Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գիտական հիմնարկները։ XX դ․ 1-ին կեսին կազմակերպվել են (գլխավորապես մասնավոր միջոցներով) հումանիտար և բնական գիտությունների գիտահետազուոտկան հիմնարկներ ․Պ–ի Գիտ․ ընկերությունը (1921), Մանկաբուժության և երեխաների հիգիենայի ինստ–ը (1928), Պատմ․ հետազոտությունների պարագվայական ինստ․ (1937), Գուարանի լեզվի և մշակույթի ակադեմիան (1942), Հնությունների և դրամագիտության ինստ–ը (1943), Մարդաբանական հետազոտությունների կենտրոնը (1950) են։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորվեցին գիտական հետազոտությունների պետ․ հիմնարկները՝ Ատոմային էներգիայի ազգ․ հանձնաժողովը (1965), Տեխնոլոգիայի և ստանդարտացման ազգ․ ինստ–ը (1965), Ագրոնոմիայի ազգ․ ինստ․ և «Բառերիտո» (հողագիտություն, անասնապա– հություն և անտառտնտեսություն) կայանը ևն։ Բնական և տեխ․ գիտությունների տեսական և կիրառական հետազոտությունները հիմնականում տարվում են Ասունսիոնի Ազգային համալսարանի Գիտությունների ինստ–ում (1962), որին կից է երկրում գիտահետազոտական աշխատանքները կոորդինացնող Գիտ․ և տեխնոլոգիական հետազոտությունների խորհուրդը (1968)։

X․ Մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը Ասունսիոնում լույս տեսնող խոշորագույն օրաթերթերից են՝ «Պատբիա» («Раtria», 1946-ից), «Պաիս» («Е1 Pais», 1923-ից), «Տրիբունա» («La Tribuna», 1925-ից), «Ադելանտե» («Adelantel», Պարագվայի կոմունիստական կուսակցության կենտրոնական օրգանը, հրատարակվում է անլեգալ)։ Շաբաթաթերթերից են՝ «Լիբերտադ» («La Libertad», 1962-ից), «Պուեբլո» (El Pueblo», 1964-ից), «էնանո» («Е1 Enano»)։ Հեռակապի ազգային վարչության պետ․ ծառայությունը հսկում է երկրի ռադիոն և հեռուստատեսությունը։ Գործում են պետ․ 1 և առևտրական 16 ռադիոկայան, առևտրական 1 հեռուստակայան։

XI Գրականությունը Պ–ի գրականությունը զարգանում է իսպաներեն և հնդկացիական գուարանի լեզուներով։ Գաղութացման շրջանում (XVI դ․ սկիզբ –XIX դ․ սկիզբ) գրավոր գրականություն գրեթե չի եղել։ Արյունահեղ պատերազմները, երկարատև բռնակալական ռեժիմը, տնտ․ հետամնացությունը պայմանավորեցին գրականության դանդաղ զարգացումը։ Պ–ի առաջին բանաստեղծն էր հայրենասիրական քնարերգության ստեղծող Ն․ Մ․ Տալավերան (1839–1867)։ XX դ․ սկզբին պատմ․ ավանդույթներով և բանահյուսությամբ ոգեշնչված ազգային պոեզիան ներթափանցվեց լուսավորական գաղափարներով (Ի է․ Օ’Լիրայի «Մեր հերոսապատումը»)։ Գուարանի բանահյուսության առաջին անթոլոգիայի («Անտառային ծաղիկներ», 1917) լույս տեսնելուց հետո բանաստեղծ Ա․ Գուանեսը (1872–1926) սկսեց ստեղծագործել երկու լեզվով։ Գուարանի լեզվով էր գրում նաև Մ․ Օրտիս Գեռերոն (1897–1933)։ Բանաստեղծ Խ. Կոռեան (1908–54) մեծ ավանդներ դրեց ազգ. դրամատուրգիայում։ 30-ական թթ․ պոեզիան, կրելով համաշխարհային պոեզիայի ազդեցությունը, Փնտրում էր նոր արտահայտչամիջոցներ, հագենում սոցիալական թեմաներով։ Այդ շրջանում հայտնի դարձան է․ Կամպոս Սերվերան (1908 – 1953), Ի․ Պլան, Ա․ Ռոա Բաստոսը (ծն․ 1917), է․ Ռոմերոն (ծն․ 1926), Չակոյան պատերազմների (1932–35) դեպքերին են նվիրված Ա․ Վալդովինոսի, Ի․ Վիլյարեխոյի, 1ս․ Պաստոր Բենիտեսի վավերագրական վիպակներն ու պատմվածքները։

XII․ ճարտարապետությունը և կերպարվեստը Հնում Պ–ի հնդկացիները նախշազարդել են կավե իրերն ու հագուստը։ Գաղութացման շրջանում Պ–ի տարածքում ճիզվիտները կառուցել են ամրացված բնակավայրեր (ռեդուկցիաներ)։ Հիմնակմախքային եռանավ Փայտյա եկեղեցիները շրջափակվել են սրահներով։ XVII–XVIII դդ․ սահմանագծում ռեդուկցիաներում ճիզվիտ ճարտարապետները (К Բ․ Պրիմոլի, Ա․ Ֆորկադա, Խ․ Ա․ դե Ռիբերա) բարոկկոոճով կառուցել են քարե տաճարներ։ Պ–ի քաղաքներն ունեցել են փողոցների ուղղանկյուն ցանց, 2 կենտրոնական հրապարակ (մեկը՝ տաճարով, մյուսը՝ քաղաքապետարանով), կառուցապատվել ներքին բակով ու սրահով միահարկ հիմնակմախքային տներով։ Ռեդուկցիաներում հնդկացիներին ուսուցանել են գեղանկարչություն, քանդակազարդում (արտահայտիչ են Փայտե արձաններն ու բարձրաքանդակները)։ XIX դ․ շարունակվել են գաղութային շրջանի արվեստի ավանդույթները։ 1840–65-ին լայն շինարարություն է ծավալվել Ասունսիոնում․ վերահատակագծվել է քաղաքի կենտրոնը, կառուցվել են պալատներ և հասարակական շենքեր նեոկլասիկական ոճի սրահներով և սյունաշարերով։ 1945-ից հետո ԱՄՆ–ի և Բրազիլիայի ճարտ–ների հակազդեցությամբ նեոկլասիցիզմը փոխարինվել է ժամանակակից ոճով։ Առաջին տեղացի նկարիչները (բնանկարիչ Ս․ Ռիոս, դիմանկարիչ Ա․ Գարսիա) հանդես են եկել XIX դ․ կեսին։ XX դ․ ժողովրդի կյանքը և պատմությունը արտացոլվել է Պ․ Ալբոռնոյի՝ ժող․ հումորով առլեցուն երփնագրերում, Վ․ Պոլյարոլոյի քանդակներում և Ի., դե լա էռերիայի օֆորտներում։ Միաժամանակ գեղանկարչության (Կ․ Կոլոմբինո) և քանդակագործության (Բ․ Կուջարի) մեջ նկատելի է ավանգարդիստական հոսանքների ազդեցությունը։

ժող․ արվեստում զուգորդված են իսպ․ և հնդկացիների ավանդույթները (ժանյակներ, կավե արձաններ և անոթներ, արծաթյա և պղնձյա զարդեր)։ Պահպանվում է նաև բուն հնդկացիների արվեստը (դրոշմազարդ անոթներ, երկրաչաւիական նախշով հյուսածո պայուսակներ, Փետուրներով զարդեր)։

XIII․ Երաժշտությունը Գուարանի հնդկացիները ունեցել են զարգացած երաժշտարվեստ (կրոն․, ռազմ․, ծիսական պարեր, բազմազան ժանրերով միաձայն երգեր, պենտատոն հնչյունաշարով գործիքային երաժշտություն․ նվագել են զանազան տիպի սրինգ–