Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժամի), վայբկյան], հեռավորության (երկարության) չափման միավոր աստղագիտության մեջ։ Հավասար է այն հեռավորությանը, որից Երկրի ուղեծրի կիսատրամագիծը երևում է 1° անկյունով, կամ այն աստղի հեռավորությանը, որի պարալաքսը 1° է։ Նշանակվում է պս (միջազգային նշանակումը՝ pc)։ 1 պս= 206265 ա․ մ․=3,26 ս․ տ=3,0857․1016 մ։

ՊԱՐՍԵԴՈՎ Միքայել Արտեմի [1899, գ․ Մեշադիշեն (այժմ՝ Կոլխոզաշեն, ԼՂԻՄ Մարտունու շրջանում) –27․4․1964, Լենինգրադ], հրետանու գեներալ–գնդապետ (1958), Սովետական Միության հերոս (21․3․1940)։ ՍՄԿԿ անդամ 1918-ից։ Ավարտել է Տաշքենդի ռազմահր ետանային ուսումնարանը (1922), Մ․ Վ․ Ֆրունզեի անվ․ ռազմ, ակադեմիան (1936), Գլխ․ շտաբի Կ․ Ե․ վորոշիլովի անվ․ ռազմ, ակադեմիան (1948)։ 1916–17-ին մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, հրետանային զորամասի կազմում կռվել Կովկասյան ռազմաճակատում։ Կամավորագրվելով կարմիր բանակին՝ 1918 –20-ին պայքարել է Միջին Ասիայում սովետական իշխանության հաստատման և ամրապնդման համար։ 1922-ից ծառայել է Լենինգրադի զինվ․ օկրուգում՝ որպես հրետանային մարտկոցի հրամանատար, ապա Մերձվոլգյան զինվ․ օկրուգում՝ հրետանային–դիվիզիոնի հրամանատար, Անդրբայկալյան զինվ․ օկրուգում՝ 57-րդ Ուրալյան հրաձգային դիվիզիայի հրետանու պետ, 1936-ից՝ 19-րդ հրաձգային կորպուսի 69-րդ ծանր հրետանային գնդի հրամանատար, 1937-ից՝ Լենինգրադի զինվ․ օկրուգի հրետանու պետ։ 1939–1940-ին Պ–ի գլխավորած 123-րդ հրետանային դիվիզիան մասնակցել է սպիտակ ֆինների ջախջախմանը (եղել է «Մաներհայմի գիծը» ճեղքողների շարքերում)։ Այդ մարտերում ցուցաբերած խիզախության և ռազմավարական հմտության համար Պ․ արժանացել է հերոսի կոչման։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին, որպես Կիևի հատուկ զինվ․ օկրուգի հրետանու պետ, մասնակցել է Կիևի պաշտպանությանը։ 1941-ի նոյեմբերից՝ Հարավ-արևմտյան ռազմաճակատի հրամանատարի տեղակալ, 1942-ի հունվարից՝ 40-րդ բանակի հրամանատար։ 1942-ի ամռանը նշանակվել է Հեռավոր–արևելյան ռազմաճակատի հրետանու հրամանատար, 1945-ին, որպես Հեռավոր–արևելյան 2-րդ ռազմաճակատի հրետանու հրամանատար, մասնակցել միլիտարիստական ճապոնիայի ջախջախմանը։ Պատերազմի ավարտից հետո եղել է Հեռավոր–արևելյան զինվ․ օկրուգի, 1954-ից՝ Լենինգրադի զինվ․ օկրուգի հրետանու հրամանատար։ 1962-ից մինչև կյանքի վերջը՝ Մ․ Ի․ Կալինինի անվ․ հրետանային ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետի պետը։ Պարգևատրվել է Լենինի 3, Կարմիր դրոշի 4, Աուվորովի II աստիճանի շքանշաններով։ Կ․ Հարությունյան

ՊԱՐՍԻԿՆԵՐ, ֆարսեր, ազգ։ Կազմում են Իրանի բնակչության (տես Իրանցիներ) մոտ կեսը (17,7 մլն, 1980)։ Բնակվում են գլխավորապես Կենտր․ և Արլ․ Իրանում։ խոսում են պարսկերեն։ Մարդաբանորեն պատկանում են եվրոպեոիդ մեծ ռասայի հվ․ ճյուղին։ Ենթադրվում Է, որ իրան, ցեղերն այժմյան Իրանի տարածք են ներթափանցել մ․ թ․ ա․ մոտ II հազարամյակում (որոշ գիտնականների կարծիքով՝ Միջին Ասիայից, այլոց կարծիքով՝ Անդրկովկասից)։ Պարսկ․ ցեղերը Աքեմենյան պետությունում ունեցել են տիրապետող դիրք։ Պ–ի հետագա կազմավորմանը մասնակցել են արաբ․, թյուրք, և մոնղոլ, ցեղերը։ XIX դ․ կեսից Պ․ սկսել են ձևավորվել որպես ազգ։ Այլ ժողովուրդների (հատկապես իրան, խմբի լեզուներով խոսող) ձուլումն այժմ էլ շարունակվում Է։ Պ․ կրոնով շիա դավանանքի մահմեդականներ են։ Մահմեդականությունը տարածվել է արաբ, նվաճումներից հետո (VII դ․)։ Մինչ այդ Պ․ դավանել են զրադաշտականություն։

Պ․ մեծ մասամբ բնակվում են գյուղերում, զբաղվում հիմնականում երկրագործությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ , անասնապահությամբ։ Զարգացած են գորգագործությունը, ձեռքի ջուլհակությունը և տնային արտադրության այլ ճյուղեր։ Քաղաքաբնակ Պ․ արհեստավորներ, առևտրականներ, ծառայողներ են, նաև կազմում են երկրի բանվորների զգալի մասը։ Ընտանեկան հարաբերություններում ցարդ ազդեցիկ են մահմեդական իրավունքի ավանդույթները։ Կանայք միայն 1963-ին են ստացել ընտրական իրավունք, բայց նրանց փաստական անիրավահավասարությունը հասարակական և ընտանեկան կյանքում պահպանվում Է։ Պ․ ունեն ժող․ բանավոր հարուստ ստեղծագործություն, թատրոն, պոեզիա, գրականություն։ Պատմության, տնտեսության և մշակույթի մասին մանրամասն տես Իրան հոդվածում։

Գրկ․ Народы Передней Азии, М․, 1957․

ՊԱՐՍԻՑ ԺՈՂՈՎ (615/616), Տիզբոնի եկեղեցական ժողով, հրավիրել է Սասանյան արքա խոսրով II, Երուսաղեմի նվաճումից հետո՝ պարսկահպատակ քրիստոնյաների մեջ դավանական միասնություն հաստատելու նպատակով։ Հայաստանից ժողովին մասնակցել են Մամիկոնեից Կոմիտաս եպիսկոպոսը (վե– րադարձից հետո՝ Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոս) և Ամատունյաց եպիսկոպոսը։ ժողովին ներկայացվել է Հայոց եկեղեցու հավատո գիրը կամ դավանության թուղթը։ Երկար վիճաբանություններից հետո ընդունվել են միայն Տիեզերական առաջին 3 ժողովները, մերժվել է քաղկեդոնականությունը, ինչպես նաև նեստորականությունը։ Ւասրով II-ի հրամանով Պարսից տերության սահմաններում պաշտոնական է ճանաչվել միաբնակությունը (տես Միաբնակներ)։ Հայ պատմիչ Սեբեոսը գրում Է, որ ժողովի ընթացքի վրա մեծ ազդեցություն են գործել պարսից թագուհին՝ ասորուհի միաբնակ Շիրինը և Վրկանի մարզպան Սմբատ Բագրատունին։

Գրկ․ Կնիք հավատո․․․․ Էջմիածին, 1914։ Սեբեո ս, Պատմութիւն, Ե․, 1979։ Տեր–Մինասյան Ե․, Պաամա–բանասիրական հետազոտություններ, Ե․, 1971, Էջ 45–58։

ՊԱՐՍԻՏ ԾՈՑ, Հնդկական օվկիանոսի հս–արմ–ում, Ասիայի ափերի մոտ։ Հորմուզի նեղուցով և Օմանի ծոցով միացած է Արաբական ծովին։ Մակերեսը 239 հզ․ կէՐ Է, լայնությունը՝ 180–320 կմ, խորությունը՝ 50–102 մ։ Պ․ ծ–ի մեջ է թափվում Շատ էլ Արաբ գետը։ խոշոր կղզիներն են Բահրեյնը և Քեշմը։ Հիդրոլոգիական ռեժիմով միջերկրական ծով Է։ Ջրի ջերմաստիճանը օգոստոսին 30 –33°CԷ, փետրվարին՝ 15 –21°С, աղիությունը՝ մինչև 40°/օօ։ Հոսանքներն ունեն ժամացույցի սլաքի հակառակ ուղղություն։ Կա ձկնորսություն, մարգարտի արդյունահանում։ Պ․ ծ–ի հատակը և նրան հարող շրջանները հարուստ են նավթի և գազի պաշարներով։ Գլխավոր նավահանգիստներն են՝ Ֆաո, Բասրա (Իրաք), Աբադան, Բենդեր Շահպուր, Բենդեր Մահշահր, Խարք (Իրան), էլ Քուվեյթ (Քուվեյթ), Օ–աս Տանուրա (Սաուդյան Արաբիա), Մանամա (Բահրեյն), Ումմ–Սսփդ (Կատար), Աբու Գաբի (Արաբական Միացյալ Էմիրություններ)։

«ՊԱՐՍԻՏ ՊԱՏԵՐԱԶՄ», հայ հին Ժող․ հերոսավեպ։ Հատվածաբար գրառվել, որոշ չափով վերամշակվել և պահպանվել է Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Մովսես խորենացու, Սեբեոսի, մասամբ նաև՝ Հովհան Մամիկոնյանի, Մովսես Կաղանկատվացու և Ստեփանոս Օրբելյանի պատմագրական երկերում։ «Պ․ պ․»-ի վիպական իրադարձությունները բանավոր ավանդության մեջ գեղարվեստորեն ձևավորվել են III –IV դդ․՝ Հայաստանի ներքին և արտաքին կյանքի պատմ․ եղելությունների հիմքի վրա։ Հայ Արշակունիներին ազգակից Պարթև Արշակունիների արքայատոհմի վերացումը Իրանում, հայերի քրիստոնեության ընդունումը և Հայաստանի քաղ․ կողմնորոշումը դեպի Հռոմ սուր հակասություններ են ստեղծել Հայաստանի և Իրանի միջև՝ առաջ բերելով պարբերաբար կրկընվող զինված ընդհարումներ։ Այդ կռիվների, ինչպեր նաև հայ Արշակունի թագավորների և նախարարական տների միջև ծագած հակասությունների վերաբերյալ հորինվել են զանազան ավանդություններ, երգեր, զրույցներ։ Դրանք համախմբվել են Արշակունի թագավորների և Մամիկոնյան սպարապետների արարքների շուրջը՝ սերունդների ու դեպքերի հաջորդության սկզբունքով, և ստեղծել «Պ․ պ․»։ Այն բաժանվում է վիպական մի քանի ճյուղերի՝ թագավորների և սպարապետների անուններով (Խոսրով Մեծ և Տրդատ, խոսրով Կոտակ և Վաչե․ Տիրան, Արշակ ու Պապ և Վասակ ու Մուշեղ․ Մանուել)։

«Պ․ պ․», գրառվելով իրեն հիմք ծառայած պատմ․ իրադարձություններից քիչ ժա–