տարբեր պիեսներ, որոնց ռիթմական բանաձևն ու տեմպը համապատասխանում են տվյալ պարի շարժումներին։ Պ․ ե․ երաժշտության հնագույն տարատեսակներից է։ ժող․ Պ․ ե․ լինում է վոկալ (գլխավորապես խմբերգային)՝ գործիքային նվագակցությամբ կամ առանց ղրա, ինչպես և գործիքային (տես Ստեղծագործություն ժողովրդական), ժող․ հենքով պրոֆեսիոնալ Պ․ ե․ հիմնականում գործիքային է․ Պարերը, դրանց թվում պարահանդեսայինը (տես Հանդիսապարեր), թեթև, ջազային երաժշտության բաղկացուցիչ մասերից են (տես Ջազ)։ Դեռևս հնուց պարերը հաճախ միավորվել են որոշակի սյուժեով պարային ներկայացման մեջ։ Պ․ ե․ բալետային երաժշտության ձևերից է։ XVIII– XX դդ․ Պ․ ե–յան կարևոր ճյուղն են կազմում ունկնդրման և ոչ թե պարերին նվագակցելու համար նախատեսված երկերը։ Մի քանի պարային պիեսների միավորումով կազմավորվել է գործիքային հնագույն սյուիտը, պարային պիեսը որպես մաս մտել է սոնատա–սիմֆոնիկ ցիկլի մեջ (մենուետը՝ 6ո․ Հայդնի, Վ․ Ա․ Մոցարտի, մասամբ Լ․ Բեթհովենի, վալսը՝ Պ․ Ի․ Չայկովսկու մոտ ևն)․ պարային ռիթմերը հաճախ օգտագործվում են դասական սիմֆոնիաների և այլ ցիկլային գործիքային երկերի ֆինալներում։
XIX դ․ սկզբից առանձին պարային պիեսների բովանդակությունը խորացվել, բանաստեղծականացվել է, հասցվել համերգային կատարման բարձրարվեստ երկի մակարդակի (Ֆ․ Շոպենի վալսերը, մազուրկաներն ու պոլոնեզները), երբեմն՝ ձեռք բերել ծրագրային բնույթ (Վեբերի «Պարի հրավեր», Լիստի «Մեֆիստո–վալս» ևն)։ Լայն տարածում են գտել նաև ժող․ պարերի բազմազան մշակումները (Բրամսի «Հունգարական պարերը», Գրիգի «Նորվեգական պարերը», Կոմիտասի դաշնամուրային պարերը ևն)։ ժող․ պարի հիմքով ստեղծվել են ծավալուն եբաժշա․ երկեր (Դլինկայի «Կամարինյան»-ը նվագախմբի համար են)։
Գրկ․ Ефименкова Б-, Танцевальные жанры в творчестве замечательных композиторов прошлого и наших дней, М․, 1962․
ՊԱՐԱՆՍ (Parana) (գուարանի հնդկացիների լեզվով՝ մեծ գետ), գետ Հարավային Ամերիկայում, Բրագիլիայում և Արգենտինայում, մեծությամբ երկրորդը Ամազոնից հետո։ Երկարությունը 4380 կւէ է, ավազանը՝ 4250 հզ․ կմ²։ Կազմվում ԷՌիու Գրանդի և Պարանաիբա գետերի միախառնումից։ Հոսում է Պարանա սարավանդով ու Լապլատա դաշտավայրով, ստորին հոսանքում միախառնվում Ուրուգվայ գետին, առաջացնում էստուար և թափվում Լա Պլատա ծոցը։ Գլխավոր վտակներն են՝ Տիետեն, Պարանապւսնեման, Իգուասուն, Ուրուգվայը, Պարագվայը, Ռիո Մալադոն։ Առաջացնում է սահանքներ, ջրվեժներ։ Մնումը անձրևային է, տարեկան միջին ծախսը՝ մոտ 15 հզ․ մ3/վրկ, հոսքը՝ մոտ 480 կմ3է տարեկան ջրաբերուկները՝ մոտ 150 մլն տ։ Նավարկելի է մինչև Պոսադաս քաղաքը։ Պ–ի վրա կա ՀԷԿ, ափերին են Պոսադաս, Մանտա Ֆե, Պարանա, Ռոսարիո քաղաքները, Լա Պլատայի ափին՝ Բուենոս Այրեսը։
ՊԱՐԱՆԱ (Parana), նահանգ Բրագիլիայի հարավում։ Տարածությունը 199,1 հզ․ կմ² է, բն․՝ 9146 հզ․ (1977)։ Վարչական կենտրոնը՝ Կուրիտիբա։ Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Սուրճի արտադրությամբ երկրում գրավում է 1-ին տեղը։ Զբաղվում են նաև բամբակենու, ցորենի, եգիպտացորենի, լոբու, բրնձի, շաքարեղեգի, թեյի մշակությամբ և անասնապահությամբ։ Պ․ անտառանյութի արդյունաբերության կարևոր շրջան է։ Կան քարածխի, կապարի, երկաթի արդյունահանում, սննդի, տեքստիլ, գունավոր և սև մետալուրգիայի ձեռնարկություններ։
ՊԱՐԱՆԱՅԻՆ ԲԱԶՄԱՆԿՅՈՒՆ, մեկ հարթության մեջ գտնվող ուժերի համազորի որոշման գրաֆիկական եղանակ։ Կիրառվում է կրող կոնստրուկցիաների գրաֆիկական հաշվարկի ժամանակ, հարթ համակարգերի ծանրության կենտրոնի և իներցիայի մոմենտի որոշման համար։ Պ․ բ–յան և ուժային բազմանկյան (նկ․) համատեղ կառուցումը կիրառվում է նաև հարթ հատույթների երկրաչափական բնութագրերի որոշման, ինժեներային հիդրավլիկայի և տնտեսագիտության մի շարք խնդիրների լուծման համար։
ՊԱՐԱՆՈՏ, ցամաքի համեմատաբար նեղ շերտ, որը միացնում է ցամաքի երկու և ավելի խոշոր հատվածներ, օրինակ, երկու մայրցամաք (Պանամայի Պ․, Սուեզի Պ․), թերակղզին մայրցամաքի հետ (Պերեկոպի Պ․), կամ բաժանում է երկու ջրավազան (Կարելական Պ․)։
ՊԱՐԱՇՅՈՒՏ (ֆրանս․ parachute, < հուն, лара – ընդդեմ և ֆրանս․ chute – անկում), անկարգել, հարմարանք, որը մթնոլորտի դիմադրության հաշվին փոքրացնում է շարժվող օբյեկտի արագությունը։ Բաղկացած է գմբեթից, քարշափոկերից, ձգելու հարմարանքից և կախոցից։ Պ․ պահվում է պարաշյուտի կոնտեյներում (պայուսակում)։ Օգտագործվում է թռչող ապարատների վթարի դեպքում (փրկարար Պ․), բեռների և ուղևորների, ինչպես նաև կառավարվող և չկառավարվող տիեզերանավերի վայրէջքի (վայրէջքի Պ․), ինքնաթիռի վազքատարածությունը փոքրացնելու (արգելակման Պ․) և սպորտսմենների կառավարվող վայրէջքի (սպորտային Պ․) համար (տես Պարաշյուտային սպորտ)։ Պ–ի գաղափարը գիտականորեն հիմնավորել է Լեոնարդո դա Վինչին (1495)։ Պ–ով առաջին անգամ վայրէջք են կատարել վենետիկցի ինժեներ–մեխանիկ Ֆ․ Վերանցիոն (1617) և ֆրանս․ օդագնաց Ա․ ժ․ Գառներենը (1797)։ 1911-ին ռուս գյուտարար Գ․ Ե․ Կոտելնիկովը ստեղծել է առաջին կռնապայուսակային փրկարար Պ․։
ՊԱՐԱՇՅՈՒՏ ՀԱՆՔԱՀՈՐԱՅԻՆ, հանքահորերի վերհան տեղակայանքների բարձրացնող ճոպանը կտրվելու դեպքում ընկնող վերելակները (վագոնիկները) որսացող և սահուն արգելակող (կանգնեցնող) ապահովիչ ավտոմատ սարք։ ՍՍՀՄ–ում կիրառվում են հենարաններից կալման և հարվածամեղմիչներով արգելակման՝ որսման և արգելակման անջատ ֆունկցիաներով տիպային Պ․ հ–ներ։ Պ․ հ․ հիմնական տարրը որսիչն է։ Վերելակն ընկնելու դեպքում ուղղաձիգ վերհան տեղակայանքներում որսիչները սեպային կցորդիչներով ազդում են հարվածամեղ միչներով անցնող և մեղմիչ ճոպաններին միացող երկու արգելաճոպանների վրա։
Արգելակման սահունությունն ապահովվում է արգելակող ճոպանների առաձգական երկարացմամբ և հարվածամեղմիչներում մեղմիչ ճոպանների տեղաշարժով։ Բազմաճոպան (4 և ավելի) վերհան տեղակայանքներում Պ․ հ–ներ կիրառելը պարտադիր չէ։
ՊԱՐԱՇՅՈՒՏԱՅԻՆ ՍՊՈՐՏ, ավիացիոն սպորտի ձև։ Ընդգրկում է թռչող տարբեր ապարատներից (ինքնաթիռ, ուղղաթիռ, պլաներ, դիրիժաբլ, օդապարիկ) վայրէջք՝ պարաշյուտով։ Պ․ ս–ի ժամանակակից ծ ագիրն է․ անհատական և խմբակային ցատկեր ճշգրիտ վայրէջքով (600–1500 մ բարձրությունից), ազատ անկման ընթացքում (2000 մ) ակրոբատիկական տարրերի կատարում, չսահմանափակված բարձրությունից տևական անկում՝ հապաղումով, ազատ անկումով խմբակային թռիչք՝ էստաֆետային փայտիկի փոխանցումով (2400 մ), խմբակային ցատկեր ակրոբատիկական հանձնարարված տարրերի կատարումով (2400–4000 մ) և պարաշյուտային բազմամարտ (վայրէջքի ճշգրտություն, կրոս, լոզ, հրաձգություն փոքր տրամաչափի հրացանից)։ Պ․ ս․ սկզբնավորվել է 20-րդ դ․ 20–30-ական թթ․, ՄՍՀՄ–ում՝ 30-ական թթ․։ 1935-ին կազմավորված ՍՍՀՄ Կենտրոնական աերոակումբը միավորեց երկրի աերոակումբներն ու պարաշյուտային կայանները, անցկացվեցին առաջին համամիութենական մրցումները։ 1948-ին ստեղծված Պ․ ս–ի համամիութենական սեկցիան 1960-ին ընդգրկվեց ՍՍՀՄ ավիացիոն սպորտի ֆեդերացիայի կազմում, իսկ 1966-ին վերածվեց ինքնուրույն ֆեդերացիայի։ ՄՄՀՄ առաջնություններն անցկացվում են 1949-ից, աշխարհի առաջնությունները՝ 1951-ից (2 տարին մեկ)։ Սովետական մարզիկներին են պատկանում Պ․ ս–ի բազմաթիվ համաշխարհային ռեկորդներ։ Մարզաձևը զարգացած է ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Չեխոսլովակիայում, ԳԴՀ–ում, Կանադայում։ ՀՍՍՀ–ում 1933-ին ստեղծվել է պարաշյուտիստների առաջին խմբակը (Երևան, այժմ սեկցիա՝ ՀՍՍՀ ԴՕՍԱԱՖ–ի աերոակումբի կազմում)։ Առաջին ցատկերը կատարել են Ն․ Ղարաջյանը, Կ․ Մելքումյանը, Պ․ Ավետիսյանը, Ա․ Խաչատրյանը և ուրիշներ։ Հայ մարզիկները համամիութենական մրցումների մասնակցում են 1946-ից։ 1972-ին Երևանում անցկացվել