Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հին եգիպտացիների, հույների, հռոմեացիների կենցաղում պարը, պաշտամունքի մաս լինելով հանդերձ, դաստիարակչական մեծ դեր է կատարել (ուժի ու ճարպկության, մարզական ու ռազմ, գործողությունների և պարերի ցուցադրություններ), եղել թատրոնի պարտադիր բաղկացուցիչներից։ ժող․ պարերի հիման վրա (տես Ստեղծագործություն ժողովրդական) Պ–ի մասնագիտացմամբ սկզբնավորվել էբեմական պարը, որպես պարի հիմնական տեսակներից մեկը։ Եվրոպայում նրա զարգացումն սկսվել է հելլենիզմի դարաշրջանում (մ․ թ․ ա․ IV–II դդ․), պարող մնջկատակների արվեստով, որը մ. թ․ II –V դդ․ Հին Հռոմում շարունակվելով՝ կատարելագործվել է մնջախաղում՝․ Միջնադարում թատերականացված պարերով հանդես են եկել գուսանները, ժոնգլյորները, շպիլմանները, սկոմորոխները։ XV–XVI դդ․ կատարվել են սյուժետային պարային տեսարաններ: XVIդ․ վերջին – XVIII դ․ սկզբին սկզբնավորվել է բեմ․ պարի նոր տարատեսակը ձևավոր պարը (Իտալիայում՝ բալլո ֆիգուրատո, Ֆրանսիայում՝ բալլե ևն)։ XVI–XVII դդ․ Եվրոպայում լայն տարածում են գտել պարահանդեսային պարերը (տես Հանդիսավարեր)։ XVII դ․ սկզբից, պարային ներկայացումների ի հայտ գալով (տես Բաէելո), Պ․ հարստացել է նոր արտահայտչամիջոցներով, տեխնիկայով։ 1661-ին Ֆրանսիայում հիմնադրված Պարի թագավորական ակադեմիան մշակել է Պ–ի արտահայտչամիջոցների (մարմնի շարժումների, դիրքերի) կանոնացված համակարգ, որն հետագայում (XIX դ․ վերջից Ռուսաստանում) անվանվել է դասական պար։ Ֆրանս, հեղափոխության նախօրեին երաժշտ․ թատրոնի գեղագիտական սկզբունքների շուրջ ծավալված պայքարի ու բարենորոգումների հետևանքով (Ք․ ԳլյուկԻ օպերային ռեֆորմը) ի հայտ է եկել բալետային ներկայացման կառուցվածքային նոր ձևը, որն օգնել է բալետի առանձնանալուն որպես արվեստի ինքնուրույն տեսակ։ Լուսավորակա– նության շրջանում խորացել է Պ–ի դրամատիկ․ հուզական բովանդակությունը։ XIX դ․ 2-րդ կեսին ռոմանտիկ բալետում մշակվել է Պ–ի նոր, վիրտուոզ ոճ, որին նպաստել է հատուկ ոտնամանի օգնությամբ ոտնամատերի վրա պարելու պարուհուն ընձեռված հնարավորությունը։ XIX դ․ վերջին բեմ․ Պ․ հարստացրել են սիմֆոնիստ կոմպոզիտորներ Պ․ Ի․ Չայկովսկին, Ա․ Կ․ Գլազունովը և բալետմայստերներ Մ․ Ի․ Պետիպան և Լ․ Ի․ Իվանովը (սկզբնավորվել են պարի սիմֆոնիզացիան, պարային լայտմոտիվը, մենապարողների ու կորդեբալետի պարերի համաձայնեցվածությունը ևն)։ Այդ նույն ժամանակամիջոցում էլ ժող․ պարի բալետային մշակումների հիման վրա ստեղծվել է հատուկ պարատեսակ՝ բնութագրային պարը։ Հետագայում ուժեղացել է ժող․ պարի նկատմամբ հետաքրքրությունը․ այն օգտագործել են ռուս շատ բալեամայստերներ՝ Մ․ Մ․ Ֆոկինը, Լ․ Ֆ․ Մյասինը, Կ․ 6ա․ Դոլեյզովսկին, Ֆ․ Վ․ Լոպուխովը և ուրիշներ։ XIX դ․ վերջին– XX դ․ սկզբին Պ–ում, ի հակադրություն դասականի, երևան է եկել «մոդեռն» կոչվող պարի (ագատ, պլաստիկ կամ ռիթմոպլաստիկ պարի) ուղղությունը։ «Մոդեռն» պարի ձևավորմանը ազդել է նաև Ա․ Դունկանի արվեստը։ 1940–60-ական թթ․ Եվրոպայի երկրներում և ԱՄՆ–ում տեղի է ունեցել դասական պարի և «մոդեռնի» փոխազդեցության ու փոխհարստացման պրոցես։ Պ–ում առանձնահատուկ տեղ են գրավում էստրադային պարերը, որոնք աչքի են ընկնում կատարման ու բեմադրության սրությամբ, վիրտուոզ, լակոնիկ արտահայտչամիջոցների օգտագործման ձգտումով։ Պ․ առանձնապես բարձր զարգացման է հասել ՍԱՀՄ–ում, ուր լայնորեն տարածված են նաև գեղարվեստական ինքնագործ կոլեկտիվները, ինչպես և պարի պրոֆեսիոնալ անսամբլները (տես Անսամբլ երգի և պարի)։ Պ–ի զարգացման պատմության ընթացքում մշտապես գոյատևել են ժող․ պարերը։ Սովետական բալետմայստերները դասական պարը համարում են Պ–ի առավել կատարյալ համակարգ, կիրառում են այն և հարստացնում ժող․ պարի արտահայտչամիջոցներով։ Ռուս, բալետային դպրոցի հիման վրա զարգանում է ազգ․ հանրապետությունների ինքնատիպ բալետը։ ՍՍՀՄ պարարվեստի ուսումնարաններում ընդունված է ուսուցման միասնական սիստեմ։ Մտեղծվել են ժող․, դասական, բնութագրային, պարահանդեսային պարերի դասագրքեր, ձեռնարկներ, Պ–ին նվիրված աշխատություններ։ ժ․ Խաչատրյան

ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՍՏՈՒԴԻԱՆԵՐ հայկական, ստեղծվել են Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո, երբ զարգացել է պրոֆեսիոնալ պարարվեստը։ 1924-ին Ա․ Մռավյանի աջակցությամբ և Վ․ Արիաոակեսյանի ղեկավարությամբ հիմնադրվել է պարարվեստի պետ․ ստուդիա։ Սկզբում այն ունեցել է 60, իսկ 1929-ին՝ 300 ուսանող։ Նպատակը եղել է պարււղներ, պարի դասատուներ և բալետային խմբի ղեկավարներ պատրաստելը։ Ստուդիան ունեցել է մեկ նախապատրաստական և երեք հիմնական խումբ։ Պարապմունքներն անց են կացվել դաշնամուրի և արլ․ գործիքների (թառ, քամանչա, դհոլ, զուռնա) նվագակցությամբ։ 1927-ին Աննա Դուրինյանի և Հասմիկ Սիրունյանի ջանքերով Երևանի լուսժողկոմատին կից ստեղծվել է ռիթմի և պլաստիկայի ստուդիա, որն ունեցել է երեք կուրս (1930-ին՝ 100 սովորող)։ 1930-ին երկու ստուդիայի հիման վրա կազմակերպվել է Երևանի ռիթմի, պլաստիկայի և ֆիզկուլտուրայի միացյալ պետ․ տեխնիկումը՝ Ս․ Լիսիցյանի ղեկավարությամբ։ Տեխնիկումի ուսումնական ծրագիրը հասցվել է պրոֆեսիոնալ մակարդակի։ Ուսանողների ուժերով ներկայացվել են «Չինական լապտերիկներ»՝ Ռամոյի և «Եգիպտական գիշերներ»՝ Արենսկու երաժշտությամբ բեմադրությունները (բեմ․ և ձևավորումը՝ Ս․ Լիսիցյանի)։ 1931-ին ֆիզկուլտուրայի դասավանդումը հանվել է տեխնիկումի ծրագրից, ավելացվել է դասական պարը, 1935-ից՝ նաև հանրակրթական առարկաներ։ Ցածր դասարանները կոչվել են պրոֆստուդիա, բարձրերը՝ տեխնիկում։ Երկուսն էլ ունեցել են պարի անսամբլ։ 1937-ին տեխնիկումը վերակազմավորվել և վերանվանվել է պարարվեստի ուսումնարան (տես Պարարվեստի ուսումնարան ՀՍՍՀ)։ ժ․ Խաչատրյան

ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՈՒՄՈՒՄՆԱՐԱՆ ՀՍՍՀ, հիմնադրվել է 1924-ին, Երևանում՝ որպես պարարվեստի պետ․ ստուդիա։ Հիմնադիրն էր Վ․ Արիստակեսյանը, առաջին դասատուները՝ Ն․ Լիսիցյան (պլաստիկա և ռիթմիկա), Լանդրեևիչ, Ա․ Բրաուրա (դասական պար)։ Ունեցել է հայկական և եվրոպ․ պարերի բաժիններ։ 1926-ին ստուդիայում բեմադրվել է Լ․ Դելիբի «Կոպելիա» բալետը։ Առաջին շրջանավարտներից էին՝ է․ Մանուկյանը, Զ․ Մուրադյանը, Պ․ Րուռնազյանը, Մ․ Ալավերդյանը, Մ․ Վենյամինովը, Խ․ Ադամյանը։ 1927-ին լուսժողկոմատին կից կազմակերպվել է նաև ռիթմի և պլաստիկայի ստուդիա՝ Ա․ Դուրինյանի ղեկավարությամբ, Հ․ Սիրունյանի մասնակցությամբ։ 1930-ին երկու ստուդիաների հիման վրա կազմակերպվել է Երևանի ռիթմի, պլաստիկայի և ֆիզկուլտուրայի միացյալ պետ․ տեխնիկումը (1931-ից՝ ռիթմի, պլաստիկայի և պարի տեխնիկում), ղեկավարելու համար Թիֆլիսից հրավիրվել է Ս․ Լիսիցյանը, որի գործունեությունը (մինչև 1937-ը) խոշոր ներդրում է եղել ազգային պարարվեստի զարգացման և պրոֆեսիոնալ կադրերի պատրաստման գործում։ 1935-ին բացվել են դասական և բեմական բնորոշ պարերի, հանրակրթական առարկաների բաժիններ։ Դասավանդելու են հրավիրվել Ա․ Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնի առաջատար արտիստներ Ա․ Աբաղյանը, Լ․ Վոյնովա–Շիկանյանը, Ռ․ Թավրիզյանը, Ս․ Սարգսյանը, Մ․ Մանվելյանը, Զ․ Մուրադյանը և ուրիշներ։ 1937-ից տեխնիկումը վերանվանվել է Պարարվեստի ուսումնարան (գեղարվեստական ղեկ․՝ Զ․ Մուրադյան, 1940–44-ին՝ Մ․Ֆ․ Մոիսեև)՝ 10-ամյա հանրակրթական ուսուցմամբ։ 1939-ին և 1956-ին ուսումնարանը մասնակցել է Մոսկվայում կայացած հայկական արվեստի տասնօրյակներին։ 1937-ից Պ․ ու–ում գործում է հայկական ժող․ պարերի բաժինը (1957–60-ին ղեկ․՝ Ա․ Ղարիբյան, 1960-ից՝ Ն․ Խաչատրյան)։ Սովորողների ուժերով Պ․ ու–ում կազմակերպվել են բալետային ներկայացումներ, համերգային համարներ։ 1953–73-ին ուսումնարանի (գեղարվես-