Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հովանավորած ուսմունքների և ազատախոհ միստիցիզմի ու պանթեիզմի, ինչպես նան․ հակաֆեոդ․ աղանդավորական գաղափարների ձնաւ]որմանը։ Այդ տեսակետից առավել բեղմնավոր եղավ Պ–ի նեոպլատոնական ուղղությունը։ Պ․ ավարտվում է VIII դ․։ Նրա վերջին ներկայացուցիչ Հովհաննես Դամասկացին միաժամանակ հաջորդ փուլի՝ սխոչաստիկայի սկզբնավորողն է։

Հայ իրականության մեջ Պ․ սկսել է զարգանալ V դ․ 1-ին կեսից՝ հայոց դպրության և տեսական մտքի պատմության մաշտոցյան շրջանում։ Հայկ․ Պ․ ձևավորման ընթացքում կրել է դասական Պ–ի, առավելապես կապադովկյան դպրոցի փիլիսոփա–աստվածաբ անների ազդեցությունը։ Պ–ի հիմնական խնդիրներն արծարծված են Գրիգոր Լուսավորչին վերագրվող «Հաճախապատում» ճառերում, Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» մեջ մտնող «Վարդապետության» էջերում, որոնց իսկական հեղինակ է ենթադրվում Մեսրոպ Մաշտոցը։ Ազգ․ շրջանակներից դուրս եկող փիլ․-աստվածաբանական երկերից է սզնիկ Կողբացա «Եղծ աղանդոց»-ը, որը Եղիշեի «Վարդանանց պատմության» փիլ․ դրվագների, ինչպես նաև առանձին մեկնողական աշխատությունների հետ մտեում է դասական Պ–ի երկերի շարքը։ Այդ շրջանի հայկ․ Պ–ի կարևոր առանձնահատկությունն է սերտ կապր ազատագրական պայքարի հետ, քրիստոնեության դիրքերի պաշտպանությունը Սասանյան Պարսկաստանի քաղ․ և գաղափարական հարձակումներից, պարսից մազդեական կրոնի սուր քննադատությունը և հայոց եկեղեցու գաղափարական հիմքերի ամրապնդումը։ Հետագայում՝ VI–VII դդ․ կարևոր տեղ են գրավել միաբնակների և երկաբնակների վեճերը։ Հայկ․ Պ–ի զարգացման գործում զգալի դեր է խաղացել թարգմանական գրականությունը (տես Թարգմանչաց շարժում)։ VIII դ․ հայկ․ Պ–ի խոշոր ներկայացուցիչ Ստեփանոս Սյանեցին թարգմանում է «Արեոպագիտիկաները», Գրիգոր Նյուսացու «Ցաղագս կազմութեան մարդոյ» և Նեմեսիոս Եմեսացու «Ցաղագս մարդոյ բնութեան» երկերը։ Պ–ի ազդեցությունն է կրել Անանիա Շիրակացին, որն իր «Տիեզերագիտության» մեջ պաշտպանում է Վարսեղ Կեսարացու տիեզերաբանական դրույթները։ Պ–ի հետևորդ էր VIII դ․ խոշոր կրոն, գործիչ և մտածող Հովհաննես Գ Օձնեցին։

Պ․ Հայաստանում, ինչպես և այլ երկըրներում, հանդես եկավ որպես վաղ ֆեոդ, հասարակության գաղափարախոսություն։ Այն ստեղծեց փիլ․ և աստվածաբանական մտքի ավանդույթներ և մեծ ազդեցություն ունեցավ ողջ միջնադարյան գրականության ու գիտության վրա։

Գրկ․ Չալոյան Վ․ Կ․, Հայոց փիլիսոփայության պատմություն, Ե․, 1975, էշ 62– 93։ Аревшатян С․ С․» Формирование философской науки в древней Армении (V– VI вв․), Е․, 1973, с․ 54-75; Майоров Г․ Г․, Формирование средневековой философии, М․, 1979; Соколов В․ В․, Средневековая философия, М․, 1979; Chad– wick Н․, Early Christian Thought and the Classical Tradition, Oxf․, 1966; Gilson E․, History of Christian Philosophy and the Middle Ages, L․, 1972; J о 1 у R․, Christianisme et philosophie, Bruxellez, 1973․ Ս․ Արևշատյան

ՊԱՏՐՈՆ (< լատ․ patronus – պաշտպան, հովանավոր), տես Պատրոնության։

ՊԱՏՐՈՆԱԺ (< ֆրանս․ patronage – հովանավորություն, խնամակալություն, հոգաբարձություն), ՍՍՀՄ–ում բուժկանխարգելիչ հիմնարկների աշխատանքի ձե, որի հիմնական նպատակն է տանը առողջացուցիչ և կանխարգելիչ միջոցառումների կիրառումը, անձնական հիգիենայի կանոնների ներդրումը և կենցաղում սանհիգիենային պայմանների բարելավումը։ Լայնորեն կիրառվում է մայրության և մանկության պահպանության հիմնարկներում։ Պ․ իրականացնում են մանկական պուիկչինիկաների և գյուղական բժշկ․ տեղամասերի բժիշկները, բուժքույրերը, կանանց կոնսոււտացիաների բուժակներն ու մանկաբարձուհիները։

Պ․ հղիների և երեխաների․ մանկաբարձուհին այցելում է կնոջը հղիության առաջին շրջանում, ծանոթանում կյանքի պայմաններին, զրուցում պտղի նախածննդյան պահպանության հարցերի մասին, խորհուրդներ տալիս անձնական հիգիենայի կանոնների վերաբերյալ, բացատրում կնոջ առողջության և իրավունքների պահպանության օրենքներն ու որոշումները։ Այնուհետև Պ․ կիրառվում է անհրաժեշտության դեպքում՝ կանանց կոնսուլտացիայի մանկաբարձ–գինեկոլոգի հրահանգով։ Ծննդկանին հիվանդանոցից դուրս գրելուց հետո, առաջին երեք օրը պատրոնաժային մանկական բուժքույրը բժշկի հետ այցելում է նորածնին։

Պ․ հոգեկան հիվանդների, հոգեբուժական օգնության կազմակերպման ձևերից, որի դեպքում հանգիստ վարքագծով քրոնիկական հիվանդները գտնվում են տանը՝ հոգեբուժական հիմնարկների մշտական հսկողությամբ։ Բուժքույրը հիվանդին այցելում է 3 ամիսը 1 անգամ։ Հոգեկան հիվանդների պատրոնաժային հսկողությունը և դրանից դուրսգրումը սահմանում են հատուկ հանձնաժողովները։

ՊԱՏՐՈՆԻՄԻԱ (հուն․ rtatpovo|iCa – հոր գծով անվանում, ясст^р – հայր և ovona–անուն), նահապետական–տոհմական կարգերին բնորոշ, հաճախ նաև դասակարգային հասարակություններում մինչե կապիտալիզմի դարաշրջանը պահպանված հասարակական կազմակերպության ձև։ Պ․ հասարակական, տնտ․ և գաղափարական որոշակի միասնականություն ունեցող և միևնույն նախնուց առաջացած ազգանունը կրող ազգակից մեծ և փոքր ընտանիքների խումբ է (Բագրատունիներ, Մամիկոնյաններ են)։

ՊԱՏՐՈՆՈՒԹՅՈՒՆ, Հին Իտալիայում հովանավորության հատուկ ձե, որը ոչ լիիրավ կամ աղքատ քաղաքացիներին կախման մեջ էր դնում ունևոր քաղաքացիներից՝ պատրոններից։ Տոհմատիրական կարգի քայքայման ժամանակաշրջանում տոհմերի աղքատացած անդամները և որոշ պփբեյներ մտել են ունեվոր և ազդեցիկ համաքաղաքացիների Պ–յան (հովանավորության) տակ և դարձել նրանց կլիենտները (< լատ․ cliens-կախյալ, ստորադաս)։ Ուշ Հռոմ․ կայսրությունում որևէ ծերակուտականի Պ–յան տակ անցել են մանր հողատերերը և անգամ ամբողջ գյուղեր, համայնքներ և քաղաքներ։ Պատրոնին՝ հովանավորին, տալով իրենց հողը և այն ետ ստանալով իբրև պրեկարիա (խնդրագրով հողից օգտվելու իրավունք), մանր հողատերերը դրանով իսկ ձգտել են խուսափել ծանր հարկերից և աստիճանավորների, դատավորների ու վաշխառուների բռնությունից։ ՊԱՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Թորթում գավառում։ 1909-ին ուներ 24 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Պ․ հայտնի էր կերակրի աղի հանույթով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՊԱՐ, արվեստի տեսակ, որի գեղարվեստական կերպարի ստեղծման միջոցը մարդու մարմնի պարային դիրքերն ու շարժումներն են։ Պ․ երևան է եկել բազմազան շարժումներից ու ժեստերից՝ կապված աշխատանքային պրոցեսներին, շրջապատող աշխարհից մարդու ստացած տպավորություններին։ Շարժումներն աստիճանաբար փոփոխվելով՝ մշակվել ու խմբավորվել են, ենթարկվել գեղարվեստական ընդհանրացումների։ Հաստատվելով որոշակի ձևերի մեջ, շարժումները դարձել են պարաձևեր ու տեսակներ։ Այդ ամենից ձևավորվել է պարարվեստը։ Պ․ ժող․ արվեստի (տես Ստեղծագործության ժողովրդական) ամենահին արտահայտություններից է։ Պ․ սկզբում անխզելիորեն կապված է եղել խոսքի ու երգի հետ, ապա հետզհետե ձեռք է բերել ինքնուրույնություն։ Յուրաքանչյուր ժողովուրդ ստեղծել է իր ավանդական պարային «լեզուն», շարժումների ու քայլերի հաստատուն ֆոնդը, պլաստիկան, շարժման միջոցներն ու դրանց փոխհարաբերությունները, որոնք շաղկապվելով ազգ․ ինքնատիպ երաժշտությամբ՝ կատարվել են համապատասխան ռիթմով ու տեմպով։ Պ․ տևողական ու բարդ պրոցես է, չափվում է նույն տևողություններով, ինչ երաժշտությունը։ Պ–ի և երաժշտության փոխհարաբերությունները տարբեր են՝ որոշ դեպքերում երաժշտ․ շեշտն ընկնում է պարային ուժեղ տակտի, մյուսներում՝ թույլի վրա։ Երբեմն ութ տակտանոց երաժշտությունը համընկնում է յոթ կամ հինգ տակտանոց պարաքայլին։ ժող․ Պ–ում գլխի, թևերի, իրանի և ոտքերի շարժումները համախմբվում են միանման ռիթմի մեջ։ Եվրոպ․ պարերում երաժշտությունը համապատասխանեցվում է հիմնականում ոտքերի շարժմանը, իսկ մարմնի մյուս մասերի շարժումը դառնում է ուղեկցություն։ Ռիթմը շեշտվում է ծափերով, ոտքերի զարկերով, երաժշտ․ զանազան գործիքներով (ծնծղա, զանգակ, դսսի են)։ Լինելով արվեստի տեսակներից մեկը, Պ․ ծառայում է որպես գաղափարականհուզական ազդեցության միջոց։ Պարային