։ Կիրառվում է հիմնականում հվ․ շրջաններում (որտեղ վեգետացիայի շրջանը երկար է), առավելապես արագ աճող կորիզապտղավոր ցեղերի համար։ Աչքապատվաստ կարելի է կատարել նաև «լեզվակի» տակ, երբ պատվաստակալի վրա կեղևը հեռացվում է, թողնելով 5–7 մմ լեզվակ, որտեղ տեղադրվում է աչքը և կապվում։

Այգիների վերապատվաստում (սորտային կազմը բարելավելու, փոշոտիչների բացակայությունը վերացնելու նպատակով ևն) կատարվում է հիմնականում 2–3 աչք ունեցող միամյա շիվերով՝ կտրոնապատվաստներով։ Կտրոնապատվաստը կատարվում է գարնանը՝ ծառերի հյութաշարժության ընթացքում կամ ամռանը։ Տարածված ձևերից են․ սովորական կտրոնապատվաստ, երբ պատվաստակալը և պատվաստացուն նույն հաստության են։ Երկուսն էլ սուր դանակով կտրում են, պատվաստացուն դնում պատվաստակալի վրա այնպես, որ դրանց կամբիումի շերտերը բոլոր կետերում համընկնեն։ Բարելավված կտրոնապատվաստ, շեղակի կտրվածքի վրա լեզվակ են անում՝ ճեղքելով կտրվածքի մակերեսը երկարության 2/3 մասից։ Լեզվակները իրար են հագցնում, արտաքին մակերեսը ծածկում են այգու մածիկով։ Պատվաստ կեղևի տակ կատարում են պատվաստակալի լրիվ հյութաշարժության ժամանակ՝ հաստ ճյուղի վրա։ Պատվաստակալի ճյուղերը հեռացնում են և մնացած մասի վրա անում 2 սմ երկարության կտրվածք։ Կտրոնի ներքին ծայրը շեղակի կտրում են 2 սմ երկարությամբ, կտրվածքի հակառակ կողմից կեղևը հանում և կտրոնի ծայրը տեղավորում պատվաստակալի կեղևի տակ, ամուր կապում ու ծածկում մածիկով։ Հաստ ճյուղերի վրա կարելի է պատվաստել 2–4 կտրոն։ Լիաճեղք պատվաստ (ճեղքապատվաստ) կատարում են․ հաստ ճյուղերի վրա։ Ճյուղը կտրում են, դանակով ճեղքում 1–4 տեղից։

Պատվաստացու կտրոնի ծայրը սեպաձև 2 կողմից սրացնում են և տեղավորում ճեղքի մեջ, ապա կապում և մածիկ քսում։ Կան նաև Պ–ման այլ տեսակներ՝ պատվաստ տեղադրումով, սեպապատվաստ, կողապատվաստ, կամրջապատվաստ ևն։ Լ․ Ափոյան

ՊԱՏՎԱՍՏՈՒՄ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՕՐԳԱՆՆԵՐԻ, բացակայող կամ ախտահարված հյուսվածքների և օրգանների փոխարինումը սեփական կամ այլ օրգանիզմի համանման հյուսվածքներով ու օրգաններով։ Տես նաև Տրանսպշանտացիա։

ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ, պետ․ պարգևներ ԱԱՀՄ–ում, որոնք շնորհվում են արտադրության, գիտության, առողջապահության, ժող․ կրթության, մշակույթի, արվեստի զարգացման, երկրի պաշտպանության ամրապնդման բնագավառում հատուկ ծառայություններ մատուցած, պրոֆեսիոնալ գործունեության ասպարեզում ակնառու նվաճումների և բարձր վարպետության հասած անհատներին ու կազմակերպություններին: Սահմանվում են ՍՍՀՄ, միութենական և ինքնավար հանրապետությունների Պ․ կ․։ ՄՄՀՄ Պ․ կ․ սահմանում և շնորհում է ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահությունը, միութենական և ինքնավար հանրապետությունների Պ․ կ․՝ համապատասխան հանրապետության Գերագույն սովետի Նախագահությունը։ ՍՍՀՄ Պ․ կ–ի սահմանման հիմնական դրույթները, ներկայացման ու հանձնման, Պ․ կ–ից զրկելու կարգն ու այլ պայմանները որոշվում են ՍՍՀՄ շքանշանների, մեդալների և պատվավոր կոչումների ընդհանուր կանոնադրությամբ (1979)։ Յուրաքանչյուր պատվավոր կոչման համար հաստատվում է առանձին կանոնադրություն։

ՍՍՀՄ Պ․ կ․ են՝ ՍՍՀՄ ժող․ արտիստ, ՄՄՀՄ Ժող․ նկարիչ, ՄՍՀՄ ժող․ ճարտարապետ, ՍՄՀՄ ժող․ բժիշկ, ՍՍՀՄ ժող․ ուսուցիչ, ՄՄՀՄ վաստ․ գյուտարար, ՍՍՀՄ