Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՐԶ ՁԵՎԵՐ բյուրեղների, նիստերի համախումբ, որն ստացվում է տվյալ որեէ նիստից բյուրեղագիտական կետային խմբի համաչափության գործողություններով։ Այդ նիստերը երկրաչափորեն համաչափ են, ֆիզիկական և քիմ․ հատկություններով միանման։ Եթե պարզ ձևի նիստերի միակցությունը չի պարվւակում տարածությունը, կոչվում է բաց պարզ ձև, եթե պարվւակում է՝ փակ։ Բաց Պ․ ձ․ հնարավոր են բոլոր համակարգերի համար, բացի խորանարդայինից, որի համար բնորոշ են միայն փակ Պ․ ձ․։ Եթե պարզ ձևի նիստերը բյուրեղի համաչափության միևնույն տարրին ուղղահայաց կամ զուգահեռ չեն և հավասար անկյուններով համաչափության համարժեք տարրեր չեն հատում, կոչվում են ընդհանուր, հակառակ դեպքում՝ մասնակի։ Գոյություն ունեն 47 Պ․ ձ․, որոնք ստացվում են համաչափության 32 բյուրեղագիտական կետային խմբերից ընդհանուր և մասնակի ձևերի ընտրությամբ։ Համաչափության այն կետային խմբերում, որոնք պարունակում են միայն պարզ առանցքներ, հնարավոր են բյուրեղների էնանտիամորֆ՝ աջ և ձախ ձևեր, որոնց հետ միասին Պ․ ձ–ի թիվը դառնում է 53։ Զ․ Հակոբյան

ՊԱՐԶ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ, տես Նախադասություն։

ՊԱՐԶ ՆՅՈՒԹ, պարզ մարմին, մեկ քիմիական տարրից բաղկացած հայքասեռ նյութ։ Ազատ վիճակում գտնվող, քիմ․ միացություն չառաջացրած տարրի գոյության ձևն է։ Սովորական պայմաններում Պ․ ն: առաջացնող քիմ․ տարրի ատոմերը (բացառությամբ իներտ գազերի) միացած են իրար չբևեռացած կովալենտային կամ մետաղական կապերով և առաջացնում են մոլեկուլներ (Օ2, Օ3, CL2 ևն) կամ բյուրեղներ (ալմաստ, գրաֆիտ, երկաթ ևն)։ Շատ բարձր ջերմաստիճաններում (կախված Է Պ․ ն–ի տեսակից) քիմ․ կապերը խզվում են՝ Պ․ ն․ գտնվում է ատոմական վիճակում։ Քիմ․ Ռեակցիաների հետեւանքով, ի տարբերություն քիմ․ տարրի, Պ․ ն․ չի պահպանվում։ Միևնույն տարրը կարող է առաջացնել մի քանի Պ․ ն․ (տես Աէուորոպիա)՝․ Հայտնի 107 տարրերն առաջացնում են ավելի քան 500 Պ․ ն․։ Ամեն մի Պ․ ն․ որոշակի քիմ․ տարր է։ Պ․ ն․ և այն առաջացնող տարրը մեծ մասամբ ունեն միևնույն անվանումը։ Տարբեր անվանումներ ունեն միայն միևնույն տարրի առաջացրած տարբեր Պ․ ն–երը․ օրինակ՝ քիմ․ տարր թթվածինն առաջացնում է թթվածին (Օ2) և օզոն (Օ3) Պ․ ները, ածխածինն առաջացնում է ալմաստ, գրաֆիտ ևն։ Լ․ Գրիգոր յան

ՊԱՐԶԱՐԱՆ, ռեզերվուար կամ ավազան՝ հոսքի փոքր արագության դեպքում, ծանրության ուժի ազդեցությամբ կախված մեխ․ խառնուրդները հեղուկից նստեցումով անջատելու համար։ Պ․ օգտագործվում է հիդրոհանգույցների և ոռոգման կառույցների, ջրամատակարարման, կոյուղու համակարգերում՝ ջրի, ինչպես նաև մեքենաներում և տեխնոլոգիական տեղակայանքներում՝ յուղի, բենզինի մաքըրման համար։

Ջրաուժային և ոռոգման համակարգերի Պ–ները ծառայում են ՀԷԿ–երի տուրբինների և ոռոգման ջրանցքների մեջ կախույթների թափանցելը կանխելու համար։ ՀԷԿ–երում և պոմպակայաններում Պ–ները պահպանում են հիդրոտուրբինների և պոմպերի թիերը՝ կարծր խառնուրդների մասնիկներով (0,25 մմ և ավելի չափերի) մաշվելուց, որը կարոդ է հանգեցնել տուրբինների և պոմպերի օ․ գ․ գ–ի իջեցմանը։ Ոռոգման համակարգերում Պ–ները պահպանում են ջրանցքները տղմապատվելուց․ ջրի հետ ոռոգիչ համակարգ են մտնում միայն մանր մասնիկները, որոնք կարող են ծառայել որպես պարարտանյութ։ Ջրամատակարարման համակարգի Պ–ները, ըստ դրանցում եղած ջրի հիմնական հոսքի ուղղության, լինում են հորիզոնական, ուղղաձիգ և շառավղա– յին (նկ․)։ Մաքրման կառույցների (կոյուղու) Պ․ ըստ տեխնոլոգիական սխեմայի և աշխատանքի սկզբունքի նման է ջրատարների Պ–ին՝ միայն օժանդակ սարքավորումների որոշ բարդացմամբ, որը պայմանավորված է կեղտաջրերից թափվող մեծ քանակությամբ նստվածքներով։

ՊԱՐԶԿԱՆՔ, Պարսկանք, Պարծկանք, Պանծկանք, Պայծկան, Պազկանք, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգում։ Տեղորոշումը դեռևս ստույգ չէ, թեև քանիցս հիշատակվում է հայ պատմիչների երկերում, ինչպես նաև VII դ․ հայկ․ «Աշխարհացոյց»-ում։ Ղ․ Ալիշանի ենթադրությամբ՝ Պ․ տարածվել է Արցախի հարլ․ կողմում։ Մ․ Բարխուդարյանցը նույնացնում է հետագա Դիզակի, Ս․ Երեմյանը՝ Վարանդայի գավառին։ Մի ճառընտիրում Պ․ հիշվում է որպես խոշոր գավառ, որտեղ V դ․ դեռևս դրսևորվում էին հեթանոսական պաշտամունքի մնացորդներ, որոնք իբր արմատախիլ արվեցին ոմն Հոբ ճգնավորի ջանքերով։

ՊԱՐԶՅԱՆ (Պարզյանց) Սուքիաս [10(22)12․1837, Աստապատ (Նախճավանի գավառ)–12(25)․9․1914, Վաղարշապատ], հայ բանասեր, մանկավարժ, եկեղեցական–հասարակական գործիչ։ Ավարտել է էջմիածնի ժառանգավորաց դպրոցը (1856)։ 1869-ից՝ վարդապետ, 1875-ից՝ եպիսկոպոս, 1893-ից՝ արքեպիսկոպոս։ Եղել է Սինոդի անդամ (1888–91), Ախալցխայի (1869–72), Ալեքսանդրապոլի(1872-74, 1875-77), Նոր Նախիջնանի (1881–83), Աստրախանի (1883–86), Երևանի (1888–90, 1899-1903), Ատրպատականի (1893–95) հայոց թեմերի առաջնորդ։ Դասավանդել է էջմիածնի ժառանգավորաց դպրոցում (1860–63), Գևորգյան ճեմարանում (1874–75, 1895–1899), եղել ճեմարանի տեսուչ (1895–99), «Արարատ» ամսագրի խմբագրապետ (1897–99)։ Պ․ կողմնակից է եղել հայ դպրոցական կյանքի բարելավմանը, պայքարել է հայ եկեղեցու ներքին գործերին միջամտելու, եկեղեց․ գույքի բռնագրավման, հայկ․ դպրոցները փակելու ցարական կառավարության քաղաքականության դեմ։ Հակակառավարական ելույթների համար աքսորվել է Օրյոլ (1891–93) և Օրենբուրգ (1903–05)։ Պ–ի նյութական օժանդակությամբ են իրականացվել Պատմագիրք Հայոց» մատենաշարի հատորների [Ղազար Փարպեցի (1904), Ագաթանգեղոս (1909), Մովսես իյորենացի (1913)], Ս․ Ամատունու«Հին և նոր պարականոն ու անվավեր շարականներ» (1911) ուսումնասիրության, Գրիգոր Կամախեցու «ժամանակագրության» (1915), Մ․ Օրմանյանի մի շարք երկասիրությունների տպագրությունը, էջմիածնի տպարանի շինարարությունը ևն։ խոշոր գումար է կտակել հայ հին մատենագիրների երկերի (շուրշ 40) քննահամեմաւոական բնագրերը հրատարակելու համար (այդ ծրագիրն իրագործվեց միայն մասամբ)։ Հայոց եկեղեցու պատմության հարցերին նվիրված նրա երկասիրությունները կարևոր սկզբնաղբյուրներ են նաև XIX դ․ վերջի և XX դ․ սկզբի հայ հասարակական կյանքի, դպրոցական գործի ուսումնասիրության համար։

Երկ․ ճանապարհորդական տպավորությունք և համառոտ նկարագիր դեպքերի վերջին կաթողիկոսական ընտրության ժամանակ, Ե․, 1907։ Պատվիրակություն Սուքիաս եպիսկոպոսի ի Պետերբուրգ․ Հոգևոր դպրոցների մասին, Վաղ–պատ, 1907։ Պ․ Հովհաննիսյան

ՊԱՐԶՈՒՄ, հեղուկ դիսպերս համակարգերի (էմուլսիա, սուսպենզիա, փրփուր են) դանդաղ բաժանումը բաղադրիչ ֆազերի։ Դիսպերս ֆազի մասնիկները ծանրության ուժի ազդեցությամբ նստում են անոթի հատակին կամ բարձրանում հեղուկի մակերես։ Անոթի հատակին կուտակված շերտը կոչվում էնստվածք, մակերեսային շերտը՝ սեր։ Նստվածքի կամ սերի անջատումը կատարվում է սեդիմենտացման օրինաչափություններով։ Կոագուլման կամ ֆլոկուլացման հետևանքով բարձրադիսպերս համակարգն–