Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կուսկոմիտեների, սկզբնական կուսկազմակերպությունների կազմակերպչական և գաղափարական աշխատանքներին, տպագրում հոդվածներ, ակնարկներ, գրախոսություններ, տեսություններ, կոմունիստների նամակներ, պատասխանում ընթերցողների հարցերին։ Նախատեսված է կուսակցական աշխատողների, լայն կուսակտիվի, սկզբնական կուսկազմակերպությունների քարտուղարների, կուսխմբերի կազմակերպիչների համար։

ՊԱՐՏԻՏ (իտալ․ partita, բառացի մասերի բաժանված, լատ․ partire – բաժանել, բաշխել), XVII–XVIII դդ․ երաժշտության մեջ՝ խորալային մեղեդու երգեհոնային վարիացիաների տեսակ, ինչպես ե, հիմնականում, պարային պիեսներից կազմված գործիքային սյուիտի տարատեսակ (օր․, 6ո․ Ս․ Բախի Պ–ները մենանվագ ջութակի, կլավիրի համար)։ Նույն նշանակությամբ կիրառվում է նաև XX դ․ որոշ կոմպոզիտորների ստեղծագործությունների նկատմամբ (Ա․ Կազելլա, Լ․ Դալլապիկկոլա, Տ․ Մանսուրյան և ուրիշներ)։

ՊԱՐՏԻՏՈՒՐ, ձայնալիր (իտալ․ partitura, բառացի՝ բաժանում, բաշխում, < լատ․ partire – բաժանել, բաշխել), բազմաձայն երաժշտ․ ստեղծագործության (գործիքային, խմբերգային կամ վոկալ–գործիքային) բոլոր ձայների համատեղ նոտագրումը, որում յուրաքանչյուր գործիքի կամ ձայնի պարտիային առանձին տող է հատկացվում։ Պարտիաները որոշակի կարգով դասավորվում են մեկը մյուսից վար այնպես, որ տակտի համապատասխան մասերը գտնվեն մեկ ուղղաձիգի վրա և հեշտացվի ձայների համադրումից գոյացող համահնչյունների տեսողական ընկալումը։ Այդպիսի Պ․ հայտնվել է XVI դ․ կեսերից Իտալիայում և ժամանակի ընթացքում դարձել բազմաձայն երաժշտ․ ստեղծագործության նոտագրման հիմնական ձե։ Կատարման համար արտագրվում (հրատարակվում) են առանձին կատարողների պարտիաները, իսկ դիրիժորը (խմբավարը) երկն ուսումնասիրելիս առաջնորդվում է Պ–ով։ Աստիճանաբար հաստատվել է Պ–ում ձայների դասավորման որոշակի կարգ։ Վոկալ (խմբերգային) Պ–ում ձայները դասավորվում են վերից վար՝ ըստ տեսսիտուրայի ցածրացման (սոպրանո, ալտ, տենոր, բաս)։ Սիմֆոնիկ նվագախմբի համար գրված Պ–ում գործիքների նվագամասերը դասավորվում են ըստ խմբերի (վերից վար), փայտափողայիններ, պղնձափողայիններ, հարվածայիններ, տավիղ (եթե պահանջվում է), լարայիններ, յուրաքանչյուր խմբում՝ ըստ հնչողության բարձրության։ Նվագախմբի հետ մենակատարող գործիքների, վոկալ ձայների, երգչախմբի պարտիաները տեղավորվում են տավիղի և աղեղնային գործիքների միջե։

ՊԱՐՏՔ, բարոյագիտության կատեգորիա, որը ցույց է տալիս սուբյեկտի գիտակցված, հասարակայնորեն անհրաժեշտ ու օգտակար բարոյակերպը։ Պ․ բացահայտում է սուբյեկտի վերաբերմունքը հասարակության նկատմամբ և հակառակը։ Պ․ բարոյական պահանջմունքի ձեով արտահայտվող հանրօգուտ և պատշաճ վարվելակերպ է, գիտակցվող, ինքնաթելադրվող, կամավոր և օբյեկտիվ պարտավորություն, բարոյական ինքնահրաման։ Պ․ բարու, արդարության, հավասարության, խղճի, մարդասիրության, կոլեկտիվիզմի ու հայրենասիրության արտահայտությունն է։ Սուբյեկտի Պ․ լինում է սեփական անձի, ընտանիքի, կոլեկտիվի, դասակարգի, կուսակցության, պետության, ազգի, հայրենիքի, մարդկության հանդեպ, ձևավորվում ու թելադրվում է հասարակական շահերով։ Հակամարտ հասարակարգերում այն կրում է դասակարգային բնույթ։ Իդեալիզմը Պ․ մակաբերում է հոգեոր գործոններից, իսկ կրոնը՝ աստծո կամքից, աստծո նկատմամբ մարդու վերաբերմունքից։ Մարքսիստական բարոյագիտությունը Պ․ բխեցնում է բարոյական գիտակցության մեջ արտացոլվող կենսապայմաններից, հասարակական կեցությունից։ Պ․ կոմունիստական բարոյականության զարգացման կարեոր գործոններից է։ Կիրառվում են նաև բժշկի Պ․, գիտնականի Պ․, մանկավարժի Պ․, կուսակցականի Պ․ և այլ հասկացությունները։ Հ․ Իարյան

ՊԱՐՐՈՏ Ֆրիդրիխ Ցոհան Ցակոբ Վիլհելմ [14․10․1791, Կարլսրուե–15․1․1841, Դորպաւո (այժմ՝ Տարտու)], բնախույզ, բժիշկ, ֆիզիկոս։ Ծագումով ֆրանսիացի։ Բժշկության և վիրաբուժության դ–ր (1814), Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1816)։ Ավարտել է Դորպատի համալսարանը, ապա՝ կատարելագործվել Ռուսաստանում և արտասահմանում, ծառայել Փարիզում՝ ռուս, զինվորական հիվանդանոցում։ 1821-ից դասախոսել է Դորպատի համալսարանում, 1831–33-ին եղել ռեկտորը։ 1811-ին, հանքաբան Մ․ ֆոն էնգելհարդի հետ, երկրաբանական ու բուսաբանական հետախուզումներ է կատարել Ղրիմում և Կովկասում, ուսումնասիրել Սն և Կասպից ծովերի միջե նախապատմական ժամանակներում գոյություն ունեցած կապի վարկածը, բարձրացել Կազբեկ լեռը։ Հիշյալ աշխատանքների արդյունքները շարադրել է «Ուղևորություն դեպի Ղրիմ և Կովկաս» (1815, գերմ․) գրքում։ 1816-ին շվեյց․ Ալպերում և 1817-ին Պիրենեյան լեռներում կատարած հետազոտությունների մասին է պատմում Պ–ի «Ուղևորություն դեպի Պիրենեյներ» (1823, գերմ․) գիրքը։

Իբրե բնախույզ–գիտնական ու լեռնագնաց Պ․ համաեվրոպական ճանաչման արժանացավ Արարատյան գիտարշավի շնորհիվ, որը տևել է շուրջ մեկ տարի (1829-ի մարտից)։ Բուն Հայաստանում հետազոտություններն սկսել է սեպտ․ 1-ից․ շարժվել է Լալվար, Լոռի, Բզովդալի լեռնանցք, Փամբակ, Ապարան, Սաղմոսավանքի մերձակայք, Օշականի դաշտ ուղիով, ապա մտել է էջմիածնի վանք, Դորպատի համալսարանի իր ուսանողների խմբին միացրել էջմիածնի դպիր, ապագա հայ մեծ լուսավորիչ Խ․ Աբովյանին (որպես թարգման և առաջնորդ) և շարունակել ճանապարհորդությունը, եղել է Ակոռի գյուղում ու նրա հվ․ մասում գտնվող Ս․ Հակոբի վանքում, որտեղ սեպտեմբերի 10-ին հաստատել է իր գլխ․ ճամբարը։ Պ․, նրա օգնականները (Վ․ Ֆեոդորով, Մ․ Բեհագել ֆոն Ադլերսկրոն, Կ․ Հեն, Կ․ Շիման) և Խ․ Աբովյանը հանգամանորեն հետազոտել են Արարատ լեռան և մերձակա վայրերի բնապատմական ու երկրաբանական վիճակը, երկրագնդի ձգողականության ու մագնիսական դաշտի խոտորումները, որոշել այս երկրամասի կարևոր բնակավայրերի ու լեռների աշխարհագրական դիրքն ու բարձրությունը, Կողբի աղահանքերը, Գեղամա լեռները են։ 1829-ի սեպտ․ 12–13-ի և 18–19-ի անհաջող փորձերից հետո, սեպտ․ 27-ին, ժամը 15 անց 15 րոպեին, Պ․, Ի*․ Աբովյանը, երկու հայ գյուղացի և երկու ռուս զինվոր, լեռնագնացության պատմության մեջ առաջին անգամ, հաղթահարել են Մեծ Մասիսի ամենաբարձր գագաթը, իսկ հոկտ․ 27-ին բարձրացել Փոքր Մասիսի գագաթը։ Վերադարձի ճանապարհին Պ․ ուսումնասիրել է Դվին քաղաքի ավերակները, որոնք այդ տարիներին շփոթում էին հին Արտաշատի հետ, այցելել է Երևան ու Քանաքեռ, հյուրընկալվել Աբովյանների հարկի տակ։ Նոյեմբ․ 2-ին Մուրադ թափայի և Արայի լեռան լանջերով արշավախումբը ճանապարհվել է դեպի Ապարան, իսկ այստեղից էլ՝ Փամբակի ու Գյառգյառի վրայով, դեպի Թիֆլիս ու Դորպատ, ուր ժամանել է 1830-ի մարտի 1-ին։ Պ–ին իրենց խորհուրդներով, Աբովյանից բացի, մեծապես օգտակար են եղել բանաստեղծ Հ․ Ալամ–