են էապես վերանայել եղած ֆիզիկական գաղափարները (օրինակ, ֆոտոէֆեկտի որոշ յուրահատկություններ բացատրություն չեն գտել դասական ֆիզիկայի շրջանակներում և դարձել են քվանտային մեխանիկայի ելակետերից)։ Մաթեմատիկայում Պ–ները հիմնականում արդյունք են ոչ ճշգրտված մաթ․ գաղափարների օգտագործման։ Այսպես, շարքերի տեսության Պ–ները [օրինակ, 1-1+1-1+... շարքի գումարը կարելի է հաշվարկել որպես (1-1)+(1-1)+․..=0+ 4–0–..=0 կամ որպես 1+(-1+1)+(–1+1)-1+O+O...=1 վերացվում են շարքի գումարի գաղափարի ճշգրտումից հետո։ Բազմությունների տեսության Պ–ները (օրինակ, Ռասելի Պ․) մինչե այժմ վերջնական լուծում չեն գտել, չնայած պարզաբանված են դրանցից խուսափելու որոշ հնարավորություններ, օրինակ, բազմությունների տեսության կառուցումը աքսիոմատիկ մեթոդով։ Տրամաբանության մեջ Պ–ները առաջանում են գաղափարների ձևավորման և մեկնաբանման ոչ ճշգրիտ եղանակների (օրինակ, կրետացու Պ․ եթե մի կրետացի ասում է՝ «կրետացիների բոլոր ասածները սուտ են, և եթե կրետացիների բոլոր մնացած ասածները իրոք սուտ են եղել, ապա նշված դրույթը չի կարելի առանց հակասության համարել ոչ ճիշտ, ոչ սխալ) կամ գաղափարների (օրինակ, ամբոխի Պ․ մեկ կամ երկու մարդ ամբոխ չեն կազմում, սակայն եթե ամբոխից մի մարդ հեռանա, ապա կմնա նորից ամբոխ) օգտագործման պատճառով։ Պ–ները և նրանց լուծման հետ կապված հետազոտություններից կարևոր դեր են խաղում համապատասխան տրամաբանական մակարդակ ունեցող գիտություններում և տեսություններում։ Փաստորեն տրամաբանական բնույթ ունեն նաև իմաստաբանական Պ–ները (օրինակ, Ռիշարի Պ․)։
Գրկ– Френкель А․ и Бар Хиллел И․, Основания теории множеств, пер․ с․ англ․, М․, 1966, гл․ 1; Рузавин Г․ И․, О природе математического знания, М․, 1968․ Ի․ Զասլավսկի
ՊԱՐԱԶԻՏԱՅԻՆ ԿՈՆԵՐ, գոյացություններ, որոնք առաջացել են հրաբուխների լանջերին՝ կողքային ճեղքերից լավաների արտավիժման ժամանակ։ Հաճախ ունենում են իսկական հրաբխային կոների տեսք։ Կազմված են հրաբխային փխրուն նյութերից ու լավաներից։ Հայկ․ ՍՍՀ–ում շատ տարածված են Արագածում, Գեղամա լեռներում, ինչպես նաև Ղարաբաղի հրաբխային բարձրավանդակում և այլուր։
ՊԱՐԱԶԻՏԻԶՄ, տես Մակաբուծականություն։
ՊԱՐԱԶԻՏՆԵՐ (< հուն, лараочтос; – սեղանակից, ճաշորդ, ձրիակեր), տես Մակաբույծներ։
ՊԱՐԱԶԻՏՈ ԼՈԳԻԱ [պարազիտ(ներ) և․․․ չոգիա], մակաբուծաբանություն, կենսաբանական կոմպլեքսային գիտություն, բազմակողմանիորեն ուսումնասիրում է մակաբուծականության երևույթները։ Որպես գիտություն Պ․ զբաղվում է «մակաբույծ–տեր–միջավայր» շղթայի երեք օղակներով, բայց ուսումնասիրության հիմնական առարկան մակաբույծներն են: Պ․ ստորաբաժանվում է ընդհանուր, բժշկ․, անասնաբուժական և ագրոնոմիական (ֆիտոպաթոլոգիա) բաժինների, որոնք համապատասխանաբար ուսումնասիրում են մակաբուծականության ընդհանուր օրինաչափությունները, մարդու, ընտանի և գյուղատնտ․ կենդանիների ու բույսերի մակաբույծներին։ Ըստ մակաբույծների կարգաբանական պատկանելության Պ–ում առանձնացնում են ախտածին մանրէները, վիրուսները, սնկերը, նախակենդանիները, որդերը, խեցգետնակերպերը, սարդակերպերը և միջատներն ուսումնասիրող հատուկ բաժիններ։ Գործնականում Պ–ի հիմնական խնդիրն է մարդու, ընտանի և արդյունագործական կենդանիների առողջության պահպանումը և բույսերի պաշտպանությունը, ինչպես նաև մակաբույծի և տիրոջ փոխհարաբերության պարզումը, նրանց փոխազդեցությունը և կախումը արտաքին միջավայրի գործոններից։ Պ․ բազմակողմանիորեն ուսումնասիրում է մակաբույծների կազմությունը, դրանց կենսագործունեությունը, տիրոջ օրգանիզմում հարմարվելը և աշխարհագրական տարածվածությունը։ Պ․ մշակում է մակաբույծների և նրանց առաջացրած հիվանդությունների դեմ պայքարի գիտական հիմունքներ, վերջիններիս կանխարգելման համակարգեր։ Պ․ սերտորեն կապված է առաջին հերթին կենդանաբանության, բուսաբանության և կենսաբանական, բժշկ․, անասնաբուժական, գյուղատնտ․, քիմ․ այլ գիտությունների հետ։ ժամանակակից Պ․ լայնորեն օգտվում է հետազոտությունների կենսաքիմիական, իմունոլոգիական և էլեկտրոնամանրադիտակային մեթոդներից։
Պ–ի տվյալների հիման վրա կազմակերպված հետևողական ու նպատակասլաց միջոցառումների շնորհիվ ՀՍՍՀ–ում վերացել են, օրինակ, մալարիան, մլակային տենդը, լեյշմանիոզները, ետադարձ տիֆը։ Տարեցտարի անշեղորեն նվազում է մի շարք հելմինթոզներով (տենիիդոզ, հիմենոլեպիդոզ, ասկարիդոզ, տրիխոցեֆալոզ ևն) վարակվածությունը։
ՍՍՀՄ–ում Պ–ի ականավոր ներկայացուցիչներ են եղել Ե․ Պավլովսկին, Կ․ Սկրյաբինը, Ե․ Մարցինովսկին և ուրիշներ։ Պ–ի պրոբլեմներով զբաղվում են ամբողջ աշխարհի մասնագիտացված ինստ–ներում ու լաբորատորիաներում, ինչպես նաև բժշկ․, անասնաբուժական ինստ–ների, համալսարանների լաբորատորիաներում։ Պ–ի զարգացմանը նպաստում են ինչպես արտասահմանում (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրակսիա ևն), այնպես էլ ՍՍՀՄ–ում (Ուկրաինա, Վրաստան, Ղազախստան ևն) գործող գիտական ընկերությունները, պարբերաբար հրավիրվող Միջազգային պարազիտոլոգիական կոնգրեսները։ Հետազոտություններն արտասահմանում մեկնաբանվում են «Փարասայթոլըջի» («Parasitology», Camb․–Լ․- N, Y․, 1908-ից), «Դը ջըրնըլ օֆ փարասայթոլըջի» («The Journal of Parasitology», Lawrence, 1914-ից), «Ֆոլիա պարազիտոլոջիկա» («Folia Parasitologica», Praha, 1954-ից) ևն, ՍՍՀՄ–ում՝ «Պարազիտոլոգիա» (Паразитология, 1967-ից) ամսագրերում և ուրիշ ժողովածուներում ու աշխատություններում։ ՀՍՍՀ–ում պարազիտոլոգիական ուսումնասիրությունների առաջին օջախն է եղել Երևանում 1923-ին հիմնադրված տրոպիկական ԳՀԻ–ն, որն իր գոյության ավելի քան երեք տասնամյակի ընթացքում հսկայական ավանդ է ներդրել ՀՍՍՀ–ում մակաբուծական հիվանդությունների դեմ պայքարում։ Ներկայումս ՀՍՍՀ–ում Պ–ի կենտրոններ են Ա․ Ալեքսանյանի անվ․համաճարակագիտության, վիրուսաբանության և բժշկ․ պարազիտաբանության, անասնաբուծության և անասնաբուժության, ՀՍՍՀ ԳԱ կենդանաբանության, ՀՍՍՀ ԳԱ բույսերի պաշտպանության ԳՀԻ–ները։ ՀՍՍՀ–ում Պ–ի զարգացման գործում կարևոր ավանդ ունեն Ա․ Իսահակյանը, Ք․ Փիրումովը, Ե․ Քալանթարյանը, Շ․ Մաթևոսյանը, Ա․ Ալեքսանյանը և ուրիշներ։
Գրկ․ Ալեքսանյան Ա․ Բ․, Ինֆեկցիոն և վիրուսային հիվանդությունների էպիդեմիոլոգիան և պրոֆիլակտիկան, Ե․, 1975։ Догель В․ А․, Общая паразитология, перераб․ и доп․, Л․, 1962; Шульц Р․ С․, Гвоздев Е․ В․, Основы общей гельминтологии, т․ 1–3, М․, 1970–76․ Մ․ Ջանբադյան
ՊԱՐԱԹԻՐԵՈԻԴ ՀՈՐՄՈՆ, պարատ հորմոն, պարաթիրեոկրին, մարդու և ողնաշարավոր կենդանիների հարվահանագեղձերում արտադրվող հորմոն։ 80 ամինաթթվային մնացորդներից բաղկացած պոլիպեպտիդ է․ մոլ․ զանգվածը՝ 9500։ Կարգավորում է կալցիումի և ֆոսֆորի փոխանակությունն արյան մեջ, հյուսվածքային հեղուկում ևն։ Քայքայվում է տրիպսինի, թթուների, հիմրնրի ազդեցությունից, ինչպես նաև եռացնելուց։ Պ․ հ–ի ավելցուկը օրգանիզմում հանգեցնում է ոսկրային հյուսվածքի քայքայման, բացակայությունից կամ պակասից խիստ բարձրանում է կենտրոնական նյարդային համակարգի գրգռականությունը, խախտվում է մազերի, ատամների բնականոն աճը։ Բժշկության մեջ կիրառվում է Պ․ հ–ի պատրաստուկը fain անիայի, սպազմոֆիլիայի և ալերգիական որոշ հիվանդությունների բուժման համար։
ՊԱՐԱԻԲԱ (Paraiba), Հարավային Ամերիկայի երկու գետերի անվանումը․ 1․ գետ Բրազիլիայի հվ–արլ–ում, երկարությունը 1060 կմ է, ավազանը՝ մոտ 60 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Սեռա դու Մար լեռներից, հոսում խոր իջվածքով, թափվում Ատլանտյան օվկիանոս։ Տարեկան միջին ծախսը 1010 մ³/վրկ է։ Նավարկելի է առանձին տեղամասերում։ Կա ՀԷԿ։ 2․ Գետ Բրազիլիայի հս–արլ–ում, Պարաիբա նահանգում, երկարությունը 450 կմ է։ Հոսում է Բորբորեմա սարահարթով, թափվում Ատլանտյան օվկիանոս։ Նավարկելի է ստորին հոսանքում։
ՊԱՐԱԻԲԱ (Paraiba), նահանգ Բրազիլիայի հյուսիս–արևելքում։ Տարածությունը 56,4 հզ․ կմ² է, բն․՝ 2785 հզ․ (1977)։ Վարչական կենտրոնը՝ ժուան Պեսոա։ Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակում են եգիպտացորեն, բրինձ, ընդավորներ, շաքարեղեգ, ծխախոտ, բա–