f(x)=cosx ֆունկցիաները 2π պարբերություն ունեցող ֆունկցիաներ են՝ sin(x+2π)=sinx, cos(x+2π)=cosx f(z)=e-ը (z=x+iy-ը կոմպլեքս փոփոխական է) ունի 2πi պարբերություն՝ ez+2πi = ex(У+2Л)=ex[cos(y+2я)+isin(y+2π)]=ex(cosy+ +isiny)=ez։ Եթե որևէ T թիվ f(x)-ի պարբերությունն է, ապա ±T, ±2Т, ±ЗТ... թվերը նույնպես պարբերություններ են (օրինակ՝ f(x+2T)=f((x+T)+T)=f(x+T)=f(x)) այսինքն՝ Պ․ ֆ․ ունեն անվերջ քանակությամբ պարբերություններ։ Եթե f(x)-ը անընդհատ, հաստատունից տարբեր, իրական պարբերությամբ ֆունկցիա է, ապա այն ունի ամենափոքր դրական T պարբերություն, յուրաքանչյուր այլ պարբերություն Т-ի պատիկ է՝ ունի kT(k=±1,±2,...) տեսքը։ Կոմպլեքս փոփոխականի անընդհատ f(z) ֆունկցիայի համար կարող են գոյություն ունենալ այնպիսի T1 և T2 պարբերություններ, որոնց հարաբերությունը իրական թիվ չէ․ այդ դեպքում f(z)-ի յուրաքանչյուր պարբերություն ունի k1T1+k2T2(k1,k2= ±1,±2...), տեսքը։ Վերը նշված հատկությամբ f(z) ֆունկցիաները կոչվում եներկպարբերական։
Նույն կամ համաչափելի պարբերություն ունեցող ֆունկցիաների գումարը, արտադրյալը ն քանորդը պարբերական է (օրինակ՝ sinx+sin2x+sinx/2-ի պարբերությունը 2π է)։ Բայց եթե երկու ֆունկցիաների պարբերությունները համաչափելի չեն, ապա նրանց գումարը պարբերական չէ (օրինակ sinx+sin(x2)–ը պարբերական չէ)։ Պ․ ֆ․ կարևոր դեր են խաղում մաթ․ ֆիզիկայում, տեխնիկայում և հատկապես տատանողական երևույթների ուսումնասիրման մեջ։
ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ, կապակցված տեքստի մեկ կամ մի քանի նախադասությունից բաղկացած հատված, որը բնորոշվում է բովանդակության միասնությամբ ու հարաբերական ավարտվածությամբ։ Պ–յան մեջ մտնող նախադասությունների կապը իրականացվում է բառային ու քերականական տարբեր միջոցներով (շաղկապական բառեր, նախադասությունների ընդհանուր անդամներ, նախադասության անդամների զեղչումներ, ստորոգյալների ժամանակների համաձայնեցումներ են)։ Խոսքի մեջ Պ–ները իրարից անջատվում են հարաբերական երկար դադարով և գրվում են նոր տողից։ Ն․ Պառնասյան
ՊԱՐԲԵՐՈՒՅԹ, մեկ նախադասությունից բաղկացած ծավալուն շարահյուսական կառուցվածք, որը բնութագրվում է թեմայի համակողմանի և ամբողջական լուսաբանությամբ, բովանդակային շարահյուսական և ռիթմահնչերանգային կողմերի համաչափ ու ներդաշնակ համապատասխանությամբ։ Պ․ մեկ ամբողջական նկարագրություն է (պատմողական Պ․), կամ ամբողջական տրամաբանական դատողություն (ճարտասանական Պ․)։ Այն կարող է լինել պարզ նախադասություն՝ կրկնվող համասեռ բազմակի անդամների խմբերով, օրինակ՝ «Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար Մեզ աշխարհում ծնած–սնած, Մեզ աշխարհում շահած–պահած, Մեզնից երբեք չկշտացած, Փոշի սրբող–լվացք անող, Անվերջ դատող–անվերջ բանող Ա՝յս ձեռքերը» (Պ․ Սևակ), և բարդ համադասական նախադասություն՝ ստորոգային նման կառուցվածք ու ներդաշնակ ծավալ ունեցող երկուսից ավելի համասեռ բաղադրիչներով։ Ավելի հաճախ Պ․ բազմաբաղադրիչ բարդ ստորադասական նախադասություն է՝ մի քանի նույն բնույթի համաստորադաս երկրորդական նախադասություններով (ժամանակի, զիջական ևն), որոնք կապակցվում են հիմնականում նույն շաղկապներով, ծավալով իրար մոտ են և ունեն նման շարահյուսական կառուցվածքներ։ Այդ հատկանիշներն էլ Պ–ին տալիս են ներդաշնակություն, մեղեդայնություն և ռիթմական համաչափություն։ Որպես ոճական հնարանք Պ․ տարածված է գրական մշակված խոսքում, առավելապես՝ գեղարվեստական չափածոյում, հրապարակախոսական ու ճարտասանական խոսքում։ Ն․ Պառնասյան
ՊԱՐԲԵՐՈՒՅԹ երաժշտության մեջ՝ մտքի բարձր կազմակերպված, հարաբերականորեն ինքնուրույն և ավարտված, էքսպոզիցիոն շարադրանքը, հիմնականում հոմոֆոնիայում, սակավադեպ՝ պոլիֆոնիայում։ Կառուցվածքը, մեծ մասամբ, քառակուսի է՝ կազմված երկու նախադասությունից, որոնք, որպես կանոն, սկսվում են միանման, բայց ավարտվում տարբեր կադանսներով (երկրորդը՝ լրիվ կադանսով)։ Միանման նախադասություններից կազմված Պ․ կոչվում է չկրկնվող կառուցվածքի Պ․։ Տոնայնական առումով Պ․ լինում է միատոն այն ական և մոդուլացվող։ Անհավասարաչափ նախադասություններից կազմված Պ–ի մեջ, մեծ մասամբ, ընդլայնված է լինում երկրորդը։ Եթե Պ․ պարզորոշ չի բաժանվում նախադասությունների, կոչվում է միաձույլ։ Սովորաբար, Պ․ կազմում է խոշոր ստեղծագործության բաղկացուցիչ մաս, սակայն կարող է հանդես գալ նաև որպես ավարտված ստեղծագործություն (պրելյուդ, պար, երգ ևն)։
Որպես երաժշտ․ մտքի կառուցվածքային տարր, Պ․ առաջ է եկել ժող․ ստեղծագործության մեջ, որտեղ, մինչև այժմ էլ, պահպանվում է հատվածների հարաբերության, տևականության և մեղեդիական նյութի կրկնման ու հանգավորման սկզբունքներով ավելի ազատ և բազմազան ձևերով։ Հայ գեղջուկ երաժշտության մեջ Պ․, հաճախ, ամբողջական երգն է, բաղկացած մի դեպքում՝ մեղեդիապես նման, բայց տարբեր հանգավորվող նախադասությունների, այլ դեպքում՝ միանման հանգավորվող տարբեր նախադասությունների հաջորդականությունից։ Բնորոշ է անհավասարաչափությունը։ Աշուղական և հոգևոր մոնոդիկ երաժշտության մեջ հանդիպում են համեմատաբար բարդ կառուցվածքի բազմահատված Պ–ներ։ Տես նաև Երաժշտական ձև։ Դ․ Դերոյան
ՊԱՐԳԵՎԱԿԱՆ, պարգևականք, արքայատուր, պայմանական հողատիրության ձև միջնադարյան Հայաստանում։ Համապատասխանում է եվրոպ․ բենեֆիցիումին։ Զինվ․ և վարչական ծառայության դիմաց արքաներից և խոշոր ֆեոդալներից Պ․ ստացել են մանր ազնվականները (ազատներ, ոստանիկներ են)։ Իրան, ազդեցությամբ Պ․ կոչվել է նաև խոաոակ, այն ստացողը՝ խոստակդար։ Պ․ կալվածները սովորաբար հորից անցել են որդուն, սակայն առանց պարգևողի համաձայնության ենթակա չեն եղել վաճառքի կամ օտարման։ Պ․ կալվածները ժամանակի ընթացքում երբեմն վերածվել են հայրենականի (տես <Հայրենիք>)։ Բագրատունյաց թագավորության անկումից հետո, երբ Հայաստանում հաստատվեց օտար տիրապետություն, Պ–ին փոխարինեց Մերձավոր և Միջին Արևելքի երկրներին հատուկ ռազմավարչական պայմանական հողատիրությունը՝ իքտան։
Գրկ․ Մանանդյան Տ․, Ֆեոդալիզմը Հին Հայաստանում, Երկ․, հ․ 4, Ե․, 1981։
ՊԱՐԳԵՎ–ՀԱՎԵԼԱՎՃԱՐ, սոցիալիստական հիմնարկ–ձեռնարկությունների աշխատողներին աշխատանքային բարձր ցուցանիշների համար նյութապես խրախուսելու միջոց։ Զուգակցվում է բարոյական խրախուսման հետ (տես Նյութական և բարոյական խթանում)։ Ի տարբերություն տարիֆային դրույքների և պաշտոնեական ռոճիկների, որոնք կազմում են աշխատավարձի հիմնական, հարաբերականորեն կայուն մասը, Պ․ հ․ լրացուցիչ է և փոփոխվող։ Դրամական պարգևատրման միջոցով աշխատանքի վարձատրությունը կապվում է անձնական և կոլեկտիվ աշխատանքի քանակական և որակական ցուցանիշների կատարման և գերակատարման հետ։ Պարգևատրումը լինում է ընթացիկ (ամսվա կամ եռամսյակի արդյունքների համար) և միանվագ (ներգործարանային սոցիալիստական մրցության մեջ հաղթելու, կարևոր առաջադրանքների կատարման, տարեկան աշխատանքի արդյունքների համար)։ Պ–հ․ տրվում է հիմնարկ–ձեռնարկությունների մշակած դրամական պարգևատրման կանոնադրությունների հիման վրա, որոնցում արտացոլվում են պարգևատրման քանակական և որակական ցուցանիշները, պայմանները, շրջանակը և չափերը։ Պարգևատրման աղբյուրներն են նյութական խրախուսման ֆոնդը և աշխատավարձի ֆոնդը (տես Աշխատավարձ)։ Ղեկավար, ինժեներատեխ․ աշխատողներն ու ծառայողները Պ–հ․ են ստանում միայն նյութական խրախուսման, իսկ բանվորները՝ նաև աշխատավարձի ֆոնդի միջոցներից։ Բանվորների պարգևատրումն իրականացվում է աշխատավարձի գործավարձային–պարգևատրական և ժամանակ ավարձայինպարգևատրական համակարգերի միջոցով՝ ըստ քանակական և որակական ցուցանիշների։ Քանակական ցուցանիշներն են՝ արտադրական պլանի, արտադրանքի գիտականորեն հիմնավորված նորմաների, նորմավորված առաջադրանքների կատարումը (գերակատարումը), աշխատատարության կրճատումը և արտադրանքի ու սպասարկման նոր նորմաների յուրացումը, անձնական և բրիգադային աշխատանքի արտադրողականության պլանների կատարումը (գերակատարումը) են։ Որակական ցուցանիշները բնութագրում են՝ ա․ արտադրանքի որակը և սահմանված տեխ․ պայմանների նկատ–