մանակ անց, չի ենթարկվել բանահյուսական տևական վերամշակման և հատկանշվում է խիստ պատմականությամբ, իրականության ռեալիստական ընկալումով։ Այսուհանդերձ, հանդես եկող հայ ու պարսիկ թագավորները, սպարապետներն ու իշխանները ոչ թե պատմ․ ստույգ անձնավորություններ են, այլ իրական–պատմ․ նախատիպերի վրա ձևավորված վիպական–գեղարվեստական կերպարներ։
«Պ․պ․»-ի բովանդակությունը հայերի և պարսիկների երկարատև ու պարբերական կռիվներն են, որոնք միշտ ավարտվում են հայերի հաղթանակով։ Վեպի գաղափարական հիմնական միտումը մարտընչող հայրենասիրությունն է։ Գլխ․ հերոսները Մամիկոնյան սպարապետներն են (Վասակ, Մուշեղ, Մանուել)՝ հայրենասիրական գաղափարների մարմնացումները։ Նրանք գաղափարականացված են՝ օժտված քաշությամբ, ասպետական վեհանձնությամբ, ազգ․ պատվախնդրությամբ, հայրենիքի և հայ Արշակունի թագավորների հանդեպ նվիրվածությամբ, իդեալականացված հատկանիշներով։ Արշակունի թագավորները մարմնավորում են անկախ և ինքնուրույն պետականությունը։ Վեպում գերիշխող արքայական տիրապետության և տիրադավության դատապարտման գաղափարները մի կողմից պայմանավորված են ֆեոդ, ժամանակների բարոյախոսությամբ, մյուս կողմից՝ հայրենի ինքնուրույն պետականության և անկախության պահպանման անհրաժեշտությամբ։
«Պ․ պ․» միջնադարյան տիպիկ հերոսավեպ է։ Այն գեղարվեստորեն անդրադարձրել է նաև վաղ ֆեոդ․ Հայաստանի կյանքի ու կենցաղի շատ բնորոշ կողմեր՝ դասակարգային հարաբերություններ և ընդվզումներ, ֆեոդալի և վասալի հարաբերություն, զինվորական ծառայություն, ավարառություն, որսորդություն ևն։
Գրկ. Աբեղյան Մ․, Երկ․, հ․ 1․, Ե․, 1966, էջ 181–302։ Ս․ Հարությունյան
ՊԱՐՍԿԱԿԱՆ ԱՐՇԱՎԱՆՔ 1722–1723, Պետրոս I-ի հրամանատարությամբ ռուս, բանակի և նավատորմի արշավանքը Պարսկաստանի մերձկասպյան տիրույթներ, նպատակն էր օգնել անդրկովկասյան ժողովուրդներին պարսկ․ լծից ազատագրվելու պայքարում, ապահովել Ռուսաստանի առևտր․ կապերը արլ․ երկրների հետ, ինչպես նաև խոչընդոտել թուրք, ագրեսիան Անդրկովկասում։ Պ․ ․ա․, ըստ էության, իրագործումն էր քաղ․ այն ծրագրի, որ դեռևս XVIII դ․ սկզբին առաշ էր քաշել Իսրայեչ Օրին։ Ռուս, կառավարությունը նախապես համաձայնության էր եկել Քարթլիի թագավոր Վախթանգ VI-ի և աղվանից կաթողիկոս Եսայի Հասան Ջալալյանի հետ, ըստ որի հայ–վրաց․ միացյալ ուժերը և ռուս, զորքերը միանալու էին Շամախիում և գործելու համատեղ։ 1722-ի հուլիսին ռուս, զորքը (22 հզ․ հետևակ) ափ իշավ Ագրախանի ծովածոցում և, միանալով Ցարիցինից եկած շուրշ 22 հզ–անոց հեծելազորին, շարժվեց դեպի Դադստանի հվ․ և օգոստ․ 23-ին գրավեց Դերբենտը։ Աշնանային ուժեղ փոթորիկների հետևանքով ռուս, զորքերի մատակարարման խափանումը ստիպեց Պետրոս 1-ին հրաժարվել Բաքու արշավելու մտադրությունից, և նա վերադարձավ Աստրախան։ Անգլիայի և Ֆրանսիայի դրդմամբ սուլթանական կառավարության բռնած անհանդուրժողական դիրքը և Ռուսաստանի միջազգային դրության բարդացումը ետ պահեցին ռուս, զորքերին շարժվելու Շամախիի վրա։ Այդպիսով չիրագործվեց հայ–վրաց․ և ռուս, զորքերի Շամախիում միանալու նախագիծը։ Պետրոս I մերձկասպյան շրջանում թողեց զորքեր և նավատորմ գեն․-մայոր Մ․ Մատյուշկինի հրամանատարությամբ, որը 1722-ի դեկտեմբերին կարողացավ գրավել Ռեշտը, իսկ 1723-ի հուլիսին՝ Բաքուն։ Ռուս, զորքերի շարքերում ակտիվորեն գործում էին նաև հայկ․ էսկադրոններ Պետրոս դի Սարգիս Գիլանենցի, Աբրահամ Այվազյանի, Ռաֆայել Կուզանենցի և Լա զար խրիստաֆորովի (Ախիջանենց) գլխավորությամբ։ Ռուս, զորքերի հաջողությունները և 1723-ի գարնանը սկսված թուրք, ագրեսիան Անդրկովկաս, հարկադրեցին Պարսկաստանին պայմանագիր կնքել (տես Պետերբուրգի պայմանագիր 1723), որով Ռուսաստանին անցան Դերբենտը, Բաքուն և Շիրվանի, Գիլանի, Մազանդարանի ու Աստրաբադի նահանգները։ Սակայն ռուս–թուրք․ հարաբերությունների սրումը (որի հետևանքով ռուս, կառավարությունը չկարողացավ օգնություն ցույց տալ ապստամբած Արցախի ու Սյունիքի հայությանը) ստիպեց ռուս, կառավարությանը Ռեշտի (1732) և Գանձակի (1735) պայմանագրերով Պարսկաստանին վերադարձնել մերձկասպյան շրջանները։
ՊԱՐՍԿԱԿԱՆ ԱՐՇԱՎԱՆՔ 1796, ռուս, զորքերի արշավանքը Պարսկաստանի մերձկասպյան տիրույթները (գեն․-պորուչիկ Վ․ Ա․ Զուբովի գլխավորությամբ), նպատակն էր իրագործել XVIII դ․ 80-ական թթ․ վերջին ռուս, կառավարության մշակած ծրագրերը, որից մեկն էլ Անդրկովկասում հայկ․ պետականության վերականգնումն էր։ Արշավանքի անմիջական առիթը Աղա–Մահմեդ խան Ղաջարի 1795-ի արշավանքն էր Անդրկովկաս և Թիֆլիսի գրավումն ու ավերումը (սեպտ․ 12)։ Գեորգիևսկի պայմանագրով (տես Գեորգիևսկի պայմանագիր 1783) Վրաստանի նկատմամբ ստանձնած պարտավորությունների համաձայն, 1796-ի ապրիլին ռուս․ Կասպիական 13 հզ–անոց կորպուսը շարժվեց դեպի Պարսկաստանի մերձկասպյան տիրույթները։ Մայիսի 10-ին գրոհով վերցվեց Դերբենտը, հունիսի 15-ին առանց մարտերի՝ Բաքուն և Ղուբան։ Նոյեմբերին ռուս, զորքերը հասան Կուրի և Արաքսի խառնարանին։ Արշավանքի ժամանակ ռուս, զորքերին ուղեկցում էր Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանը, որը մեծ ծառայություններ մատուցեց ռուս, հրամանատարությանը՝ տեղական մանր տիրակալների հետ հարաբերությունները կարգավորելու, ռուս, զորքերի մատակարարումը ապահովելու գործում ևն։ Եկատերինա II-ի մահից (1796-ի նոյեմբեր) հետո Պավել I փոխեց ռուս, արտաքին քաղաքականությունը․ 1796-ի դեկտեմբերին ռուս, զորքերը ետ կանչվեցին Անդրկովկասից և ձեռք բերված հաջողությունները ի չիք դարձան։ Վ․ Դիչոյան
ՊԱՐՍԿԱՀԱՅ, նահանգ Մեծ Հայքում։ Ընդգրկել է Կապուտան (Ուրմիա) լճի հս․ և արմ․ առափնյա շրջանները (մոտ 11 հզ․ կմ²)։ Տարածվում էր Ամբրիոտիկ ամրոցից (հս․ ծայրակետ) մինչև Արսախ (այժմ՝ Գետառ) գետը (հվ․ ծայրակետ)։ Սահմանակից էր Կորճայք (Կոհ–ի Նիհորական լեռներով) և Վասպուրական նահանգներին։ Արտաշեսյանների և Արշակունիների թագավորության օրով կազմել է Նոր Շիրական բդեշխության հիմնական մասը։ Մեծ Հայքի 385-ի (387) բաժանումից և Նոր Շիրականը Սասանյան Պարսկաստանին (Ատրպատականին) միացվելուց հետո, այդ տարածքը կոչվել է Պ․։ Ըստ VII դ․ «Աշխարհացոյց»-ի, Պ․ կազմված էր 9 գավառից․ Այլի կամ Կուռիճան, Մարի, Թրաբի, Արասխ կամ Ովեա, Ըռնա (Առնա), Տամբեր, Զարեհավան, Զարավանդ, Հեր։ Պ–ի գավառները տեղադրվում են Կապուտան լիճը թափվող գետերի ու գետակների ավազաններում, բացառությամբ Զարավանդի և Հերի, որոնք գտնվում են Երասխի Կարմիր վտակի վերին հոսանքում՝ Հերական դաշտում (ներկայիս Խոյ քաղաքի շրջակայքը)։ Զարավանդը և Հերը միջին դարերում կազմել են մեկ գավառ՝ Ռոստակ (Ռոտըստակ) անունով, որտեղ էր Պ–ի ամենախոշոր կենտրոնը՝ Հեր (այժմ՝ Խոյ) քաղաքը։ Վերջինից հս․ գտնվում էր Զարավանդ (ասորեստանյան արձանագրություններում՝ Զարանդա, այժմ՝ Զեյրավանդա) քաղաքը։ Տարոնո գետի (այժմ՝ Զոլաչայ) հովտում էր Զարեհավան գավառը, որի համանուն քաղաքը Նոր Շիրականի բդեշխության կենտրոնն էր։ Սրանից արլ․՝ Սաղամաս (այժմ՝ Սալմաստ) ավանն էր։ Տարոնո գետի ակունքների ավազանում Ըռնա կամ Առնա գավառն էր՝ համանուն ավանով, որի Առնա վանքը (այժմ՝ Դերիկ) տեղի եպիսկոպոսության կենտրոնն էր։ Զարեհավանից հվ․, ներկայիս Սոմայի և Ազիզելի մահալների տեղում՝ Տամբեր գավառն էր, համանուն կենտրոնով (այժմ՝ գ․ Տեմեր)։ Այս գավառում հայտնի էր Տամբերացի նախարարական տոհմը։ Տամբերից հվ․՝ Այլի կամ Կուռիճան գավառն էր, որը միջին դարերում հայտնի էր «էլո գավառ» անունով։ Այն ընդգրկում էր ներկայիս Նազլուչայ գետի հովիտը՝ Բարադոստ մահալը։ Այս գավառում էին Սուրենապատ (այժմ՝ Սուրյան), Կարենիս և Դաստակերտ (այժմ՝ Դաստագիր) բնակավայրերը։ Այլիից հվ․՝ Թրաբի գավառն էր (այժմ՝ Թերգեվեռ մահալ)։ Այս գավառում նշանավոր էին Նախճավան (այժմ՝ Նախիջևանթեփե), Որմի (այժմ՝ Ուրմիա) քաղաքները, Շիրական (այժմ՝ Շիրեքենդ) և Թրաբի ավանագյուղերը։ Թրաբիից հվ․ Մարի գավառն էր (այժմ՝ Մրգեվեռ մահալ) համանուն գետի (այժմ՝ Բարանդուզչայ) հովտում։
Պ–ի ծայր հարավային գավառն էր Արասխը կամ Ովեան՝ Շնավհ (այժմ՝ Ուշնուե) կենտրոնով։ Արասխ կամ Երասխ գետի ակունքներում էր Զարասպ լեռը։
Պ–ի Զարեհավան, Ըռնա, Տամբեր գավառները IX –XI դդ․ մտել են Արծրունիների իշխանության, ապա՝ թագավորության կազմում։