Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դարյանը U Ս․ Հակոբ վանքի վանահայր Կարապեւո վարդապետը։

1829–30-ին Պ–ի արշավախումբը ուսումնասիրություններ է կատարել նաև Հս․ Կովկասում, Վրաստանում (մասնավորապես Թիֆլիսի շրջակայքում), Իմերեթիայում։ Այս ամենի հանրագումարն է եղել «Ուղևորություն դեպի Արարատ» (1834, մաս 1–2, գերմ․) աշխատությունը, որը այնուհետև հրատարակվել է Լոնդոնում (1845, անգլ․) և Նյու Յորքում (1846, 1970, անգլ․)։ Գրքում ամփոփված են Պ–ի, ինչպես նաև նրա ուղեկիցների (Վ․ Ֆեոդորով, Մ․ Բեհագել, Կ․ Շիման) աստղագիտական, հանքաբանական ու բնագիտական դիտարկումները։ Պ–ի դասական աշխատությունը յուրօրինակ ուղեցույց է դարձել հետագա ճանապարհորդների ու գիտնականների համար։ Նա անդրադարձել է նաև Հայաստանի պատմության կարևոր դրվագներին, նկարագրել ճարտ․ հուշարձաններ, երկրի և ժողովրդի վիճակն ու սովորույթները, ուղիներ որոնել տնտ․ ու հոգևոր կյանքի վերածնության համար։ 1835-ին այդ գրքի առաջին մասը կրճատումներով թարգմանվել է հայերեն (հրտ․ 1956, Խ․ Աբովյանի երկերի լիակտ․ ժողովածուի VII հատորում)։ 1837-ին դարձյալ Երկրի ձգողական ուժի և մագնիսական տարրերի հետազոտման նպատակով՝ Պ․ գիտարշավի է մեկնել դեպի Ծայր հս․՝ Նորդկապ, բայց արդյունքները չի հասցրել մշակել։ Նա ծրագրում էր երկրորդ անգամ այցելել Հայաստան և հետազոտել Արարատ լեռը՝ 1840-ի ժայթքումից հետո, սակայն վաղահաս մահը խանգարեց։

Պ․ հումանիստ մտածող էր։ Նրա անունը անխզելիորեն կապված է հայ ժողովրդի պատմության հետ, իբրև նրա անկաշառ բարեկամի, նա գործնական մեծ օգնություն է ցույց տվել Հայաստանի հոգևոր կյանքի վերակառուցման խնդիրներին, այդ նպատակով ռուս, տերությանը մատուցել հատուկ նախագիծ։ Նրա օժանդակությամբ Դորպատի համալսարանում կրթվել ու դաստիարակվել են Խ․ Աբովյանը և Ստ․ Նազարյանցը։

Գրկ․ Աբովյան Խ․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 7, Ե․, 1956։ Հակոբյան Պ․, Խաչատուր Աբովյան․ կյանքը, գործը, ժամանակը (1809 – 1836), Ե․, 1967։ Նույն ի, Վերելք, Ե․, 1982։ Պ․ Հակոբյան

ՊԱՐՑԵԼԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ (< ֆրանս․ parcelle – բառացի՝ մաս, մասնիկ), ընտանեկան–անհատական գյուղացիական տնտեսություն։ Ստրկատիրական և ֆեոդ, հասարակարգերում գյուղատնտ․ արտադրության վարման հիմնական եղանակն էր, ուներ բնասպառողական բնույթ։ Բնորոշվում էր համապարփակությամբ, երկրագործության ու տնայնագործական արդյունաբերության օրգ․ զուգակցմամբ։ Կապիտալիզմի զարգացման հետ Պ․ տ․ ներքաշվեց ապրանքադրամական հարաբերությունների ոլորտը և վերածվեց մանրապրանքային տնտեսության։

ՊԱՐՑԻԱԼ ՃՆՇՈՒՄ [ուշ լատ․ partialis – մասնակի,< լատ․ pars (partis)– մաս], մասնական ճ ն շ ու մ, ճնշում, որը կունենար գազային խառնուրդի կազմի մեջ մտնող գազը, եթե այն զբաղեցներ խառնուրդի ծավալին հավասար ծավալ նույն ջերմաստիճանում։ Գազերի խառնուրդի ընդհանուր ճնշումը հավասար է խառնուրդի առանձին բաղադրիչների Պ․ ճ–ների գումարին (տես Դաչթոնի օրենքներ)։ Պ․ ճ․ որոշում է տվյալ գազի դիֆուզիայի, աբսորբման, լուծման (տես Հենրիի օրենք) և տվյալ գազի համար թափանցելի միջնորմով բաժանված համակարգի մասերի միջև գազի բաշխումը (տես Օսմոս, Օսմոաիկ ճնշում)։

ՊԱՐՈՒԱՐ (վրաց․ աղբյուրներում՝ Տփիլիսի, հավանաբար նաև Փանավարի), ըստ VII դ․ «Աշխարհացոյց»-ի, Գուգարքի բդեշխության 15-րդ գավառը (Կուրի և Ալգետիի միջև)։ Մեծ Հայքի բաժանումից և Արշակունյաց թագավորության անկումից հետո միացվել է Վրաց մարզպանությանը։

Գրկ Երեմյան Ս․ Տ․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅԿԱԶՆ, Պրոերեսիոս (ПроаСреаю^) (276–368), հայազգի հռետոր և փիլիսոփա, Աթենքի ճարտասանական դպրոցի ղեկավար։ Սերել է կեսարացի (Կապադովկիա) հայ տոհմիկ ընտանիքից։ Կրթությունն ստացել է Աթենքում։ Գրել և ուսուցանել է հուն․։ Աշխատությունները չեն պահպանվել։ Տեղեկություններ Պ․ Հ–ի մասին հաղորդում է նրա կենսագիր Եվնապիոսը։ Ունեցել է բազմաթիվ աշակերտներ, այդ թվում Հռոմի ապագա կայսր Հուլիանոսը, Բարսեղ Կեսարացին, Գրիգոր Նազիանզացին և ուրիշներ։ Աշակերտների մեջ մեծ թիվ են կազմել կապադովկիացի հայերը։ Չգերազանցված հռետորի, ճարտասանության ու փիլիսոփայության ուսուցչի նրա տաղանդը ճանաչում է գտել նաև Հռոմում, ուր նա հրավիրվել է որպես թագաժառանգի դաստիարակ։ Կենդանության օրոք Հռոմի հրապարակներից մեկում կանգնեցվել է Պ․ Հ–ի արձանը՝ «Rerum regina Roma-regi Eloquentiae» («Աշխարհի թագուհի Հռոմը՝ ճարտարախոսության թագավորին») մակագրությամբ։ Թեև Պ․ Հ․ եղել է քրիստոնյա, սակայն մանկավարժական գործունեությամբ և աշխատություններով եռանդուն կերպով տարածել է անտիկ հեթանոսական մշակույթի ու գիտության ավանդույթները։

Գրկ․ Аревшатян С․ С․, Формирование философской науки в древней Армении (V– VI вв․)» Е․, 1973; Pilostratus and Eunapius, The Lives of the Sophists, with an English Translation by W․ Wright, Camb․, 1961․ Ս․ Աբևշատյան

ՊԱՐՈՒՅՐ ՍԿԱՅՈՐԴԻ (ծն․ թ․ անհտ․– մ․ թ․ ա․ մոտ 630), Ասք անագյան թագավորության (սակերի դաշնակցությամբ հզորացած պետ․-քաղ․ կազմավորում Հայկական լեռնաշխարհում) հիմնադիրը մ․ թ․ ա․ 673-ից։ Հուսակի կամ Սկայորդի իշխանի որդին։ Հին հայկ․ հեղինակները Սկայորդուն համարում են Ասորեստանի Սենիքերիմ (Սինախերիբ) թագավորի (մ․ թ․ ա․ 705–681) վերջին տարիների ժամանակակիցը, որը Հայաստանում ապաստան է տվել Սենիքերիմի հայրասպան որդիներ Ադրամելին (Ադրամելեխ) և Սանասարին (Շարեցեր)։ Ուստի ենթադրվում է, որ Ասքանազի իշխան Սկայորդին դաշնակցել է Ուրարտուի Ռուսա Բ արքային՝ ընդդեմ Ասորեստանի։ Ասորեստանյան, հին հուն, և հայկ․ աղբյուրներում Պ․ Ս․ հիշատակվում է (աքքադ․ Պարտատուա, հուն․ Պրոտոթիես անուններով) որպես Ասորեստանի Ասարխադդոն (մ․ թ․ ա․ 681–668) և Աշշուրբանապալ կամ Սարդանապալ (մ․ թ․ ա․ 668–մ․ թ․ ա․ մոտ 633) թագավորների ժամանակակիցը։ Մովսես իյորենացին (ըստ Մար Աբաս Կատինայի) գրում է, որ Ասորեստանի դեմ կռվում Պ․ Ս․, օգնելով Մարաստանի Վարբակես թագավորին, փոխարենը նրանից ճանաչվել է թագավոր։ Ըստ Ասարհադոնի մի արձանագրության, Ասք անագյան զորքը՝ Իշպակայի (Շպակա, Սպակա) գլխավորությամբ, մ․ թ․ ա․ 673-ին իսկապես կռվել է Ասորեստանի դեմ՝ Մանայի թագավորության (հավանաբար նաև վերջինիս դաշնակցող Մարաստանի) կողմում։ Սակայն նույն թվականին Պ․ Ս․ դաշնակցել է Ասորեստանին՝ կնության առնելով Ասարհադոնի դստերը։ Շուտով Ասորեստանի հետ նույն հարաբերությունները հաստատել են (հավանաբար Պ․ Ս–ի միջնորդությամբ) նաև Արարատյան (Ուրարտու) և Մանայի թագավորությունները։ Պ–ի գահակալման հետագա տարիների մասին այլ տեղեկություններ չեն հանդիպում։ Նրա մահից հետո գահը ժառանգել է որդին, որն հայկ․ աղբյուրներում հիշատակվում է Հրչե կամ Հրաչյա, հուն, աղբյուրներում՝ Մադիես։ Ըստ Հերոդոտոսի, Մադիեսը, ջախջախելով (մ․ թ․ ա․ 625 կամ 624) Ասորեստանի Նինվե քաղաքը պաշարած Մարաստանի զորաբանակը, այնուհետև 28 տարի իր գերիշխանությունն է հաստատել Մերձավոր Արևելքում։

Գրկ․ Մովսես Իւորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Геродот, История в девяти книгах, JI-, 1972; Дьяконов И- М․, Ассиро-вавилонские источники по истории Урарту, «ВДИ», 1951, № 3․ Մ․ Կատվաղյան

ՊԱՐՈՒՅՐՈՒԹՅՈՒՆ, տարրական մասնիկների վիճակի քվանտամեխանիկական բնութագիր՝ քվանտային թիվ (ձ)։ Սահմանվում է իբրև մասնիկի սպինի պրոյեկցիա մասնիկի շարժման ուղղության վրա։ Պ․ հարմար է լույսի արագությանը մոտ կամ դրան հավասար արագությամբ շարժվող մասնիկների նկարագրության համար։ Եթե սպինն ուղղված է մասնիկի շարժման ուղղությանը հակառակ, ապա Պ․ բացասական է (ձախ պտուտակային կամ ձախ Պ․), իսկ եթե համընկնում է շարժման ուղղությանը, ապա Պ․ դրական է (աջ պտուտակային կամ աջ Պ․)։ Որոշակի X-ով մասնիկի վիճակները կոչվում են պարուրային։ Յոն․ Շահնազարյան

ՊԱՐՈՒՆԲԵԿՅԱՆ Հովսեփ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), թատերագիր, XIX դ․ 80-ական թթ․ կենցաղային կատակերգության ներկայացուցիչներից։ 1884–86-ին գրել է «Վրեժ», «Քամու բերածը քամին կտանե», «Օյինբազ», «Հեղինե», «Հարստացած աղքատ», «Փայլակ», «Կեղծ վաճառականներ» պիեսները (ձեռագրերը մեծ մասամբ կորել են), որոնցում նկարագրել է հայ քաղաքային միջավայրի բարքերը, ծաղրել վաճառականների կուտակելու տենչը ևն։ Լ․ Ասմարյան