Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բում Պ․ ընթանում է դիսպերս ֆազի մասնիկների խոշորացմամբ։ Նստվածքի կազ– մությունը (կոշտ, փուխր են) կախված է համակարգի ֆիզիկական հատկություններից (դիսպերսման աստիճան, դիսպերսված ֆազի լիոֆիլություն են) և Պ–ման պայմաններից։ Պ․ հեղուկները կոշտ դիսպերս խառնուրդներից մաքրելու տարածված եղանակ է, կատարվում է պարզարաններում։ Պ․ կիրառվում է ջուրը կենցաղային և տեխնոլոգիական նպատակներով օգտագործելու համար նախապատրաստելու, կոյուղային ջրերը մշակելու, հում նավթը աղա– և ջրազրկելու համար, ինչպես նաև քիմ․ տեխնոլոգիայի բազմաթիվ պրոցեսներում։ Պ․ բնական և արհեստական ջրամբարների ջրի ինքնամաքրման հիմնական փուլերից է։

ՊԱՐԶՈՒՆԱԿ, շենքի կամ կառույցի շինարարական կոնստրուկցիայի, որպես կանոն, հորիզոնական տեղադրված գծային կրող տարր (հեծան, ձող)։ Պ․ միացնում է (կոշտ կամ հոդակապով) ուղղաձիգ տարրերը (կանգնակներ, սյուներ), շենքի ծածկերում և վերնածածկերում տեղադրված սալերի և մարդակների համար ծառայում որպես հենարան։ Պատրաստում են մետաղից, երկաթբետոնից կամ փայտից, վանդակավոր կամ հոծ (ուղղանկյուն, տավրային և այլ լայնական հատվածքներով)։

ՊԱՐԹԱՄԱՍԻՐ (ծն․ թ․ անհտ․–114), Հայոց թագավոր 113-ից։ Պարթե Արշակունի արքա Բակուր II-ի որդին։ Առանց Հռոմի գիտության, Պ–ին գահ է բարձրացրել Պարթեաց նոսրով թագավորը՝ գահընկեց անելով նրա ավագ եղբայր Աշխաղարին։ Հռոմի Տրայանոս կայսրը, այդ քայլը դիտելով պայմանագրի խախտում (տես Հռանդեայք պայմանագիր 64), արշավել է Հայաստանի և Պարթեաստանի դեմ։ 114-ին հռոմ․ բանակը Սատաղից (Փոքր Հայք) ներխուժել է Մեծ Հայք և շարժվել դեպի Արտաշատ։ Չկարողանալով դիմադրություն կազմակերպել՝ Պ․ ներկայացել է Տրայանոսին (Կաբինից արմ․ գտնվող Եղեգիսի ջերմուկներում)։ Պ․ գլխից հանել է թագը և դրել կայսեր ոտքերի մոտ՝ այն ետ ստանալու ակնկալությամբ (այդ տեսարանը քանդակված է Հռոմում գտնվող Կոստանդին Մեծի հաղթակամարի վրա՝ վերցված Տրայանոսի կոթողից)։ Սակայն Տրայանոսը նրան հայտարարել է գահընկեց և Հայաստանը հռչակել նվաճված նահանգ։ Պ․, որն ազատ է արձակվել՝ Հայաստանից հեռանալու պայմանով, փորձել է խույս տալ իրեն ուղեկցող հռոմ․ հեծելազորից, սակայն ձերբակալվել և գլխատվել է Տրայանոսի հրամանով։

Գրկ․ Ասաուրյան Հ․է Քաղաքական վերաբերություններ լւնդ մեջ Հայաստանի և Հոովմա, Վնտ․, 1912։ Մանանդյան Հ․, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, Երկ․, հ․ 2, Ե․, 1978։ Պ․ Հովհաննիսյան

ՊԱՐԹԵՆՈԳԷՆեԶ, տես Կուսածնություն։

ՊԱՐԹԵՆՈԿԱՐՊԱ (< հուն․ rtapdsvoS – կույս և харлбд – պտուղ), կուսապտղություն, բույսի վրա սովորաբար անսերմ պտուղների առաջացումն առանց բեղմնավորման։ Պ․ հայտնի է բազմաթիվ մշակովի բույսերի (խաղող, խնձոր, տանձ, դդում, վարունգ, լոլիկ են) մոտ։ Հաճախ սորտի հատկանիշ Է։ Անսերմ պտուղներ առաջացնող բույսերը կարող են բազմանալ միայն վեգետատիվ եղանակով (կտրոններով, անդալիսով են)։ Տարբերում են վեգետատիվ (կամ ինքնավար) Պ․, երբ պտուղներն առաջանում են առանց փոշոտման, և խթանված Պ․, երբ պտղի գոյացման համար պահանջվում է բույսի սպիի գրգռում։ Վերջինս կարելի է կատարել օտար ծաղկավւոշով կամ քիմ․, մեխանիկական և ջերմային գրգռիչներով։ Մշակված են քիմ․ միջոցներով մսալի, հյութեղ և համեղ անսերմ պտուղների ստացման մեթոդներ։

ՊԱՐԹԵՆՈՆ (հուն, riapdevcov, < яардё- օգ – կույս), Աթենաս Պարթենոս աստվածուհու տաճարը Աթենքում։ Հին հուն, արվեստի նշանավոր հուշարձաններից։ Կառուցվել է Ակրոպոլիսում մ․ թ․ ա․ 447–438-ին (ճարտ–ներ՝ Իկւոինոս և Կափկրաաես, քանդակային հարդարանքը՝ Ֆիդիասի ղեկավարությամբ ավարտվել է մ․ թ․ ա․ 432-ին)։ Պ․ մարմարե դորիական պերիպէոեր է (30, 89 i/X 69, 54 մ), նաոսում՝ Աթենասի արձանն էր (գործ՝ Ֆիդիասի)։ Ճակատի ֆրիզը զարդարված է քանդակներով և մետոպեներով, ճակտոնները՝ քանդակային հորինվածքներով (արլ․ ճակտոնին՝ Աթենասի ծննդյան առասպելը, արմ–ին՝ Աթենասի և Պոսեյդոնի վեճը Ատտիկան տիրելու համար)։ Պ․ ուշագրավ է մասերի բացառիկ համաչափություններով, դորիական և հոնիական օրդերների սինթեզով, ճարտ․ և քանդակային կերպարների խոր մարդկայնությամբ։ 1816-ից Պ–ի քանդակների մեծ մասը ցուցադրվում է Լոնդոնի Բրիտ․ թանգարանում։

ՊԱՐԹԵՎԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, պետություն Իրան․ բարձրավանդակում մ․ թ․ ա․ մոտ 250– մ․ թ․ III դ․ 20-ական թթ․։ Պ․ թ–յան հիմնական միջուկը Պարթևքն (Պարթեաստան) էր (Կասպից ծովի հվ–արլ․ կողմում), ուր, Սեւևկյանների տիրապետության թուլացման պայմաններում, ներխուժել է վաչկատուն սակերի պարն ցեղը։ Պարներն աստիճանաբար ձուլվել են տեղացի պարթևների հետ, ընդունել նրանց լեզուն, մշակույթը և կրոնը։ Ըստ ավանդության Պ․ թ–յան առաջին գահակալը պարների առաջնորդ Արշակն Էր, որի անունով Պ․ թ–ում կառավարող դինաստիան կոչվել է Արշակունի, իսկ պարթե․ բոլոր թագավորները կրել են նաև Արշակ անունը, որը նրանց դինաստիական տիտղոսն Էր։ Արշակի հաջորդի և եղբոր՝ Տրդատ I-ի (մ․ թ․ ա․ մոտ 248 247 – մոտ 211) օրոք (նրա ժամանակ մ․ թ․ ա․ 247-ից սկիզբ է առել պարթևների տոմարը) պարները պարտության են մատնել Սելևկյաններից անջատված Պարթևքի սատրապին և հաստատվել Պարթևքում, մերձակա շրջաններում ու Բակտրիայում։ Տրդատ I իր տիրապետության սահմաններն սկսել է ընդարձակել հարևան Վրկանի գրավումով։ 228-ին Սելևկյան թագավոր Սելևկոս II ճանաչել է Տրդատ I-ի իշխանությունը Պարթևքի և հարևան տարածքների վրա։ Նոր պետության գահանիստ է դարձել Հեկատոմպիլոսը (այժմյան՝ Դամղանից հվ․), հետագայում գահանիստներ են եղել նաև Եկբատանը (Էկբատան, Հանգմատանա), Տիգրիսի Սելևկիա քաղաքը և Տիզբոնը։ Մինչև մ․ թ․ ա․ I դ․ Պարթև Արշակունիների տոհմական հնագույն կենտրոնը Նիսան Էր (այժմյան Բագիր, Աշխաբադից 18 կմ հս–արմ․)։ Մ․ թ․ ա․ մոտ 209-ին Մելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը ներխուժել է Պ․ թ․, գրավել Հեկատոմպիլոսը։ Պ․ թ․ ճանաչել է Մելևկյանների գերիշխանությունը։ Մագնեսիայի ճակատամարտում (մ․ թ․ ա․ 190) Սելևկյանների պարտությունից հետո ստեղծված նպաստավոր պայմաններից օգտվելով՝ պարթևների արքա Միհրդատ I (մ․ թ․ ա․ մոտ 171/170–138/137) ընդարձակել է Պ․ թ–յան սահմանները։ Մ․ թ․ ա․ 161 –136-ին Միհրդատ I նվաճել է Մարաստանը, Պարսքը, Էլիմայիսը, Միջագետքի մեծ մասը, Հունա-Բակտրիական թագավորության մի մասը։ Պ․ թ․ վերածվել է հզոր պետության։ Արմ–ում հետագա նվաճումները դադարել են Պ․ թ–յան արլ․ սահմաններում վարկատուն ցեղերի տեղաշարժերի պատճառով։ Պարթև արքա Հրահատ II-ի օրոք (մ․ թ․ ա․ 138/137– մոտ 128) Սելևկյանները վերջին փորձերն են արել իրենց ենթարկելու Պ․ թ․, սակայն մ․ թ․ ա․ 128-ին Հրահատ II-ին հաջողվել է ջախջախել Անտիոքոս Vll-ի զորքերը։ Հս–արլ–ում Պ․ թ․ պայքարել է սակերի դեմ։ Վերջինները մ․ թ․ ա․ I դ․ 20-ական թթ․ գրավել են Պ․ թ–յան հս․ մարզերը և ներխուժել Զարանգստան (Զառանկա, Դրանգիանա)։ Միհրդատ И-ի օրոք (մ․ թ․ ա․ մոտ 123– 88/87) պարթևները գրավել են Մերվը, Արիքը և վերականգնել իշխանությունն արլ–ում։ Սակերի հետ կնքվել է հաշտություն, նրանց զբաղեցրած Զարանգստանը վերածվել է պարթևական Սակաստան սատրապության։ Միհրդատ II պարսից Աքեմենյանների օրինակով իրեն հռչակել է արքայից արքա։ Նրա օրոք Պ․ թ․ դիվա-