Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յին), եացանքային (սնուցում)։ Հիմնական պարարտացման ժամանակ պարարտանյութերը–հող են մտցնում խորը վարի կամ կրկնավարի տակ, վեգետացիայի ամբողջ ընթացքում բույսերի սննդստության համար։ Տվյալ բույսի համար նախատեսված պարարտանյութերի չափաքանակի մեծ մասը հող են մտցնում նախացանքային պարարտացման ժամանակ։ Ցանքակից պարարտացման նպատակն է բույսին անհրաժեշտ սննդանյութերով ապահովել աճման սկզբնական փուլում։ Այս պարարտացման շնորհիվ բույսը լավ է աճում, առաջանում է հզոր արմատային ցանց, դառնում է դիմացկուն զանազան հիվանդությունների ու վնասատուների, կլիմայական անբարենպաստ պայմանների նկատմամբ։ Սնուցումը ուժեղացնում է բույսերի սննդառությունը և պարարտանյութը տրվում է աճող բույսին իբրև լրացուցիչ սնունդ։ Սնուցման համար օգտագործվում են դյուրալույծ ու արագ ներգործող պարարտանյութեր՝ ջրելուց առաջ, որպեսզի ջուրն իր հետ բույսի արմատներին հասցնի լուծված սննդանյութերը։ Գյուղատնտ․ բույսերին սննդանյութերով ապահովելու համար անհրաժեշտ է ճիշտ զուգակցել պարարտացման բոլոր եղանակները։ Պարարտացման եղանակները և ժամկետները կապված են հողի մշակության համակարգերի հետ։ Պ․ հ․ մշակելիս կազմվում են հողային քարտեզներ և ագրոքիմիական քարտագրամներ, պարբերաբար հաշվառվում են հողի հատկությունների փոփոխությունները ևն։ Անբավարար խոնավություն ունեցող շրջաններում պետք է որոշվի պարարտանյութերի հող մտցնելու խորությունը։ Ջրի խիստ անբավարարության դեպքում պարարտացումը նույնիսկ վնասակար է բույսերի համար, իսկ երաշտի ժամանակ մակերեսային սնուցումները գրեթե անարդյունավետ են։ Բարձր բերք է ստացվում հատկապես,երբ պարարտացումը կատարվում է ոռոգման պայմաններում։ Պ․ հ․ կազմելիս հաշվի է առնվում նաև պարարտանյութերի բացասական ազդեցությունը գյուււատնտ․ արտադրանքի որակի վրա (որոշվում է ժառանգականությամբ, ար– տաքին միջավայրի պայմաններով)։

Պ․ հ․ կազմելիս հաշվի են առնվում ԳՀԻ–ներում, փորձակայաններում, առաջավոր տնտեսություններում ստացված պարարտանյութերի ազդեցության տվյալները։

Գրկ, Մովսիսյան Ե․, Ագրոքիմիայի հիմունքներ, Ե․, 1971։ Петербургский А․ В․, Агрохимия и система удобрения, М․, 1967; ГулякинИ․ В․, Система применения удобрений, 2 изд․, перераб․ и доп․, М․, 1977․

ՊԱՐԱՑԵԼՍ (Paracelsus) (իսկական անուն–ազգանունը՝ Ֆիլիպ Աուրեոլ Թեոֆրաստ Բոմբաստ ֆոն Հոհենհայմ, 1493–1541), Վերածննդի դարաշրջանի բժիշկ, «քիմիայի առաջին պրոֆեսորը՝ աշխարհի ստեղծման օրից> (Ա․ Գերցեն)։ Ցատրոքիմիայի հիմնադիրներից։ Կրթությունն ստացել է Ֆեռարայում (Իտալիա)։ Եղել է Բագելի համալսարանի պրոֆեսոր (1526-ից) և քաղաքային բժիշկ։ Խիստ քննադատել է սխոլաստիկ բժշկությունը և Դալենի հեղինակության կուրորեն մեծարումը, դրանց հակադրել դիտողականությունն ու փորձը։ Մերժել է հին ուսմունքը մարդու մարմնի 4 հեղուկների վերաբերյալ և օրգանիզմում ընթացող բոլոր երևույթները համարել քիմ․ պրոցեսներ։ Ուսումնասիրել է քիմ․ մի շարք տարրերի և միացությունների բուժիչ ազդեցությունը։ Բույսերից անջատել է դեղամիջոցներ և դրանք օգտագործել մզվածքների, թուրմերի ու էլիքսիրների ձևով, զարգացրել իր ժամանակի համար նոր պատկերացում դեղամիջոցների դոզավորման վերաբերյալ, բուժիչ նպատակով կիրառել հանքային ջրեր։ Պ–ի մատերիալիստական հայացքները (թեպետ պարզունակ) և գործունեությունը զերծ չէին կրոնական ազդեցություններից։

ՊԱՐԱՖԻՄՈԶ, տես Ֆիմոզ։

ՊԱՐԱՖԻՆ (գերմ․ Paraffin, < լատ․ paium – քիչ և affinis – խնամակից), նավթամթերք, հագեցած ածխաջրածինների խառնուրդ է։ Բաղկացած է հիմնականում 9–40 ատոմ ածխածին պարունակող նորմալ ախծաջրածիններից։ Քիմիապես պասսիվ է։ Բաղադրությունից կախված պինդ է կամ հեղուկ։ Պինդ Պ․ (հալ․ ջերմաստիճանը՝ 45–70°C) ստանում են պարաֆինային նավթերի յուղային ֆրակցիաներից՝ բյուրեղացնելով կամ նավթալինից՝ ընտրողական ադսորբմամբ։ Հեղուկ Պ․ (եռման ջերմաստիճանը՝ 180–350°C) ստանում են նավթանյութերի կարբամիդային պարաֆինազերծման միջոցով։ Թողարկվում են տեխ․, տեխ․ մաքրված, բարձր մաքրության, բժշկ․ և այլ Պ–ներ։ Օգտագործվում է սննդի, օծանելիքի, էլեկտրատեխնիկական արդյունաբերություններում և բժշկության մեջ։ Պ․ նավթաքիմ․ արդյունաբերության կարևոր հումք է, նրանից ստանում են բարձրմոլեկուլային ճարպաթթուներ, սպիրտներ, լվացող միջոցներ ևն։

ՊԱՐԱՖԻՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, հալած պարաֆինի օգտագործումը բուժիչ նպատակով։ Օգտագործում են խիստ մաքուր և լրիվ ջրազրկված, սպիտակ, բժշկ․ պարաֆինը, որը մաշկին են դնում շերտադարսման, պարաֆինային տեղային լոգանքների և պարաֆինայուղային վիրակապման մեթոդներով։ Տաքացրած պարաֆինը շատ դանդաղ է ջերմություն հաղորդում օրգանիզմին, որը նպաստում է արյան շրջանառության և հյուսվածքների սնուցման լավացմանը, նյութափոխանակության արագացմանը, քրոնիկական բորբոքային օջախների ներծծմանը։ Պ․ կիրառվում է հենաշարժական ապարատի, ծայրամասային նյարդային և միզասեռական համակարգերի որոշ հիվանդությունների, վնասվածքների, որովայնի խոռոչի և փոքր կոնքի կպումային պրոցեսների դեպքում։ Տես նաև Ջերմաբուժություն, Ցեխաբուժություն։

ՊԱՐԱՖԻՆՆԵՐ, տես Հագեցած ածխաջրածիններ։

ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԿ, տես Կոտորակ։

ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ Դ․ Ի․ ՄԵՆԴԵԼԵԵՎԻ, տես Տարրերի պարբերական համակարգ։

ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, տես <Պերիոդիկ> հիվանդություն։

ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՕՐԵՆՔ Դ․ Ի․ ՄԵՆԴԵԼԵԵՎԻ, քիմիական տարրերի հատկությունների պարբերական կախումը ատոմի միջուկի լիցքից արտահայտող օրենք։ Բնության հիմնական օրենքներից է, հայտնաբերել է Դ․ Ի․ Մենդեւեևը, 1869-ին և վերջնականապես ձևակերպել 1871-ին․ «տարրերի հատկությունները և հետևաբար նրանց առաջացրած պարզ և բարդ մարմինների հատկությունները պարբերական կախման մեջ են գտնվում նրանց ատոմական կշռից>։ «Պարբերական օրենք» տերմինն առաջին անգամ նա օգտագործել է 1870-ին։ Մենդելեևի առաջարկած տարրերի պարբերական համակարգը Պ․ о-ի աղյուսակային (գրաֆիկական) արտահայտությունն է։ Պ․ о-ի ֆիզիկական իմաստը բացահայտվեց, երբ հայտնի դարձավ ատոմի կառուցվածքը։ Պարզվեց, որ ըստ Մենդելեևի դասավորված քիմ․ տարրերի շարքում ամեն հաջորդ ատոմ միջուկում պարունակում է նախորդից մեկով ավելի դրական լիցք (պրոտոն)։ Այդ շարքում տարրի հերթական համարը՝ կարգահամարը (Z), ցույց է տալիս նրա միջուկում գտնվող պրոտոնների և միաժամանակ չեզոք ատոմում գտնվող էլեկտրոնների թիվը։ Տարրերի քիմ․ հատկությունները պայմանավորված են հիմնականում նրանց ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքով, որը միջուկի լիցքի աճմանը զուգընթաց ենթարկվում է պարբերական փոփոխությունների։ Հետևաբար, Պ․ օ–ի հիմքում ընկած է ոչ թե ատոմական զանգվածների, այլ միջուկի լիցքի փոփոխությունը։ Պ․ օ․ մաթեմատիկական արտահայտություն չունի։ Քիմ․ տարրերի հատկությունները (նաև նրանց առաջացրած համապատասխան միացությունների ձևերն ու հատկությունները) պարբերական կախման մեջ են գտնվում ատոմի միջուկի լիցքի մեծությունից։ Պ․ օ․ ունի կարևոր բնագիտական և փիլիսոփայական նշանակություն։ Այն քիմ․ տարրերի և նրանց հատկությունների կապն արտահայտող օրինաչափությունների արտահայտությունն է, որը հնարավորություն է տալիս կռահել դեռևս անհայտ տարրերի (և նրանց միացությունների) հատկությունները, նպատակասլաց դարձնել բազմաթիվ գիտական հետազոտություններ՝ քիմիայում, ֆիզիկայում, երկրաքիմիայում, տիեզերաքիմիայում, աստղաֆիզիկայում։ Պ․ օ․ դիալեկտիկայի ընդհանուր օրենքների, մասնավորապես քանակական փոփոխություններից որակական փոփոխությունների անցման օրենքի արտահայտությունն է։

ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ, ֆունկցիաներ, որոնց արժեքը չի Փոխվում ֆունկցիայի արգումենտին որոշակի, զրոյից տարբեր թիվ ավելացնելիս։ Ավելի խիստ՝ ք(ՅՀ) ֆունկցիան անվանում եպարբերական, եթե գոյություն ունի մի T թիվ, որ f-ի որոշման տիրույթի ցանկացած x-ի համար x+T, x–T թվերը նորից որոշման տիրույթում են, և տեղի ունի f(x+T)=f(x) հավասարությունը (T թիվը անվանում են F(x)-ի պարբերություն)։ Օրինակ՝ f(x)=sinx,