Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նության հետադիմական մասի շահերը։ Լիբերալ կուսակցություն (ԼԿ)։ Հիմնվել է 1887-ին։ Ընդդիմադիր լեգալ կուսակցություն։ Արտահայտում է գյուղացիության, ուսանողության, մտավորականության, ինչպես նաև կալվածատերերի և միջնորդ բուրժուազիայի մի մասի շահերը։ Ներկայումս բաժանված է 5 ֆրակցիաների, փաստորեն՝ կուսակցությունների [Իսկական Լիբերալ–արմատական, Լիբերալ–արմատական, Լիբերալ (տէէտէ), Լիբերալ և Միասնական լիբերալ], որոնց ղեկավարում են դիրեկտորատները։ Հեղափոխակա ն–ֆ և բրերիստական կուսակցություն (ՀՖԿ)։ Հիմնվել է 1936-ին։ Լեգալ ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատական կուսակցություն։ Մտնում է Մոցինտերնի մեջ։ Քրիստոնե ա–դ և մոկրատական կուսակցություն (ՔԴԿ)։ Հիմնվել է 1965-ին։ Լեգալ ընդդիմադիր կուսակցություն։ Արտահայտում է քաղաքի և գյուղի մանր ու միջին խավերի շահերը։ ժողովրդական շարժում «Կոլորադո»։ Հիմնվել է 1959-ին։ Ընդդիմադիր անլեգալ կուսակցություն։ Միավորում է կալվածատիրական շրջանների, ազգային բուրժուազիայի, մտավորականության և ուսանողության մի մասի ներկայացուցիչներին։ Պարագվայի կոմունիստական կուսակցություն (ՊԿԿ)։ Հիմնվել է 1928-ին։ Գործում է անլեգալ պայմաններում։ Աշխատավորների պարագվայական կոնֆեդերացիա (ԱՊԿ)։ Միավորում է 55 ճյուղային արհմիություններ՝ մոտ 100 հզ․ անդամով։

VII․ Տնտեսաաշխարհագրական ակնարկ Պ․ տնտ․ առումով Լատինական Ամերիկայի առավել հետամնաց երկրներից է։ էկոնոմիկայի հիմքը անասնապահությունն ու անտառային տնտեսությունն են։ 1981-ին Պ–ի համախառն ազգային արդյունքում գյուղատնտ․ արտադրանքը կազմել է 30,1%, մշակող արդյունաբերությանը՝ 17,3%։ Գյուղատնտեսության և անտառամշակության մեջ զբաղված է տնտեսապես ակտիվ բնակչության 52% –ը, մշակող արդյունաբերության մեջ՝ 15%-ը, սպասարկման ոլորտում՝ 27% –ը։ Համաշխարհային շուկայում Պ․ մսի և անտառանյութի մատակարար է։ Երկրի էկոնոմիկան կախման մեջ է օտարերկրյա (գլխավորապես ԱՄՆ–ի) կապիտալից։ Խոշոր կապիտալ ներդրումներ ունեն նաև Արգենտինան, Մեծ Բրիտանիան, ԳՖՀ։ Տնտեսության հիմնական ճյուղերը վերահսկում են ամերիկյան U այլ երկրների մոնոպոլիաները։ Կա պետ․ կապիտալիստական սեկտոր (բանկեր, 2 ավիացիոն, երկաթուղային, էլեկտրաէներգետիկական ընկերություններ են)։

Գյուղատնտեսությունը։ Հողագործության մեջ օգտագործվում է հողատարածության միայն 3% –ը, մոտ 34%-ը արոտավայրեր են։ Բնորոշ է խոշոր հողատիրությունը։ Հողատերերի 1/3-ը տիրում է ամբողջ հողերի 3/4-ին։ Հողը հիմնականում պատկանում է լատիֆունդիստներին և օտարերկրյա ընկերություններին։ Գյուղացիների մոտ 1/2-ը հողազուրկ է։ Գյուղատնտեսության հիմնական ճյուղը արոտային մսատու անասնապահությունն է՝ տեղաբաշխված Պարագվայ–Պարանա, Պարագվայ–Փիլկոմայո գետերի միջագետքի հվ–ումեՊարագվայի աջափնյակի հս․ մասում։ 1981-ին կար 5,0 մլն խոշոր եղջերավոր անասուն, 0,6 մլն ոչխար, 1 մլն խոզ։ 1981-ին արտադրվել է 150 հզ․ տ միս։ Հողագործական գլխավոր շրջանը Պարագվայ և Պարանա գետերի հովիտներն են։ Մշակում են եգիպտացորեն, հացարմատ, բրինձ, ցորեն, բատատ, լոբի, արտահանման համար՝ ծխախոտ, թեյ, բամբակենի, սուրճ, եղրիզենի (տունգ)։ Կա այգեգործություն և գինեգործություն, արժեքավոր փայտանյութի մթերում։

Արդյունաբերությունը թույլ է զարգացած։ Արդ․ ձեռնարկությունները հիմնականում փոքր են։ Մեծ մասը տեղաբաշխված է Պարագվայ գետի ձախափնյա մասում, գլխավորապես Ասունսիոնի շրջանում։ Առաջատար են մսասառեցման և փայտամշակման ճյուղերը, կվեբրախո փայտից դաբաղանյութի արտադրությունը, որով Պ․ համաշխարհային շուկայում գրավում է առաջին տեղերից մեկը։ Կան նաե տեքստիլ, ծխախոտի, շաքարի, նավթավերամշակման, ցեմենտի, եղրիզենու, կոկոսի և եթերային յուղերի, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ձեռնարկություններ, Պարանա և Ակարայ գետերի վրա՝ ՀԷԿ–եր։ էլեկտրակայանների հզորությունը 310 հզ․ կվտ է, 1981-ին արտադրվել է 790 մլն կվա–ժ էլեկտրաէներգիա։ Բրազիլիայի հետ համատեղ կառուցում են «Իտայպա>, Արգենտինայի հետ՝ «Յասիրետա Ապիտե» ՀԷԿ–երը (3,7 մլն կվա հզորությամբ)։

Տրանսպորտը։ Տրանսպորտային հիմնական զարկերակները Պարագվայ և Պարանա գետերն են, որոնցով կատարվում է գրեթե ամբողջ արտաքին առևտուրը։ Գլխավոր նավահանգիստը Ասունսիոնն է (տարեկան 350 հզ․ ա բեռնաշրջանառությամբ)։ Երկաթուղիների երկարությունը 1300 կմ է, ավտոճանապարհներինը՝ 8 հզ․ կմ (այդ թվում ասֆալտապատված՝ 1000 կմ, 1981)։ Ազգայնացվել է Ասունսիոն–էնկառնասիոն երկաթուղագիծը (450 կմ)։ Ասունսիոնում կա միջազգային օդանավակայան։

Արտաքին առևտուրը։ Պ–ի ազգային համախառն արդյունքի 14%-ը արտահանվում է։ Արտաքին առևտրի (80% –ը վերահսկում են օտարերկրյա, առավելապես ամերիկյան ֆիրմաները) հաշվեկշիռը բացասական է։ Արտահանում է միս և մսամթերք, անտառանյութ, ծխախոտ, եղրիզենու և կոկոսի յուղ, կվեբրախոյի դաբաղանյութ, բամբակ, կաշվի հումք, սուրճ, թեյ ևն։ Ներմուծում է մեքենաներ և սարքավորում, տրանսպորտային միջոցներ, պարեն, սև մետաղ, վառելիք ևն։ Արտաքին առևտրական գործընկերներն են ԱՄՆ, Արգենտինան, ԳՖՀ, Մեծ Բրիտանիան, Բրազիլիան։ Դրամական միավորը՝ գուարանին է։ 126 գուարանին =1 ամերիկյան դոլլարի (1981)։

VIII․ Բժշկաաշխարհագրական բնութագիրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 1976-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին 8,5, մահացությունը՝ 3,4, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 86,5։ Կյանքի միջին տևողությունը 62,0 տարի է։ Գերակշռում են վարակիչ հիվանդությունները (մալարիա, գրիպ, կարմրուկ), վեներական հիվանդությունները, թոքերի տուբերկուլոզը, բորը։ Մահացության հիմնական պատճառներն են սիրտ–անոթային, աղիքային համակարգերի հիվանդությունները և չարորակ նորագոյացությունները։ Բուժօգնությունը կազմակերպում են սոցիալական ապահովագրության հիմնարկներում, ուր ընդգրկված է բնակչության աննշան մասը։ 1975-ին կար 143 պետ․ հիվանդանոց՝ 3,8 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 1,4 մահճակալ)։ Արտահիվանդանոցային բուժօգնություն են կազմակերպել հիվանդանոցների 15 պոլիկլինիկական բաժանմունք, առողջապահական 233 կենտրոն և կետ, 7 ամբուլատորիա։ 1975-ին աշխատել են 2,2 հզ․ բժիշկ (1000 բնակչին՝ 0,8 բժիշկ), 679 ատամնաբույժ, 231 դեղագործ, 358 մանկաբարձ և 2,8 հզ․ միջին բուժաշխատող։

IX․ Լուսավորությունը Տարրական դպրոցները 3 տիպի են՝ ցածրագույն (3-ամյա), միջնակարգ (5-ամյա) և բարձրագույն (6-ամյա)։ Միջնակարգ հանրակրթական դպրոցն ունի կրտսեր և ավագ աստիճաններ, յուրաքանչյուրը՝ 3 տարվա տևողությամբ։ Պրոֆտեխ․ ուս․ հաստատությունները գործում են տարրական դպրոցի կամ միջնակարգ դպրոցի 1-ին աստիճանի հիմքի վրա (ուսման տևողությունը 2–6 տարի)։ Տարրական դպրոցի համար ուսուցիչներ են պատրաստում 3-ամյա մանկավարժական ուսումնարանները, միջնակարգ դպրոցի կրտսեր աստիճանի համար՝ 2-ամյա մանկավարժական ինստ–ները։ Կա 2 համալսարան՝ Ասունսիոնի ազգ․ համալսարանը (հիմնադրվել է 1890-ին) և «Նուեստրա Աենյորա դե լա Ասունսիւն» կաթոլիկական համալսարանը (հիմնադրվել է 1960-ին)։ Մայրաքաղաքում են գտնվում Ազգային գրադարանը (44 հզ․ կտոր գիրք), Հնությունների և գեղեցիկ արվեստների ազգ․, Բնապատմության և ազգագրության թանգարանները։