Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տական ղեկ․՝ Մ․ Մարտիրոսյան) սաները ելույթներ են ունեցել Մոսկվայում, Լենինգրադում, Կիևում, Պերմում, Լեհաստանում (1967), Արևմտյան Բեռլինում (1972), Նիդերլանդներում (1973), պարբերաբար մասնակցել համամիութենական ստուգատեսների։ Պ․ ու․ պատրաստում է պարողներ և մասնագետ ղեկավարներ օպերայի և բալետի թատրոնի, պարի, երգի և պարի պետ․ անսամբլների և ինքնագործ խմբերի համար։ Այստեղ սովորում են նաև սփյուռքահայ ուսանողներ, որոնք ավարտելուց հետո հայ գաղթավայրերում տարածում և ուսուցանում են հայկական պարարվեստը։ Ուսումնարանի շրջանավարտներից են՝ ՌՍՖՍՀ ժող․ արտիստ Մ․ Մարտիրոսյանը, ՀՍՍՀ ժող․ արտիստներ՝ Ս․ Մինասյանը, Վ․ Իոսնամիրյանը, Ֆ․ Ելանյանը, Թ․ Գրիգորյանը, Ա․ Ղարիբյանը, վ․ Գալստյանը, է․ Մնացականյանը, P․ Հովնանյանը, ՀՍՍՀ վաստ․ արտիստներ՝ Պ․ Բուռնազյանը, Վ․ Ղարիբյանը, Ա․ Թոքմաջյանը, Դ․ Ալեքսանյանը, Ջ․ Քալանթարյանը, Ռ․ Խառատյանը, Մ․ Մուրադյանը։ Մասնագիտական բաժնում դասավանդել են ՀՍՍՀ վաստ․ ուսուցիչներ Ա․ Բոգանկովան, Դ․ Գացինան։ Դասատուներից են՝ ՀՍՍՀ վաստ․ ուսուցիչներ Ս․ Հովնանյանը, է․ Սամարգաշյանը, ՀՍՍՀ ժող․ արտիստներ՝ Լ․ Սեմանովան, Ֆ․ Ելանյանը, Ա․ Ղարիբյանը, ՀՍՍՀ վաստ․ արտիստ Ս․ Սարգսյան ը և ուրիշներ։ 1974-ից Պ․ ու–ի գեղարվեստական ղեկավարն է Ն․ Մեհրաբյանը։ Թ․ Գրիգորյան

ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐ, օրգանական և անօրգանական նյութեր, որոնք կիրառվում են բույսերի սննդառությունը բարելավելու և բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Ըստ ազդեցության բնույթի ստորաբաժանվում են․ ուղղակի (ներգործում են անմիջապես բույսի սննդային ռեժիմի վրա) և անուղղակի (բարելավում են հողի հատկությունները և մոբիլիզացնում սննդանյութերը)։ Ըստ բաղադրության լինում են․ օրգանական (գոմաղբ, կոմպոստներ, տորֆ ևն) և հանքային (ազոտական, ֆոսֆորական, կալիումական, միկրոպարարտանյութեր ևն)։ Տնտեսություններում ստացվող Պ․ կոչվում են տեղական, իսկ քիմ․ արդյունաբերության ձեռնարկություններում ստացվողը՝ արդյունաբերական։ Պ․ բարձրացնում են հողի բերրիությունը, բարելավում սննդային, ջրային, ջերմային և օդային ռեժիմները, ֆիզիկաքիմիական, մանրէաբանական հատկությունները, բարձրացնում գյուղատնտ․ կուլտուրաների բերքատվությունը և լավացնում բերքի որակը։ Պ–ի արդյունավետությունը կախված է գյուղատնտ․ կուլտուրաների կենսաբանական առանձնահատկություններից, հողում սննդատարրերի պարունակությունից և խոնավությունից, հողի լուծույթի ռեակցիայից են։ Պ․ բերքի մեծ հավելում են տալիս ոռոգման պայմաններում։ 1 հա ցանքի ապահովվածությունը Պ–ով՝ երկրագործության ինտենսիվացման հիմնական ցուցանիշներից մեկն է։ Զարգացած արդ․ երկրներում հավելյալ բերքի ավելի քան 50% –ն ստացվում է պարարտացման շնորհիվ։ Բերքի հետ ամեն տարի հողից արտածվում են զգալի քանակի սննդանյութեր, որի հետևանքով հողի բերրիությունն ընկնում է։ Պ–ի կիրառմամբ լրացվում են հողից հեռացված սննդանյութերի պաշարները և կարգավորվում սննդանյութերի շրջանառությունը երկրագործության մեջ։ 1 տ գոմաղբի կիրառումը առաջին տարում ապահովում է 0,2–0,3 ց հացահատիկի, 1 – 1,5 ց կարտոֆիլի, 3–4 ց եգիպտացորենի կանաչ զանգվածի լրացուցիչ բերք։ Հանքային Պ–ի չափավոր դոզաների կիրառումից 1 տ-ից ստացվում է հացահատիկի՝ 5–12 ց, ծխախոտի՝ 7–15 ց, եգիպտացորենի կանաչ զանգվածի՝ 70–140 ց, շաքարի ճակնդեղի՝ 50–100 ց, բանջարանոցային կուլտուրաների՝ 75–150 ց բերքի հավելում։ Բնական արոտների և խոտհարքների բերքատվությունն ավելանում է 1,5–2,0 անգամ։ Պ–ի կիրառումից առավելագույն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է այն ճիշտ օգտագործել՝ ելնելով հողի ագրոքիմիական հատկություններից և պարարտացվող կուլտուրայի սննդառության առանձնահատկություններից։

Պ–ի առավել արդյունավետ օգտագործման համար ՍՍՀՄ–ում ստեղծված է ագրոքիմիական միասնական ծառայություն։ ՀՍՍՀ–ում գործում է այդ ծառայության մեջ մտնող հանրապետական ագրոքիմիական զոնալ լաբորատորիան։ Պ–ի կիրառման գիտական հիմունքների մշակման հետազոտություններն իրագործվում են ՀՍՍՀ ԳԱ ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի, ՀՍՍՀ գյուղատնտ․ մինիստրության հողագիտության և ագրոքիմիայի ԳՀԻ–ներում, ինչպես նաև այլ ինստ–ների համապատասխան բաժիններում։ Տես նաև Ազոտական պարարտանյութեր, Հանքային պարարտանյութեր, Միկրոպարարտանյութեր հոդվածները։ Գ․ Բաբայան

ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, տես Քիմիական արդյունաբերություն՝․

ՊԱՐԱՐՏԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ, ցանքաշրջանառության դաշտերում պարարտանյութերի (օրգ․, հանքային) բաշխման բազմամյա, ինչպես նաև մեկ մշակովի բույսին տրվելիք պարարտանյութերի կիրառման պլան։ Դաշտերի համակարգված պարարտացումը բարձրացնում է բերքատվությունը, բարելավում հողի հատկությունները, հարստացնում այն օրգ․ նյութերով, ավելացնում ընդհանուր, շարժուն և բույսերի համար մատչելի ազոտի, կալիումի, ֆոսֆորի միացությունների պարունակությունը, դրականորեն ազդում միկրոտարրերով ապահովվածության վրա։ Իմանալով պարարտանյութերի ազդեցության բնույթը հողի ագրոնոմիական հատկությունների վրա, կարելի է հաստատել այդ պրոցեսների օրինաչափությունները տարբեր հողակլիմայական պայմաններում և կանոնավորել Պ․ հ․ (օրգ․ և հանքային պարարտանյութերի ճիշտ զուգակցման ընտրությունը, չափաքանակների և սննդատարրերի փոխհարաբերության տարբերակումը), որն ապահովում է պարարտացման միջոցների առավելագույն օգտագործումը։ Պ․ հ․ կազմելիս հաշվի է առնվում գյուղատնտ․ բույսի ժողովրդատնտ․ նշանակությունը, կենսբ․ առանձնահատկությունները (այդ թվում, զգայունությունը պարարտանյութերի նկատւքամբ), հողակլիմայական պայմանները, ցանքաշրջանառությունում բույսերի հաջորդականությունը։ Պ․ հ–ում նախատեսվում են պարարտանյութերի չափաքանակները (հաշվի առնեյով ներգործությունը և հետազդեցությունը), պարարտացման ժամկետները և եղանակները ինչպես նաև տնտեսություններում օրգ․ և հանքային պարարտանյութերի օգտագործման համալիր միջոցառումները (օրգ․ պարարտանյութերի կուտակումը և ճիշտ պահպանումը, թթու հողերի կրացումը, հանքային պարարտանյութերի, գոմաղբի և օրգ․ պարարտանյութերի պահեստների կառուցումը, տեղափոխման կազմակերպումը, պարարտացման մեքենայացումը ևն)։

Պ․ հ․ ցանքաշրջանառություններում երկրագործության համակարգերի բաղաորիչ մասն է։ Բույսի աճի և զարգացման տարբեր փուլերում սննդատարրերի պահանջը և կլանունակությունը էական նշանակություն ունեն պարարտացման չափաքանակները որոշելու համար, վերջինս կախված է նաև կիրառական ագրոտեխնիկայից, բույսի սննդառության առանձնահատկություններից։ Առանձին բույսերի պարարտացման չափաքանակը կախված է նաև նախորդող բույսին տրված պարարտանյութերի հետազդեցությունից (գոմաղբի և ֆոսֆորային տուկերի հետազդեցությունը նվազ չէ, քան ուղղակի ազդեցությունը)։ Տարբեր բույսերին տրվելիք պարարտանյութերի ընդհանուր քանակը հող են մտցնում միա– կամ բազմանվագ, տարբեր եղանակներով, որոնք ըստ օգտագործման ժամկետների լինում են նախացանքային (հիմնական), ցանքակից (օջախային կամ շարա–