Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


հնագիտությանը վերաբերող հարուստ նյութ է պարունակում։

Գրկ․ Streitberg W․, Hermann Paul, տես Portraits of Linguists, v․ 1, Bloomington –L․, 1966․

ՊԱՈՒԼԻ (Pauli) վոլֆգանգ (1900–1958), շվեյցարական (ծագումով ավստրիացի) ֆիզիկոս–տեսաբան, քվանտային մեխանիկային վերաբերող դասական աշխատանքների հեղինակ։ Ավարտել է Մյունխենի համալսարանը (1921)։ 1921–22-ին աշխատել է Գյոթինգենում՝ Մ․ Բոռնի, 1922–23-ին՝ Կոպենհագենում, Ն․ Բորի ղեկավարությամբ։ 1923-ին Տամբուրգի համալսարանի դոցենտ, 1928–40-ին՝ Ցյուրիխի բարձրագույն տեխ․ ուսումնարանի պրոֆեսոր։ 1940–46-ին Պրինստոնի (ԱՄՆ) հիմնարար հետազոտությունների ինստ–ի՝ հրավիրված պրոֆեսոր։ Այստեղ նա զբաղվել է միջուկային ուժերի մեզոնային տեսությամբ։ 1921-ին հրատարակել է հարաբերականության տեսությանը նվիրված դասական մենագրություն։ 1925-ին ձևակերպել է քվանտամեխանիկական մի կարևորագույն սկզբունք (տես Պաուլիի սկզբունք), որն ընդհանրացվել է Պ–ի հետագա աշխատանքներում և կիրառվել ալկալիական մետաղների պարամագնիսականության բացատրության համար (1927)։ հետագայում (1940) այդ սկզբունքը նա տարածել է կիսաամբողջ սպին ունեցող ցանկացած մասնիկի ֆերմիոնի վրա։ Պ․ Ցորդանի և Վ․ Հայզենբերգի հետ ստեղծել է ռելյատիվիստական ալիքային դաշտերի տեսությունը (1929)։ p-տրոհման առանձնահատկությունները քննարկելիս, Պ․ առաջ է քաշել նեյտրինոյի գոյության վերաբերյալ վարկածը։ 1955-ին ձևակերպել է CPT – թեորեմը (տես Լյուդերս–Պաոււիի թեորեմ)։ Պ․ ունի նաև արդի տեսական ֆիզիկայի կարևորագույն հարցերին, գիտության պատմությանն ու փիլիսոփայությանը նվիրված աշխատանքներ։ Նոբելյան մրցանակ (1945)։

Երկ․ Общие принципы волновой механики, М․–Л․, 1947; Релятивистская теория элементарных частиц, М․, 1947․ {(․Ландау Д․, Вольфганг Паули, «Успехи физических наук», 1959, т․ 68, в․ 3, с․ 557–559․ է․ Չուբարյան

ՊԱՈՒԼԻԻ ՍԿԶԲՈՒՆՔ, քվանտային ֆիզիկայի հիմնարար օրենք, ըստ որի՝ կիսաամբողջ սպինով (ll միավորներով) երկու նույնական մասնիկներ միաժամանակ չեն կարող գտնվել նույն վիճակում։ 1925-ին ձևակերպել է Վ․ Պաուչին՝ ատոմի էլեկտրոնների համար, այնուհետև տարածել կիսաամբողջ սպինով ցանկացած մասնիկի (ֆերմիոնի) վրա։ հետագայում Պաուլին ցույց է տվել, որ արգելք դնող այս սկզբունքը սպինի և վիճակագրության միջև ռելյատիվիստական քվանտային մեխանիկայում գոյություն ունեցող կապի հետևանք է․ կիսաամբողջ սպինով մասնիկները ենթարկվում են Ֆերմի–Դիրակի վիճակագրությանը։ Մասնավորապես, միատեսակ ֆերմիոնների համակարգի ալիքային ֆունկցիան պետք է հակասիմետրիկ լինի երկու ցանկացած ֆերմիոնների տեղափոխության նկատմամբ, այստեղից էլ հետևում է, որ նույն վիճակում կարող է գտնվել մեկից ոչ ավելի ֆերմիոն։ Պ․ ս․ վճռական դեր է կատարել ատոմի էլեկտրոնային թաղանթների լրացման օրինաչափությունների ըմբռնման և ատոմային ու մոլեկուլային սպեկտրների բացատրության գործում։ Պինդ մարմնի քվանտային տեսության մեջ Պ․ ս–ի կիրառումը հանգեցրել է նոր վիճակագրության (էլեկտրոնային գազի համար), որը հիմք է դարձել պինդ մարմնի ջերմային, էլեկտրական և մագնիսական հատկությունների բացատրման համար։ Պ․ ս․ էական նշանակություն ունի նաև միջուկային տեսության մեջ։

ՊԱՈՒԼՅՈՒՍ (Paulus) Ֆրիդրիխ (1890-1957), գերմանաֆաշիստական գեներալֆելդմարշալ (1943)։ Բանակում ծառայել է 1910-ից։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին (1914–18), ապա աշխատել ռայխսվերում (զինված ուժերում)։ 1935–39-ին եղել է տանկային զորքերի շտաբի պետ, երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) սկզբին, Լեհաստանի դեմ ագրեսիայի ժամանակ, 4-րդ բանակի, 1940-ին Ֆրանսիայի դեմ գործողություններում՝ 6-րդ բանակի շտաբի պետ։ <Բարբարոսա պւանի» գլխ․ կազմողներից էր։ 1942-ի հունվարից 6-րդ բանակի հրամանատարն էր Արլ․ ռազմաճակատում և գլխավորում էր Ստալինգրադի վրա ընդհանուր հարձակումը։ Ատալինգրադի մոտ սովետական զորքերի կողմից բանակը շրջապատման մեջ ընկնելով՝ առաջարկել է շրջապատումից դուրս գալու պլան, որը Հիտլերը մերժել է։ 1943-ի հունվ․ 31-ին իր բանակի մի մասով գերի է հանձնվել։ Սովետական գերության մեջ 1944-ին մտել է գերմ․ սպաների հակաֆաշիստական միության, ապա՝ Ագատ Գերմանիայի ազգ․ կոմիտեի մեջ։ Պատերազմի գլխ․ հանցագործների դեմ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ հանդես է եկել որպես մեղադրող կողմի վկա։ 1953-ից ապրել է ԳԴՏ–ում։

ՊԱՈՒԼՍԵՆ (Paulsen) Ֆրիդրիխ (1846– 1908), գերմանացի իդեալիստ փիլիսոփա և մանկավարժ։ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր (1878-ից)։ Պ–ի հայացքները ձևավորվել են Ա․ Շոպենհաուերի և Գ․ Թ․ Ֆեխների ազդեցությամբ։ Պ․ հոգևորը հանգեցրել է կամքին, իսկ օբյեկտիվ աշխարհը ըմբռնել որպես կամքի դրսևորում։ Սրա հետ կապված քննադատել է XIX դ․ 2-րդ կեսի պոզիտիվիստական միտումները։ Ըստ Պ–ի, փիլիսոփայությունը նախ և առաջ մետաֆիզիկա է, որն ընդգրկում է գոյաբանական և տիեզերաբանական հարցերի ոլորտը, այն աշխարհի մասին գիտելիքների ամբողջական համակարգ է, գիտությունների գիտություն։ Կատարյալ վփլիսոփայություն է համարել «իդեալիստական պանթեիզմը»։ Պ–ի բնափիլիսոփայությանը բնորոշ է արտացոլման պարզագույն ձևերի և հոգեկան երևույթների միջև սահմանների վերացումը, որը քննադատել է Վ․ Ի․ Լենինը (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 29,էջ 411–414,437)։ Պ–ի բարոյագիտական ըմբռնումը հակադրվում է հեդոնիզմին և հիմնված է էներգետիզմի հասկացության վրա։ Բարոյագիտության նպատակը գործուն կյանքն է, միայն գործունեության անընդհատականությունը՝ էներգետիզմը, կարող է, ըստ Պ–ի, լինել երջանկության իսկական աղբյուր։ Պ․ մանկավարժության պատմությանը նվիրված մի շարք աշխատությունների հեղինակ է։

Երկ․ Immanuel Kant, 7 Aufl․, Stuttgart, 1924; Введение в философию, М․, 1908․ Գ/i^․Xboctob В․ М․, Очерк истории этнических учений, 2 изд․, М․, 1913․ Կ․ Սվասյան

ՊԱՈՒՊԵՐԻԶՄ (լատ․ pauper – աղքատ, չունևոր), աշխատավորների աղքատությունը, բնակչության լայն զանգվածների մոտ ամենաանհրաժեշտ կենսամիջոցների բացակայությունը՝ արտադրամիջոցների մասնավոր սեփականության, ունեցվածքային անհավասարության, դասակարգային շահագործման վրա հիմնված հասարակարգերում։ Կապիտալիզմի պայմաններում Պ․ կապիտաչիստական կուտակման ընդհանրական օրենքի գործողության անխուսափելի հետևանքն է։ «Պաուպերիզմի արտադրումը,– գրել է Կ․ Մարքսը,– ենթադրվում է հարաբերական գերբնակչության արտադրությամբ, առաջինի անհրաժեշտությունը՝ երկրորդի անհրաժեշտությամբ, հարաբերական գերբնակչության հետ նա կազմում է կապիտալիստական արտադրության գոյության և հարստության զարգացման պայմանը» (Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 1, էջ 675)։ Պ․ առավելագույն չափերի է հասնում կապիտաչիզմի ընդհանուր ճգնաժամի պայմաններում, երբ զանգվածային գործազրկությունը ձեռք է բերում մշտատև բնույթ, ավելի է ուժեղանում կապիտալիստական երկրների բնակչության մեծամասնության շահագործումը, սնանկացումն ու աղքատացումը։ Աշխատավորների թշվառություններն ու զրկանքները բազմապատկվում են նաև էկոնոմիկայի ռազմականացման ու իմպերիալիստական պատերազմների հետևանքով։ Տես նաև Կապիտաչիզմի հիմնական տնտեսական օրենք, Բանվոր դասակարգի դրության բացարձակ և հարաբերական վատթարացում հոդվածները։ Պ11ՈՒՍՏՈՎՍԿԻ Կոնստանտին Գեորգիևիչ [19(31 )․5․1892, Մոսկվա–14․7․1968, Մոսկվա, թաղված է ք․ Տարուսայում, Կալուգայի մարզ], ռուս սովետական գրող։ Սովորել է Կիևի համալսարանում (1911 –13)։ Առաջին պատմվածքը («Ջրի վրա») լույս է տեսել 1912-ին։ «Ծովային ուրվագրեր» (1925), «Մինետոգա» (1927), «հանդիպական նավեր» (1928) պատմվածքների ու ակնարկների ժողովածուների, «Շողշողուն ամպեր» (1929) վեպի հերոսները բարեհոգի երազողներ են, որոնք չեն ուզում գերի լինել հնին և ծարավի են ռոմանտիկ արկածների։ Պ–ին ճանաչում է բերել «Կարա Բողազ» (1932, հայ․ հրտ․ 1936) վիպակը, որտեղ վավերագրական նյութը միաձուլված է գեղարվեստական հնարանքին։ Դրել է «Շառլ Լոնսևիլի վիճակը» (1933, հայ․ հրտ․ 1936), «Կոլխիդա» (1934), «Աև ծով» (1936), «Որսկան շների համաստեղություն» (1937), «Հյուսիսային պատմվածք» (1938, համանուն կինոնկար՝ 1960, հայ․ հրտ․ 1978) տարաբնույթ վիպակները, ինչպես նաև «Իսահակ Լևիտան» (1937, հայ․ հրտ․ 1963), «Տարաս Շևչենկո» (1939) և այլ կենսագրական երկեր։ «Ամառային օրեր» (1937),