Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


նագիտական հարաբերություններ է հաստատել Չինաստանի հետ։ Մ․ թ․ ա․ 92-ին Պ․ թ–յան և Հռոմի միջև կնքված դաշնագրի համաձայն երկու պետությունների միջև սահման է ճանաչվել Եփրաա գետը։ Միհրդատ II գրավել է նաև Մեծ Հայքի թագավորության մի մասը և պատանդ վերցրել հայոց թագաժառանգ Տիգրանին։ Հետագայում Տիգրանը Պարթևներին զիջելով Հայաստանի հվ–արլ–ում գտնվող «Ցոթանասուն հովիտները»՝ վերադարձել է Հայաստան և մ․ թ․ ա․ 95-ին թագադրվել (տես Տիգրան Բ Մեծ)։ Տիգրան Բ Մեծը մ․ թ․ ա․ 87-ից հետո ոչ միայն ետ է վերցրել զիջած երկրամասերը, այլև գրավել Պ․ թ–յան զգալի մասը և հռչակվել արքայից արքա։ Մ․ թ․ ա․ 66–64-ին պարթև, զորքերը ներխուժել են Հայաստանի Կորդուք նահանգը։ Հրահատ III թագավորի (մ․ թ․ ա․ 69–57) և Տիգրան Բ Մեծի միջև առաջացած վեճը հարթվել է Պոմպեոսի դեսպանների միջնորդությամբ։ Մ․ թ․ ա․ I դ․ կեսին սկսվել են պարբերական ռազմ, ընդհարումները Պ․ թ–յան և Հռոմի միջև։ Հռոմ․ եռապետ Մարկոս Կրասոսը ներխուժել ԷՄիջագետք (մ․ թ․ ա․ 54), գրավել մի քանի քաղաք։ Մ․ թ․ ա․ 53-ին Պ․ թ–յան և Հայաստանի միշև կնքվել է դաշնագիր, նույն 53-ին խառանի մոտ Կրասոսի զորքերը ջախջախվել են պարթևներից։ Այնուհետև պարթևա–հայկ․ զորքերը արշավել են Փոքր Ասիա, Ասորիք, Պաղեստին և մինչև մ․ թ․ ա․ 40-ը գրավել այդ տարածքների զգալի մասը՝ սպառնալով Հռոմի արլ․ տիրույթներին։ Մ․ թ․ ա․ 39–38-ին Հռոմը վերագրավել է Փոքր Ասիան, Ասորիքը և Պաղեստինը։ Հրահատ IV-ի (մ․ թ․ ա․ 38/37–2) օրոք պարթևների դեմ արշավել է Հռոմի եռապետ Մարկոս Անտոնիոսը։ Մ․ թ․ ա․ 36-ին հռոմ․ բանակը պարտվել է Ատրպատականի Ֆրատսպա (Փրաասպա) քաղաքի մատույցներում։ Դա ժամանակավորապես կասեցրել է Հռոմի առաջխաղացումը Եփրատից արլ․։ Գահակալական պայքարը Հրահատ IV-ի և Տրդատ II-ի միշև, որի ընթացքում Հրահատ IV հենվել է սակերի, իսկ Տրդատ II-ը՝ Հռոմի աջակցության վրա, ավարտվել է Հրահատ IV-ի հաղթանակով, սակայն Պ․ թ․ թուլացել է։ Հրահատ IV հարկադրված պայմանագիր է ստորագրել Հռոմի հետ, որով ճանաչել է նրա իրավունքները Մեծ Հայքի թագավորության նկատմամբ, Հռոմին վերադարձրել Կրասոսից և Անտոնիոսից խլված արծվակիր դրոշներն ու գերիներին, երկու երկրների սահման է ճանաչվել Եփրատը։ Մ․ թ․ I–II դդ․ Պ․ թ․ սկսել է թուլանալ։ Թագավորության մեջ սրվել են հակասությունները պարթև, ավագանու տարբեր խմբակցությունների միջև, ուժեղացել է տեղական իրան, տարրերի դերը գաղափարախոսության և մշակույթի ասպարեզում։ Արտավան 111-ի (մ․ թ․ մոտ 12–38), որը գահակալական պայքար էր մղել Հռոմի և Միշագետքի հելլենիստական քաղաքների դրածոների դեմ, կենտր․ իշխանության հզորացման շանքերը զգալի հաշողություն չունեցան։ Պատերազմը Իբերիայում (Վիրքում), Հայաստանի համար ռազմ, նոր բախումները Հռոմի հետ և աղվանների ներխուժումը Պ․ թ–յան սահմանները Արտավան 111-ին հարկադրեցին դիմել սակերի օգնությանը և ուժերը կենտրոնացնել Պ․ թ–յան հիմնական տարածքը պաշտպանելու համար։ Արտավան III-ի մահից հետո սկսվել է երկարատև գահակալական պայքար, հաղթել է Վաղարշ I (մոտ 51– մոտ 80)։ Վաղարշ I-ի օրոք մի կողմից՝ Պ․ թ–յան և Հայաստանի, մյուս կողմից՝ Հռոմի միշև սկսվել է երկարատև պատերազմ (54–63), որի հետևանքով Հայոց արքա է հռչակվել Վաղարշ I-ի եղբայր Տրդատը (տես Տրդատ Ա, Հոանդեայի պայմանագիր 64)։ Պ․ թ–յան և Հռոմի միշև հարաբերությունները կայունացել են, սակայն սակերի և աղվանների ներխուժումը (72–75-ին) Պ․ թ․ և Վրկանի ու Մերվի հետ ընդհարումները հնարավորություն չեն տվել ամրապնդել Պ․ թ–յան վիճակը։ I դ․ վերջին –II դ․ սկզբին ուժեղացել են ներքին խռովությունները և ռազմ, ընդհարումները Հռոմի հետ։ Հռոմ․ բանակը 114–117, 163–165, 194– 198-ին ներխուժել է Միջագետք, Մեծ Հայք և Պ․ թ․, ավերել Տիզբոնը։ II դ․ վերջին –III դ․ սկզբին կենտր․ իշխանությունը վերջնականապես թուլացել է ներքին պայքարի, Հռոմի դեմ պատերազմների, վաչկատուն ցեղերի ասպատակությունների, Պ․ թ–յան տարածքում քաղաքականապես և տնտեսապես ինքնուրույն իշխանությունների [Մար–