ՊԱՐԵՆՔԻՄ (< հուն, ларёухица – կողքը լցրած, այստեղ՝ հյուսվածք), 1․բույսերի հիմնական հյուսվածք, իրականացնում է ասիմիլյացիոն, արտաթորության Ան ֆունկցիաներ։ Հարուստ է միջբջջային տարածություններով, որով պայմանավորված է նրա մասնակցությունը գազափոխանակությանը։ Տարատեսակներն են՝ կլանող, ասիմիլյացիոն (քլորենքիմ), պահեստող, օդատար (աերենքիմ) Պ–ները։
2․ Կենդանիների Պ․ իսկական հյուսվածքի ֆիլոգենետիկական նախորդն է։ Տարբերում են՝ առաջնային և խառը Պ–ներ, որոնք միմյանցից տարբերվում են բջիջների դասավորությամբ ու կազմությամբ։ Երբեմն Պ․ են անվանում նաև լյարդի, փայծաղի, թոքերի, գեղձերի են հիմնական ֆունկցիոնալ հյուսվածքը։
ՊԱՐԵՐԳԵՐ, գյուղական ժող․ երգեր, որոնք կատարվում են շուրջպարի ուղեկցությամբ կամ՝ ուղեկցում շուրջպարին (տես Կչոր պադ)։ Հնում ծիսական նշանակություն են ունեցել, որպես կանոն, վերածվելով երգի բովանդակության դրամատիկական խաղարկմանը ե, ապա աստիճանաբար ծեսից անջատվելով, դարձել են գյուղական ժող․ սինթետիկ արվեստի ամենատարածված տեսակը, որի կատարումը խստորեն չի սահմանափակվում տեղի ու ժամանակի հանգամանքներով և երեան է բերում մասնակիցների հարուստ ստեղծագործական նախաձեռնությունն ու հնարամտությունը։ Շատ Պ․, այնուամենայնիվ, պահպանել են իրենց երբեմնի ծիսական բնույթը ու նշանակումը։ Բոլոր դեպքերում պարը և նրան ուղեկցող երգը միշտ փոխադարձաբար համաձայնեցված են։ Եթե սովորական ծորուն երգերում մեղեդիի կառուցման սկզբունքը, գլխավորապես, հոսուն երգայնությունն է, որ իրականացվում է միմյանց ոչ նման ռիթմական դարձվածքների միավորումով, ապա Պ–ում՝ պարային սկզբունքն է, որ հիմնվում է ռիթմական պատկերների կրկնության վրա։ Հայ գյուղական Պ․ ռիթմական պատկերների, տեմպի, հուզական երանգի, բնույթի ու բովանդակության առումով կարելի է բնութագրել ծանրկեկ ու թեթև, հանդարտ ու եռանդուն, նազանի և առնական, կատակային ու հերոսական, ինչպես նաև՝ քնարական, աշխատանքային, ծիսական և վիպական որոշիչներով։ Պահպանված ավանդական ֆոլկլորային նյութի մեջ գերակշռում են քնարական բնույթի Պ․, որ հատուկ են գերազանցապես երիտասարդներին, իշխող թեման է՝ սիրո գովք և կատակ՝ համեմված բնության պատկերների նկարագրությամբ և գովերգումով։ Անվերջ բազմազան են դրանց եղանակների ռիթմական պատկերները, ինչպես և մետրն ու մոտիվային կառուցվածքը։ Սովորական պարզ և բարդ, կենտ և զույգ կանոնավոր մետրերի հետ մեծ տեղ են գրավում խառը չափերը իրենց ներքին տարբերակումներով։ Հաճախ եղանակը կազմված է անհավասարաչափ մոտիվներից, և այդ անհամաչափությունը, իր հերթին մեծացնում է ներքին դինամիկան։ Որպես կանոն, պարերգը (թե՝ խոսքը և թե՝ եղանակը) ամեն անգամ հանպատրաստից հորինվում է (որոշողը բուն պարի տեսակն է՝ կապված պարող խմբի կազմի հետ, աղջիկներ, տղաներ, երիտասարդներ, մեծահասակներ կամ ծերեր՝ թե խառը)։ Սակայն, խոսքի ու եղանակի իմպրովիզացիան հիմնվում է բանաստեղծական–կերպարային, երաժշտական՝ ելևէջային ու մետրառիթմական՝ դարերով գոյացած ու ամեն մի շնորհալի մասնակցողի գիտակցության մեջ ամբարված հարուստ պաշարի վրա։ Շատ նմուշներ էլ, դիմանալով «ժամանակի քննությանը», հաստատուն են դարձել և կրկնվում են գրեթե նույնությամբ։ Հայկ․ ժող․ Պ․ բնորոշվում են նաև հնությամբ (հին, ավանդական կամ նոր Պ․) և տեղային հատկանիշներով (Արարատյան, արևմտահայկական տարբեր գավառների ևն)։
Հայ բոլոր երաժիշտ բանահավաքները գրի են առել գյուղական պարերգի բազմաթիվ բարձրարժեք նմուշներ, որոնցից են Կոմիտասի գրառած՝ «Ղարսա բերդը բլիլ է», «Ալագյազ», «Հոդալլո ջան» ևն։
Հայկ․ պարերգի մի մասնավոր տեսակը սեփական երգեցողությամբ կատարվող մենապարն է (օրինակ, «Տասնչորսը»), ինչը ավելի շուտ քաղաքային ժող․ մշակույթի տարր է։ Ռ․ Աթայան
ՊԱՐԶ ԱՇԽԱՏԱՆՔ, աշխատանք, որը կատարողից հատուկ պատրաստվածություն, որակավորում չի պահանջում, այսինքն՝ չորակավորված աշխատանք։ Բարդ աշխատանքի մեկ ժամը, որպես կարգ, պարունակում է Պ․ ա–ի մի քանի ժամ, այդ պատճառով որակավորված աշխատուժը (տես Որակավորված աշխատանք) ժամանակի միավորի ընթացքում ավելի մեծ արժեք է ստեղծում, քան չորակավորվածը։
Պ․ ա–ի հասարակայնորեն անհրաժեշտ քանակով որոշվում է ապրանքի արժեքի մեծությունը։
ՊԱՐԶ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, տես Ապրանքային արտադրություն։ ՊԱՐԶ ԵՎ ԲԱՂԱԴՐՅԱԼ ԹՎԵՐ, բնական թվերի տեսակներ։
1․ Պարզ թիվ, 1-ից մեծ բնական թիվ, որը 1-ից և իրենից բացի այլ բաժանարար չունի․ 2, 3, 5, 7, 11, 13 թվերը պարզ են։
2․ Բաղադրյալ թիվ․ բնական թիվ, որը պարզ թիվ չէ․ 6-ը, 81-ը բաղադրյալ են՝ 6=2-3, 81=9*3*3։
Պարզ թվերը բնական թվերի բաժանելիության տեսության հիմնական հասկացություններից են․ թվաբանության հիմնական թեորեմը պնդում է, որ 1-ից մեծ յուրաքանչյուր բնական թիվ միակ ձևով կարելի է ներկայացնել պարզ արտադրիչների արտադրյալի տեսքով (24=2-2*2*3, 15=5*3 ևն)։ Պարզ թվերի քանակը անվերջ է (այս պնդումը հայտնի է եղել դեռևս հին հուն, մաթեմատիկոսներին)։ Պարզ թվերի քանակը անվերջ է ոչ միայն 1, 2, 3, Հ,․․․ բնական թվերի շարքում, այլև, ինչպես ապացուցել է Դիրիխլեն՝ a-f-bx(x=l, շ, 3,․․․) տեսքի թվաբանական պրոգրեսիայում, որտեղ a-ն և b-ն (b> 0) փոխադարձաբար պարզ (ընդհանուր բաժանարարներ չունեցող) ամբողջ թվեր են․ օրինակ՝ 3 7, 11, 15,․․․ (a= – 1, b=4) պրոգրեսիայում կան անվերջ քանակությամբ պարզ թվեր։ Բնական թվերի բաժանելիության, հետևաբար նաև՝ պարզ թվերի հետ կապված հարցերը կարևոր դեր են խաղում խմբերի տեսության, հանրահաշվական թվերի տեսության մեջ։ Թվերի տեսության առավել բարդ խնդիրներից է պարզ թվերի բաշխվածության ուսումնասիրությունը։ Այդ ուղղությամբ առաջին արդյունքներից մեկը պատկանում է Պ․ Լ․ Չեբիշեին․ եթե π(x)-ը մինչե x-ը եղած պարզ թվերի քանակն է (π(2)=0, π(3)=1, π(20,3)=8), ապա կան այնպիսի А և В թվեր, որ՝ այսինքն՝ π(х) աճում է ինչպես x/Lnx
Հաջորդ կարևոր արդյունքը պարզ թվերի բաշխման ասիմպտոտական բանաձևն է (ժ․ Հադամար, Շ․ Լա Վալլե Պուսեն)՝ lim–2E£L = le որն ասում է, որ մեծ X-երի համար π(x)–в համարյա է։ Հետագայում այդ ասիմպտոտական բանաձևը ունեցել է բազմաթիվ ճշգրտումներ։
Պարզ թվերի բաշխման տեսության ուսումնասիրությունները կատարվում են ինչպես տարրական, այնպես էլ մաթ․ անալիզի մեթոդներով։ Հատկապես բեղմնավոր են կոմպլեքս թիվ է՝ 1-ից մեծ իրական մասով, p-ն՝ պարզ) հավասարության և դրա հետ սերտորեն կապված ձետտա ֆունկցիայի՝ հատկությունների վրա հենվող ուսումնասիրությունները։
Պարզ թվերի տեսության մեջ կան բազմաթիվ չլուծված պրոբլեմներ, օրինակ՝ «երկվորյակ» պարզ թվերի պրոբլեմը՝ արդյո՞ք անվերջ է իրարից 2-ով տարբեր– վող (երկվորյակ) պարզ թվերի քանակը (11-ը և 13-ը, 41-ը և 43-ը երկվորյակ են)։
Կան մինչև 11 միլիոնը եղած պարզ թվերի աղյուսակներ, մինչև 1974 թ․ հայտնի ամենամեծ պարզ թիվը 219937 –1 է;
Գրկ․ Виноградов И․ М․, Основы теории чисел, 8 изд․, М․, 1972; Трост Э․, Простые числа, пер․ с нем․, М․, 1959․
ՊԱՐԶ ԼԻՃ, Հայկ․ ՍՍՀ Իջևանի շրջանում, Դիլիջանից մոտ 9 կմ հս–արլ․, 1350 մ բարձրության վրա։ Հոսք ունեցող լիճ է։ Սնվում է աղբյուրներից։ Ունի 300 մ երկարություն, մինչև 100 մ լայնություն։ Միջին խորությունը 3,0 մ է, առավելագույնը՝ 10 մ, մակերեսը՝ 0,021կմ² է ջրի ծավալը՝ 83,8 հզ․ մ3։ Լիճն ունի սոդանքաարգելափակոցային ծագում։ Զարգացած են սողանքային երևույթները։ Շրջակայքում գործում են հանգստյան տներ։